Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու բանուկ փողոցներից մեկում վրաերթի են ենթարկել աշակերտուհու

Դեկտեմբեր 07,2023 19:40

Քիչ առաջ Գյումրու Վազգեն Սարգսյան փողոցում՝ թիվ 19 դպրոցի դիմաց, մոխրագույն «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 13-ամյա աշակերտուհիներից մեկին։

Ականատեսների պատմելով, այդ պահին փողոցով անցնելիս է եղել պարեկային ծառայության ավտոմեքենան, որը կանգնել է ու շտապ  «Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»  տեղափոխել երեխային։

Ավստրիական հիվանդանոցի տնօրեն Կարեն Գևորգյանն Aravot.am-ին փոխանցեց, որ վնասվել են երեխայի սրունքի զույգ ոսկրերը, նկատելի է հեմատոմա ճակատային շրջանում։

Նա նաև տեղեկացրեց, որ  երեխան Արցախից բռնի տեղահանված է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031