Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Սերոբյանը նշանակվել է Փարիզի օլիմպիական խաղերի մրցավար

Դեկտեմբեր 07,2023 21:21

Սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանը նշանակվել է 2024 թվականին Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի մրցավար։

Մասնագետը այդ առիթով  Aravot.am-ին տեղեկացրեց, որ որոշումը կայացրել է Սպորտային մարմնամարզության միջազգային ֆեդերացիան եւ մոտ մեկ շաբաթ առաջ հրավեր ուղարկել։

Հակոբ Սերոբյանը մրցավար է եղել նաեւ 2012, 2016 եւ 2020 թվականների օլիմպիական խաղերում։ Այնպես որ, սա նրա  չորրորդ օլիմպիական խաղերը կլինի, որպես մրցավար։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031