Օրվա լրահոսը
«Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամը մասնաբաժին ունի «Ամազոն» եւ «Գուգլ» ընկերություններում․ «Ժողովուրդ»
«Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Հայկ Գրիգորյանի եկամուտները գերազանցում են կուսակցության ղեկավար Հայկ Մարությանի եկամուտները։ Գրիգորյանը հայտարարագրել է 5 անշարժ գույք՝ 2 բնակարան բազմաբնակարան շենքում, 2 անհատական բնակելի տուն եւ 1 հողամաս։ Անհատական բնակելի 2 տները գտնվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որից մեկը ձեռք է բերվել 2018 թվականին, մյուսը՝ 2022 թվականին։ Բազմաբնակարան շենքերում գտնվող բնակարաններից
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ․ «Մենք շարունակում ենք հավատալ, որ Լեռնային Ղարաբաղից հեռացած մարդիկ իրավունք ունեն վերադառնալու տուն»
«Մի կողմից ունեք Ադրբեջան, որը տոնում է հաղթանակը՝ ռուսական բանակով շրջապատված քաղաքում և ունեք Հայաստան, որին Ռուսաստանն ամեն օր բռնության է ենթարկում՝ ասելով, որ ոչ մի տեղ չեմ գնա, ես ոչ մի տեղ չեմ գնալու։ Ձեր կարծիքով՝ այստեղ երջանիկ ավարտ կա՞»։
Միակ հնարավոր «ապստամբությունը»
Ես սիրում եմ տրանսպորտում հետեւել մարդկանց, նայել, թե ինչով են նրանք զբաղվում, ինչպես են «ժամանակ սպանում»: Պարզ է, որ նրանց ճնշող մեծամասնությունը հեռախոսով մտած է սոցցանցերի մեջ: Բայց հետաքրքիր բան եմ նկատել՝ շատերն արագորեն «թերթում են» բուն նյութը եւ խորանում են մեկնաբանությունների մեջ: Այսինքն՝ նրանց հետաքրքրում է ոչ այնքան լուրը, նույնիսկ՝ ոչ այնքան կարծիքը, որքան
Գլխուղեղն այնքան էլ «մեկուսացված» չէ, որքան թվում է
Տասնամյակներ շարունակ գլխուղեղը համարվում էր մարմնի ամենաարժեքավոր, հետևաբար և ամենից լավ պաշտպանված ակտիվը։ Հուսալիորեն շրջապատված լինելով կենսաբանական գրեթե անանցանելի պատնեշով՝ այն հիմնականում զերծ է մնում մանրէների ներխուժման քայքայիչ ազդեցությունից, իմունային համակարգի կողմից մղվող պայքարի արգասիքներից։ Սակայն մոտ 20 տարի առաջ որոշ հետազոտողներ սկսեցին հետաքրքրվել՝ արդյո՞ք գլխուղեղն իսկապես այդքան մեկուսացված է, և ինչպես պարզվեց օրեցօր ավելացող
«Իլյան». ցավի, կարոտի, սպասման մասին գիրքն ընթերցողի սեղանին է
Իլյա Հակոբյան… Հարազատներն ու ճանաչողները մեծ հպարտությամբ են խոսում նրա հերոսական կյանքի մասին։ Ափսոսում ու ցավում են, որ նա չհասցրեց իր երկրային կյանքում ընտանիք կազմել, երեխաներ ունենալ… Նա ամբողջ կյանքը նվիրեց հայրենիքին ու ընկերներին՝ ցույց տալով, որ կյանքը լիաթոք, բայց արժանապատվությամբ ապրելու համար է… Օրերս Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացել է հուշ-ցերեկույթ և «Իլյան» գրքի շնորհանդեսը` նվիրված
Քննչական մարմինը ոստիկանությունից տեղեկություն է ձեռք բերել, թե Տիգրան Խաչատրյանը ազդեցություն է ունեցել գործով անցնող վկայի վրա
Վկան Գորիս քաղաքի տաքսու վարորդ է, նա չէր կարող այնպիսի բաներ տեսնել, ինչպես իր նախնական ցուցմունքում պատմել էր. փաստաբան
Արցախում մնացած սակավաթիվ հայերը Հայաստան տեղափոխվելու ցանկություն են հայտնում. Արդեն 50 անձ տեղափոխվել է. «Փաստինֆո»
Նոյեմբեր ամսին եւս Արցախից ԿԽՄԿ-ի միջնորդությամբ, անձինք են տեղափոխվել ՀՀ։ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ ընդհանուր առմամբ՝ այս ընթացքում Արցախից ՀՀ է տեղափոխվել 50 անձ։ «Ժամանակ առ ժամանակ` մարդկանց ցանկությամբ, փորձում ենք աջակցել և օգնել տեղափոխվել»,- նշեցին ԿԽՄԿ-ից։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Կազմակերպել խորհրդարանական նոր ընտրություններ. «Արժանապատվության շարժում»
Մենք՝ «Արժանապատվության շարժում» նախաձեռնությունը հիմնադրած քաղաքացիներս, – ամբողջությամբ գիտակցելով Հայաստանի Հանրապետության գլխին կախված գոյաբանական խնդիրները, – անթույլատրելի համարելով ՀՀ կառավարության կողմից ՀՀ տարածքների և իրավունքների նկատմամբ վերաբերմունքը և Արցախի պաշտպանության Հայաստանի տված խոստման դրժումը, – համոզված լինելով, որ Հայաստանում կառավարող ուժի ներկայիս վարած ներքին և արտաքին քաղաքականության պատճառով մենք հանգելու ենք ավելի մեծ ու անլուծելի
Ստեփանակերտի մայր եկեղեցու գմբեթներից հանվել են խաչերը
Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած տեսանյութից հիմնավոր կասկածներ են առաջացել, որ Ստեփանակերտի մայր եկեղեցու գմբեթներից հանվել են խաչերը: Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության Պետական Խորհուրդ
Ճանաչված նկարչուհու՝ գունառատ, լեփ-լեցուն սրահով ցուցահանդեսը Գյումրու պատմության թանգարանում (Ֆոտոշարք)
Այսօր Գյումրու պատմության թանգարանի ցուցասրահում բացվեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու պատվավոր քաղաքացի Սուսաննա Մկրտչյանի «Նատյուրմորտ» պայմանական անվանումը կրող անհատական ցուցահանդեսը։ Սուսաննա Մկրտչյանը նաև Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղի հիմնադիրն է, ու այս ցուցահանդեսը նվիրված է կենտրոնի 45-ամյակին։ Թանգարանի սրահը, որտեղ բացվել էր ցուցահանդեսը, լեփ-լեցուն էր․ այնտեղ էին քաղաքի մտավորականների մեծ մասը։ Նկարչուհին մեզ հետ
ՏՏ ընկերությունները պետբյուջեից դրամաշնորհ են ստացել և լուծարվել. «Հետք»
Կառավարության 2022-ի դեկտեմբերի 1-ի որոշմամբ 10 մլրդ դրամ պետական աջակցություն տրամադրվեց տեղեկատվական տեխնոլգիաների (ՏՏ) ոլորտի ընկերություններին։ Մենք կարողացանք պարզել պետական աջակցություն ստացած ընկերությունների անունները: Հիշեցնենք, որ նախարարությունն այդ ցուցակը չտրամադրեց, և «Հետքը» («Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն) դատական հայց ներկայացրեց նախարարության դեմ։ Որոշման նպատակն էր օգնել ՏՏ ոլորտի ընկերություններին հաղթահարել ֆինանսական խնդիրները, որոնք առաջացել էին դրամի արժևորման
«Այս մկրտությունը հոգում կրեք, ոչ թե կենացներում». Մասիսում 150-ից ավելի արցախցիներ մկրտվեցին
Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը խոստանում է՝ Մասիսում ապաստանած արցախցիների մկրտությունը շարունակական է լինելու, իսկ երգչուհի Շուշան Պետրոսյանը մաղթում է մեզ՝ արժանապատվության վերադարձ.
ԵԹԿՊԻ-ում կնքվեց միջազգային համագործակցության հուշագիր
Այսօր կայացած մամուլի ասուլիսի շրջանակում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանը և «Երկլեզու դրամատիկական արվեստանոց» նախագծի ղեկավար Սերժ Ավետիքյանը ստորագրել են միջազգային համագործակցության հուշագիր: Ըստ հուշագրի՝ Երկլեզու դրամատիկական արվեստանոցը տեղափոխվում է ԵԹԿՊԻ-ի տարածք, արվեստանոցի խմբերում ներգրավվում են ԵԹԿՊԻ-ի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները, որոնցից լավագույններն ընդգրկվելու են նաև Փարիզում անցկացվող վերապատրաստման ծրագրերին: Հուշագրով
Սիրիայի արտաքին գործերի եւ սփյուռքի նախարարն աջակցություն է հայտնել ՀՀ տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը, անընդունելի համարել դրանց դեմ որեւէ խախտում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 14-ին հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի եւ սփյուռքի նախարար Ֆեյսալ Ալ-Միկդադի հետ: Հանդիպմանը Հակոբ Արշակյանն ընդգծել է Սիրիայի հայկական համայնքի յուրահատուկ դերակատարումը՝ որպես բարեկամության աներեր կամուրջ երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ: «Մեր մշտական մտահոգությունն է Սիրիայի խաղաղ բնակչության, այդ թվում՝ հայերի եւ ազգային մյուս
Հունաստանի «Սիրիզա–Առաջադեմ դաշինք» կուսակցության խորհրդարանական ֆրակցիայի ղեկավարը դատապարտել է ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը խախտելու ադրբեջանական ցանկացած փորձ
«Սիրիզա–Առաջադեմ դաշինք» կուսակցության խորհրդարանական ֆրակցիայի ղեկավար Ֆամելոս Սոկրատիսի հանդիպումը Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի հետ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Լեհաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված ընդունելությանը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Լեհաստանի Հանրապետության անկախության 105-ամյակին նվիրված ընդունելությանը: Փոխվարչապետը հանդես է եկել շնորհավորական ուղերձով՝ մաղթելով բարեկամ Լեհաստանին և լեհ ժողովրդին խաղաղություն, առաջընթաց և բարգավաճում: ՀՀ կառավարություն
Սերժ Ավետիքյան. «Սա հնարավորություն է ծանոթանալու ֆրանսիացի արվեստի գործիչների աշխատանքային մեթոդաբանությանը և թատրոնի ու կինոյի ավանդույթներին, ժամանակակից միտումներին»
Երկլեզու դրամատիկական արվեստանոցի երրորդ փուլի մեկնարկը ԵԹԿՊԻ-ում
ԱԽ քարտուղարը բարձր է գնահատել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքը
Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության միջանկյալ ռազմավարական գնահատման փաստահավաք առաքելությանը, որը գլխավորում էր Խաղաղության, գործընկերության և ճգնաժամային կառավարման տնօրինության ղեկավար ժիլ Ռոստենը: ԱԽ քարտուղարը բարձր է գնահատել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքը և վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու ցուցաբերել աջակցություն առաքելության աշխատանքներին: Զրուցակիցները բարձր են գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերային
«Բացեցի մեղադրական եզրակացությունս, տեսա, որ իմ անվան փոխարեն այլ մարդու անուն-ազգանուն է գրված»․ Արթուր Համբարձումյան
Շիրակի պետական համալսարանի նախկին դասախոս Արթուր Համբարձումյանը, որին մեղադրանք է առաջադրվել նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանին հրապարակային վիրավորելու համար, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ նախորդ օրը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած առաջին դատական նիստի ժամանակ իրեն հանձնել են այնպիսի մեղադրական եզրակացություն, որտեղ իր անվան փոխարեն որոշ տեղերում ուրիշ մեղադրյալի անուն-ազգանուն է գրված (տես փաստաթղթում)։
ՀՀ-ՄԹ բարեկամության խմբի հետ Միրզոյանը քննարկել է հայ-բրիտանական հարաբերությունների օրակարգային հարցերը
ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ՀՀ-ՄԹ բարեկամության խմբի ղեկավարի և անդամների հետ
Վթարից մահացած տղամարդը տարեսկզբին մահացած զինվորի հայրն էր, մահացավ նոր երեխայի ծնվելու սպասումով
Նոյեմբերի 13-ին Արարատի մարզում վթարի հետեւանքով մահացած տղամարդը Կարեն Կեւորկովն է: Նա Ազատ գյուղում՝ զինվորական կացարանում այս տարվա հունվարի 19-ին տեղի ունեցած առեղծվածային հրդեհի հետևանքով մահացած զինվորներից Սերգեյ Կեւորկովի հայրն է: «Ես մարդկայնորեն շոկի մեջ եմ, որ մեկ տարվա ընթացքում արդեն երկրորդ ծնողն է այսպես ողբերգական դեպքով հեռանում կյանքից: Կացարանի հրդեհի բացահայտման գործընթացը պետք է
Էլինար Վարդանյան. «Ժամանակն է քննարկել Եվրանեսթ ԽՎ-ում Ադրբեջանի անդամակցության կասեցման հարցը»
Եվրոպական Խորհրդարանում անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ քննարկվում էր Հարավային Կովկասում անվտանգային վերջին զարգացումների հարցը: Խոսքս ստորև՝ Հարգելի գործընկերներ, Այսօր մենք քննարկում ենք Հարավային Կովկասում անվտանգության վերջին զարգացումները մի երկրի հետ, որը պատասխանատու է բնիկ հայ բնակչության ամբողջական էթնիկ զտումների համար։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ավելի քան 100000 հայ ստիպված եղավ լքել հայրենիքը
Միհրան Պողոսյան. «4 օր է ինչ ՀՀ հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանում է գտնվում որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը, սակայն ՀՀ դատական դեպարտամենտը չի հայտնում գործի չմակագրման պատճառները»
Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դատական համակարգի պերճանքն ու թշվառությունը… 2 օր առաջ ստացել ենք Գրիգորի Խաչատուրովին կալանքի տակ պահելու 15.05.2023թ-ի որոշման դեմ ներկայացված բողոքի կապակցությամբ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 20.09.2023թ-ին կայացված որոշումը /այո, այո դուք չեք սխալվում, բողոքը ներկայացվել է մայիսին, որոշումը կայացվել է սեպտեմբերի 20-ին, իսկ պաշտպանության կողմին է տրամադրվել
«Հայաստանն իրավունք չունի լինելու Ռուսաստանի և Արևմուտքի խոշոր շահերի բախման կենտրոնում». Ծառուկյանը` դիվանագետներին, միջազգայնագետներին, վերլուծաբաններին
Գագիկ Ծառուկյանը հանդիպել է մի խումբ դիվանագետների, միջազգայնագետների, վերլուծաբանների հետ։ Տեղի է ունեցել անկաշկանդ քննարկում Հայաստանի շուրջ զարգացումների, առկա իրավիճակի, տարածաշրջանային նոր ռիսկերի, աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների շուրջ։ Գագիկ Ծառուկյանը կարևորել է համաշխարհային անկայունության այս փուլում ներքին հաշտության և համահայկական ռեսուրսների համախմբման խնդիրը։ «Հայաստանն իրավունք չունի լինելու Ռուսաստանի և Արևմուտքի խոշոր շահերի բախման կենտրոնում. դա
«Համարում եմ՝ Ժոզեպ Բորելի հայտարարություններն ընդգծում են այն հանգամանքը, որ Արևմուտքի համար ՀՀ-ն ռազմավարական առաջնայնություն է այսուհետ ստացել»․ Գուրգեն Սիմոնյան
Գուրգեն Սիմոնյանի կարծիքով՝ շուրջ երկու տարվա հարց կլինի, որ այս վիզային ռեժիմներն ազատականացվեն։
Բայրամովը Մարոկկոյի ընկերություններին հրավիրել է ներդրումներ կատարել Ադրբեջանի, այսպես կոչված, «ազատագրված տարածքներում»
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Մարոկկոյի ընկերություններին հրավիրել է ներդրումներ կատարել Ադրբեջանի, այսպես կոչված, «ազատագրված տարածքներում»։ Այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։ Նման առաջարկով Բայրամովը հանդես է եկել նոյեմբերի 14-ին Մարոկկոյում ընթացող Ադրբեջան-Մարոկկո առաջին գործարար համաժողովի ժամանակ։ «Ռեգիոն Մոնիտոր»
«Սիթի Բայք»-ին չի տրամադրվել որևէ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա. ԿԲ
Սիթի բայք (Citi bike) ընկերությունը ներգրավում է դրամական միջոցներ՝ հանդես գալով «շահույթի մոդելների», «սուպեր բոնուսների» և որոշակի «հավելաճով» դրանք վերադարձնելու հրապարակային առաջարկով:
Առնվազն 30 հուշարձանի վերականգնում, Գորգի թանգարանի ստեղծում. Ալֆրեդ Քոչարյանը ներկայացրել է մշակույթի ռազմավարությունը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանն ու Դանիել Դանիելյանն այսօր հանդիպել են լրագրողների հետ և ներկայացրել ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությունը և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը, որն ավելի վաղ հաստատվել էր Կառավարության նիստում: Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի խոսքով՝ ռազմավարությունը կառուցված է մշակութային ժառանգության և ժամանակակից արվեստի
Գոհար Գրիգորյանը՝ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր. ՀՀ նախագահի հրամանագիրն իրավունքի ուժով ուժի մեջ է մտել
Հայտարարվում է, որ Գոհար Վարդանի Գրիգորյանին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագիրն իրավունքի ուժով ուժի մեջ է մտել 2023 թվականի նոյեմբերի 14-ին: Բարձրագույն դատական խորհուրդ
«Երանի Գոռ Քլոյանի եւ մյուս 9 զոհերի թեւերը ոլորեին, մեքենա նստեցնեին, ոչ թե սպանվեին». Անուշ Քլոյանի ելույթը ԱԺ-ում
«2008-ի Մարտի 1 -ին մեր ժողովուրդը դուրս էր եկել փողոց՝ պայքարելու հանուն ազատության, անկախության, արդարության, ինքնիշխանության: Բայց ցավոք այդ օրը բռնակալ իշխանությունը Երեւանի կենտրոնում գնդակահարեց 10 անմեղ քաղաքացիների: Այս դեպքում ՀՀ քաղաքացիներին զրկեցին ապրելու իրավունքից, մյուս դեպքում, համաձայն օրենքի, ձեռքերը ոլորում եւ մեքենա են նստեցնում: Հարգելի՛ ընդդիմություն, դուք կարո՞ղ եք համեմատել, զուգահեռ անցկացնել այսօրվա ոստիկանների քայլերի եւ Մարտի 1-ի ոստիկանության գործողությունների միջեւ»:


















































