Լրահոս
Օրվա լրահոսը

«Երանի Գոռ Քլոյանի եւ մյուս 9 զոհերի թեւերը ոլորեին, մեքենա նստեցնեին, ոչ թե սպանվեին». Անուշ Քլոյանի ելույթը ԱԺ-ում

Նոյեմբեր 14,2023 17:55

«Շարունակաբար որոշ մարդիկ խոսում են ոստիկանության գործողություններից, իբրեւ շատ բիրտ եւ անհամաչափ ուժ են կիրառում մեր քաղաքացիների նկատմամբ, ովքեր դուրս են եկել փողոց՝ իրենց կամքը արտահայտելու: Բայց ես պետք է հիշեցնեմ այդ մարդկանց, որ իրենց ղեկավարները իրենց կառավարման տարիներին կառուցել են այնպիսի քաղաքական համակարգ, որը ժողովրդավարության հականիշն էր՝ քաղաքական սպանություններ, ունեզրկումներ, կրիմինալ խմբավորումներ, ընտրակեղծարարություն, օլիգարխիայի վրա հիմնված պետություն»,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյանը, որն այդ մանդատը ստացել է Վիգեն Խաչատրյանի մահվանից հետո:

Նա Մարտի 1-ի դեպքին անդրադարձավ։ Հիշեցնենք, որ Անուշ Քլոյանն այդ օրը «Չերյոմուխա-7» տեսակի կրակված փամփուշտից բեկորային վնասվածքի հետեւանքով առաջացած արյան մեծ կորստի պատճառով մահացած Գոռ Քլոյանի քույրն է․ «2008-ի Մարտի 1 -ին մեր ժողովուրդը դուրս էր եկել փողոց՝ պայքարելու հանուն ազատության, անկախության, արդարության, ինքնիշխանության: Բայց ցավոք այդ օրը բռնակալ իշխանությունը Երեւանի կենտրոնում գնդակահարեց 10 անմեղ քաղաքացիների: Այս դեպքում ՀՀ քաղաքացիներին զրկեցին ապրելու իրավունքից, մյուս դեպքում, համաձայն օրենքի, ձեռքերը ոլորում եւ մեքենա են նստեցնում: Հարգելի՛ ընդդիմություն, դուք կարո՞ղ եք համեմատել, զուգահեռ անցկացնել այսօրվա ոստիկանների քայլերի եւ Մարտի 1-ի ոստիկանության գործողությունների միջեւ: Չեք կարող: Երանի Գոռ Քլոյանի եւ մյուս 9 զոհերի թեւերը ոլորեին, մեքենա նստեցնեին եւ իբրեւ իրենց կատարած հակապետական գործողությունների համար կրեին իրենց արժանի պատիժը, ոչ թե սպանվեին ապօրինաբար»,- ասաց պատգամավորը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930