Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԹԿՊԻ-ում կնքվեց միջազգային համագործակցության հուշագիր

Նոյեմբեր 14,2023 22:15

Այսօր կայացած մամուլի ասուլիսի շրջանակում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանը և «Երկլեզու դրամատիկական արվեստանոց» նախագծի ղեկավար Սերժ Ավետիքյանը ստորագրել են միջազգային համագործակցության հուշագիր:

Ըստ հուշագրի՝ Երկլեզու դրամատիկական արվեստանոցը տեղափոխվում է ԵԹԿՊԻ-ի տարածք, արվեստանոցի խմբերում ներգրավվում են ԵԹԿՊԻ-ի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները, որոնցից լավագույններն ընդգրկվելու են նաև Փարիզում անցկացվող վերապատրաստման ծրագրերին:

Հուշագրով նաև համագործակցություն է ձևավորվում կրթամշակութային ծրագրերի զարգացումը խթանելու նպատակով՝ ներառյալ համատեղ դասընթացները և այլ առարկայական ծրագրեր:

ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930