Օրվա լրահոսը
«Եթե սա է ՄԱԿ-ի արձագանքը, ապա սա չափազանց ուշ է եւ չափազանց քիչ»․ Արարատ Միրզոյան
Արարատ Միրզոյանն անդրադարձավ ՄԱԿ-ի առաքելության՝ Արցախ կատարած այցին եւ արձանագրումներին։
Վիտալի Բալասանյանը չի փորձել անցնել ադրբեջանական անցակետը
Համացանցում քիչ առաջ տեսանյութ է տարածվել, որտեղ ներկայացվում է, թե Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն իբր Հակարիի կամրջի մոտ գտնվող ադրբեջանական անցակետը փորձել է անցնել, սակայն ադրբեջանական կողմը նրան դա թույլ չի տվել՝ պատճառաբանելով, թե Վիտալի Բալասանյանը ահաբեկիչ է։ Aravot.am-ին հաջողվեց ճշտել, որ Վիտալի Բալասանյանը չի փորձել հատել ադրբեջանական անցակետը: Նա գերեվարված չէ: Մեր աղբյուրը տեսանյութը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի մանրամասները
Հոկտեմբերի 4-ին Երևանում կայացել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հանդիպումը Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վոյչեխ Գերվելի հետ: Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի շարունակական ագրեսիվ և Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի մանրամասները՝ մասնավորապես Լեռնային Ղարաբաղից 100.000-ից ավելի բռնի տեղահանված հայերի առաջնային կարիքների գնահատումը և դրանց հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքն է իջեցրել Արցախի կարգավիճակի հարցով նշաձողը․ «Մենք ցածրացրինք, Լեռնային Ղարաբաղը բարձրացրեց»
Ընդդիմադիր պատգամավորներն իրենց ելույթներում ասացին, որ Նիկոլ Փաշինյանն է մեղավոր Արցախի այսօրվա կարգավիճակի համար։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կողմից Պաշտպանին ներկայացված խնդիրները մեծամասամբ հասցեագրվել ու լուծում են ստացել
Ադրբեջանի գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման վիճակը տեղում դիտարկելու նպատակով սեպտեմբերի 24-ից սկսած՝ Պաշտպան Անահիտ Մանասյանը և Պաշտպանի ներկայացուցիչներն իրականացրել են այցեր Կոռնիձորում, Վայքում և Գորիսում տեղակայված հաշվառման կենտրոններ։ Ընդհանուր առմամբ, Պաշտպանը և Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել շուրջ 350 բռնի տեղահանվածների հետ: Կոռնիձորում, ապա Գորիսում և Վայքում փաստահավաք աշխատանքների ընթացքում
«Պրահայի պայմանավորվածություններից եւ Ալմա-Աթայի գործընթացից հրաժարվելը նշանակում է հրաժարվել Հայաստանի անկախությունից»․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ Արցախի հարցին՝ նշելով․ «Լեռնային Ղարաբաղը երբեք ոչ մեկ չի ճանաչել Ադրբեջանի կազմից դուրս, այդ թվում՝ Հայաստանը»։
ՊԵԿ-ը տեղեկացնում է՝ Ռուսաստանի Դաշնությունում հոկտեմբերի 1-ից որոշ իրավակարգավորումներում կատարվել են փոփոխություններ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնությունում 2023 թվականի հոկտեմբերի 1-ից որոշ իրավակարգավորումներում կատարվել են փոփոխություններ (վերաբերում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի Հանրապետություններից տարբերվող երկրների ապրանքների արտահանման մաքսատուրքերին), որոնց արդյունքում ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 304-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի հիմքով Ռուսաստանի Դաշնությունից ցամաքային տրանսպորտով Հայաստանի Հանրապետություն այդ ապրանքները տեղափոխելու դեպքում դրանց «Մաքսային տարանցում»
«Ես կարող էի այնպիսի հայտարարություն անեի, որ եւս 300 հոգի մարդ զոհվեր, դրանից ոչ մի բան չէր փոխվելու». Փաշինյան
Ռուստամյանն արձագանքեց. «Ես չգիտեմ ի՞նչ ասեմ՝ զարմանա՞լ ասեմ, դուք ձեր պատասխանից գո՞հ եք: Այսինքն, դուք ասում եք՝ մենք չմիջամտեցինք, որ ի՞նչ լիներ, այնտեղ անհապաղ միջամտելու անհրաժեշտություն գոյություն ուներ: Հրոսակները հոշոտում էին մեր ժողովրդին, դուք ասում եք՝ խաղաղ բնակչության նկատմամբ բան չի եղել, խաղաղ բնակչություն չի՞ զոհվել: Դուք հակասում եք ԱԳՆ-ի հայտարարությանը, որ էթնիկ զտումներ են տեղի ունեցել: Դուք հիմա նորից հիմք եք տալիս հայ ժողովրդին պաշտպանվելու, այդպես ո՞նց կարելի է պաշտպանել հայ ժողովրդի շահերը:
Սևանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքի 4-րդ զավակը
Սևանի բժշկական կենտրոնում հոկտեմբերի առաջին օրը լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված Մովսեսյան ընտանիքի 4-րդ զավակը, ում անվանակոչել են Գրիգոր՝ իր պապի անունով։ Տղան ծնվել է միանգամայն առողջ, 3400 գրամ քաշով ու 54 սանտիմետր հասակով։ Նորածին Գրիգորն իր երեք քույրերի միակ եղբայրն է։ Գրիգորյանների ընտանիքը բնակվել է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Թաղուտ գյուղում։
Օտար լեզուների անվճար դասընթացներ Արցախից բռնի տեղահանված երեխաների համար
ԵՊՀ լեզուների ուսուցման և թեստավորման կենտրոնը, միանալով Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օժանդակելու ԵՊՀ նախաձեռնությանը, կազմակերպում է օտար լեզուների անվճար դասընթացներ արցախցի երեխաների համար՝ այս դժվարին պահին նրանց կրթության շարունակականությանն օժանդակելու նպատակով։ Դասընթացներին գրանցվելու համար անցնել հետևյալ հղումով՝ https://bit.ly/ourArtsakh: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ լեզուների ուսուցման և թեստավորման կենտրոն: ԵՊՀ
«Համազգային մեր կյանքից դուրս պիտի մղվեն հակազգային գաղափարները և մեր ինքնությանն ու գոյությանը հակադրվող հոսանքները». եպիսկոպոսաց հավաքի հայտարարությունը
Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոկտեմբերի 3-ին տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եպիսկոպոսաց հավաք, որի ընթացքին քննարկվեցին Ադրբեջանի ցեղասպան գործողությունների հետևանքով Արցախի հայաթափման և Հայաստանի առջև ծառացած գոյաբանական մարտահրավերների հետ առնչված հիմնախնդիրները: Քննարկումների արդյունքում ընդունվեց հետևյալ հայտարարությունը. «Արցախում Ադրբեջանի չդադարող ցեղասպան գործողությունների հետևանքով վերջին շրջանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները, Արցախի հայության
ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք ևս կարող են օգտվել. ծառայություններ՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվածներին
ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք ևս կարող են օգտվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆինանսավորմամբ՝ հասարակական կազմակերպությունների միջոցով մատուցվող ծառայություններից, որոնք նախատեսված են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, ինչպես նաև կանանց և աղջիկների համար։ Ըստ անհրաժեշտության, Միասնական սոցիալական ծառայությունը, գնահատված կարիքի հիման վրա, քաղաքացիներին ուղղորդում է տվյալ ծառայությունները մատուցող կազմակերպություններ։ Ըստ այդմ՝
Տեխնոլոգիական աջակցություն ֆերմերներին. «Էլեկտրական հովիվներ»՝ սահմանապահ Վահանում
Գյուղի զարգացումը բխում է քաղաքի շահերից, նոր տեխնոլոգիաների ներդրումն էլ նպաստում է հոգսերի կրճատմանն ու մայրաքաղաք-մարզեր զարգացման տարբերությունը մեղմելուն: Դրանում համոզված են հեռավոր մարզերում ապրող, հատկապես՝ սահման պահող գյուղացիները: Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում անասնապահությամբ զբաղվելը հեշտ չէ․ գյուղի աշխարհագրական դիրքն իր կանոններն է թելադրում: Խոշոր եղջերավորներինն արոտավայր թողնելը ռիսկեր է պարունակում. պետական սահմանն անցնելու դեպքում
«Աստծո սիրուն, թողեք ապրենք, գնացե՛ք». Ընդդիմադիր պատգամավորի հորդորին Փաշինյանն արձագանքեց՝ «ես ձեզ թույլ եմ տալիս ապրել»
«Ես անկեղծ ասեմ՝ եթե ես իմանամ, որ իմ հրաժարականով կամ իմ հեռացումով բոլոր մարտահրավերները կվերահասցեագրվեն, ես կանեմ հաջորդ վայրկյանին, որովհետեւ ի հեճուկս ձեզ, ես աթոռից կախված չեմ եւ երբեք չեմ եղել, բայց իմ բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ դա անելու դեպքում տեղի կունենա ուղիղ հակառակը: Եվ այս է պատճառը նաեւ, որ դա տեղի չի ունենում: Դուք այդ սցենարը փորձեցիք ԼՂ-ում եւ իրագործեցիք: Ի՞նչ եղավ, դրանից ավելի լա՞վ եղավ: Իհարկե, ՀՀ-ում չեք կարող դա իրագործել, բայց ուզում եմ հետեւություններ անեք»:
Ադրբեջանն իրեն ավելի անկաշկանդ և անպատիժ է զգում․ Մարուքյանն անդրադարձել է Գրենադայում հնգակողմ հանդիպման չկայանալուն
«Արևմուտքը պետք է վերջապես հասկանա, որ եթե դուք չեք հարգում ձեր արժեքները, ձեր չափանիշները և ինքներդ ձեզ, ապա ինչու պետք է Ադրբեջանը դա անի»,- «X»-ի իր միկրոբլոգում գրել է Էդմոն Մարուքյանը և նշել, որ մեր արևմտյան գործընկերները պետք է դասեր քաղեն իրենց մեղմ ելույթներից և համապատասխան միջոցներ կիրառեն Ադրբեջանի դեմ՝ նրա կատարած հանցագործությունների համար։ Մարուքյանը
Քարոզչությունը գործում է առավելագույն արդյունավետությամբ
Երևույթները, որոնց ականատես ենք լինում հայ հասարակությունում, մեղմ ասած, խոսում են հասարակության հիվանդ լինելու մասին: Արցախի կորուստը չընկալվեց որպես հայկական պետականության մի հատվածի կորուստ: Ավելին, այս աղետից հետո հանրությանը հրամցվող «փորձագիտական վերլուծություններն» ի ցույց են դնում, թե հանրությունն ինչ հեշտությամբ է յուրացնում քարոզչությունը, որը թմրեցուցիչի յուրահատուկ դեր է խաղում: Դրա շնորհիվ մարդիկ կորցնում են իրականության
Գրիգորի Խաչատուրովի կալանավորման ժամկետը երկարաձգվեց
«Դատական իշխանություն» տելեգրամյան ալիքը տեղեկացնում է, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգեց ևս երկու ամսով։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին, ժամը՝ 15։00-ին։
Փաշինյանը Իսպանիայում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Իսպանիա: Վարչապետը հոկտեմբերի 5-ին Գրանադա քաղաքում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին: Միջոցառման շրջանակում վարչապետը հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«Հիմա, քանի որ Գրանադայի հանդիպումը չստացվեց, օդանավակայանի ճանապարհը ոչ մեկը չի կարող փակել, տեսանք՝ ինչ եղավ». Փաշինյան
Փաշինյանն ասաց. «Եթե որեւէ փաստաթուղթ հավասարակշռված չլինի, որեւէ մեկը չի ստորագրի այն եւ ոչ մեկը չի կարող ստիպել: Այլ բան է, որ կան ուժեր, ովքեր տեսնում են, որ Հայաստանի թիկունքում կան շատ մարգինալացված, բայց, այնուամենայնիվ, խամաճիկային ուժեր եւ նրանց կարելի է օգտագործել՝ Հայաստանի շահերին ի վնաս այդ հավասարակշռությունները կորցնելու համար:
Անդրադառնալով հայրենազրկված արցախահայության ծանր կացությանը Գարեգին Երկրորդը կարևորեց համահայկական միասնական ջանքերի գործադրումը
Հոկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հունաստանից ժամանած հայ ուխտավորներին` ուղեկցությամբ Հունաստանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Խորեն վարդապետ Առաքելյանի։ Վեհափառ Հայրապետը, իր հայրական օրհնությունը փոխանցելով ուխտավոր հայորդիներին, վստահություն հայտնեց, որ հայրենիքից ստացած հոգևոր լիցքերով և վերանորոգված հոգով ու սրտով կվերադառնան իրենց երկիր՝ առավել
Շիրակի մարզում կացարանով ապահովված է Արցախից բռնի տեղահանված 3291 անձ. մարզպետ
Այս պահին Արցախից բռնի տեղահանված 3291 արցախցու կեցավայրի խնդիր է լուծվել Շիրակի մարզում: Գյումրիում կացարանով ապահովված է 2020 անձ` 515 ընտանիք։ Հյուրատներում այս պահին բնակվում է 454 անձ, վարձակալությամբ բնակվում է 1138–ը։ Անհատույց հյուրընկալվել է 428 մարդ։
Խաթրավանք. Արցախի միջնադարյան պատմության քարեղեն վկան
Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղից արևմուտք, Թարթառի ափին, թրաձև լեռնաբազուկի վերջավորության վրա է սփռված Խաթրավանքի համալիրը։ Խաթրավանքը եղել է ճարտարապետական նշանավոր համալիր իր մեջ պահելով խաչքարերի արժեքավոր հավաքածու։ Վանքի անունը արձանագրություններում և հին աղբյուրներում հիշատակվում է երկու ձևով (Խադարի կամ Խադայի վանք), բայց գրվել է նաև Խաթրա վանք և Խթրա վանք, որը ժողովրդական արտասանության հետևանք է:
«Դուք երկար տարիներ ձեւավորել եք խամաճիկային կառավարություն, որը ինքնուրույն ո՛չ շնչել է, ո՛չ արտաշնչել է, ո՛չ հազացել է, ո՛չ փռշտացել է». Փաշինյանը՝ ՀՅԴ-ին
Վարչապետը հայտարարեց՝ որ ժողովուրդը որոշի, կարող է էսօր իրիկունն էլ իշխանափոխություն անի:
Դեսպան Գալագերը Գորիսում հանդիպել է ԼՂ-ից տեղահանված անձանց հետ
Հոկտեմբերի 3-ին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության (ՄԹ) դեսպան Ջոն Գալագերն այցելել է Գորիս՝ տեղում ծանոթանալու Լեռնային Ղարաբաղից տեղահանված խոցելի բնակչությանն առնչվող իրավիճակին։ Նա հանդիպումներ է ունեցել ներկայումս Գորիսում գտնվող տեղահանված անձանց հետ՝ անմիջապես նրանցից տեղեկանալու իրենց կարիքների մասին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և «Մարդը կարիքի մեջ»
Անդրանիկ Շիրինյանը Վարշավայում ներկայացրել է մարդու իրավունքների վիճակը ՀՀ-ում և ԼՂ-ում ադրբեջանական հարձակումներից հետո
Ցանկանում ենք տեղեկացնել, որ Հայաստանում Freedom House իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը Վարշավայում ելույթով է հանդես եկել ԵԱՀԿ մարդու իրավունքների ամենամյա համաժողովին՝ ներկայացնելով մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական հարձակումներից հետո և հանդես եկել առաջարկություններով ուղղված Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարության ու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի բարելավմանը։ Վերոնշյալ համաժողովը նվիրված է ԵԱՀԿ
«Գմբեթները հանված են, տեսքն՝ աղավաղված». «Ֆրանս պրես»-ը լուսանկարներ է հրապարակել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուց
«Ֆրանս պրես» գործակալությունը լուսանկարներ է հրապարակել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուց։ Հայկական եկեղեցու գմբեթները հանված են, պատմաճարտարապետական տեսքն՝ աղավաղված։ Regionmonitor
Ինչպես զինվորականներն են պատերազմի եւ խաղաղության ժամանակ զբաղվում իրենց գործով, այնպես էլ արվեստագետները. Սաթէ Խաչատրյան
Վանաձորի դրամատիկական թատրոնում հայ-ֆրանսիական համատեղ ներկայացման պրեմիերա է
Արցախի 097 կոդով հեռախոսահամարները կսպասարկի Team Telecom Armenia-ն
4 հոկտեմբերի, 2023, Երևան․ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բավարարեց «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի հայտը շարժական կապի տարածաշրջանային 097 կոդով «Ղարաբաղ տելեկոմի» առկա հեռախոսահամարների սպասարկումը Team Telecom Armenia-ին տրամադրելու մասին։ Այսպիսով, «Ղարաբաղ Տելեկոմի» բոլոր բաժանորդները կկարողանան օգտվել շարժական կապի բոլոր ծառայություններից`պահպանելով իրենց հեռախոսահամարները։ «Հաշվի առնելով Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար կապ ունենալու կենսական անհրաժեշտությունը`մենք, «Ղարաբաղ Տելեկոմի»
Բերման ենթարկեցին՝ ՄԱԿ–ի գրասենյակի առջեւ «Մեր տունն այրողների» դեմ ցասման արտահայտություն խորհրդանշող փայտե արկղ այրելու համար
«Բացում» նախաձեռնություն. «Ալիեւը եւ նրա հանցակիցները ցեղասպան են եւ նրանց պետք է պատժի ամբողջ աշխարհը»
Զախարովան՝ ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետների և «Զանգեզուրի միջանցքի» մասին
«Նախագծի իրականացման մեջ տեսնում ենք զգալի ներուժ՝ Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցում առաջընթացի համար: Ամեն ինչ կախված է երկրների քաղաքական կամքից և կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերելու պատրաստակամությունից»,-եզրափակել է Զախարովան։


















































