Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե սա է ՄԱԿ-ի արձագանքը, ապա սա չափազանց ուշ է եւ չափազանց քիչ»․ Արարատ Միրզոյան

Հոկտեմբեր 04,2023 19:18

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ ՄԱԿ-ի առաքելության՝ Արցախ կատարած այցին եւ արձանագրումներին։

ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասաց․ «Այցից հետո մենք լրատվական կայքերում տեսանք, որ Ադրբեջանի նախագահ Ալիեւը 1 մլն դոլար էր փոխանցել առաքելությանը, ՄԱԿ-ին։ Բացի դրանից, տեղեկացանք, թե այդ դիտորդական առաքելության մեջ ովքեր են եղել, եղել են Թուրքիայի, Հունգարիայի, Ալբանիայի, Պակիստանի եւ ՌԴ ներկայացուցիչները։ Այսինքն՝ ՄԱԿ-ի այս կազմի ձեւավորման ընթացքում արդեն պետք է հասկանալի լիներ, որ որեւէ օբյեկտիվ դիտարկումներ այնտեղ չեն կարող լինել։ Հնարավորինս փորձ է արվել թաքցնել մեծագույն աղետը, հանցագործությունն ու էթնիկ զտումը։ Արդյոք որեւէ քննություն կիրականացվի՞ այս դիտորդական առաքելության գործունեության հետ կապված»։

Արարատ Միրզոյանն ասաց, որ ՀՀ-ն ամիսներ շարունակ դիմել, ահազանգել, տեղեկացրել է ու միջամտություն է պահանջել բազմաթիվ միջազգային կառույցներից, առաջին հերթին ՄԱԿ-ից։ «Մենք համարժեք արձագանք դժբախտաբար չենք ստացել եւ այս մասին եւս բարձրաձայնել ենք։ Առաքելության վերաբերյալ իմ արձագանքը հետեւյալն է՝ եթե սա է ՄԱԿ-ի արձագանքը, ապա սա չափազանց ուշ է եւ չափազանց քիչ։ Մյուս կողմից, ես ուզում եմ հույս հայտնել, որ այնուամենայնիվ սա չէ այն արձագանքը, որը ՄԱԿ-ն ու նրա գործակալություններն այս պարագայում, ցավոք, ուշացած, բայց պետք է ցուցաբերեն։ Ես որքան գիտեմ, որ պատրաստվում է այդ առաքելությունն իրականացրած գործակալության հայտարարությունը։ Եվ այն եզրակացությունները, որոնք արվել են, այդ գործակալությանը չեն։ Սա այն է, ինչ ինձ հավաստիացրել են»,- ասաց Միրզոյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031