Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ը տեղեկացնում է՝ Ռուսաստանի Դաշնությունում հոկտեմբերի 1-ից որոշ իրավակարգավորումներում կատարվել են փոփոխություններ

Հոկտեմբեր 04,2023 18:26

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնությունում 2023 թվականի հոկտեմբերի 1-ից որոշ իրավակարգավորումներում կատարվել են փոփոխություններ (վերաբերում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի Հանրապետություններից տարբերվող երկրների ապրանքների արտահանման մաքսատուրքերին), որոնց արդյունքում ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 304-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի հիմքով Ռուսաստանի Դաշնությունից ցամաքային տրանսպորտով Հայաստանի Հանրապետություն այդ ապրանքները տեղափոխելու դեպքում դրանց «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման գործառնությունները (այդ թվում` տարանցման հայտարարագրի գրանցումը) ենթակա են իրականացման ապրանքներն ուղարկող սուբյեկտի (այլ կերպ ասած ապրանքները վաճառողի) գտնվելու վայրը սպասարկող մաքսային մարմնում, այսինքն` 2023 թվականի հոկտեմբերի 1-ից այդ ապրանքների մաքսային գործառնությունները (տարանցման հայտարարագրի գրանցումը) այլևս չեն կարող իրականացվել Ռուսաստանի Դաշնությունից ելքի սահմանային մաքսային կետերում (այդ թվում` Վերին Լարսի մաքսային կետում), ինչպես մինչև 2023 թվականի հոկտեմբերի 1-ը տեղի էր ունենում:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ վերը նշված ապրանքների համար տարանցման հայտարարագրերը ենթակա են ներկայացման  ապրանքներն ուղարկող սուբյեկտի գտնվելու վայրի մաքսային մարմին, քանի որ նշված մաքսային գործառնության իրականացումը Ռուսաստանի Դաշնության սահմանային կետերում (այդ թվում՝ Վերին Լարսի անցումային կետում)  Ռուսաստանի Դաշնության մաքսային մարմինները չեն իրականացնելու:

Ապրանքների ամբողջական ցանկը բերված է հետևյալ հղումով:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետկապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031