Օրվա լրահոսը

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը դիմել է ՄԻԵԴ՝ խնդրելով Ադրբեջանին պարտավորեցնել տեղեկացնելու իր վերահսկողության տակ հայտնված ռազմագերիների և քաղաքացիական անձանց մասին

Սույն թվականի հոկտեմբերի 4-ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը, Դատարանի կանոնների 39-րդ կանոնի հիման վրա, դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան Լեռնային Ղարաբաղի նախկին և ներկա ղեկավարության բոլոր ներկայացուցիչների՝ Եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով երաշխավորվող իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով, պահանջելով նաև պարտավորեցնել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել նրանց: Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը, հիմք ընդունելով սոցիալական ցանցերում

Ըստ ՖԲ օգտատերերի՝ դասագրքում Արցախն Ադրբեջանի կազմում, հայերը՝ եկվոր են ներկայացված. ԿԳՄՍՆ-ն եւ հեղինակային խումբը պարզաբանում են

Կրթական փոփոխությունների դեմ իրականացվում է նպատակաուղղված եւ թիրախավորված արշավ

Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. սեպտեմբերի 24-30-ը

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ▪️ Գյումրիում՝ սեպտեմբերի 24-ին և 29-ին, ▪️ Վանաձորում՝ սեպտեմբերի 24-ին և 27-ին, ▪️ Հրազդանում՝ սեպտեմբեր 27-29-ը, ▪️ Արարատում չի գերազանցել։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Ադրբեջանի կողմից ԼՂ-ի մեր հայրենակիցների նկատմամբ էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի շուրջ Փաշինյանը Գրանադայում զրուցել է մի շարք երկրների ղեկավարների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իսպանական Գրանադա քաղաքում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին: Ավելի քան չորս տասնյակ երկրների ղեկավարներին միջոցառման վայրում դիմավորել է Իսպանիայի Թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը, որից հետո սկսվել են գագաթնաժողովի աշխատանքները: Վարչապետ Փաշինյանը մասնակցել է նաև «Բազմակողմանիություն, ներառյալ անվտանգային և աշխարհաքաղաքական խնդիրներ» թեմայով կլոր սեղան քննարկմանը: Նիկոլ Փաշինյանը գագաթնաժողովի շրջանակում կարճատև զրույցներ

ԵՄ-ն պատրաստ է աջակցություն ցուցաբերել ՀՀ-ին` ԼՂ հայության հումանիտար խնդիրների լուծմանն օժանդակելու նպատակով. Ուրսուլա Ֆոն դեր Լայենը՝ Փաշինյանին

Գրանադայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակին, տարածաշրջանային իրադրությանը և Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր: Ուրսուլա Ֆոն դեր Լայենը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստանին` ԼՂ հայության հումանիտար խնդիրների լուծմանն օժանդակելու նպատակով: Նշվել

Միրզոյանը Ռաջասինգհամին հայտնել է ՀՀ հիասթափությունը ԼՂ-ում հումանիտար իրավիճակի առնչությամբ ամիսներ շարունակ ՄԱԿ-ի փաստացի անգործության առնչությամբ

Արարատ Միրզոյանն ընդգծել է այն մտահոգություններն ու հիմնական շեշտադրումները, որոնք արվել նաև ՀՀ ԱԳՆ տարածած մեկնաբանության մեջ:

Արցախը հանձնվեց, ի՞նչ պիտի լինի «ՀայաՔվեն». Աննա Կոստանյանը՝ նաեւ ընդդիմության անհաջողությունների մասին

Այսօրվա ընդդիմադիր դաշտն իսկապես պառակտված ու քայքայված է, առաջին հերթին հենց իրենց՝ ընդդիմադիր դաշտի ամենատարբեր գործիչների պատճառով՝ սկսած տիտղոսային ընդդիմության երկու-երեք թևերի գլխին կանգնած «հրահանգիչներից», մինչև նրանց «կամքը» կատարողներ։ Բայց դա չի նշանակում, որ արտախորհրդարանական ընդդիմությունը պետք է օգնի իշխանությանն ու «ազգակործան պատուհասի» ջրաղացին ջուր լցնի՝ նույն նարատիվը դաշտում տարածելով։

Զատուլին. Ռուս պաշտոնյաներն այնքան հեռուն են գնացել, որ հայտարարել են, թե ոչ ոք մեղավոր չէ Արցախից հայերի հեռանալու մեջ

«Ռուս պաշտոնյաներն այնքան հեռուն են գնացել, որ հրապարակայնորեն հայտարարել են, թե ոչ ոք մեղավոր չէ Արցախից հայերի հեռանալու մեջ և իրականում սա չմտածված հայտարարություն է, որը զրոյացնում է Ռուսաստանին՝ որպես խաղաղարարի»,-ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանին տված հարցազրույցում։ Region Monitor

«Ուսուցչի աշխատանքն անգնահատելի է». պարգևատրվել են «Տարվա լավագույններ» մրցույթի այս տարվա հաղթողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հյուրընկալել է 2023 թվականի «Տարվա լավագույններ» մրցույթի հաղթող մանկավարժներին: ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող մրցույթի շրջանակում այս տարի հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն անվանակարգում հաղթող է ճանաչվել 12 ծրագիր, հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն անվանակարգում՝  4, հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն

Երթևեկության փոփոխություն Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում

Հոկտեմբերի 9-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արշակունյաց պողոտա – Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում: Նժդեհի փողոցից Սևանի փողոցի խաչմերուկ ուղղությամբ նախկին 3 երթևեկելի գոտին կդառնա 4: Ավելացվող գոտին կգործի միայն ձախ՝ դեպի Արշակունյաց պողոտա: Գարեգին Նժդեհի – Սևանի փողոցների խաչմերուկից դեպի Արշակունյաց պողոտա և Նժդեհի հրապարակ 4 երթևեկելի գոտիներից 2-ը կլինեն դեպի ձախ, 1-ը՝ ուղիղ և

Պատրաստ ենք օգնել ցանկացած հարցում. Սվաջյանը Ծաղկաձորի դպրոցում հանդիպել է ԼՂ-ից բռնի տեղահանված աշակերտների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձորի միջնակարգ դպրոց՝ ծանոթանալու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված աշակերտներին, դպրոցի պայմաններին ու խնդիրներին: Հանդիպմանը ներկա էր նաև Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը: Դպրոցի տնօրեն Արմենուհի Ասատրյանի խոսքով՝ դպրոցն ունի 127 աշակերտ, որոնց այս պահին միացել

Սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ՝ Սլովենիայում․ երրորդ փուլին կկարողանան մասնակցել նաև ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաները

Սլովենիայի «Մարդկային անվտանգության խթանում» կազմակերպությունն արդեն երկրորդ տարին է՝ հյուրընկալում է ԼՂ-ի, ինչպես նաև ՀՀ սահմանամերձ համայնքների երեխաներին։

Մինչև երկուշաբթի` «Հանրապետություն» կուսակցությունը կհայտարարի իր դիրքորոշումը քաղաքապետի ընտրության մասին. Անի Խաչատրյան

Ամենաուշը եկող երկուշաբթի «Հանրապետություն» կուսակցությունը կհայտարարի իր դիրքորոշումը քաղաքապետի ընտրության, որևէ քաղաքական ուժի հետ միավորվել-չմիավորվելու մասին: Նրանք բացառում են պրոռուսական, մերձդաշնակցական-քոչարյանական ուժերի հետ որևէ ձևաչափով միավորումը, նույնիսկ քվեարկության մասնակցությունը:

«Պատիվ ունեմ» դաշինքի օգտին քվեարկելու դիմաց պատգամավորի թեկնածուն ընտրակաշառք է առաջարկել

2021 թվականի հունիսի 18-ին Հ.Է.-ն ձերբակալվել է: Գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան

«Դավաճանության գինը». Թաթուլ Մանասերյան

«Եվ սա արվում է միտումնավոր, սա արվում է թուրքական փողերով, թշնամու թելադրանքով, որպեսզի սեփական ժողովրդին ուղակի ոչնչացնեն մինչեւ վերջին հայը եւ հայրենազուրկ անեն»

Խոշոր առևտրային ցանցերում իրականացվում են պարենային ապրանքների պաշարների և գների մշտադիտարկումներ. ՄՊՀ

Տեղեկացնում ենք, որ ՄՊՀ-ն մշտական կապի մեջ է գտնվում հանրապետության խոշոր առևտրային ցանցերի հետ և պարբերաբար իրականացնում է պարենային ապրանքների պաշարների և գների մշտադիտարկումներ: Խոշոր առևտրային ցանցերի հավաստմամբ՝ իրենք ունեն պահեստավորված բավարար քանակությամբ ապրանքներ և մեծաքանակ գնումներ կատարելու անհրաժեշտություն չկա: Ընդ որում, մեծաքանակ գնումների իրականացումը կարող է խնայողությունների հակառակ դրսևորումներ ունենալ. փչացման արդյունքում կորուստները կարող

Հայաստանն ակնկալում է ՄԱԿ-ի կողմից հստակ արձագանք Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտմանը. ՀՀ ԱԳՆ

Հաղորդագրությունը խիստ կողմնակալ է և չի արտացոլում իրավիճակը

Բաքուն պատրաստ է մոտ ժամանակներս Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպումներին՝ ԵՄ-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով․ Հաջիև

Միևնույն ժամանակ Ադրբեջանը աջակցում է ուղիղ և երկկողմ երկխոսությանը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և խաղաղության պայմանագրի բանակցությունների շուրջ»,-հավելել է նա։

ԳԱԱ-ում ներկայացվեցին «SEVAMOD2․ Սևանա լճի համար գիտության վրա հիմնված կառավարման գործիքների ստեղծում» ծրագրի արդյունքները

Սույն թվականի հոկտեմբերի 5-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Սևանա լճի վերաբերյալ հայ-գերմանական համատեղ եռամյա հետազոտության արդյունքները» աշխատաժողովը։ Հանդիպման ժամանակ ներկայացվեցին «SEVAMOD2․ Սևանա լճի համար գիտության վրա հիմնված կառավարման գործիքների ստեղծում» ծրագրի արդյունքները։ Ծրագիրը ֆինանսավորվել է Գերմանիայի Կրթության և գիտության դաշնային նախարարության կողմից և իրականացվել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի,

Ֆրանսիացիների համար Հայաստանը համարվում է ճամփորդության իդեալական ուղղություն

Հոկտեմբերի 3-5 Փարիզում Հայաստանը մասնակցել է «IFTM TOP RESA 2023» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն 12 ոլորտի կազմակերպությունների հետ միասին ներկայացրել է Հայաստանը, որպես հետաքրքիր զբոսաշրջային ուղղություն: 📌Մասնակիցները քննարկել են համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները: ✈️Փարիզից և Լիոնից դեպի Երևան իրականացվող ուղիղ թռիչքների շնորհիվ ֆրանսիացիների համար Հայաստանը համարվում է ճամփորդության իդեալական ուղղություն: Զբոսաշրջության կոմիտե

Լարիսա Ալավերդյան. «Արցախցիները բռնի տեղահանվել են մեր պատճառով, որովհետեւ չկարողացանք սանձել այս իշխանություններին»

Հիմա Ադրբեջանը պահանջում է, որ այդ անկլավները տրվեն իրեն: Իսկ հենց այս իշխանությունը տվեց, 30 տարվա ընթացքում բազմացած 150 հազար եւ ավելի ադրբեջանցիներ կգան Հայաստան իրենց անվտանգությունն ապահովող հատուկ ուժային կառույցների, հատուկ դիտորդների, հատուկ այլ բաների հետ: Սա, կրկնում եմ, Հայաստանի համար ներսից ականներ են:

«Ցուցանակները ոչնչացնելով՝ պատմությունը չես ջնջի»

2023 թվականի սեպտեմբերի 19-21 ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանը ռազմակալեց Արցախի ամբողջ տարածքը: Ադրբեջանական համացանցային տիրույթում աստիճանաբար սկսեցին հայտնվել ադրբեջանցի զինվորների տարաբնույթ գործողությունները ցուցադրող տասնյակ տեսանյութեր, որոնք գնալով ավելի են շատանում: 2023 թվականի հոկտեմբերի 4-ին տարածվեց մի տեսանյութ, որտեղ երևում է, որ ադրբեջանցի զինվորականները տեղահանել և ոչնչացման նպատակով տեղափոխում են Բռի եղցի վանք և Հարավ գյուղ

Արցախցիներին օգնությունից զրկելու կոչերն ուղարկվել են քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար

Հնարավոր քրեական վարույթի առանցքում Սուրենավանի համայնքապետի կոչերն են լինելու

Եվրախորհրդարանի ղեկավարը Փաշինյանին հրավիրել է ելույթ ունենալու Եվրախորհրդարանի լիագումար նիստում

Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան Փաշինյանին հրավիրել է ելույթ ունենալու Եվրախորհրդարանի լիագումար նիստում, այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոկում. «Հայաստանը մեր աջակցության և օգնության կարիքն ունի, որպեսզի հաղթահարի ներկայիս հումանիտար ճգնաժամը, որն առաջացել է Լեռնային Ղարաբաղից հազարավոր մարդկանց տեղահանման հետևանքով»:    

Հոկտեմբերի 6-10-ը գիշերային ժամերին կդադարեցվի Պուշկինի թունելով երթևեկությունը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Պուշկինի լեռնանցքի թունելի (Պուշկինի թունել) հիմնանորոգման նախագծային աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 6-ից մինչև հոկտեմբերի 10-ը՝ ժամը 22:00-ից մինչև 06:00 (միայն գիշերային ժամերին) դադարեցվելու է ճանապարհային երթևեկությունը։ Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ  

Գրանադայում կարճ զրույց են ունեցել Փաշինյանը և Զելենսկին

«Նիկոլ Փաշինյանի հետ մեր առաջին հանդիպմանը քննարկել ենք Հվ. Կովկասում անվտանգության իրավիճակը։ Ուկրաինան շահագրգռված է տարածաշրջանի կայունությամբ և երկրների հետ բարեկամական հարաբերություններով։Քննարկեցինք նաև մեր երկկողմ համագործակցությունը և միջտարածաշրջանային տնտեսական նախագծերը»,– գրել է Վլադիմիր Զելենսկին։

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031