Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչև երկուշաբթի` «Հանրապետություն» կուսակցությունը կհայտարարի իր դիրքորոշումը քաղաքապետի ընտրության մասին. Անի Խաչատրյան

Հոկտեմբեր 05,2023 17:34

Ամենաուշը եկող երկուշաբթի, «Հանրապետություն» կուսակցությունը կհայտարարի իր դիրքորոշումը քաղաքապետի ընտրության, որևէ քաղաքական ուժի հետ միավորվել-չմիավորվելու մասին: Այս մասին այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստից հետո՝ ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:

«Մենք մասնակցելու ենք Երևանի ավագանու հոկտեմբերի 10-ին կայանալիք նիստին: Մենք դեռ ներկուսակցական քաղխորհրդի նիստ չենք գումարել ու դեռ որոշում չունենք, որևէ բան կոալիցիա կազմել-չկազմելու վերաբերյալ չի ենթադրվում:

Մենք բացառել ենք պրոռուսական, մերձդաշնակցական-քոչարյանական ուժերի հետ որևէ ձևաչափով միավորումը, նույնիսկ քվեարկության մասնակցությունը»,-ասաց նա՝ հավելելով, որ Հայկ Մարությանի կուսակցություն ինքը չի ճանաչում, որ խոսի միավորվելու մասին:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031