Օրվա լրահոսը
Մեր գրկում ամուր սեղմած պահենք Արցախը, որ գերության մեջ չմրսի․ «Հայացք Երևանից»
«Հայացք Երևանից»– Հնարավոր չէր Արցախը մեզ հետ բերել, բայց սրտում, մեր հիշողության մեջ ամուր նստած՝ դարեդար, սերնդեսերունդ կտանենք, որտեղ էլ գնանք ու կպահենք՝ որպես սրբագույն մասունք։ Չեն փոշիանա անունները նրանց, ովքեր հանձնեցին մեր սրբազնացած երկիրը: Չարն էլ է միշտ ապրում անմեռ… ուրացողի կամ դավաճանի պիտակով կմնան նրանք պատմության մեջ։ Ինչո՞ւ մեզ ինն ամսից ավելի աղետի
ԱՄՆ պետքարտուղարությունը հերքել է Բլինքենին վերագրվող հայտարարությունն Ադրբեջանի կողմից Հայաստան հնարավոր ներխուժման մասին․ «Արմենպրես»
Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հերքում է Politico պարբերականի հրապարակումն այն մասին, թե իբր պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ԱՄՆ օրենսդիրների հետ հանդիպմանը նախազգուշացրել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան։ «Արմենպրես»-ին տված մեկնաբանության մեջ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտնել է, որ հոդվածում տեղ գտած տեղեկատվությունը «սխալ է» և «չի արտացոլում այն, ինչ պետքարտուղար Բլինքենն ասել
ԵԹԿՊԻ-ում կայացել է ERASMUS+ IRO meetup հանդիպումը
Օրերս Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Էրազմուս+ Միջազգային կապերի բաժինների ներկայացուցիչների՝ ERASMUS+ IRO meetup հանդիպումը: Նմանօրինակ միջոցառում ինստիտուտում անցկացվում է առաջին անգամ: Ռեկտոր Սառա Նալբանդյանը խոսել է միջազգային ծրագրերի արդյունավետության մասին և կարևորել դրանց շարունակական բնույթը: -Կարճ ժամանակահատվածում մեր բուհը գործընկերային հարաբերություններ է ձևավորել տարբեր երկրների դեսպանատների հետ, ինչը ենթադրում
Որտեղից է գալիս Ռուսաստանի նկատմամբ հայերի կայուն հակասական վերաբերմունքը․ «Հայացք Երևանից»
Գրեթե անվիճարկելի է, որ Ռուսաստանի համար հայ ժողովուրդն ու նրա խնդիրները միշտ եղել են ընդամենը օսմանցիների եւ Թուրքիայի հետ իրենց հարաբերությունները կարգավորելու միջոց, եւ Հայաստանն ու հայերը երբեք ռուսական քաղաքականության թիրախ չեն եղել: Հայերը կարող են միայն տարաձայնություններ ունենալ ռուսական քաղաքականության մեթոդների շուրջ, որոնց լույսի տակ էլ ոմանք ի դեմս Ռուսաստանի՝ տեսնում են փրկչի, ոմանք՝
Ֆասթ Բանկը DigiTec 2023-ի ֆինտեք հովանավորն է
Հոկտեմբերի 13-ից 15-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում արդեն 18-րդ անգամ DigiTec-ն իր հովանու ներքո է համախմբել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մի շարք ընկերությունների և արտացոլում է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, նորարարությունն ու հեռանկարները։ ՏՏ ոլորտի խոշորագույն և ամենասպասված միջոցառման ֆինտեք հովանավորն է Ֆասթ Բանկը։ Էքսպոյի իր ընդարձակ տաղավարում Ֆասթ Բանկը հաճախորդներին է ներկայացնում սեփական ուժերով ստեղծված
Նարեկ Մանասյանն առանց մենամարտի նվաճեց Եվրոպայի գավաթը, իսկ Ռուդոլֆ Գարբոյանը արծաթ նվաճեց
Չեռնոգորիայում ավարտվեց բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունը, որի եզրափակիչ մրցաշարին մասնակցելու իրավունք նվաճել էին Հայաստանի հավաքականի երկու ներկայացուցիչներ։ 92 կգ քաշային կարգում Նարեկ Մանասյանն առանց մենամարտի ճանաչվեց գավաթակիր, քանի որ մրցակիցը՝ Իտալիան ներկայացնող Ազիզ Աբբես Մուհիդինը չներկայացավ ռինգ։ Մեր երկրորդ բռնցքամարտիկը՝ 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը վճռորոշ մենամարտում համառ պայքարում զիջեց ռուսաստանցի Բաիր Բատլաեւին ու բավարարվեց
«Հումանիտար կենտրոնն» ամփոփել է ընթացիկ շաբաթը
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» ամփոփել են ընթացիկ շաբաթը և ներկայացրել կառավարության այն գործողությունները, որոնք նպատակաուղղված են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծմանը: Նազելի Բաղդասարյանը հիշեցրել է Կառավարության չորս որոշումների մասին, որոնք կայացվել են այս շաբաթ տեղի ունեցած Կառավարության նիստի ժամանակ: Որոշումներից մեկը վերաբերում է վարձակալությամբ
Ինչպես թշնամին է քայլ առ քայլ իր գործողություններով հասել Արցախի հայաթափմանը, այնպես էլ այդ ամենին քայլ առ քայլ «աջակցել է» Հայաստանի իշխանությունը. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը Իշխանական քարոզիչները լկտիաբար շարունակում են Արցախի հայաթափման մեղավորների «նշանակման» գործընթացը։ Արցախի իշխանությունները, իհարկե, կարող են ունենալ իրենց մեղքի բաժինը ինչ-որ մարտավարական հարցերում։ Արցախի հայաթափման ամբողջական պատասխանատվությունը կրում է բացառապես Հայաստանի իշխանությունը՝ իր սխալ դիվանագիտական աշխատանքներով և Արցախին բոլոր հարցերում թշնամու դեմ մենակ թողնելով։ Իսկ սխալները բազմաթիվ են,
Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա մեկ զոհ
Հոկտեմբերի 14-ին, ժամը 19:06-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկետափ գյուղի ցուցանակի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 41-րդ կմ-ին «Skoda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․
Ոգևորված եմ մեր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների նոր հաջողություններով․ Հակոբ Արշակյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցինք DigiTec EXPO 2023 ցուցահանդեսի մասնակից ընկերությունների տաղավարներով: Ոգևորված եմ մեր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների նոր հաջողություններով ու նոր պրոդուկտներով։ Համոզված եմ, որ դրանք իրենց արժանի տեղը կգտնեն համաշխարհային շուկայում` ծառայելով Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացին և տնտեսական զարգացմանը։ Վաղը (հոկտ. 15-ը)
Արա Պապյան․ «Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որպեսզի Հայաստանը նաեւ գաղափարական մակարդակով իր համար լինի անվնաս, օրինակ, ուշացած դասագրքերի բովանդակությունը»
ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանը «Դեբատ» բանավեճի ակումբում անդրադառնալով Թուրքիայի աջակցությամբ Հայաստանից Ադրբեջանի օրեցօր աճող պահանջներին, ասաց․ «Արդեն տարբեր լուրեր, փաստաթղթեր են պտտվում, չեմ կարող ասել, թե ինչքանով են դրանք հավաստի, բայց այդ փաստաթղթերի մեջ Հայաստանից միայն տարածքային ու նյութական զիջումներ չեն ակնկալվում։ Խոսքը նաեւ կրթական ծրագրի փոփոխության մասին է, որի մեջ պիտի լինի որոշակի
Ի՞նչ չեն կիսել Տիգրան Հակոբյանն ու Արսեն Բաբայանը
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ ՀՌՀ-ի մոտ «Ազգային ժողովրդավարական բեւեռի» ներկայացուցիչների բողոքի ցույցի մասին, առիթ դարձավ փաստաբան Արսեն Բաբայանի հետ «հաշիվներ մաքրելու»: Փաստաբան Արսեն Բաբայանը հրապարակեց իր եւ Տիգրան Հակոբյանի անձնական զրույցից հատված, որտեղ Տիգրան Հակոբյանը վիրավորում է Արսեն Բաբայանին: Aravot.am-ի հետ զրույցում Արսեն Բաբայանը մանրամասնեց. «Այդ գրառման տակ հարց էի տվել՝
Նախարարության նմանօրինակ գործելաոճն ունի 1 պատճառ` կոծկել առարկայական հանձնաժողովի ամբողջական կազմը․ փորձագետ
ԿԳՄՍ նախարարությունը փորձում է կոծկել այն առարկայական հանձնաժողովի կազմը, որը հաղթող է ճանաչել 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի այս պահին միակ դասագիրքը։ Ս/թ հոկտեմբերի 6-ին Սահմանադրությամբ ինձ վերապահված իրավանորմերի շրջանակներում հարցում էի ուղարկել ՀՀ ԿԳՄՍ նախարար տիկին Ժաննա Անդրեասյանին։ Հիշեցնեմ նաև, որ ավելի վաղ համապատասխան մասնագիտական հրապարակումներով դիմում էի ուղարկել ԿԳՄՍ նախարարին՝ առաջարկելով խոտանման ենթարկել
Արա Պապյան․ «Հստակ է, որ զիջումները անվերջ են, որ չկա մի եզր, որ մինչեւ այդտեղ զիջես եւ Ադրբեջանը բավարարված լինի»
«Դեբատ» բանավեճի ակումբում ԱԺԲ խորհրդի անդամ, «Մոդուս Վիվենդի» ՀԿ ղեկավար, նախկին դեսպան Արա Պապյանը ասաց․ «Միանշանակ է, որ Հայաստանը կանգնած է լրջագույն մարտահրավերների առջեւ, անցել է նախորդող բավականին ծանր շաբաթների միջով, բայց սա, ցավոք, դեռեւս զարգացող գործընթաց է, որը մեզ համար կարող է լինել եւ վատ, եւ լավ։ Ամեն ինչ կախում կունենա ՀՀ իշխանության գործունեությունից,
Սեռական բնույթի հայհոյանքներով սպառնացել է կապանցի կնոջը․ ահազանգ ոստիկանությանը
Սպառնացողին դեռ չեն գտել
«Ես Բաքու էլ կգնամ, Աֆրիկա էլ». Սամվել Բաբայանը՝ Ադրբեջանի հետ բանակցությունների մասին
Սամվել Բաբայանը հայկական լրատվամիջոցներին մեղադրեց՝ «դիվերսանտ աշխատելու» մեջ
Եվրոպացի մասնագետները վերապատրաստում են սյունեցի բուժաշխատողներին (ֆոտոշարք)
Կապանի հիվանդանոցին նվիրեցին ավտոմեքենա եւ սարքավորումներ
Ադրբեջանի հետ բանակցելու իրավունք Սամվել Բաբայանին Արայիկ Հարությունյա՞նն էր տվել
Եթե Արցախին հատուկ կարգավիճակ չտրվի՝ ինքնավար մարզի կարգավիճակ, արցախցիները հետ չեն գնա եւ չեն վերաբնակեցվի Արցախում. Սամվել Բաբայան
Արցախի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձեւը եւ հանձնարարականները վերաբերում են ծանր հումանիտար հետեւանքներին եւ մարդու իրավունքներին. ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանի գրառումն X-ում Արցախի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձեւը եւ հանձնարարականները վերաբերում են ծանր հումանիտար հետեւանքներին եւ մարդու իրավունքներին՝ կապված արցախահայերի բռնի տեղահանման հետ եւ լուսաբանում են Ադրբեջանի կողմից իր կանոնադրական պարտավորությունների եւ անդամակցության պարտավորությունների լուրջ խախտումներին արձագանքելու մեխանիզմները։
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Հռոմի կանոնադրությունը վավերացնելու մասին օրենքը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 13-ին ստորագրել է 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով «Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին» հայտարարություն ընդունելու մասին օրենքը: ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ավոն՝ գործարարի կերպարում, ում սիրելին նրա դեմ գործ է հարուցում
«Սիրուց հետո» հեռուստասերիալի նկարահանման աշխատանքները շարունակվում են ԱՄՆ-ում Երգիչ, դերասան եւ շոումեն Ավո Ադամյանը շարունակում է մնալ ամենապահանջված արտիստներից մեկը: Հեռուստադիտողը հիշում է նրա հրաշալի խաղը ռեժիսոր Վարշամ Սաֆրազյանի «Սերը թակարդում» հեռուստասերիալում: Վերջինիս ավարտին Ավո Ադամյանը ներկայացրել էր իր նոր երգը՝ «Տիեզերքի մատը խառն ա», որի երաժշտության հեղինակը Վարդան Գալստյանն է: «Սերը թակարդում»-ից հետո Ավո
Ինչպե՞ս չեղարկել Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին հրամանագիրը
Ի լրումն Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին Արցախի նախագահի հրամանագրի վերաբերյալ իմ 28.09.2023թ. հրապարակման: Ինչպես հայտնի է, Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը 2023թ. սեպտեմբերի 28-ին ստորագրել է Արցախի Հանրապետության գոյությունը 2024թ. հունվարի 1-ից դադարեցնելու մասին հրամանագիր: Տվյալ հրամանագրի տեքստը չի հրապարակվել, այն առկա չէ նաև Արցախի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական՝ arlexis.am կայքում: Արցախի նախագահի
Երևանը ոչ միայն երևանցիների սիրելի քաղաքն է, այլ բոլոր այն մարդկանց, ովքեր Երևանն իրենց մի մասնիկն են համարում. Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ուղերձը՝ Երևանի հիմնադրման 2805-ամյակի առթիվ Սիրելի երևանցիներ, Շնորհավորում եմ բոլորիս Երևանի հիմնադրման 2805-ամյակի առթիվ։ Ինչո՞ւ բոլորիս, որովհետև Երևանը ոչ միայն երևանցիների սիրելի քաղաքն է, այլ բոլոր այն մարդկանց, ովքեր Երևանն իրենց մի մասնիկն են համարում։ Երևանը պետք է լինի մարդկանց համար քաղաք՝ կանաչ այգիներով, բարեկարգ բակերով, հարմար և հասանելի։ Եվ որպես
Նախիջևանի նյութական ժառանգությունը
Օրերս Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Նախիջևանի նյութական ժառանգությունը. հուշարձաններ» խորագրով բանախոսությունը, որը վարեց պատմաբան, հայագետ, մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանը։ Բանախոսը ներկայացրեց Նախիջևանի ժառանգությունը` մ .թ. ա 3-րդ հազարամյակից մինչև 20-րդ դարի հուշարձանների պատմական ընթացքի մասին ։ Արգամ Այվազյանը 100-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է։ Նա նշեց , որ հրատարակվել է 350-ից ավելի գիտական,
«Այն ամենից, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, շահում է միայն Ռուսաստանը»
«Եթե արտաքին քաղաքական վեկտոր չես փոխում, եթե ռազմաբազայի հարց չես բարձրացնում, ապա ինչի՞ համար ես Միշելի, Մակրոնի եւ մյուսների մոտ հակառուսական բաներ խոսում». «Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Աղասի Ենոքյանը: – Իննամսյա շրջափակման ընթացքում Նիկոլ Փաշինյանն Արցախի հարցում ողջ պատասխանատվությունը դրեց ՌԴ-ի եւ խաղաղապահ զորախմբի վրա, ինքն էլ արեւմտյան հարթակներում հարցի լուծման փաստաթղթեր ստորագրեց` Արցախը հայտարարելով Ադրբեջանի մաս։ Հիմա, Հայաստանում գերիշխում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում` Հոկտեմբերի 14-ի ցերեկը, 15-ին, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 16-ին, 18-ի երեկոյան ժամերից, 19-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 14-ի ցերեկը, 15-ին, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 18-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 16-ին, 19-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև, առանձին շրջաններում նաև ամպրոպ։
Սա «միակողմանի» կամ «չհրահրված» հարձակում չէ
Ինչպես է արաբական մամուլը անդրադարձել Պաղեստինի ցնցող պատերազմին Aljazeera – Qatar լրատվական գործակալությունը տեղադրել է հոդված Իսրայելի «Haaretz» լրատվական գործակալությունից՝ «Observer» եւ «Washington Post»- ից. «Haaretz.». «2023 թվականի հոկտեմբերի 7-ն ամոթալի օր է Իսրայելի համար». Իսրայելին պատուհասած աղետի համար պատասխանատու է միայն Բենիամին Նեթանյահուն, եւ ինչպիսին էլ լինի նրա արձագանքը, հիմա՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին՝
Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման տեսակով լիցենզավորվել է 33 բժշկական կազմակերպություն
Բուժօգնության այս տեսակի կարևորությունն ընդգծելու նպատակով հոկտեմբերի 14-ն աշխարհում նշվում է Պալիատիվ օգնության համաշխարհային օրը: Այս տարի այն ունի «Կարեկցող համայնքներ» խորագիրը: Յուրաքանչյուր անձ, ով ունի կյանքին վտանգ սպառնացող և անբուժելի հիվանդություն, կարող է ստանալ պալիատիվ բժշկական օգնություն, ինչը նպատակ ունի մեղմելու պացիենտի ցավը և հիվանդության հետ կապված ֆիզիկական, սոցիալ-հոգեբանական և այլ խնդիրները: Ծառայության հասանելիությունն
Տաթեւ Աբրահամյանը բարձրացել է հինգերորդ հորիզոնական
Սենթ-Լուիսում ընթացող շախմատի ԱՄՆ տղամարդկանց եւ կանանց առաջնություններում այսօր երկրորդ եւ վերջին հանգստյան օրն է: Երեկ կայացած ութերորդ տուրում կանանց միջազգային գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը սեւերով ոչ-ոքի է արել եւ 4,0 միավորով մրցաշարային աղյուսակում բարձրացել է 5-րդ հորիզոնական: Տղամարդկանց առաջնությունում Լեւոն Արոնյանը հերթական անգամ կես միավոր է վաստակել, իսկ Սամուել Սեւյանը կրել է երկրորդ պարտությունը: Երկու
Գործարկվել է Քննչական կոմիտեի նոր պաշտոնական կայքը
ՀՀ քննչական կոմիտեն, համակարգի ծառայողի օրվա և կառույցի ձևավորման 9-ամյակի շրջանակներում, գործարկել է իր նոր պաշտոնական կայքը։ Նոր կայքի գործարկման հիմնական նպատակն է այցելուների համար առավել դասակարգված, մատչելի և հասանելի դարձնել ՀՀ քննչական կոմիտեի կողմից հրապարակվող տեղեկատվությունը, ինչպես նաև` առավել բարձրացնել ՀՀ քննչական կոմիտեի հանրային հաշվետվողականության, թափանցիկության մակարդակը։ Կայքի այցելուները կարող են լիարժեք և ամբողջական


















































