Լրահոս
Օրվա լրահոսը

Ավոն՝ գործարարի կերպարում, ում սիրելին նրա դեմ գործ է հարուցում

Հոկտեմբեր 14,2023 15:40

«Սիրուց հետո» հեռուստասերիալի նկարահանման աշխատանքները շարունակվում են ԱՄՆ-ում

Երգիչ, դերասան եւ շոումեն Ավո Ադամյանը շարունակում է մնալ ամենապահանջված արտիստներից մեկը: Հեռուստադիտողը հիշում է նրա հրաշալի խաղը ռեժիսոր Վարշամ Սաֆրազյանի «Սերը թակարդում» հեռուստասերիալում: Վերջինիս ավարտին Ավո Ադամյանը ներկայացրել էր իր նոր երգը՝ «Տիեզերքի մատը խառն ա», որի երաժշտության հեղինակը Վարդան Գալստյանն է:

«Սերը թակարդում»-ից հետո Ավո Ադամյանը Հայաստանում նկարահանվում է բարձր վարկանիշ ունեցող մեկ այլ՝ «Սիրուց հետո» հեռուստասերիալում: Սցենարի հեղինակը կրկին Անուշ Պետրոսյանն է, ռեժիսորը Վարշամ Սաֆրազյանը: Այստեղ եւս գլխավոր դերը Ավոյին է վստահված, եւ կարծես ավանդույթ է դարձել US ARMENIA-ի հետ Ավոյի համագործակցությունը: Ներկայումս Ավո Ադամյանը գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ նկարահանվում է «Սիրուց հետո» հեռուստասերիալի մնացած մասը:


Վերնագիրն արդեն իսկ հուշում է, որ պատմությունը սիրո մասին է, այստեղ Ավոն կերտել է գործարարի կերպար, ում սիրած աղջիկը գործ է հարուցում նրա դեմ: Բարդ, դրամատիկ իրավիճակներ պատկերող հեռուստասերիալ է, որի նկարահանման աշխատանքները ԱՄՆ-ում շարունակվում են:

Առայժմ հանելուկ է մնում, արդյոք ֆիլմի սաունդթրեքը կրկին կվստահվի՞ Ավո Ադամյանին: Ինքը՝ Ավոն, դեռեւս ձեռնպահ է մնում դա «գաղտնազերծելուց»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031