Օրերս Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Նախիջևանի նյութական ժառանգությունը. հուշարձաններ» խորագրով բանախոսությունը, որը վարեց պատմաբան, հայագետ, մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանը։
Բանախոսը ներկայացրեց Նախիջևանի ժառանգությունը` մ .թ. ա 3-րդ հազարամյակից մինչև 20-րդ դարի հուշարձանների պատմական ընթացքի մասին ։
Արգամ Այվազյանը 100-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է։ Նա նշեց , որ հրատարակվել է 350-ից ավելի գիտական, գիտահանրամատչելի հոդվածներ և 60 առանձին աշխատություններ, որոնցից 52 վերաբերում է Նախիջևանի մշակույթին և պատմությանը։
Պարոն Այվազյանը ցուցադրեց նաև 150 խաչքարերի և եկեղեցիների լուսանկարներ և ասաց, որ գրեթե բոլորը ենթարկվել են վանդալիզմի, ինչպես նաև այդ տեղում այսօր մզկիթներ են կառուցել։
Կարդացեք նաև
«Այսօր նման վտանգի առջև է կանգնած նաև Արցախի Հանրապետությունը, և հայերի կողմից ոչինչ չի ձեռնարկվում այն կանխելու համար։ Մենք պետք է շատ խոսենք մեր պատմամշակութային ժառանգության մասին» – ասաց Արգամ Այվազյանը։
Մանե ՏԻԳՐԱՆՅԱՆ