Օրվա լրահոսը
ArmLur.am-ը կվերսկսի իր բնականոն աշխատանքները՝ խնդիրը կարգավորվելուն պես
Հարգելի՛ ընթերցողներ, ArmLur.am-ը ներողություն է խնդրում ստեղծված անհարմարության համար: Արդեն մի քանի ժամ է՝ լրատվական կայքում լրահոսը գրեթե չի թարմանում՝ Հանրապետության ողջ տարածքում էլեկտրաէներգիայի տատանումների հետևանքով առաջացած տեխնիկական խոտանների պատճառով: ArmLur.am-ը կվերսկսի իր բնականոն աշխատանքները՝ խնդիրը կարգավորվելուն պես:
Հռոմի պապն իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի, վանքերի և աղոթատեղիների համար
Vaticannews-Հոկտեմբերի 15-ին իր գրասենեակի պատուհանէն արտասանած Հրեշտակ Տեառն Մարեմեան աղօթքի աւարտին Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետը խօսքը ուղղելով Սուրբ Պետրոս հրապարակ ժամանած 22 հազար ուխտաւորներուն, նախ իր խոր մտահոգութիւնը արտայայտեց Իսրայէլի ու մասնաւորապէս Կազայի մէջ պատահածին համար, մտահոգութիւնը արտայայտելով նաեւ Լեռնային Ղարաբաղի մէջ տիրող կացութեան համար։ «Աւելիով պակաս չէ իմ մտահոգութիւնս, Լեռնային Ղարաբաղի տագնապին համար։ Տեղահաններու մարդասիրական
Առաջին հարցն արցախահայությանն իրենց տներն ու հայրենիք վերադարձնելու խնդիրն է․ Վարդան Օսկանյան
Tert.am – Այսօր իրավիճակ է փոխվել, այսօր օրակարգը ինքնաբերաբար է փոխվել, օրակարգային նոր հարցեր կան: Առաջին հարցն արցախահայությանն իրենց տներն ու հայրենիք վերադարձնելու խնդիրն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղադրված տեսանյութում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ «Հայրենադարձության խնդիր կա: Սա պետք է օրակարգային խնդիր դառնա: Սա մեր ժողովրդի արժանապատվության խնդիրն է: Բաքվում
Իսպանիայում աշխատող հայազգի բժիշկը զարմացած է Հայաստանում բժիշկների հանդեպ արձանագրված բռնության դեպքերից
Մասնագիտությամբ թոքաբանը իր հմտություններն է կիսում սյունեցի գործընկերների հետ
«Կատարվողը ոճրագործություն է». ԱՄՆ նախագահի թեկնածուն՝ Արցախի հայաթափման և դրա անլիարժեք լուսաբանման մասին
2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների արմատներով հնդիկ մասնակից, հանրապետական թեկնածու Վիվեկ Ռամասվամին արտաքին քաղաքականության իր տեսլականի մասին լրագրող Թաքըր Քարլսոնին տված հարցազրույցում անդրադարձ է կատարել արցախահայության բռնի տեղահանմանը և Արևմուտքի բնակիչների կողմից այս հանցագործության թերի իմացությանը: Նշելով Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի մասին՝ նա պնդել է, որ Ուկրաինան և Ադրբեջանն ԱՄՆ-ում հզոր լոբբի ունեն, իսկ Հայաստանը՝
«Ռուբեն Վարդանյանն իրեն տղամարդավարի է պահում, նա կարող էր փախչել, բայց մինչև վերջ մնաց իր ժողովրդի հետ, սա չի կարող հարգանք չառաջացնել». Միջազգային գործիչներն ահազանգում են
Նման իրավիճակում մարդիկ սովորաբար լքում են հայրենիքը, բայց Վարդանյանը գնացել է հայրենիք։ Սա իսկական հայրենասերի և խիզախ մարդու օրինակ է։
Հուսամ՝ այնպես չլինի, որ Մակարավանք էլ չկարողանանք գալ․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի այսօրվա քարոզը Հուսամ՝ այնպես չլինի, որ Մակարավանք էլ չկարողանանք գալ: Ես ձեզ հստակ ասում եմ՝ հերթը Տավուշինն է: Ամեն մարդու անձնական ուրախությունը պայմանավորված է բոլորի ընդհանրական ուրախությամբ: Էրեխեքի հիշողությունը չկտրեք, Հայրենիքի համն իրենցից չխլեք․․․ ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄ
«Այ чушка-ներ, բա ասում էիք՝ Հայաստանը թող չխառնվի Արցախի գործերին», «պիտի ստանան ոչ թե աշխատավարձ, այլ լեն չափալախ». Անեծքների նոր ալիք՝ արցախահայերի հասցեին
Ստյոպա Սաֆարյանը գրել է. «Հա, գիշերները չէի քնել, որ կրկնակի հարկ վճարեմ աշխատավարձի համար…էշն էր պակաս, պարախոդով եկավ»: Ստյոպա Սաֆարյանի լսարանի արձագանքը ավելի քան ապշեցնող է. «Մի հատ էլ պարգեւավճար չտա՞նք հողը լքելու համար», «Իրո՞ք, ձեր աղբ Շահրամանյանից ուզեք», «Սրան նույնիսկ Հայաստան մուտքը պետք է արգելվեր», «30 տարի քերեցին, հլը էլի են ուզում քերել», «Խի՞ են թույլ տվել մտնի ՀՀ տարածք, պիտի մնար ինտեգրվեր», «Ընդհանրապես ոչ մի արցախցի ղեկավարի չպետք է թողնեին ստեղ գա»:
Գեներալ Մանուկյանը հարգված հրամանատար է, որն իր ողջ կյանքը նվիրել է իր հայրենիքին. Տիգրան Աբրահամյան
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Ադրբեջանական գերության մեջ գտնվող գեներալ Դավիթ Մանուկյանի հետ ծանոթացել եմ 2020-ի սկզբին` Մարտակերտի մարտական դիրքերից մեկում: Որքան էլ զարմանալի է, մինչև այդ հանդիպումը իրար հետ որևէ տեղ չէինք տեսնվել: Իհարկե հեռակա իրար գիտեինք: Մեր հանդիպումը բավականին զվարճալի ստացվեց: Մեզ պաշտոնապես ծանոթացրեցին, գրեթե միաժամանակ երկուսս էլ
Աղոթք Վիեննայի Մխիթարյան Միաբանության եկեղեցում՝ նվիրված Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված ժողովրդին
Հոկտեմբերի 14-ին Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը դեսպանության անձնակազմի հետ Վիեննայի Մխիթարյան Միաբանության եկեղեցում մասնակցեց Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված ժողովրդին նվիրված էկումենիկ աղոթքին՝ մասնակցությամբ Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Տեր Տիրան եպիսկոպոս Պետրոսյանի, Վիեննայի Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Ֆրանց Շարլի, Վիեննայի Մխիթարյան միաբանության վանահայր Վահան Հովակիմյանի և մի շարք այլ հոգևորականների։ Ավստրիայում Հայաստանի դեսպանություն
Վիտալի Բալասանյանը որպես վկա հարցաքննվել է ԱԱԾ-ում
Լեռնային Ղարաբաղի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում որպես վկա: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է նրա փասաբան Ռաֆայել Մարտիրոսյանը: «Պարոն Բալասանյանը գործի հետ չի առնչվում ընդհանրապես, նա որպես վկա է հարցաքննվել և ես կարծում եմ, որ պարոն Բալասանյանի ցուցմունքները որևէ առնչություն չեն ունենալու այս քրեական գործի քննության ընթացքի վրա»,-ասել է նա՝ այլ մանրամասներ
Մեր ամրագրած ապացույցները ներկայացվեցին ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում․ Արման Թաթոյան
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը Մեր ամրագրած ապացույցները ներկայացվեցին ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ադրբեջանական հայատյաց, ցեղասպան քաղաքականությանը վերաբերող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով 2023թ. հոկտեմբերի 12-ի հրապարակային լսումների ընթացքում։ Մեր մասնագետները շարունակելու են իրականացնել ադրբեջանական հանցավոր արարքների ապացույցների ամրագրումներ` մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև
Լայպցիգի փառատոնի լավագույն ֆիլմի Արծաթե աղավնին նվիրում եմ Արցախի Հանրապետության ուժեղ ժողովրդին. Հովհաննես Իշխանյան
Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը Վավերագրական ֆիլմերի ամենահին Լայպցիգի փառատոնի լավագույն ֆիլմի Արծաթե աղավնին նվիրում եմ Արցախի Հանրապետության ուժեղ ժողովրդին, որին Ադրբեջանը, սովամահ անելով, 9 ամիս պաշարման մեջ է պահել ու 20 օր առաջ հարձակվել, ենթարկել ցեղասպանության ու էթնիկ զտման։ Եվ մասնավորապես Վագիֆ Խաչատրյանին, որին առևանգել են Կարմիր Խաչի մեքենայից ու մեն-մենակ, անօգնական այժմ պահվում
Կտրուկ վատացել է Տաթևիկ Վիրաբյանի առողջական վիճակը․ փաստաբան
Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը Երեկ ուշ երեկոյան կտրուկ վատացել է Տաթևիկ Վիրաբյանի առողջական վիճակը։ Այնքան է վատացել, որ նա խցում ուշագնաց է եղել։ Բժշկական միջամտությամբ Տաթևի վիճակը կայունացել է, այժմ նա գտնվում է քրեակատարողական հիմնարկի բժիշկների հսկողության տակ։ Բժիշկը որոշել է ներգրավվել հոգեբանի։ Դիմել ենք նաև ՄԻՊ-ի արագ արձագանքմանը և ստացել անհրաժեշտ միջամտություն։
Մանդատը վայր դնեն, որ խորհրդարանում ազգային օրակարգից, Արցախից ու Ցեղասպանության դատապարտումից խոսացող չլինի՞․ Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ խորհրդի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը Փաշինյանի ռեժիմի փաստացի հենարանը միայն ՔՊ-ն, ուժայիններն ու հաճախորդները չեն։ Նրա ռեժիմի հենարանը նաեւ այն «ընդդիմադիրներն» են, որոնք կապիտուլյանտների ռեժիմի դեմ «պայքարելուն» զուգահեռ նպատակային քար են նետում նախկինների բոստանը։ Հատուկ դժվար ընկալողների համար. Նախկինը հաղթանակ ու Արցախի ազատագրում է ապահովել, իսկ ներկան՝ պարտություն ու Արցախի հանձնում։ Թե բա
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում` Հոկտեմբերի 15-ի ցերեկը, 17-ին, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 16-ին, 18-19-ին սպասվում է անձրև, 16-ին հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 16-18մ/վրկ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 15-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 16-ին, 19-ին շրջանների զգալի մասում, 17-ի ցերեկը, 18-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, առանձին
Ավտոմեքենան բախվել է ծառին․ կա զոհ
Հոկտեմբերի 14-ին, ժամը 20։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լենինգրադյան փողոցում՝ «Եվրոպա-Վերսալ» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1991 թ.) դուրս է
Չզարմանաք, որ սկսեն քարոզել «Խանգարողներին տանք՝ հանգիստ ապրենք». Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից
168.am – Շարունակենք նախորդ հոդվածում մեկնարկած թեմատիկ վերլուծությունը՝ Փաշինյանի Հ1-յան բեմադրված հարցազրույցի հետքերով: Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա Այս հարցերին վերաբերող նիկոլական ստապուլյացիաների (ստեր + մանիպուլյացիա) մասին արդեն շատ է խոսվել: Սակայն կուզենայի անդրադառնալ մի քանի հանգամանքի: 1. Ցավոք, թուրք-ադրբեջանական զույգը պարբերաբար «детский мат» է անում Հայաստանին գեոպոլիտիկ շախմատային խաղում: Գրանադա-Բիշքեկ արանքում մենք այնպիսի բացահայտ, շախմատային լեզվով ասած՝ зевок
Մեր գրկում ամուր սեղմած պահենք Արցախը, որ գերության մեջ չմրսի․ «Հայացք Երևանից»
«Հայացք Երևանից»– Հնարավոր չէր Արցախը մեզ հետ բերել, բայց սրտում, մեր հիշողության մեջ ամուր նստած՝ դարեդար, սերնդեսերունդ կտանենք, որտեղ էլ գնանք ու կպահենք՝ որպես սրբագույն մասունք։ Չեն փոշիանա անունները նրանց, ովքեր հանձնեցին մեր սրբազնացած երկիրը: Չարն էլ է միշտ ապրում անմեռ… ուրացողի կամ դավաճանի պիտակով կմնան նրանք պատմության մեջ։ Ինչո՞ւ մեզ ինն ամսից ավելի աղետի
ԱՄՆ պետքարտուղարությունը հերքել է Բլինքենին վերագրվող հայտարարությունն Ադրբեջանի կողմից Հայաստան հնարավոր ներխուժման մասին․ «Արմենպրես»
Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հերքում է Politico պարբերականի հրապարակումն այն մասին, թե իբր պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ԱՄՆ օրենսդիրների հետ հանդիպմանը նախազգուշացրել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան։ «Արմենպրես»-ին տված մեկնաբանության մեջ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտնել է, որ հոդվածում տեղ գտած տեղեկատվությունը «սխալ է» և «չի արտացոլում այն, ինչ պետքարտուղար Բլինքենն ասել
ԵԹԿՊԻ-ում կայացել է ERASMUS+ IRO meetup հանդիպումը
Օրերս Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Էրազմուս+ Միջազգային կապերի բաժինների ներկայացուցիչների՝ ERASMUS+ IRO meetup հանդիպումը: Նմանօրինակ միջոցառում ինստիտուտում անցկացվում է առաջին անգամ: Ռեկտոր Սառա Նալբանդյանը խոսել է միջազգային ծրագրերի արդյունավետության մասին և կարևորել դրանց շարունակական բնույթը: -Կարճ ժամանակահատվածում մեր բուհը գործընկերային հարաբերություններ է ձևավորել տարբեր երկրների դեսպանատների հետ, ինչը ենթադրում
Որտեղից է գալիս Ռուսաստանի նկատմամբ հայերի կայուն հակասական վերաբերմունքը․ «Հայացք Երևանից»
Գրեթե անվիճարկելի է, որ Ռուսաստանի համար հայ ժողովուրդն ու նրա խնդիրները միշտ եղել են ընդամենը օսմանցիների եւ Թուրքիայի հետ իրենց հարաբերությունները կարգավորելու միջոց, եւ Հայաստանն ու հայերը երբեք ռուսական քաղաքականության թիրախ չեն եղել: Հայերը կարող են միայն տարաձայնություններ ունենալ ռուսական քաղաքականության մեթոդների շուրջ, որոնց լույսի տակ էլ ոմանք ի դեմս Ռուսաստանի՝ տեսնում են փրկչի, ոմանք՝
Ֆասթ Բանկը DigiTec 2023-ի ֆինտեք հովանավորն է
Հոկտեմբերի 13-ից 15-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում արդեն 18-րդ անգամ DigiTec-ն իր հովանու ներքո է համախմբել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մի շարք ընկերությունների և արտացոլում է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, նորարարությունն ու հեռանկարները։ ՏՏ ոլորտի խոշորագույն և ամենասպասված միջոցառման ֆինտեք հովանավորն է Ֆասթ Բանկը։ Էքսպոյի իր ընդարձակ տաղավարում Ֆասթ Բանկը հաճախորդներին է ներկայացնում սեփական ուժերով ստեղծված
Նարեկ Մանասյանն առանց մենամարտի նվաճեց Եվրոպայի գավաթը, իսկ Ռուդոլֆ Գարբոյանը արծաթ նվաճեց
Չեռնոգորիայում ավարտվեց բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունը, որի եզրափակիչ մրցաշարին մասնակցելու իրավունք նվաճել էին Հայաստանի հավաքականի երկու ներկայացուցիչներ։ 92 կգ քաշային կարգում Նարեկ Մանասյանն առանց մենամարտի ճանաչվեց գավաթակիր, քանի որ մրցակիցը՝ Իտալիան ներկայացնող Ազիզ Աբբես Մուհիդինը չներկայացավ ռինգ։ Մեր երկրորդ բռնցքամարտիկը՝ 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը վճռորոշ մենամարտում համառ պայքարում զիջեց ռուսաստանցի Բաիր Բատլաեւին ու բավարարվեց
«Հումանիտար կենտրոնն» ամփոփել է ընթացիկ շաբաթը
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» ամփոփել են ընթացիկ շաբաթը և ներկայացրել կառավարության այն գործողությունները, որոնք նպատակաուղղված են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծմանը: Նազելի Բաղդասարյանը հիշեցրել է Կառավարության չորս որոշումների մասին, որոնք կայացվել են այս շաբաթ տեղի ունեցած Կառավարության նիստի ժամանակ: Որոշումներից մեկը վերաբերում է վարձակալությամբ
Ինչպես թշնամին է քայլ առ քայլ իր գործողություններով հասել Արցախի հայաթափմանը, այնպես էլ այդ ամենին քայլ առ քայլ «աջակցել է» Հայաստանի իշխանությունը. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը Իշխանական քարոզիչները լկտիաբար շարունակում են Արցախի հայաթափման մեղավորների «նշանակման» գործընթացը։ Արցախի իշխանությունները, իհարկե, կարող են ունենալ իրենց մեղքի բաժինը ինչ-որ մարտավարական հարցերում։ Արցախի հայաթափման ամբողջական պատասխանատվությունը կրում է բացառապես Հայաստանի իշխանությունը՝ իր սխալ դիվանագիտական աշխատանքներով և Արցախին բոլոր հարցերում թշնամու դեմ մենակ թողնելով։ Իսկ սխալները բազմաթիվ են,
Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա մեկ զոհ
Հոկտեմբերի 14-ին, ժամը 19:06-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկետափ գյուղի ցուցանակի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 41-րդ կմ-ին «Skoda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․
Ոգևորված եմ մեր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների նոր հաջողություններով․ Հակոբ Արշակյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցինք DigiTec EXPO 2023 ցուցահանդեսի մասնակից ընկերությունների տաղավարներով: Ոգևորված եմ մեր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների նոր հաջողություններով ու նոր պրոդուկտներով։ Համոզված եմ, որ դրանք իրենց արժանի տեղը կգտնեն համաշխարհային շուկայում` ծառայելով Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացին և տնտեսական զարգացմանը։ Վաղը (հոկտ. 15-ը)
Արա Պապյան․ «Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որպեսզի Հայաստանը նաեւ գաղափարական մակարդակով իր համար լինի անվնաս, օրինակ, ուշացած դասագրքերի բովանդակությունը»
ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանը «Դեբատ» բանավեճի ակումբում անդրադառնալով Թուրքիայի աջակցությամբ Հայաստանից Ադրբեջանի օրեցօր աճող պահանջներին, ասաց․ «Արդեն տարբեր լուրեր, փաստաթղթեր են պտտվում, չեմ կարող ասել, թե ինչքանով են դրանք հավաստի, բայց այդ փաստաթղթերի մեջ Հայաստանից միայն տարածքային ու նյութական զիջումներ չեն ակնկալվում։ Խոսքը նաեւ կրթական ծրագրի փոփոխության մասին է, որի մեջ պիտի լինի որոշակի
Ի՞նչ չեն կիսել Տիգրան Հակոբյանն ու Արսեն Բաբայանը
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ ՀՌՀ-ի մոտ «Ազգային ժողովրդավարական բեւեռի» ներկայացուցիչների բողոքի ցույցի մասին, առիթ դարձավ փաստաբան Արսեն Բաբայանի հետ «հաշիվներ մաքրելու»: Փաստաբան Արսեն Բաբայանը հրապարակեց իր եւ Տիգրան Հակոբյանի անձնական զրույցից հատված, որտեղ Տիգրան Հակոբյանը վիրավորում է Արսեն Բաբայանին: Aravot.am-ի հետ զրույցում Արսեն Բաբայանը մանրամասնեց. «Այդ գրառման տակ հարց էի տվել՝


















































