Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալ Մանուկյանը հարգված հրամանատար է, որն իր ողջ կյանքը նվիրել է իր հայրենիքին. Տիգրան Աբրահամյան

Հոկտեմբեր 15,2023 16:39

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանական գերության մեջ գտնվող գեներալ Դավիթ Մանուկյանի հետ ծանոթացել եմ 2020-ի սկզբին` Մարտակերտի մարտական դիրքերից մեկում:
Որքան էլ զարմանալի է, մինչև այդ հանդիպումը իրար հետ որևէ տեղ չէինք տեսնվել:
Իհարկե հեռակա իրար գիտեինք:

Մեր հանդիպումը բավականին զվարճալի ստացվեց: Մեզ պաշտոնապես ծանոթացրեցին, գրեթե միաժամանակ երկուսս էլ ասեցինք` հեռակա ծանոթ ենք:
Ասեցի` դե քեզ լավ գիտեմ ու կարճ դադարից հետո ասեցի` դե մեր Գեղամի ախպերն ես: Ներկա զինվորականները, ինքն էլ` գեներալն էլ, անակնկալի եկան:
Բոլորը սպասում էին, որ կասեի, թե առաջնագծի այս կամ այն ճակատում ենք հանդիպել կամ ՊԲ շտաբում, դե ես էլ` ինչ մեղքս թաքցնեմ, իր զինվորական ու կյանքի վաստակը մի կողմ, Գեղամով էի ճանաչում:

Ես, իհարկե, ներկաներին ամենաճոխ ձևերով ներկայացրեցի Գեղամին`տեղը տեղին, մի քանիսը հեռուստատեսությունից արագ հիշեցին, բայց դե որոշները դեռ երկար նայում էին Դավիթին, թե ոնց կարձագանքի:
Տեսարանն ու վիճակն իմ համար շատ զվարճալի էր, ահագին ծիծաղեցի, կատակներ արեցին ու մեր առաջին հանդիպման անակնկալ վիճակներն արագ ցրվեցին:

Հետո միասին պոստում տղերքի հետ ճաշեցինք, որից հետո գեներալը սկսեց խնդիրները ճշգրտել, հանձնարարություններ տալ հրամկազմին, իսկ ես ճանապարհս շարունակեցի այլ դիրքերի ուղղությամբ:

Դրանից հետո տարբեր առիթներով հանդիպեցինք` մինչև 44-օրյա պատերազմն ու դրանից հետո, երբ նրա հետ պայմանագիրը չերկարացրեցին, սակայն նա շարունակում էր ապրել Ստեփանակերտում, ծառ տնկում, այգի մշակում` չափից ավելի էր կապված Արցախին:

Գեներալ Մանուկյանը հարգված հրամանատար է, իր ողջ կյանքը նվիրել է իր հայրենիքին և նրան հարգելու չափազանց շատ պատճառներ կան:

Համբերություն հատկապես նրա ընտանիքին ու հարազատներին, վստահ եմ` վերադարձից հետո բազմաթիվ լավ պատմություններ հիշելու առիթներ կգտնենք:
Ազատությո´ւն Բաքվի բանտերում գտնվող մեր բոլոր հայրենակիցներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031