Լրահոս
Օրվա լրահոսը

Լայպցիգի փառատոնի լավագույն ֆիլմի Արծաթե աղավնին նվիրում եմ Արցախի Հանրապետության ուժեղ ժողովրդին. Հովհաննես Իշխանյան

Հոկտեմբեր 15,2023 15:33

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը

Վավերագրական ֆիլմերի ամենահին Լայպցիգի փառատոնի լավագույն ֆիլմի Արծաթե աղավնին նվիրում եմ Արցախի Հանրապետության ուժեղ ժողովրդին, որին Ադրբեջանը, սովամահ անելով, 9 ամիս պաշարման մեջ է պահել ու 20 օր առաջ հարձակվել, ենթարկել ցեղասպանության ու էթնիկ զտման։ Եվ մասնավորապես Վագիֆ Խաչատրյանին, որին առևանգել են Կարմիր Խաչի մեքենայից ու մեն-մենակ, անօգնական այժմ պահվում է Ադրբեջանի բռնապետական բանտում։

Կասկած չունեմ, որ հայերի ու բախտակից ժողովուրդների արժանապատվությունը կվերականգնվի, արդարությունը վաղ թե ուշ կհաղթի ու կհաղթահարվի ինքնության այս ճգնաժամը։

«Սիրունիկն ու փաստաբանը» ֆիլմը անելու համար շնորհակալ եմ ֆրանսիական Սանոսի արտադրությանը, ֆիլմերի զարգացման Եվրասիադոկ ծրագրին, Թբիլիսիի Սինեդոկ փառատոնին, Լայպցիգի փառատոնին և, անշուշտ, ֆիլմի հերոսներին՝ Հասմիկին, Գարիկին ու Լևոնին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031