Օրվա լրահոսը

«Սատանան կին է ոչ թե սեռով պայմանավորված, այլ ընտրությունից ելնելով»

Ասում է արձակագիր Արփինե այգը – «Ես գրող չեմ, բայց գրքեր շատ կունենամ»,- Արփինե այգ, մի առիթով այսպես ես արտահայտվել։ Բայց արդեն երկու գրքի հեղինակ ես եւ ինձ հետաքրքրում է` ի՞նչն է խանգարում գրողի տիտղոսը կրելուն, թե՞ մեծամասամբ հիասթափությունն է այն բանի հետ կապված, որ այսօր բոլորը գրող են ներկայանում։ – Եթե մի ժամանակ խիստ

Իր նմաններն այն տզրուկներն են, որոնք ծծում են շարքային քաղաքացու արյունը. Հովիկ Աղազարյանը՝ կարտոֆիլ վաճառող քաղաքացու մասին

Բայց ագրեսիան կար ու դա պայմանավորված չէր, որ ես ՔՊ –ից եմ, ինքը ինձ նույնիսկ չճանաչեց. ԱԺ պատգամավոր

Պայքարել նշանակում է ամրապնդել մեր ուժեղ կողմերը, դրանք առավելություն դարձնել ու կարողանալ ճիշտ օգտագործել. Ռուբեն Վարդանյան

Ռուբեն Վարդանյանն ընդգծել է, որ իր նպատակը շարունակում է մնալ անփոփոխ. ամեն ինչ անել՝ ունենալու ԱՆՎՏԱՆԳ, ԱԶԱՏ, ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ, ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՑԱԽ։

Օլաֆ Շոլցի հայտարարությամբ հոդս են ցնդում Փաշինյանի մտքերը, թե միջազգային հանրությունը ստիպում է իջեցնել նշաձողն Արցախի հարցում. Հակոբ Հակոբյան

Սա ոչ այլ ինչ է, քան Արցախի իշխանությունների կողմից հայտարարած կարմիր գծի հատում և իրենք պետք է ցույց տան, թե ինչ են անելու, երբ հատվում է իրենց իսկ կողմից նշած կարմիր գիծը:

Ի հիշատակ հայ հոգեւոր երգի առաքյալներ Լուսինե Զաքարյանի եւ Խորեն Պալյանի

Ո՜ւշ-ո՜ւշ են գալիս, բայց ո՛չ ուշացած. Ծնվում են նրանք ճի՛շտ ժամանակին: Եվ ժամանակից առաջ են ընկնում, Դրա համար էլ չեն ներում նրանց: Պարույր Սեւակ Խորեն Պալյանն ու Լուսինե Զաքարյանը ծնվեցին ճիշտ ժամանակին: Նրանք եկան եւ բերեցին այն, ինչը մենք ունեինք դարեր ի վեր, բայց նաեւ՝ չունեինք: Դա մեր ազգային հոգեւոր երգն էր, որը ճանաչելով՝ ազգը

Դելիում հանդիպել են Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը, խոսել տարածաշրջանային խնդիրների մասին

Նշել են հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղղություններով ջանքերն ակտիվացնելու արդիականությունը՝ համաձայն երեք երկրների առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. նոյեմբերի 26-ի և 2022թ. հոկտեմբերի 31-ի պայմանավորվածությունների:

Արցախից ևս 9 անձ է տեղափոխվել ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 9 անձ այսօր՝ մարտի 3-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 7 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների

«Արցախ 35․ Պայքարը շարունակվում է». Գոհար Ավթանդիլյան

Ողջույն, աշխա՛րհ, Ես Գոհարն եմ, Արցախի Մարտակերտ քաղաքից։ 21-րդ դարը նոր էր մտել իր իրավունքների մեջ, երբ ես ծնվեցի։ Գողտրիկ ու անասելի ջերմ է իմ հայրենի քաղաքը՝ իր ուրույն կոլորիտով, մեղմ կլիմայական պայմաններով, երկար արևային օրերով, նռան այգիներով, թզի ծառերով․․․ Ես հորս միշտ զինվորական համազգեստով էի տեսնում և ինձ թվում էր, թե դա բոլոր հայրիկների

Հայաստանին ամեն ինչում մեղադրելու` ռուս-ադրբեջանական կուռ դաշինք

Սումգայիթի ջարդերի տարելիցի օրը Բաքվում` «Շեհիդների ծառուղի» ու Հեյդար Ալիեւի շիրմին այցելող, գլուխ խոնարհող, ծաղկեպսակ դնող Լավրովը ՀՀ իշխանության «խղճին» թողեց կեղծ մեկնաբանությամբ հայտարարություններ

Ինչ հարցեր են քննարկվել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպմանը. Արցախի ԱԽ-ն հորդորում է չտրվել ադրբեջանական քարոզչամեքենայի հերյուրանքներին

Ադրբեջանական պաշտոնյաների և մամուլի միջոցների այս զեղծարարությունը, ցավոք, օգտագործվել է նաև հայկական լրատվադաշտի որոշ ներկայացուցիչների կողմից՝ դրանով ստեղծելով թյուր տպավորություն, թե, իբր, արցախա-ադրբեջանական շփումներում քննարկվում են հակամարտության համապարփակ կարգավորմանն առնչվող հարցեր

Կովկասի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացը կայցելի տարածաշրջան. Պետդեպ

Փրայսը նշել է, որ այդ այցը Բոնոյի համար հնարավորություն կընձեռի զարգացնել մի քանի շաբաթ առաջ՝ փետրվարի կեսին, Մյունխենի անվտանգության համաժողովում պետքարտուղար Բլինկենի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը։

Գագիկ Մելքոնյանին դատարանը պարտավորեցրել է ապացուցել, որ Վանեցյանի հասցեին իր ասածները իրականություն են` զրպարտություն չեն. «Հրապարակ»

Արթուր Վանեցյանն ընդդեմ Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանի քաղաքացիական հայցի քննության գործով դատարան ապացուցման բեռի բաշխում է կատարել։ Հիշեցնենք, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, ում իրական անունը Գուրգեն է, Հանրային հեռուստաընկերության եթերում 2021 թվականի հուլիսի 20-ին Արթուր Վանեցյանի մասին հետեւյալ միտքն էր արտահայտել․ «Վանեցյանը գնաց ու փախավ։ Գնալն ու հետ գալը մեկ եղավ։ Գնացին հասան էնտեղ,

Fitch-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշը

Հեղինակավոր Fitch վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) վերանայել է Ակբա բանկին շնորհած «Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի» B+ վարկանիշի (long-term Issuer Default Rating IDR) հեռանկարը` «Կայունից» բարձրացնելով «Դրականի»: Գործակալության հրապարակած զեկույցում նշված է, որ վերանայումը պայմանավորված է ՀՀ վարկանիշի հեռանկարի ու բանկի վարկային պորտֆելի որակի բարելավմամբ, ինչպես նաև ներգրավվող ռեսուրսների և իրացվելիության մակարդակի ամրապնդմամբ: Fitch-ի կողմից հրապարակված հաշվետվությունում

Այլ կերպ ասած, արցախա-ադրբեջանական բանակցություններն ընթանում են Ադրբեջանի զինուժի պարբերական կրակահերթերի տակ. «Հայաստանի Հանրապետություն»

Հատկանշականն այն է, որ վերջին օրերին հենց Մարտունու շրջանի շփման գծի հատվածում են տեղի ունեցել Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հանդիպումներն ու բանակցությունները: Վերջին հանդիպումը կայացել է մարտի 1-ին՝ ադրբեջանական զինուժի կողմից այդ ուղղությամբ հրադադարի խախտման օրը: Այլ կերպ ասած, արցախա-ադրբեջանական բանակցություններն ընթանում են Ադրբեջանի զինուժի պարբերական կրակահերթերի տակ: Այստեղ պակաս նշանակություն չունի այն

ՔԿՀ պաշտոնատար անձը կալանավորվել է դատապարտյալից և կալանավորից կաշառք ստանալու համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում բացահայտվել են ՀՀ քրեակատարողական ծառայության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Ա. Ա.-ի կողմից նույն ՔԿՀ-ի կալանավորից և դատապարտյալից կաշառք ստանալու դեպքեր: Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա. Ա.-ն ՔԿՀ հիմնարկի դատապարտյալ Ա. Ս.-ի օգտին հովանավորչության և թողտվության, այն է՝ վերջինիս նկատմամբ

Մեր ժողովուրդը, գոնե մի մասը նրա, հարուստներին, նույնիսկ բարերարներին չի սիրում: Նախանձում է, բայց չի սիրում. «Ազգ»

Ամերիկահայ ընկերներիցս մեկը, մասնագիտությամբ ինժեներ-կաշվեգործ, մինչեւ 44-օրյա պատերազմը սովորություն ուներ տարին մեկ անգամ Հայաստան-Արցախ գալ եւ շրջելով տարբեր, հատկապես փոքր բնակավայրերով, նյութական օգնություն տալ կոնկրետ ծրագրերի համար՝ ջրագիծ, մանկապարտեզի վերանորոգում, գյուղատնտեսական սարքավորումներ, անասնագոմերի կահավորում եւլն: «Գիտե՞ս,- հարցրեց ընկերս,- որ շատ բարդ խնդիր է այս ժողովուրդին բարեգործութիւն ընելը: Սկիզբը շատ շնորհակալ կըլլան, չեն գիտեր՝ ինչպես պիտի

Ինչո՞ւ են ողջ մնացածների ցուցմունքներն այսքան հակասություններ առաջացնում. «Հրապարակ»

Հարազատներից ոմանց եւ Նորիկյանի պնդմամբ` զինվորները մահացած են եղել հրդեհից առաջ

Ալիևը հայտարարեց, որ Լաչինի միջանցքը բաց է այն հայերի համար, ովքեր ցանկանում են լքել Ղարաբաղը։ Դա նշանակում է, որ Լաչինի միջանցքը փակ է այն հայերի համար, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում այցելել է Արտաքին քաղաքականության գերմանական խորհուրդ, որտեղ հանդիպում է ունեցել քաղաքական, հասարակական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ, մասնակցել «Անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում. Հայաստանի հեռանկարը» թեմայով քննարկմանը: Վարչապետը նախ հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես, նշել է. «Տիկնայք և պարոնայք,  Ուրախ եմ այսօր այստեղ լինելու և այս հարգարժան լսարանին դիմելու հնարավորության

Փոխանցումների առյուծի բաժինը կատարվել է Ռուսաստանից. «Ժողովուրդ»

2022 թվականին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտերկրից Հայաստան են փոխանցել մոտ 5,2 մլրդ դոլարին համարժեք գումար: ArmLur.am-ը տեղեկացավ, որ, նախորդ՝ 2021թ.-ի փոխանցումների համեմատ, անցյալ տարի փոխանցումները 2,5 անգամ աճել են։ Փոխանցումների առյուծի բաժինը` շուրջ 3,6 մլրդ դոլարին համարժեք գումարը, կատարվել է Ռուսաստանի Դաշնությունից: Այս թիվն էլ 2021-ի նկատմամբ աճել է ավելի քան 4 անգամ։ Մասնագետները

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարը. հայկական կողմից տուժածներ չկան. Արցախի ՊՆ

Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Սիմետրիկ քարոզչական մոտեցում

Մարտի 1- ի հանցագործությունն արդարացնում են նրանով, որ դրանից տասը տարի հետո իշխանության եկան մարդիկ, որոնք երկիրը տարան դեպի պարտության՝ «բա լա՞վ եղավ, որ սրանք եկան»: Ո՛չ, լավ չեղավ: Բայց դա որեւէ ձեւով Մարտի 1-ին թափված արյունը չի մաքրում:

Ուղիղ և փոխաբերական իմաստով՝ թթվածինը կյանք է, արյան մեջ թթվածնի նորմալ մակարդակի մասին հոգալը՝ կենսական անհրաժեշտություն

Քովիդ-19-ը բազմաթիվ «շտկումներ» կատարեց մեր կյանքում՝ ստիպելով կարևորել շատ երևույթներ, որոնց մասին նախաքովիդյան շրջանում մենք առանձնապես չէինք էլ մտածում․ վերջին մի քանի տարիների ընթացքում մենք բազմաթիվ առիթներ ունեցանք «հիշելու», որ առանց թթվածնի պարզապես կյանք չկա ու շտապեցինք գնել այն փոքրիկ սարքը, որի շնորհիվ կարող ենք վերահսկել օրգանիզմում թթվածնի մակարդակն ու ըստ անհրաժեշտության միջոցներ ձեռնարկել։  Թթվածինն

Հայերն ու լյուքսեմբուրգցիները շատ ընդհանրություններ ունեն. Ջունա Բերնարդ

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պատվիրակությունն այցելել է Տավուշի մարզ

Աննա Հակոբյանը Բեռլինում դստեր՝ Շուշան Փաշինյանի հետ այցելել է Թումո կենտրոն

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դստեր՝ Շուշան Փաշինյանի հետ այցելել է Բեռլինում գտնվող Թումո կենտրոն։ Վարչապետի տիկինը, մասնաճյուղի տնօրեն Պավել Մորդելի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, ծանոթացել աշխատանքին։ Տնօրենը Մորդելը Աննա Հակոբյանին է ներկայացրել կենտրոնի մասնագիտական ուղղությունները, որոնք հասնում են մեկ տասնյակի՝  ծրագրավորում, անիմացիա, գրաֆիկական դիզայն, 3D մոդելավորում, ռոբոտաշինություն, խաղերի, ֆիլմերի ստեղծում և այլն։

Բլինքենը Լավրովի հետ զրույցում նշել է երեք կարևոր կետ

Բլինքենը կարճատև հանդիպում է ունեցել Լավրովի հետ G20-ի շրջանակներում

Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Վարչապետն այցելել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամ

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. մարդատար ավտոբուսը, որը պատկանում է իրանական «ԹԱՆԱ ՊԱՐՏԵԶ» ՍՊԸ-ին՝ կողաշրջվել է. կան վիրավորներ. shamshyan.com

Փետրվարի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այդ օրը, ժամը 09:00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 61-ամյա Կոստան Ա.-ն իր վարած ԿՎԶ մակնիշի միկրոավտոբուսով Արտամետ գյուղի դաշտամիջյան ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ Արմավիրի մարզի բնակիչներ 35-ամյա Աննա Ա.-ն, 44-ամյա Սառա Մ.-ն և 57-ամյա Վարսիկ

Ոչ միայն ԵՄ-ից դեպի Հայաստան ներկրումներն են ավելացել, այլև Հայաստանից արտահանումներն են ավելացել դեպի ԵՄ երկրներ. Նիկոլ Փաշինյան

Բեռլինում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպումը

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արարատում, Գյումրիում, Վանաձորում

Արարատ, Գյումրի, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. փետրվարի 20-26-ը Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արարատում փետրվարի 20-23-ը, Գյումրիում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, Վանաձորում՝ փետրվարի 22-ին, 25-ին և 26-ին, Հրազդանում և Ալավերդիում չի գերազանցել։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031