Օրվա լրահոսը
Տնտեսական բարեփոխումների նոր առաջարկներ՝ Մանթաշյանց բիզնես ակումբից․ Քերոբյանը հանդիպել է գործարարներին
«Մանթաշյանց» գործարարների ակումբում տեղի ունեցավ գործարարների հերթական հանդիպումը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին տնտեսության ոլորտում առաջիկայում սպասվող բարեփոխումները և ներկայացվեցին այն նախագծերը, որոնք կօգնեն հայ գործարարներին զարգացնել և ընդլայնել իրենց գործունեությունը։ Հանդիպման ընթացքում Վ. Քերոբյանը տեղեկացրեց, որ տեղական արտադրությունը խթանելու նպատակով պետությունը կսուբսիդավորի այն անձանց աշխատավարձերը, որոնք կրթություն են ստացել աշխարհի
«Հարկայինը, եթե ուզենա, հանգիստ կարող է ցանկացած ընկերության սնանկացնել»․ ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար տուգանքի չափը մեծացել է մինչեւ 66 անգամ
ՊԵԿ փոխնախագահ Արտյոմ Սմբատյանը նշեց, որ այս իրավակարգավորումն ուժի մեջ է մտել 2022 թվականի մայիսի 14-ից, եւ մինչ այսօր 10 մլն դրամով տուգանել են ընդամենը 20 կազմակերպության։
Ստրասբուրգը դառնում է հայ երիտասարդների ցանցի զարգացման հարթակ
Համաշխարհային հայկական Երիտասարդական ՈՍՏԱՅՆ-ի (WostAYN) նախաձեռնությամբ և Եվրոպայի խորհրդի աջակցությամբ նոյեմբերի 5-ից 11-ը Ստրասբուրգում տեղի է ունենում «Right for Democracy with the Community!» ուսումնական ծրագիրը։ Ծրագիրն իր շուրջն է համախմբել եվրոպական 14 երկրներում բնակվող 30 երիտասարդի՝ ներկայացնելու և քննարկելու ժողովրդավարության, մարդու իրավունքների, հայկական համայնքներում իրենց դերակատարության, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման հարցերը։ Ծրագրի բացման արարողությանը ողջույնի խոսքով
ՊԵԿ-ը կտուգանի, նաեւ կարգելի գործել չլիցենզավորված նախադպրոցական ծառայություններ մատուցողներին
ԿԳՄՍ փոխնախարարը հորդորում է մինչեւ դեկտեմբերի 30-ը դիմել լիցենզավորման համար
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» միությունը ողջունել է Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ելույթը ԼՂ հայ բնակչության հայրենազրկման վերաբերյալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի ելույթը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, որում վերջինս անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչության հայրենազրկման խնդրին։ Միությունն այդ մասին հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Ինչպես հայտնի է 2023թ․ հոկտեմբերի 31-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին իր ելույթում անդրադարձել
Արթուր Չախոյան. Ինձ վրա նոր հարձակման փորձի մասին հաղորդում տվեցի ոստիկանության բաժնում
Հարձակման փորձը անմիջական կապ ունի երեկվա իմ նկարահանած թիվ 50 մանկապարտեզի հետ, որի կապալառուն է «Էլդոգար» ընկերությունը,
Համաշխարհային բանկի նոր զեկույցն առաջարկում է պետական ծախսերի արդյունավետության բարելավման ճանապարհներ
«Հայաստանի պետական ծախսերի ուսումնասիրություն Ծախսերի արդյունավետության բարելավում» խորագրով վերլուծական նոր զեկույցը, որն այսօր ներկայացվեց Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի կողմից, անդրադառնում է Հայաստանի ֆիսկալ ցուցանիշների բարելավմանը վերջին երկու տասնամյակների ընթացքում, և հանդես է գալիս առաջարկություններով, ուղղված հանրային ծախսերի բարելավմանը։ Զեկույցում անդրադարձ է կատարվում ենթակառուցվածքներին, ճանապարհային տրանսպորտի, առողջապահության և կրթության ոլորտներին։ Պետական ծախսերի ուսումնասիրության զեկույցը ցույց է
Արգենտինայում հրեական կազմակերպությունների պատվիրակության նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
▪ Արգենտինայում հրեական կազմակերպությունների պատվիրակության (DAIA – Delegación de Asociaciones Israelitas Argentinas) նախագահ Խորխե Կնոբլովիցը և դիվանագիտական հարաբերությունների պատասխանատու Արիել Բլուֆշտեյնը նոյեմբերի 10-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր: ▪ Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի
Վիգեն Խաչատրյանի՝ facebook-յան գրառման տակ մեկնաբանություն թողնելու համար չեխաբնակ պատմաբանին մեղադրանք են առաջադրել
Իրավապահներն այս գրառումից վերցրել են «հեռացնել, վերացնել» բառերը ու բռնության կոչ համարելով՝ մեղադրանք առաջադրել. պատմաբան
Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողը Մեծ Բրիտանիայի Իլինգ քաղաքում վանդալիզմի է ենթարկվել
Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը «X»-ի իր միկրոբլոգում կցելով լոնդոնաբնակ հայազգի փաստաբան Տաթևիկ Գրիգորյանի տեսանյութը, գրել է. «Մեծ Բրիտանիայի Իլինգ քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողը՝ խաչքարը, վանդալիզմի է ենթարկվել: Ոստիկանությունը հետաքննում է դեպքը»։ Տաթևիկ Գրիգորյանն ավելի վաղ ներկա էր եղել խաչքարի բացման արարողությանը և նկարել միջոցառմանը ներկա թուրքական դրոշներով «գորշ գայլերի» ներկայացուցիչներին, որոնք ձեռքով ցուցադրել են
Ռուսաստանի եւ Բելառուսի սամբիստների ձեռքսեղմում ուկրաինացիների հետ չի լինի սամբոյի ԱԱ-ում, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան պարզապես չեն մասնակցում
Մարզաձեւի միջազգային ֆեդերացիան եւ աշխարհի առաջնության կազմակերպիչ երկիր՝ Հայաստանը, ամենայն հավանականությամբ այս քայլին գնացել են, որպեսզի չկրկնվի 2022 թվականին արձանագրված այն անցանկալի երեւույթը, երբ Ուկրաինան նախ սեպտեմբերին չմեկնեց Սերբիա՝ Եվրոպայի, ապա նոյեմբերին՝ Ղրղզստանում անցկացված աշխարհի առաջնություններին այն պատճառաբանությամբ, որ այնտեղ էին Ռուսաստանի եւ Բելառուսի հավաքականները:
44-օրյա պատերազմից հետո տեղի ունեցածն ինչո՞ւ դաս չեղավ մեր ժողովրդի համար
Հայ ժողովրդի անտարբեր հատվածը թալանը շփոթում է հայրենիքի փրկության հետ 30 տարուց ավելի է, ինչ նորանկախ Հայաստանում՝ մինչ այսօր տիրում է աներեւակայելի ալան-թալան: Ում ձեռն ինչ պաշտոն ու այլ լծակներ եղել է, կա եւ ցանկանում ու կարողանում է, անում է առավելագույն թալան ու շարունակում է հանգիստ խղճով ապրել, թքած, թե ում եւ ինչ ունեցվածք է
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության փոխկապակցված դեպքեր են բացահայտվել
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի և ԱՄՎ բացթողնման բաժնի աշխատակիցները համատեղ «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում մաքսային հսկողության են ենթարկել ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին: Բացի անձնական օգտագործման
«5 մլն տալիս եք սահմանամերձ համայնքներին, որ բլինդաժ ու ապաստարան կառուցեն, բայց հազարավոր հա տարածքներ մնացել են թշնամու տիրապետության տակ». Արման Ղազարյան
Տերտերյանն ասաց, որ հիմա արվել են մի քանի նոր շեշտադրումներ. առաջինը` փոքրաթիվ բնակչությամբ, այսինքն՝ մինչեւ 3500 բնակչություն ունեցող համայնքներին դոտացիոն ֆոնդից կտրվի 50-ական մլն դրամ: Այսինքն, 400 մլն դրամ կհատկացվի այդ համայնքներին դոտացիոն ֆոնդից: Դրանք հիմնականում ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներն են: Առաջ նրանց տալիս էին 3,5 մլն, հիմա՝ 50 մլն: Երկրորդ`համայնքների սահմանամերձ բնակավայրերից յուրաքանչուրին հատկացվելու է լրացուցիչ 5 մլն դրամ:
Թեհրանն ու Բաքուն «համաձայնեցրել են Արաքսի ափով երկաթուղու և մայրուղու երթուղին»
«Ազատություն». Իրանի և Ադրբեջանի ներկայացուցիչների համատեղ աշխատանքի արդյունքում համաձայնեցվել է Արաքս գետի հարավային ափով երկաթուղու և մայրուղու երթուղին», – հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Տաշքենդում Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ հանդիպման ժամանակ։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի նախագահը վստահություն է հայտնել, որ այս նախագիծը «կարճ ժամանակում կիրականացվի և կդառնա Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ևս մեկ ուղղություն»։
Վայոց ձորի մարզպետարանի վարչության նախկին պետն ուղղորդել է գնել իրեն պատկանող խանութներից. նախաքննությունն ավարտվել է
Ավարտվել է Վայոց ձորի մարզպետարանի ֆինանսական և սոցիալական զարգացման վարչության պետի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2016թ. մարտից մինչև 2020թ. մարտն ընկած ժամանակահատվածում Վայոց ձորի մարզպետարանի ֆինանսական և սոցիալական զարգացման վարչության պետի
«Խորհուրդը ստիպված է դատական ակտի իրավաչափության մասին իր եզրահանգումները ներկայացնել»
Տեղեկատվական վեճերի խորհուրդը ուշադրություն էր դարձրել այն հանգամանքին, որ պատասխանող կողմը չի մասնակցել դատական քննությանը, չեն ներկայացրել իրենց փաստարկները: «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ը նոյեմբերի մեկին իր կայքում տպագրել է ՏՎԽ կարծիքը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար (այժմ՝ Ազգային ժողովի փոխնախագահ) Հակոբ Արշակյանի գործով: Նախկին նախարարը 2022թ. հունիսի 9-ին հայցադիմում էր ներկայացրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում` Նոյեմբերի 10-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև։ Նոյեմբերի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 10-ին կեսօրից հետո, 11-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին լեռնային հատվածներում՝ թաց ձյուն։ Նոյեմբերի 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վրկ, 10-ի ցերեկը, 14-15-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում
«Ժողովրդավարության ապագան» խորհրդաժողովին Պարույր Հովհաննիսյանն անդրադարձել է ՀՀ-ում ժողովրդավարացման գործընթացի մարտահրավերներին
Նոյեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը Վիլնյուսում մասնակցել է «Ժողովրդավարության ապագան» խորագրով բարձր մակարդակի խորհրդաժողովին։ Իր ելույթում Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է Հայաստանի անվերապահ հանձնառությունը ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանն ու օրենքի գերակայությանը, ինչպես նաև անդրադարձ է կատարել Հայաստանում ընթացող ժողովրդավարացման գործընթացի սպառնալիքներին և մարտահրավերներին: Նախարարի տեղակալը անդրադարձել է նաև տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել է Սերգեյ Մարաբյանի, Ռուբիկ Մխիթարյանի եւ Մանվել Շահվերդյանի թեկնածությունները»,- նշված է ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող
Մեր երիտասարդների 64%-ը ցանկանում է կամ աշխատել, կամ սովորել արտասահմանում
Մեր երիտասարդների 64%-ը ցանկանում է կամ աշխատել, կամ սովորել արտասահմանում։ Պատճառները տարբեր են՝ ավելի բարձր աշխատավարձ, ավելի լավ կրթություն և այլն ․․․ Արտերկրում սովորելու կամ աշխատելու և դրանց պատճառների մասին մեր երիտասարդների պատասխաններն այսպիսին են։ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամ
ԲԴԽ-ն հրապարակեց երկու դատավորների վերաբերյալ որոշումները
Բարձրագույն դատական խորհրդում ստացվել էր հոկտեմբերի 2-ին դատավորների ընդհանուր ժողովի «Էթիկայի եւ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ ԲԴԽ-ին դիմելու մասին» որոշումը: Դատավոր Արտաշես Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթը քաղաքացիական գործով «Ֆուդո» Հ/Ձ ՍՊ ընկերության տնօրեն Դավիթ Պետրոսյանի հաղորդումն է: Սնանկության դատավոր Արտաշես Հովհաննիսյանի նկատմամբ հարուցվել էր կարգապահական վարույթ, սակայն սեպտեմբերի 23-ի որոշմամբ այն երկարաձգվել
Սահմանամերձ բնակավայրերին եւս 3 տարի աջակցություն կտան. 82 համայնքի մեջ մտնո՞ւմ են այն բնակավայրերը, որոնք նոր են դարձել սահմանամերձ
Վաչե Տերտերյանն ասաց. «Ես այդ չափանիշների մասին կխուսափեմ բարձրաձայն ասել, բայց կախված է վտանգավորության աստիճանից: Գիտեք, որ օրենքով կա սահման, սահմանային շերտ, սահմանամերձ, դրանք սկսում են 5 կմ եւ ավելիից: Մենք այդ չափանիշով չենք այս բնակավայրերը սահմանել 2014-ին եւ մինչեւ հիմա այդ 2014-ի սահմանած չափանիշը փորձում ենք պահել, որովհետեւ հակառակ դեպքում մեր երկրի համայնքների մի շատ զգալի մաս կհայտնվի այդ կարգավիճակում»:
Տիգրանակերտում «ադրբեջանական» պեղումների մասին
2023 թվականի սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Նատիք Ալիշովն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկարներ Տիգրանակերտի Արքայական աղբյուրներից: Լուսանկարներից երևում է, որ Փանահ խանի կողմից կառուցված մզկիթին հարավից կից տարածքում հողային աշխատանքներ են ընթանում: Աշխատանքների հետևանքով բացվել են միջին չափի կոպտատաշ քարերից շարված պատի հատվածներ: Մեկնաբանություններում ադրբեջանցի հնագետը նշում է, որ այդ
Արցախում հափշտակել են Արցախի ազգային անվտանգությանը պատկանող մեքենաներ. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք օգտվելով Արցախի Հանրապետության ոչ բարվոք իրավիճակից հափշտակել են Արցախի Հանրապետության Ազգային անվտանգությանը պատկանող մի քանի տրանսպորտային միջոցներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հափշտակված ավտոմեքենաներն են 2 հատ Hyundai County,
«Հասարակական սնունդ» առաջին դասագրքից մինչեւ խոհարարական արվեստ ու գիտություն
Հարցազրույց սննդի տեխնոլոգ, Երեւանի հայ-հունական քոլեջի հանրային սննդի տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Նունե Սահակյանի հետ – Տիկին Սահակյան, ձեր քոլեջի արդեն նախկին ուսանողուհի Լիանա Մելքոնյանից, ով վերջերս Գրան պրիի արժանացավ Հայաստանում առաջին անգամ անցկացված ուսանող խոհարարների միջազգային մրցույթում, տեղեկացանք, որ դուք հեղինակն եք «Հասարակական սնունդ. խոհարար» հայերեն առաջին դասագրքի (2012թ.)։ Մասնագիտական այլ ուսումնական հաստատությունների նման, ձեր
British Petroleum-ը նպաստել է ղարաբաղյան հայերի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային․ The Guardian
«Ազատություն». Իրավապաշտպանները պնդում են, թե British Petroleum-ը (BP), որը ամենամեծ բաժնեմասն ունի Ադրբեջանի նավթի ու գազի արտահանման ծրագրերում, նպաստել է ղարաբաղյան հայերի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային, հաղորդում է Լոնդոնում լույս տեսնող The Guardian-ը` վկայակոչելով Global Witness կազմակերպության հետազոտությունը։ Ամերիկյան հասարակական իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ բրիտանական նավթային ընկերության խոշոր նավթագազային նախագծերի օգնությամբ Բաքուն միլիարդավոր դոլարներ
«Նաիր Թիկնիզյանը մեծ ներուժ ունի եւ կարող է մեծ պահանջարկ ունեցող խաղացող դառնալ». Արաս Օզբիլիս
Վստահ եմ, որ նա կարող է խաղալ Եվրոպայում: Նաիրն արդեն այսօր կարող է օգտակար լինել Եվրոպայի թոփ 5 առաջնությունների ակումբներից ցանկացածին»,- ասել է Օզբիլիսը:
Այո՛, մարդիկ կարող են այդքան կեղծավոր լինել. Գեղամ Ստեփանյան
«Այո՛, մարդիկ կարող են այդքան կեղծավոր լինել»,- «X»-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, կցելով Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի նկարները Հոլոքոստի հուշահամալիրում և Իլհամ Ալիևի հետ բնական գազի արտահանումը դեպի ԵՄ կրկնապատկելու համաձայնագիրը ստորագրելիս:
«Սիթի» ընկերությունը տուգանվել է 76.3 մլն դրամի չափով՝ բանակցային ուժեղ դիրքի չարաշահման համար
Ընկերությունն ընդունել է իրավախախտումը


















































