Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրանակերտում «ադրբեջանական» պեղումների մասին

Նոյեմբեր 10,2023 12:44

2023 թվականի սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Նատիք Ալիշովն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկարներ Տիգրանակերտի Արքայական աղբյուրներից: Լուսանկարներից երևում է, որ Փանահ խանի կողմից կառուցված մզկիթին հարավից կից տարածքում հողային աշխատանքներ են ընթանում: Աշխատանքների հետևանքով բացվել են միջին չափի կոպտատաշ քարերից շարված պատի հատվածներ: Մեկնաբանություններում ադրբեջանցի հնագետը նշում է, որ այդ տարածքում իրենք աշխատանքներ են իրականացրել դեռևս 2023 թվականի օգոստոսի 23-ից:

Նշենք, որ 2021 թվականից ի վեր ադրբեջանական կողմը պարբերաբար հայտարարում էր, որ «հայկական օկուպացիայից ազատագրված» տարածքներում հնագիտական աշխատանքներ են նախատեսվում: Սա Տիգրանակերտի ադրբեջանական «պեղումների» մեզ հայտնի առաջին փաստն է։ «Պեղումները» նախաձեռնվել են Արքայական աղբյուրների շրջակայքում՝ 18-րդ դարի մզկիթին կից։ Ընդ որում, բացել են պատի մի հատված, որը Տիգրանակերտի արշավախմբի կողմից պեղվել է դեռևս 2011 թվականին:

Այն մզկիթին կից գերեզմանոցի հենապատն է: 2011 թվականին Արքայական աղբյուրների շրջակայքում իրականացված պեղումների արդյունքում բացվել են նաև մզկիթի առջև գտնվող ջրավազանը, կից ժայռին փորված մի կառույցի ժապավենաձև հիմքերը՝ հար և նման Ամրացված թաղամասի պարսպահիմքերին (տես կից նկարը):

Monumentwatch

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930