Օրվա լրահոսը

«Հաղթանակ» կամրջի գեղարվեստական լուսավորությունը պարունակում է 3 գույն՝ իր 1 600 000 երանգներով

«Հաղթանակ» կամրջի գեղարվեստական լուսավորության արդիականացման համար Երևանի քաղաքապետարանի և «Ավետիսյան Շին Մոնտաժ» ընկերության միջև համաձայն գնումների օրենսդրության, 2023 թվականի հունիսի 13-ին կնքվել է աշխատանքների կատարման վերաբերյալ պայմանագիր: 2023 թվականի հուլիսի 4-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդին է ներկայացվել «Հաղթանակ» կամրջի գեղարվեստական լուսավորության արդիականացման էսքիզային տարբերակը, որը խորհրդի կողմից ստացել է դրական եզրակացություն: Այս մասին «Ֆեյսբուք»-ի

Համայնքային հուշարձանապահպանությունը Անի համայնքում

«Պատմամշակութային ժառանգության պահպանություն և հանրահռչակում․ փորձ և նոր մոտեցումներ» խորագրով գիտակրթական ծրագիրը Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում է համախմբել ոլորտի պատասխանատուներին։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Շիրակի մարզի Անի համայնքի մասնագետները քննարկել են Անի խոշորացված համայնքի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանությանը վերաբերող

Եվրահանձնաժողովը կողմ է Վրաստանին թեկնածու պետության կարգավիճակ շնորհելուն․ Politico

«Ազատություն» ռ/կ. «Եվրահանձնաժողովն այսօր Բրյուսելում կայանալիք գագաթաժողովի ընթացքում, ըստ ամենայնի, խորհուրդ կտա Վրաստանին ԵՄ անդամության թեկնածու պետության կարգավիճակ շնորհել», – գրում է Politico հանդեսը՝ վկայակոչելով եվրոպացի երկու բարձրաստիճան պաշտոնյաների։ Նույն աղբյուրները հաղորդում են, որ այսօր ԵՄ ղեկավարությունը դաշինքի ղեկավարությանը խորհուրդ կտա անդամակցության շուրջ բանակցություններ սկսել Մոլդովայի և Ուկրաինայի հետ։

Մեսրոպ Առաքելյան. «Հայաստանի համար հիմնական շուկա համարվող Կրասնոդարի երկրամաս Ադրբեջանի սահմանից հասնելու համար անհրաժեշտ է լինելու ծախսել ևս 200 կմ ավել ճանապարհ, քան Լարսից»

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Մի կողմ թողնենք «Խաղաղության խաչմերուկի» քաղաքական գործոնները, թե արդյոք տարածաշրջանի երկրները հակված են Հայաստանին մասնակից դարձնել արդեն գոյություն ունեցող ենթակառուցվածքների համակարգին։ Ճանապարհների բացումը, ենթակառուցվածքների ստեղծումը մի ինչ-որ պահից սկսած ենթադրում է բացառապես տնտեսական համակարգ, սակայն ինչպես և բազմաթիվ նախագծերի մասով, այդպես էլ այս դեպքում,

Հանրապետության տարբեր հատվածներում նկատվել է նման երևույթ․ Գագիկ Սուրենյանը կիսվել է բևեռափայլի լուսանկարով

Օրերս գրանցված արտասովոր վառ բևեռափայլը նկատելի է եղել նաև Հայաստանի որոշ շրջաններից։ Յուրօրինակ լուսանկարը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը, գրելով․ «Նոյեմբերի 5-ին հանրապետության տարբեր հատվածներում նկատվել է նման երևույթ»:

Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները կմասնակցեն շախմատի Եվրոպայի թիմային առաջնությանը

Նոյեմբերի 11-ից 21-ը Բուդվա (Չերնոգորիա) քաղաքում անցկացվելու են շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց թիմային առաջնությունները, որոնց մասնակցելու են նաեւ Հայաստանի ազգային հավաքականները։ Մեր տղաների ընտրանին մրցավայր մեկնելու է  Գաբրիել Սարգսյան, Հայկ Մարտիրոսյան, Հրանտ Մելքումյան, Շանթ Սարգսյան եւ Սամվել Տեր-Սահակյան կազմով։ Կանանց հավաքականում են Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը, Մարիա Գեւորգյանը, Սուսաննա Գաբոյանը եւ Լիլիթ Մկրտչյանը։ Աշոտ

Հայաստանում Շվեդիայի դեսպանը այցելել է Սյունիքի մարզի սահմանամերձ հատված

Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում դեսպան Պատրիկ Սվենսոնը այցելել է Մեղրի։ Տեղում դեսպանը հանդիպել է Վինեթ Մեղրի Կանանց ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչներին, ծանոթացել Հայաստանում ու տարածաշրջանում վերջիններիս գործունեությանը: Հայ-իրանական սահմանի «Մեղրի» սահմանային  անցակետում դեսպանին հյուրընկալել է անցակետի ղեկավար անձնակազմը, ներկայացրել անցակետի ընդհանուր տարածքը և սահմանային գործառնությունները: Հաջորդիվ դեսպանն այցելել է Տաթև, որտեղ համայնքի ղեկավար Սամվել Լալայանն

«Գրեթե ամեն օր շների հարձակումից տուժողների ենք ընդունում»․ Գյումրի ԲԿ-ի փոխտնօրեն

Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ գրեթե չկա այդպիսի օր, որ շների հարձակումների պատճառով տուժողների չտեղափոխեն հիվանդանոց։ Նա տեղեկացրեց, որ 26 դեպք գրանցվել է սեպտեմբերին, 28 դեպք՝ հոկտեմբերին, ինչը խոսում է այն մասին, որ գրեթե ամեն օր Գյումրիում շների հարձակումներից տուժողներ կան։ Օրերս Գյումրի բժշկական կենտրոն էին տեղափոխել 74-ամյա Ցողիկ Գրիգորյանին,

Թունավորում Ախթալայի ԼՀԿ-ի հանքում․ տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է

«Անկյուն+3»-ին հասած տեղեկություններով՝ այսօր փլուզում է տեղի ունեցել Ախթալայի փակ հանքախորշում, որի հետևանքով երկու հանքափորի ծանր վնասվածքներով տեղափոխել են Ալավերդու բժշկական կենտրոն։ Մեր տեղեկություններով՝ նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Ժամը 18։00-ի դրությամբ «Անկյուն+3»-ը պարզել է, որ տուժողները հանքի երկարամյա աշխատողներ են։ Երկուսի վիճակն էլ ծայրահեղ ծանր է։ Տուժողներից մեկի որդին է պատմել, որ դեպքը

Մետաքսե Հակոբյան․ «Օգոստոսի 29-ին Արցախի ԱԺ գիշերային ժողովում, որ տեղի ունեցավ Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ, նա պաշտոնապես տեղեկացրեց, որ ՀՀ իշխանությունները ասել են․ ձեր գլխի ճարը տեսեք»

«Նույնիսկ շրջափակման օրերին որեւէ մեկս հերթական ծանր դավաճանության այսպիսի սցենար չէինք պատկերացնում, որի արդյունքում մի քանի օրվա ընթացքում մի ողջ պատերազմի չափ զոհ կունենանք»,- ասաց Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում՝ պատմելով, թե ինչ է կատարվել ինն ամիս շրջափակման վերջին օրերին: «Դեռ օգոստոսի 29-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում  գիշերային ժողովում, որ

2024թ. պետական բյուջեն բոլոր ժամանակների ամենամեծ պետական բյուջեն է

ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի նախնական տարբերակով եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 676 միլիարդ դրամ, որից հարկային եկամուտների եւ պետական տուրքերի գծով մուտքերը կկազմեն 2 տրիլիոն 566 միլիարդ դրամ: ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի ծախսերը կկազմեն 3 տրիլիոն 17 միլիարդ դրամ, որից ընթացիկ ծախսերը կկազմեն շուրջ 2 տրիլիոն 322 միլիարդ դրամ, իսկ կապիտալ ծախսերը` 710 միլիարդ

«Նման պնդում կարող է անել միայն ադրբեջանական գործակալը». Աշոտ Հարությունյանը՝ Էդմոն Մարուքյանի հայտարարության մասին

«Միասին» շարժման անդամները հարցեր են ուղարկել Նիկոլ Փաշինյանին. նրանք իրենց հարցերը համարում են այլընտրանքային ծրագիր

Դատավորները հետ են վերցնում ԲԴԽ-ի դեմ ներկայացրած հայցադիմումները. «Հետք»

«Հետք». Առաջխաղացման ցուցակներից հանված դատավորները հայցադիմումներ էին ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ): Սակայն, քննության ընթացքում հրաժարվում են հայցադիմումներից, որի հիմքով էլ գործերը կարճվում են: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանը հրաժարվել է Բարձրագույն դատական խորհրդի դեմ ներկայացված հայցադիմումից, որով պահանջում էր չընդունել Հանրապետության նախագահի առարկությունները՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավորի

Վրաստանի «Մթավարի արխի» հեռուստաընկերությունը ներողություն է հայցում «Զանգեզուրի միջանցքի» մասին հաղորդման համար. «Ալիք»

«Ալիք».  Վրաստանի ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերությունը (ՀԸ) ներողություն է հայցում 2023 թվականի հոկտեմբերի 24-ին եթերում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսելիս օգտագործած տեսանյութի և տեղեկատվության համար: Ըստ ՀԸ-ի տարածած հաղորդագրության՝ հաղորդման ընթացքում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսելիս օգտագործել է՝ սոցիալական ցանցերից վերցված և երրորդ անձի կողմից պատրաստված ենթագրերով տեսանյութ: «Պատշաճ ուշադրություն չի դարձվել պատմականորեն

Պետական դավաճանության մեջ մեղադրվող, շուրջ 1 տարի կալանավորված պաշտպանյալս դատարանի դահլիճից ազատ արձակվեց. Արթուր Հարությունյան

Փաստաբան Արթուր Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը Քիչ առաջ պետական դավաճանության մեջ մեղադրվող, շուրջ 1 տարի կալանավորված պաշտպանյալս դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Հ.Գ. Հասկանալի պատճառներով այս պահին այլ մանրամասներ չեմ տրամադրի:

Արաքսիա Սվաջյան. Ներառական կրթության ոլորտում Հայաստանը ստեղծում է միջազգային մակարդակում մրցունակ և կիրառելի գործիքակազմ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնու (ՀՄԿ) այսօր մասնակցել է «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության համակարգի կատարելագործում» ծրագրի ամփոփմանը: Միջոցառմանը ներկա է եղել նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին: Ծրագիրն իրականացվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ: Այն ներառում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման նոր

Միջազգային հանրությունը կարևոր առաքելություն ունի Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու. Տիգրան Մկրտչյան

«Diplomatic Life of Greece» ամսագիրն իր հոկտեմբերի համարում անդրադարձել է ՀՀ անկախության 32-րդ տարեդարձի և փոխադարձ դիվանագիտական առաքելությունների բացման 30-ամյակին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում տեղի ունեցավ «Հայաստանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգությունը» վերտառությամբ ֆոտոցուցահանդեսի բացումը, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական արժեքների մեջ ներառված Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգության համառոտ ներկայացում Հայաստանից ժամանած դաշնակահարուհիներ Արմինե Գրիգորյանի և Սոնա Բարսեղյանի

ՀՀ ԳԱԱ-ում նշվեց Էդվարդ Ջրբաշյանի ծննդյան 100-ամյակը

Սույն թվականի նոյեմբերի 8-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ գիտաժողով՝ նվիրված մեծավաստակ գրականագետ, ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանի ծննդյան 100-ամյակին։ Միջոցառման մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։ Նա ներկայացրեց Էդվարդ Ջրբաշյանի անցած գիտական ուղին՝ նշելով, որ այն օրինակ է նոր սերնդի համար։ Յուրի Սուվարյանն առաջարկեց հավերժացնել Էդվարդ Ջրբաշյանի հիշատակը

«Մի ողջ պետության ամոթ». Րաֆֆի Ասլանյանը՝ Սիմոն Մարտիրոսյանի նկատմամբ քրեական հետապնդման մասին

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը Հայրենիքի համար օրհասական այս ժամանակահատվածում մասնագիտական ոլորտի իրադարձությունների մասին խոսելու տրամադրություն թեև չունեմ, այնուամենայնիվ կանդրադառնամ ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի նկատմամբ արդարացման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելուն, որի մասին խոսել է գործընկերս՝ փաստաբան Ռուբեն Բալոյանը։ Քրեական վարույթը անհարկի ձգձգվեց շուրջ 2,5 տարի, քրեական հետապնդման մարմինները նախադեպը չունեցող մի

Փաշինյանին «դավաճան» անվանած երիտասարդի դեմ ոստիկանությունը հայց է ներկայացրել դատարան` «ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար»

Հիմա, երեւի որոշել են իմ աշխատանք չունեցած այս վիճակում մի հատ էլ ֆինանսական պարտավորություն դնել վրաս. սա հստակ բռնաճնշում է, փորձում են լռեցնել. Սամվել Վարդանյան

Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու հանձնարարականով Եվրահանձնաժողովը դիմել է Եվրոպական խորհրդին

Եվրահանձնաժողովը դիմել է Եվրոպական խորհրդին՝ Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու հանձնարարականով։ Որոշումը հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը։ «Վրաստանը պետք է թեկնածուի կարգավիճակ ստանա, քանի որ քայլեր իսկապես արվել են։ Շնորհավորում եմ»,- ասել է Ուրսուլա Ֆոն դեր Լայենը։ Region monitor

Սահմանադրական դատարանում հյուրընկալվել են ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողները

2023 թվականի նոյեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում հյուրընկալվել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենը, Բորիանա Աբերգը և ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի քարտուղար Մեթյու Մոնինը: Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, ողջունելով պատվիրակության անդամներին, կարևորել է Եվրոպայի Խորհրդի և միջազգային այլ գործընկերների հետ համագործակցությունը, ընդգծելով արդեն իսկ մեկնարկած բարեփոխումների ընդգրկուն

Մետաքսե Հակոբյան. «Մեր պայքարը ոչ միայն թշնամու շահը սպասարկող իշխանությունների դեմ է, այլ ազգային արժեքները մերժող աշխարհի»

Ես շփվում եմ բազմաթիվ մայրերի հետ, որոնք Արցախում իրենց երեխաների շիրիմներն են թողել: Այդ մայրերը ապրում են մի նպատակով. հետ գնալ իրենց որդու շիրիմի մոտ:

Առաջարկել են կաշառքի դիմաց ոստիկանությունում ծառայության ընդունել. ծառայողական քննությունը և քրեական վարույթն ընթացքի մեջ են

ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննությամբ պարզվել է, որ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումներից մեկի երկու ծառայող, օգտագործելով ծառայողական լիազորությունները, երեք անձի առաջարկել են 150 000-ական դրամ, իսկ չորրորդին՝ 100 000 դրամ կաշառքի դիմաց ընդունել ՆԳՆ ոստիկանությունում ծառայության, ինչին նրանք համաձայնել են: Այնուհետև կազմակերպել են վերոհիշյալ անձանց հրամանագրման գործընթացը: Երեք անձինք հրամանագրվել են ոստիկանությունում ծառայության,

16 գերիների առողջական վիճակի և պահման պայմանների մասին տեղեկություններ են փոխանցվել ընտանիքներին. News.am

Սեպտեմբերի 19-20-ի ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի կողմից գերեվարված 16 անձանց, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների, զինվորականների և խաղաղ բնակիչների վերաբերյալ տեղեկություններ են փոխանցվել նրանց ընտանիքներին։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի խոսնակ Հասմիկ Սամվելյանը: Նրա խոսքով, գերեվարված անձանց հարազատներին են տրամադրվել նրանց առողջական վիճակի, պահման պայմանների մասին տվյալներ, նաև նրանց լուսանկարները։ Այդ

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031