Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները կմասնակցեն շախմատի Եվրոպայի թիմային առաջնությանը

Նոյեմբեր 08,2023 21:21 Share

Նոյեմբերի 11-ից 21-ը Բուդվա (Չերնոգորիա) քաղաքում անցկացվելու են շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց թիմային առաջնությունները, որոնց մասնակցելու են նաեւ Հայաստանի ազգային հավաքականները։

Մեր տղաների ընտրանին մրցավայր մեկնելու է  Գաբրիել Սարգսյան, Հայկ Մարտիրոսյան, Հրանտ Մելքումյան, Շանթ Սարգսյան եւ Սամվել Տեր-Սահակյան կազմով։

Կանանց հավաքականում են Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը, Մարիա Գեւորգյանը, Սուսաննա Գաբոյանը եւ Լիլիթ Մկրտչյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել