Լրահոս
Օրվա լրահոսը

«Նման պնդում կարող է անել միայն ադրբեջանական գործակալը». Աշոտ Հարությունյանը՝ Էդմոն Մարուքյանի հայտարարության մասին

Նոյեմբեր 08,2023 18:15

«Միասին» հասարակական քաղաքական շարժումը հարցադրումներ է արել Նիկոլ Փաշինյանին՝ պաշտպանելով խորհրդի անդամ Էդգար Ղազարյանի նախաձեռնությունը: Հարցադրումներն արվել են 44-օրյա պատերազմից եւ եռակողմ հայտարարություններից հետո, Հայաստանում եւ Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ հստակություն մտցնելու համար: Այս մասին այսօր նախագահական նստավայրի մոտ հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց շարժման համակարգող խորհրդի անդամ Արամ Սարգսյանը:

Շարժման անդամները հարցադրումներն այլընտրանքային ծրագիր են համարում, որոնք ներկայացվում են հանրությանը՝ ցույց տալու համար, որ կար եւ կա այլ քաղաքականություն վարելու հնարավորություն՝ նախ այս իրավիճակին չհասնելու, ապա ստեղծված վիճակից դուրս գալու համար:

Շարժման անդամներն ակնկալում են, որ վաղը՝ 16.00-ին, Նիկոլ Փաշինյանը կպատասխանի իրենց հարցերին՝ հենց նախագահական նստավայրի մոտ, ուղիղ եթերում ու այդ նպատակով հավաքվելու են այնտեղ: Մինչդեռ իրենց խոստացել են գրավոր պատասխանել:

Էդմոն Մարուքյանի հայտարարությունը, որ Արցախի պետական ինստիտուտների գործունեությունը ՀՀ-ում վտանգ են՝ ազգային անվտանգության տեսանկյունից, Արամ Սարգսյանը չի մեկնաբանում:

Պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ ասաց, որ իշխանությունն այդ կեղծ թեզերն առաջ է տանում, որպեսզի փակի Արցախի էջը: Ավելին, նա փաստում է, որ վտանգն այն է, որ մենք չենք կարողանում ինքնուրույն պաշտպանել մեզ եւ թշնամուն վռնդել հայկական տարածքներից:

Մանրամասները՝ տեսանյութում

Նախաձեռնության անդամ Էդգար Ղազարյանը խոսեց Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած ադրբեջանական զորքի զորահանդեսից՝ հայտարարելով, որ դրա մեղավորը մեկ մարդ է՝ Նիկոլ Փաշինյանը:

«Նիկոլ Փաշինյանն ու իր հանցախմբի բոլոր անդամները պետք է մաս կազմեն Բաղրամյան փողոցով զորահանդեսին: Իրենք պետք է գլուխները կախ անցնեն այս փողոցով, ներողություն խնդրեն մեր ժողովրդից եւ վռնդվեն մեր հանրային կյանքից ընդհանրապես»,- ասաց նա:

Էդգար Ղազարյանը կարծում է, որ 100 հազարից ավելի արցախցիները, ովքեր բռնի տեղահանվել են իրենց բնակավայրերից եւ տեղափոխվել են Հայաստան, նույնպես պետք է փողոց դուրս գան եւ պահանջներ ներկայացնեն Նիկոլ Փաշինյանին, քանի որ 2018 թվականին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, ինքը նրանց խոստանում էր, որ ճանաչվելու է Արցախի անկախությունը, որ արցախցիներն անկախ երկրում են ապրելու:

Մանրամասները՝ տեսանյութում

Շուշեցի պատմաբան Աշոտ Սարգսյանն էլ ասաց, որ դեռ 2021 թվականին Արայիկ Հարությունյանին առաջարկներ են փոխանցվել՝ Արցախի անվտանգության ապահովման նախագիծ. «Որը վիժեցվեց նրա կողմից, քանի որ հասկացան, որ ցանկանում ենք դիմադրության օջախ ձեւավորել, որը կռվելու էր Ադրբեջանի դեմ»:

Նախագծով առաջարկվում էր Արցախում եւ Հայաստանում գտնվող փախստականների համար բնակավայրերի կառուցում: Հիմա էլ, արցախահայության ներկայացուցիչները պատրաստվում են ՀՀ վարչապետին նախագիծ ներկայացնել՝ պահանջելով արցախահայերին տրամադրել ժամանակավոր բնակավայր, որը վերածվելու է Ադրբեջանի դեմ դիմադրության օջախի:

Aravot.am-ի հարցին՝ ՀՀ վարչապետը հայտարարում էր՝ Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է, հիմա էլ Արցախի էջը փակված է համարում՝ այն ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, հիմա ինչո՞ւ պետք է քննարկի անգամ նման առաջարկը, Աշոտ Հարությունյան պատասխանեց, որ երկրի վարչապետը պետք է գիտակցի, որ գոյություն ունի ռազմավարական անվտանգության հարց, պետք է դիտարկի թյուրքալեզու ժողովուրդների քայլերը, իսկ նրանք համախմբվում են՝ «հայոց հարցը վերջնականորեն լուծելու համար»:

«Այս պայմաններում, երբ քո երկրի սահմաններին թշնամու զորքերն են կուտակված, խոսել վիրտուալ խաղաղության մասին, նշանակում է, որ մարդը չի տիրապետում իրավիճակին: Իսկ եթե մարդը չի տիրապետում իրավիճակին, ապա ինքն ասել է, չէ՞ թե ի՞նչ է տեղի ունենում. վերցնում է պայուսակն ու հեռանում»,- ասաց շուշեցի պատմաբանը:

Իսկ որ արցախյան պետական ինստիտուտների գործունեությունը Հայաստանի անվտանգությունը կարող են վտանգել, բանախոսի կարծիքով, նման պնդում կարող է անել միայն ադրբեջանական գործակալը:

Մանրամասները՝ տեսանյութում

 Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930