Լրահոս
Օրվա լրահոսը

Դեռեւս չենք սթափվել լուրից, հենց հասկանանք՝ ի վիճակի ենք որեւէ տեղ դիմելու, անպայման կխորհրդակցեմ համապատասխան մարմինների հետ. Վագիֆ Խաչատրյանի դուստր

Նոյեմբեր 08,2023 22:33

Լաչինի միջանցքից առեւանգված ու Բաքվի դատարանի կողմից երեկ 15  տարվա ազատազրկման դատապարտված Վագիֆ Խաչատրյանը ընտանիքի անդամների հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 11-ին, ոչինչ չի փոխանցել, միայն հետաքրքրվել է ընտանիքի անդամներից:

Նրա դուստրը՝ Վեռա Խաչատրյանը Aravot.am-ին ասաց՝ շոկի մեջ են երեկվա լուրից ու բացի լրատվամիջոցների տարածած տեղեկություններից այլ տեղեկություններ չունեն:

«Դեռեւս չենք սթափվել երեկվա լուրից, հենց հասկանանք՝ ի վիճակի ենք որեւէ տեղ դիմելու, անպայման կխորհրդակցեմ համապատասխան մարմինների հետ ու եթե լինի որեւէ հավանականություն ինչ-որ բան փոխելու, անպայման ամեն ինչ կանենք: Այս պահին, իրականում, չեմ կարողանում նույնիսկ ինչ-որ բան մտածել», – ասաց Վեռա Խաչատրյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930