Օրվա լրահոսը

Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերներն ըմբռնմամբ կվերաբերվեն այդ որոշմանը

Բելառուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Քննարկվել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ նոյեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք նիստի կազմակերպման հետ կապված հարցեր: Վարչապետ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերներն ըմբռնմամբ կվերաբերվեն այդ որոշմանը: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

Վրացական կողմը հաստատել է «Բաստիոն»-ի տարանցումը Հայաստան

«Ազատություն». APM Terminals Poti ընկերությունից հաստատել են հարձակողական բնույթի «Բաստիոն» ֆրանսիական զրահամեքենաների տարանցումը՝ նախատեսված Հայաստանի համար, հաղորդում է «Ազատության» վրացական ծառայությունը։ Ընկերությունից, մասնավորապես, նշել են՝ սահմանափակումների բացակայության դեպքում APM Terminals Poti-ն չի կարող անհիմն կերպով հրաժարվել բեռների ընդունումից, որոնք պատժամիջոցների տակ չեն։ Պաշտոնական Երևանը դեռ չի հստակեցնում՝ ստացե՞լ են արդյոք ֆրանսիական զենքը։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր

«Միգուցե փորձեն սադրել, որ ֆիզիկական հարված հասցնեմ, որ հետո գնան հերթով ոստիկանությունում բողոքներ գրեն»․ Լեւոն Քոչարյանը՝ ՔՊ-ականների մասին

Լեւոն Քոչարյանը նաեւ անդրադարձավ իրեն առաջադրված մեղադրանքին, ըստ որի՝ ինքը ոստիկանների է ծեծի ենթարկել։

Համատեղ միասնական ճակատ է ստեղծվելու, լինելու է համահայկական պայքար: Շուտով Արշակ Կարապետյանը կվերադառնա Հայաստան. Գևորգ Գևորգյան. «Հրապարակ»

Արշակ Կարապետյանի համախոհ Գեւորգ Գեւորգյանն ասում է՝ Կարապետյանը չի անհետացել, ակտիվ աշխատանքներ է տանում՝ իր նախաձեռնած շարժումը կյանքի կոչելու համար: Ճիշտ է` դեռ չի վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից, սակայն Երեւանում եւ ՀՀ որոշ մարզերում արդեն գրասենյակներ է բացել, կենտրոնական գրասենյակն էլ Հյուսիսային պողոտայում է։ Հիշեցնենք․ ՀՀ ԶՈւ հետախուզության վարչության նախկին պետ, 2018-2021 թթ․ ՀՀ վարչապետի խորհրդական,

«Ասում են՝ արցախցու անձնագիրը լոկ ճամփորդական է, չեն կարող պաշտոնի նշանակել, բայց ԱԽ քարտուղարն Արցախից է, այդպիսի անձնագիր է ունեցել». Գեղամ Մանուկյան

ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, որը ծննդով Հադրութի Ազոխ գյուղից է, վստահ այդպիսի անձնագիր է ունեցել: 30 տարի շարունակ Արցախի առաջնագծում արցախցիները, որ պաշտպանել են մեր երկրի անվտանգությունը, Ջերմուկի ու Վարդենիսի անվտանգությունը, նրանց չեն ասել, որ դու ճամփորդական անձնագիր ես ունեցել:

Ադրբեջանցիներն էլ ռուսներին հավաստիացրել են, թե ոստիկաններով կշրջապատեն նշածս եկեղեցիները. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան. «Հրապարակ»

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն օրերս դիմել է ռուս խաղաղապահներին՝ խնդրելով հանձն առնել Արցախում գտնվող պատմամշակութային հուշարձանների եւ եկեղեցիների պահպանությունը։ Սրբազանն ասաց, որ ի պատասխան իր նամակի՝ ռուսական կողմից գրավոր պատասխանել են, թե հայկական եկեղեցիները պահպանելու համար իրենք դիմել են Ադրբեջանի ոստիկանությանը։ «Ադրբեջանցիներն էլ ռուսներին հավաստիացրել են, թե ոստիկաններով կշրջապատեն նշածս եկեղեցիները։ Ցուցակում 10-ից

Ինչո՞ւ Արտաքին հետախուզական ծառայության պետը ԱԺ չի եկել. Ալեն Սիմոնյանն առաջարկեց ընդդիմադիրների հետ քննարկել ու «ոսկե միջին» գտնել

Գեղամ Մանուկյանն ասաց. «Բազմամիլիարդանոց բյուջեի նախագիծ կա, գումար պետք է հատկացվի, բայց որեւէ կերպ պատգամավորները հնարավորություն չեն ունեցել այդ բյուջեի նախագծի բացվածքը ստանալ, որովհետեւ Արտաքին հետախուզական ծառայության ներկայացուցիչ ԱԺ չի եկել»:

Ադրբեջանը Հայաստանի ռազմական մատակարարումների դեմ մեծ արշավ տանելուն զուգահեռ շարունակում է զինվել. Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Ադրբեջանը Հայաստանի ռազմական մատակարարումների դեմ մեծ արշավ տանելուն զուգահեռ շարունակում է զինվել: Զինված ուժերի բարեփոխումների առաջնահերթությունների շրջանակներում, մեծ ուշադրություն է կենտրոնացնում ՆԱՏՕ-ի կազմում գործող թուրքական բանակի մոդելին և գնում այդ ուղղությամբ: Վերջին տարիներին անընդհատ մեծացվող հատուկ նշանակության ստորաբաժանումներից բացի «Կոմանդո» տիպի զորատեսակն է

Քոչարյանի որդին ԱԺ առաջին նիստին եկավ ուշացած

Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ Լեւոն Քոչարյանը ճանապարհին է, ընթացքում կգա:

Այդ երաշխիքները կ՛իմաստաւորուին միայն Արցախին յատուկ կարգավիճակով. «Ազդակ»

Արցախի ժողովուրդի ինքնորոշումը ըստ էութեան հիմնուած էր ցեղային զտումի չենթարկուելու համար Ազրպէյճանի կազմին մէջ չըլլալու սկզբունքին վրայ: Ինքնորոշուած էր ամբողջ ժողովուրդ մը դուրս գալու Խորհրդային Միութենէն եւ մաս չկազմելու Ազրպէյճանի կազմին: Զանգուածային տեղահանումը որոշակի առումով նաեւ մերժում էր Ազրպէյճանի կազմին մէջ մնալու: Այլ խօսքով, հաստատ մնալու ինքնորոշման իրաւունքի սկզբունքին վրայ: Հետաքրքրական է, որ ԵԱՀԿ-ի շրջանակներուն

Հսկող դատախազն իր որոշմամբ 18-ամյա Տիգրանին ազատ արձակեց. Արսեն Բաբայան

Այդ կարևոր հանգամանքը ոչ նախաքննության մարմինը, և ոչ էլ դատախազությունը, փաստորեն, չէին նկատել

Օպտիմալը իրատեսությունն է

Ռուս-ուկրաինական պատերազմը ձեռք է բերել առավելապես դիրքային բնույթ: Կողմերից ոչ մեկի «ուժը չի հերիքում»՝ հասնելու լուրջ մարտավարական, էլ չասած՝ ռազմավարական առավելությունների: Ակամա հիշվում է Ռեմարկի հայտնի վեպի վերնագիրը՝ «Արեւմտյան ճակատում՝առանց փոփոխությունների», կամ, եթե ավելի ճշգրիտ թարգմանենք՝ «Արեւմուտքում՝ ոչ մի նորություն» («Im Westen nichts Neues»): Ո՞ւմ է ձեռնտու ռուս-ուկրաինական ճակատում այս հարաբերական «լճացած» վիճակը: Ինձ թվում

Մեծագույն ողբերգություն է, որ մեկ տարվա ընթացքում հայր ու որդի այսպես հեռանում են կյանքից․ զոհվել է Ազատ գյուղի զորանոցում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողի հայրը

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ մահացածը Ազատ գյուղում՝ ՀՀ ՊՆ զորանոցում, այս տարվա հունվարի 19-ին տեղի ունեցած առեղծվածային հրդեհի հետևանքով մահացած զինվորներից մեկի հայրն էր և հնարավոր է ավտոմեքենան վարելիս սրտի հետ կապված խնդիրներ են առաջացել: 

Երրորդ սերնդի ժողովրդավարություն

Եվ որքան ավելի հակառուսական է տվյալ երկրի քաղաքականությունը, այդքան այն ավելի ժողովրդավարական է։ Այնպես որ, եթե վաղը հրաշքով Հյուսիսային Կորեան, Թուրքմենստանը, Սաուդյան Արաբիան, չփոխելով իրենց ներքին կյանքը, թշնամանան Ռուսաստանի հետ և տանեն ընդգծված, բոլոր այլ երկրների հետ համեմատած ամենահակառուսական քաղաքականություն, ապա կհռչակվեն որպես աշխարհի ամենաժողովրդավարական երկրները։

6 «առասպել» մենոպաուզայի մասին

Դաշտանադադարը բնական կենսաբանական գործընթաց է, որի հետ կապված տարբեր թյուրըմբռնումներ կան․ այս վիճակի հետ կապված առավել տարածված «առասպելներն» են․ Առասպել 1․ Մենոպաուզան տեղի է ունենում, երբ դաշտանային ցիկլերն անկանոն են դառնում․ Իրականում դաշտանադադարն ախտորոշվում է 12 ամիս շարունակ առանց դաշտանի անցնելուց հետո: Մեծ է հավանականությունը, որ մինչ մենոպաուզան որոշ ժամանակ կնոջ մոտ կարող են լինել

«Մի օր Ադրբեջանը ստիպված է լինելու պատասխան տալ». Հայկ Մամիջանյան

«Պատիվ  ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի արձագանքը Եվրոպական Խորհրդարանում անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ադրբեջանական պատվիրակության անդամի ելույթին. «Ինձ թվում էր՝ ամեն ինչ արդեն լսել եմ ու տեսել եմ, բայց լսել, թե ինչպես է Ադրբեջանի պատվիրակությունը փորձում ապացուցել, որ այն, ինչ հենց այս շենքում ընդունվել է Եվրոպական խորհրդարանի կողմից, սուտ է, ինձ

Ինդոնեզիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Նոյեմբերի 13-ին ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է ՀՀ-ում Ինդոնեզիայի Հանրապետության դեսպան Արիֆ Մուհամադ Բասալամահին (նստավայրը՝ ք․Կիև)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սաֆարյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին իր պարտականությունների ստանձնման կապակցությամբ և հաջող ու արդյունավետ գործունեություն մաղթել հայ-ինդոնեզական կապերի ամրապնդման գործում։ Նախարարի տեղակալն անդրադարձել է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին:

Վանդալիզմի դեպք Կոտայքի մարզում

Անհայտ անձը կամ անձինք ներկել են Նուռնուս  համայնքում գտնվող Քանդակ «Արձագանք» նորահայտ հուշարձանը։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դիմել է ՀՀ ՆԳՆ ոստիկանություն կատարվածը բացահայտելու համար:   ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ

«Քեզ վապշե պիտի սպանեն, որ խելքդ հավաքես գլուխդ». Չագուճը գլխին ջարդող, ծեծող, լեզու կտրող ՔՊ-ականներին թողած՝ ընդդիմադիրներին են բռնում

Բագրատյանին, Իշխանյանին, Շուշանյանին, Ադիբեկյանին, Ախոյանին, Մալյանին, Սամսոնյանին եւ մի շարք այլ ընդդիմադիրների մեղադրանք է առաջադրվել բռնության կոչ անելու համար, մինչդեռ լեզու կտրող, ԱԺ-ում պատգամավորի հարվածող, չագուճը գլխին ջարդող ՔՊ-ականները անպատիժ են:

«Հայկական թաղամասին վնաս պատճառելը նշանակում է վտանգել մեր ինքնության այս բացառիկ մասնիկը»

Երուսաղեմի հայկական թաղամասը հայկական ինքնության անբաժան մասն է, հայ ժողովրդի բազմադարյա պատմության ապացույցը: Թաղամասի մոտ 25%-ը 99 տարով վարձակալության պայմանագրի իրացումով այդ վայրում կառուցվելու էին հյուրանոց ու ժամանցի վայրեր, իսկ հարակից թաղամասերից վտարվելու էին բնակիչները, որոնք պատմականորեն բնակվում են Սուրբ Հակոբ հայկական վանքի տարածքում։ Լրջորեն վտանգվելու էր նաև հայկական թաղամասի թանգարանը և տեղահանվելու էր գերեզմանատունը:

Էդգար Ղազարյան․ «Ուզում եմ իմանալ, թե ՀՀ վարչապետը Հաագայի քրեական դատարանի դատախազի հետ ի՞նչ ունի քննարկելու»

Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի փարիզյան հանդիպումներին ասաց․ «Փարիզում գիտե՞ք ում հետ է հանդիպել։ Հաագայի միջազգային քրեական դատարանի դատախազի։ Ես ուզում եմ իմանալ, թե ՀՀ վարչապետը քրեական դատարանի դատախազի հետ ի՞նչ ունի քննարկելու։ Կարծում եմ, ընդամենը մի բան, որ մենք Հռոմի ստատուտը վավերացրել ենք։ Պատրաստվիր, Հայաստանի նախկին նախագահները, պաշտպանության նախարարները, ԶՈՒ

ՔՊ վարչության որոշմամբ Թաթուլ Ասիլյանը հեռացվել է կուսակցությունից

Նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քննարկվել են Կուսակցության Վայոց ձորի Տարածքային կազմակերպությունների աշխատանքի, ինչպես նաև հաջորդ Քաղաքական ժողովի անցկացման հետ կապված հարցեր։ Քննարկվել են նաև կարգապահական բնույթի հարցեր։ Վարչության որոշմամբ Թաթուլ Ասիլյանը հեռացվել է Կուսակցությունից։   Քաղաքացիական պայմանագիր

«Մոմով ման գաս, հովիվ չես ճարի»․ ինչո՞ւ է Շիրակի մարզում գրեթե կիսով չափ կրճատվել անասնագլխաքանակը

Օրերս Aravot.am-ի հետ զրույցում «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանն հայտնել էր, թե Շիրակի մարզում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը գրեթե կիսով չափ կրճատվել է, ինչը նշանակում է, որ գյուղական համայնքներում բնակվողները չեն կարող ավանդական եղանակով տները ջեռուցելու համար աթար վառել։ Aravot.am-ը դիմեց Ազատանում բնակվող ֆերմեր Գևորգ Աբրահամյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ո՞րն է անասնագլխաքանակի կտրուկ նվազմանը

Հայաստանը հանդես է գալիս Սիրիայի միասնության եւ ինքնիշխանության պահպանման ու համապարփակ երկխոսությամբ խնդրի կարգավորման օգտին. Հակոբ Արշակյան

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի անդամներ Ռուստամ Բաքոյանը, Շիրակ Թորոսյանը եւ Արեն Մկրտչյանը, աշխատանքային այցով Սիրիայի Արաբական Հանրապետությունում է: Նոյեմբերի 13-ին պատվիրակության անդամները հանդիպել են Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի նախագահ Համմուդահ Սաբբաղի հետ: Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար՝ ՀՀ ԱԺ նախագահի

Անահիտ Մանասյան. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունն առաջնահերթություն է

Պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին

Ծնողներից մեկն այդ հատվածում հայտնաբերել է որդու մազերը, հայտնաբերվել է նաև այլ զինվորներին պատկանող բաճկոն, գոտի և Աստվածաշունչ. զոհված հերոսի ազգական

Այդ տարածքից էլ հող ենք հավաքել, բերել ենք մեզ հետ, որ դիակները չգտնելու դեպքում, գոնե թաղելու բան ունենանք՝ նրանց արյունով թաթախված հողը. զոհված հերոսի ազգական

Թշնամին աչք է դնում նույնիսկ այն տարածքների վրա, որտեղ երբեք չի եղել. «Հայկական ալիք»

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են. Առաջիկա օրերին Բերձորում կսկսի գործել հասարակական տրանսպորտը, քաղաքի կենտրոնում արդեն կառուցվել է 712 օբյեկտ։ Շարունակվում է 75 ոչ բնակելի գույքի, 628 առանձնատան և 9 բնակելի շենքի շինարարությունը՝ 144 բնակարաններով։ Իվանյանում կկանգնեցվի այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հուշարձանը։ Նոյեմբերի 23-24-ը Նախիջևանում անցկացվելու է «Արևմտյան Ադրբեջան․ վերադարձ» անունով ֆեստիվալ և «Արևմտյան Ադրբեջան. մեծ

Դիակների 70%-ը գլխատված էին. Այն դեպքերում, երբ գլուխ է եղել, հիմնականում ականջներ չեն եղել. զոհված հերոսի հայր

Մեզ թույլ չէին տալիս տարբեր պատճառներով կամ առանց որևէ պատճառաբանության որոնումներ անել։ Չես կարող գնալ, ասում էին, և վերջ. զոհվածի հայր

Միրզոյանը Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Լոնդոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարարի և Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարի հանդիպումը

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031