Լրահոս
Օրվա լրահոսը

Հսկող դատախազն իր որոշմամբ 18-ամյա Տիգրանին ազատ արձակեց. Արսեն Բաբայան

Նոյեմբեր 14,2023 10:12

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկ փաստաբանության իմ ամենասիրելի պահերից ապրեցի:

Երեք օր ծնողներից խնամքով թաքցրել էի, որ 18-ամյա Տիգրանը հնարավոր է երկուշաբթի օրն ազատվի կալանքից: Բանն այն էր, որ երկար ու համառ պայքարիցս հետո եկել էր ժամանակը, որ դատախազը պիտի ուղղեր իր 1,5 ամիս տևող սխալը (հետևանքը՝ 1,5 ամիս կալանք) և Տիգրանի կողմից սեպտեմբերի 19-ին Հանրապետության հրապարակում կատարված գործողությունները դադարեր բռնության դրսևորումներ գնահատելը, քանի որ շիշ նետելը (այն էլ 1 հատ անհայտ ուղղությամբ) չի կարող բռնություն համարվել:

Ուրբաթ օրն արդեն տեղեկացա, որ երկուշաբթի օրը Տիգրանի մեղադրանքը պետք է փոխվի: Ես ակնկալում էի, որ ընդհանրապես կդադարեցվի քրեական հետապնդումը, սակայն դատախազը որոշեց շուտ չհանձնվել և խուլիգանության հոդվածը վերագրեց:

Այս ամենը, ինչպես արդեն ասեցի, ծնողներին չէի հայտնել, քանի որ չէի ուզում հույս արթնացնել, որը հնարավոր էր իրավական բեսպրեդելի պատճառով չիրականանար և կրկնակի ստրես ունենային նրանք:

Երկուշաբթի օրը, երբ ծանոթացա Տիգրանի մեղադրանքին, արդեն պարզ դարձավ, որ նա այլևս չի կարող կալանքի տակ մնալ: Սակայն այդ կարևոր հանգամանքը ոչ նախաքննության մարմինը, և ոչ էլ դատախազությունը, փաստորեն, չէին նկատել:

Երկար մասնագիտական «կռիվներից» հետո վերջապես հսկող դատախազն իր որոշմամբ Տիգրանին ազատ արձակեց:

Իսկ իմ ամենասիրելի պահն այն էր, որ ես ու Տիգրանը մտանք իրենց տուն և անակնկալ մատուցեցինք ծնողներին (վայելեցի նրանց ուրախությունն ու հուզմունքը): Մինչ այդ պահը նրանք չգիտեին, որ իրենց 18-ամյա որդին ազատ է արձակվել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930