Օրվա լրահոսը
«Այստեղ գալու ճանապարհին նաեւ ես ստացա Քննչականից հարցաքննության հրավեր՝ բռնության կոչի հոդվածով». Հայկ Մամիջանյան
Հերթական ֆարսն է՝ փորձել մարդկանց նյարդերին ազդել: Մի երկրում, որտեղ կա շուրջ 50 քաղաքական բանտարկյալ, նմանօրինակ դրսեւորումները զարմանալի չեն:
Երևանում տեղի ունեցավ Սամբոյի 2023թ. մեծահասակների աշխարհի առաջնության բացումը
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդիսավոր արարողությամբ տրվել է Սամբոյի 2023 թվականի մեծահասակների աշխարհի առաջնության պաշտոնական մեկնարկը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, սամբոյի Հայաստանի և միջազգային ֆեդերացիաների ղեկավարները: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է աշխարհի առաջնության մասնակիցներին,
Թուրքիայի սերիալային քարոզչական ագրեսիան. Հայաստանը կրկին կաղում է
Թուրքական սերիալները լայն տարածում ունեն աշխարհում։ Հայաստանում ևս կան մեծ թվով դիտողներ՝ հիմնականում որևէ միջնորդ լեզվով և համացանցային ռեսուրսների միջոցով։ Ուսանողուհի Ա. Ս.-ն դիտում է թուրքական ժամանցային սերիալներ։ Ասում է՝ բավականին հետաքրքիր և սյուժեներով հարուստ սերիալներ է ստեղծում Թուրքիան. «Արդեն մի քանիսը նայել եմ, կարող եմ ասել, որ սերիալներում գրեթե միշտ գեղեցիկ դերասաններ են խաղում։
Վահրամ Դումանյանը հանդիպել է Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանի հետ
ԿԳՄՍ նախկին նախարար, ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանը գրում է. «Այսօր հանդիպում եմ ունեցել Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկել ենք ԱրՊՀ դասախոսների հետագա մանկավարժական և գիտական գործունեությանն առնչվող խնդիրները, ինչպես նաև արծարծվել են բուհի ուսանողների ուսումնառության շարունակականությանը վերաբերող հարցեր։ Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք նաև Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ագրեսիային և
«Անվտանգ միջավայրի ապահովումը որակյալ կրթության կարևոր բաղկացուցիչ է». Արաքսիա Սվաջյան
Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով, որի ընթացքում ներկայացրել է նախադպրոցական հաստատությունների լիցենզավորման պահանջները: Նա պատասխանել է նաև ոլորտային մի շարք հարցերի վերաբերյալ ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին: Կամավոր ատեստավորման կարգում նախատեսվում են մի շարք փոփոխություններ Ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի՝ ավարտվել է ուսուցիչների՝ այս տարվա կամավոր ատեստավորումը. գործընթացն այժմ
Նարեկ Մկրտչյանը հուշադրամ է հանձնել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային: Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում արդյունավետ համագործակցության և նախարարության կողմից իրականացված բազմաթիվ ծրագրերում ու նախաձեռնություններում ակտիվ ներգրավման համար։ «Մենք բարձր ենք գնահատում Ձեր վերաբերմունքը հայ ժողովրդի և հայ մշակույթի
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ-Բրայենին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում` իր կեցավայրում, ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ-Բրայենին: Վարչապետն ընդգծել է ԱՄՆ դերը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում և կարևորել դրա շարունակականությունը: Շեշտվել է 2023 թվականի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի` Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումների արդյունքներով համաձայնեցված սկզբունքների հիման վրա խաղաղության գործընթացը շարունակելու կարևորությունը: Վարչապետ Փաշինյանն անդրադարձնել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ»
Եռակողմ հայտարարության կատարված ու չկատարված դրույթները՝ երեք տարի անց
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց Արցախի Հանրապետության դեմ: Մեկ օր տևած մարտերից հետո Արցախը, որը մինչ այդ շուրջ 10 ամիս գտնվում էր շրջափակման մեջ՝ զրկված լինելով սնունդի և վառելիքի մատակարարումներից, ստիպված եղավ հանձնվել․ Պաշտպանության բանակը վայր դրեց զենքերը, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրեց հանրապետության լուծարման մասին փաստաթուղթը, իսկ շուրջ 100 հազար արցախցիները
Միրզոյանն իր կորեացի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման հետևանքով ստեղծված իրավիճակը
Հայաստանի և Կորեայի ԱԳ նախարարների հանդիպումը
Ավելցուկով աշխատող երկիր ենք, զավեշտ է․ Բագրատ Ասատրյան. Ա1+
«Հինգ տարվա իշխանություն է, բայց ծախսեր կատարելու, քիչ թե շատ լուրջ ծրագիր իրականացնելու անկարողություն ունի։ Մենք պրոֆիցիտով, ավելցուկով աշխատող երկիր ենք, սա զավեշտ է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, 1994-1998թթ․ Կենտրոնական բանկի նախագահ Բագրատ Ասատրյանը՝ անդրադառնալով կառավարության գործունեությանը։ Տնտեսագետն ամոթալի համարեց այն իրողությունը, որ մինչև այժմ չի ավարտվել Հյուսիս- Հարավ մայրուղու կառուցումն այն դեպքում, երբ
Լքված բնակարաններ. չօգտագործված հնարավորություն, թե՞ անլուծելի խնդիր. Տիգրան Ջրբաշյան
«Ամերիա» խորհրդատվական ընկերության ղեկավար Տիգրան Ջրբաշյանի ֆեյսբուքյան գրառումը Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների` 2022թ. վերջին Հայաստանում բնակարանային ֆոնդը կազմել է 105.7 մլն քմ, որը 1990թ. նույն ցուցանիշից ավել է 2 անգամ: Անշարժ գույքի շուկայի նման աճի պատճառ են հանդիսանում` Հին բնակարանային ֆոնդը նորով փոխարինելու անհրաժեշտությունը, Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի աճին զուգընթաց ավելի ընդարձակ բնակարանների նկատմամբ
Կաշառք ստանալու մեջ մեղադրվող՝ Շիրակի պետհամալսարանի տնտեսագիտական ամբիոնի վարիչի վերաբերյալ վարույթով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ա. Մ.-ն, 2022 թվականի օգոստոսի 23-ից հանդիսանալով «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի տնտեսագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, 2022-2023 թվականներին մի շարք ուսանողների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար նրանցից որպես կաշառք ստացել է ընդհանուր ավելի քան 900 հազար ՀՀ
«Բարեփոխումների մեծ օրակարգին միանում է նաև բարձրագույն կրթության ոլորտը, որտեղ ևս բազում անելիքներ կան». Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Համաշխարհային բանկի մարդկային ռեսուրսների զարգացման գծով տարածաշրջանային տնօրեն Միխայիլ Ռուտկովսկիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կառոլին Գեգինատը: ԿԳՄՍ նախարարը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է
Գեղարքունիքում 4 անձի մահվան ելքով վթարի դեպքով վարորդին մեղադրանք է ներկայացվել
Պարզվել են 2022թ. նոյեմբերի 25-ին Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին տեղի ունեցած 4 անձի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի հանգամանքները: 2022թ. նոյեմբերի 25-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 58 կմ հատվածում միմյանց են բախվել «VOLKSWAGEN-GOLF-1.8» մակնիշի և «BMW-325-i» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW-325-i» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներից մեկը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են «Մարտունու» բժշկական կենտրոն, իսկ նույն
Ովքեր կարող են ստանալ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների համար 50 հազարական դրամ աջակցությունը, ինչպես ստանալ փախստականի վկայական կամ հաշվառվել․ պարզաբանում հումանիտար կենտրոնից
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ֆինանսական աջակցության ծրագիրը չի վերաբերում 2020-ից հետո տեղահանված արցախցիներին
Եվս մեկ տարով կերկարաձգվի էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը եւ օտարումն ԱԱՀ-ից ազատելու հարկային արտոնությունը
Առաջարկվում է էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծումը եւ օտարումն ազատել ավելացված արժեքի հարկից` 2024 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը: «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելիս այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նախագծով նախատեսվում է ԱԱՀ-ի վճարումից ազատված էլեկտրական շարժիչով
«Հայաստանի ժողովուրդը պետք է օրինակ վերցնի Գազայի ժողովրդից, որը Իրանի հետ ռազմավարական գործակցության արդյունքում կարողացավ ապրել իր տարածքում». Էհսան Մովահեդիան
Հայաստանի ղեկավարությունը, էլիտան, մտավորականությունը պետք է ժողովրդին սովորեցնեն, որ հնարավոր չէ խաղաղություն ձեռք բերել՝ թշնամու դեմ անընդհատ ընկրկելով: Խաղաղությունը իրականություն կդառնա միայն այն ժամանակ, երբ թշնամին վախենա ձեզանից: Այս պարզ դրույթի բացակայությունն է Հայաստանում պատճառ դարձել, որ Բաքուն այդքան լկտիանա եւ սանձարձակ դառնա: Արցախահայության սատարումն անգամ շարունակական չէ. մեծամասնությունը վերադարձել է իր սովորական կյանքին, բայց Արցախում տեղի ունեցածը մոռացության մատնելը՝ վտանգավոր դաս է, թշնամու առաջ՝ կանաչ լույս
Քննչական կոմիտեից ստացա հարցաքննության կանչվելու մասին ծանուցագիր. Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի ֆեյսբուքյան գրառումը Քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեից ստացա հարցաքննության կանչվելու մասին ծանուցագիր` ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթով: Վարույթի նախաձեռնման հիմքում դրվել է սույն թվականի սեպտեմբերի
Հաղթանակ թաղամասում խուլիգանության, հրազեն կիրառելու դեպքի նախաքննությամբ պարզվում են միջադեպի մասնակից անձինք
Քրեական վարույթի շրջանակներում իրականացվում է քննություն Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի 10-րդ փողոցում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության, նշված հասցեի բնակչին մի խումբ անձանց կողմից հարվածներ հասցնելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, կիրառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2023 թվականի նոյեմբերի 9-ին ոստիկանություն քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց տան մոտ անհայտ անձինք զենքերով վիճաբանում են
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում ՊՎԾ-ի ուսումնասիրության արդյունքում քրեական վարույթ է նախաձեռնվել
ՀՀ վարչապետի համաձայնությամբ՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի հանձնարարագրի հիման վրա, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունում (այսուհետ՝ Ընկերություն) իրականացվել է ուսումնասիրություն՝ ՀՀ մասնակցությունից ծագող և լիազոր մարմնի, ինչպես նաև կառավարման բարձրագույն ու հսկողություն իրականացնող մարմնում ՀՀ ներկայացուցչի լիազորություններից բխող վերահսկողության ապահովման նպատակով: Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են ընդհանուր շուրջ 10.7 մլրդ ՀՀ դրամի, 2.6 մլն ԱՄՆ
«Փորձաքննության եզրակացությունն ասում է՝ ստեղծված իրավիճակում ոչ միայն կարող էին, այլ պարտավոր էին հակահարձակում իրականացնել»․ Արսեն Սարդարյանը՝ Ջալալ Հարությունյանի գործով եզրակացության մասին
Ջալալ Հարությունյանի պաշտպան Արսեն Սարդարյանն ասաց՝ այնպիսի տպավորություն է, որ անկախ ամեն ինչից՝ պետք է գործը գնա դատարան։
Թուրքիայի, Ադրբեջանի եւ ՌԴ-ի համաձայնությամբ նոր էսկալացիայի հնարավորությունը մեծանում է. Արմեն Պետրոսյան
Եթե այս իրավիճակը սրվի, Իսրայելը փորձելու է ոչ իրավական եղանակով լուծել «Կովերի պարտեզի» հարցը՝ տարածքը ուղակի խլելով հայ համայնքից
50 %-ով ցածր ապահովագրավճար ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների տրանսպորտային միջոցների համար
Նկատի առնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանման հետևանքով ԱՊՊԱ պայմանագիր չունեցող ավտոմեքենաների էական ներհոսքը Հայաստանի Հանրապետության տարածք, խնդիրը օրինական դաշտ բերելու անհրաժեշտությունը և ստեղծված սոցիալական իրավիճակում պարտադիր ապահովագրման պահանջի իրականացմանն աջակցելու՝ ապահովագրական ընկերությունների պատրաստակամությունը՝ ՀՀ ներքին գործերի նախարարության, Կենտրոնական բանկի և Ավտոապահովագրողների բյուրոյի համագործակցության արդյունքում կայացվել է որոշում, որը կօգնի առավելագույնս կանոնակարգել իրավիճակը: Կենտրոնական բանկի
«Որոշեցի գրքի ծնունդը նշել հարազատ մարդկանց հետ, որոնք ապրումակից են». Լիլիթ Գալստյան
Դժվարին իրավիճակների հաղթահարման ճանապարհները նաեւ անցնում են մշակույթով
«Տուժողների» վրա վնասվածքներ չեն հայտնաբերվել: Սա ևս մեկ անգամ փաստում է Լևոն Քոչարյանի անմեղությունը. Էրիկ Ալեքսանյան
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը Լևոն Քոչարյանի գործով քիչ առաջ ծանոթացանք դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններին, ըստ որոնց՝ «տուժողներ» Հրաչիկ Խաչատրյանի եւ Վարդան Հովհաննիսյանի մարմնի վրա որեւէ բռնի հետքեր, մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Նշվածը եւս մեկ անգամ փաստում է Լեւոն Քոչարյանի անմեղությունը եւ կարմիր բերետավորների ցուցմունքների անարժանահավատությունը։
2024 թ․-ին կապիտալ ծախսերի 41,3 տոկոսն ուղղվելու է պաշտպանության ոլորտին
Պաշտպանության ոլորտի ծախսերը կազմելու են 555 մլրդ դրամ, ինչը 7 տոկոսով կգերազանցի 2023 թվականի ցուցանիշը։
ՌԴ ԱԳՆ-ն պատրաստակամություն է հայտնել կազմակերպել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում
Ռուսաստանը հաստատում է, որ պատրաստ է Մոսկվայում կազմակերպել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, սակայն հստակ ժամկետ դեռ չկա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ «Մենք բազմիցս հաստատել ենք մեր պատրաստակամությունը՝ մոսկովյան հարթակը տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հետագա երկխոսության համար՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման
Անվտանգության թեմայով նախկինում այսպիսի ինտենսիվ երկխոսություն Արևմուտքի, Եվրոպայի հետ երբեք չենք ունեցել. ԱԽ քարտուղար
News. Արեւմուտքի հետ հարաբերությունները, եթե փորձենք շերտերի բաժանել, երեք կարեւոր շերտ ունի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, Բրյուսելում անցկացվող «Հայաստան-Եվրոպա» համաժողովի ժամանակ նշեց Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Այս առումով, գործադիր, օրենսդիր, քաղաքացիական հասարակություն, տնտեսություն, այս երեք շերտերով պետք է կարողանանք ուժեղ համագործակցություն կառուցել: Քաղաքացիական եւ էքսպերտային համայնքի աշխատանքը, որ հիմա դուք կատարում եք, շատ
Արցախահայությունը կարող է արժանանալ արեւմտահայության ճակատագրին. Սուրեն Մանուկյան
Եվ Գազայում, եւ Արցախում տեղի ունեցածը՝ տարածքը տվյալ ժողովրդից մաքրելու նպատակ ուներ
Փաշինյանը մասնակցել է «Փարիզի խաղաղության 6-րդ համաժողով»-ի բացման արարողությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրոնյար պալատում մասնակցել է «Փարիզի խաղաղության 6-րդ համաժողով»-ի բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Կրիտսալինա Գեորգիևան, Համաշխարհային բանկի նախագահ Աջայ Բանգան, մի շարք երկրների առաջնորդներ, կառավարությունների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարներ: Մասնակիցներին դիմավորել է «Փարիզի խաղաղության համաժողովի» գլխավոր տնօրեն Անջել

















































