Օրվա լրահոսը

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 81 անձ. փրկարար ծառայություն

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 407 դեպք, որից 151-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 92, փլուզման, կենսաապահովման կոմունալ համա-կարգերում, մայրուղային խողովակաշարերում վթարի, դժբախտ պատահարի՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման, զինամթերքի հայտնաբերման, օձի նկատման՝ 2-ական, թունավորման՝ 5, կեղծ ահազանգի՝ 4, ինքնասպանության փորձի՝ 18, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 48, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 148, հրդեհի

Հետախույզի օրն է այսօր. Պապիկյանն այցելել է հատուկ նշանակության զորամաս

Պապիկյանը վստահեցրել է, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը հետամուտ է լինելու զորատեսակի արհեստավարժության ամրապնդմանը, կարողությունների կատարելագործմանը

«Ձեր դաշինքի առաջնորդի խնամին Թումանյան համայնքում 10 գյուղի ճանապարհի տենդերը շահել է ու չի անում աշխատանքը». Վահագն Ալեքսանյանը՝ Գեղամ Մանուկյանին

Գեղամ Մանուկյանը դժգոհեց. «Ամեն օր նույն վիճակն է: ՊՆ փոխնախարարն ասում է՝ գիտեք, զինվորական հագուստը չենք փոխել, որովհետեւ տենդեր հայտարարել ենք, տենդերը չի կայացել: Օրերս տեղեկացա Սյունիքում եղած համայնքային միջոցներով խմելու ջրի ջրագիծը այս տարի չեն սարքել, որովհետեւ ասում են՝ տենդերը չի կայացել»։

Էդուարդ Թոփչյան. Ամեն ինչի պատրաստ եմ, միայն թե երկրում լավ լինի. Ա1+

«Ա1+»-ը զրուցել է Էդուարդ Թոփչյանի հետ նվագախմբի հաջողությունների, հյուրախաղերի և գալիք ծրագրերի մասին։ «Հիմա մենք իրոք հասկանում ենք խաղաղության գինը։ Ամեն ինչի պատրաստ եմ, միայն թե երկրում լավ լինի,– ասում է մաեստրոն,– հավատում եք, երբեմն նույնիսկ երեխայական մտքեր եմ ունենում․ օրինակ, եթե ասեն՝ երաժշտությամբ որ չզբաղվես, խաղաղություն կլինի, կհամաձայնեմ»։ Նոյեմբերի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա

ԱՄՆ եվրոպական հրամանատարության կենտրոնակայանում Ասրյանը ներկայացրել է ՀՀ ԶՈւ-ում բարեփոխումների մանրամասներ և դրանց ընթացքում ԱՄՆ-ից ակնկալվող աջակցությունը

Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ և դրանց ընթացքում ԱՄՆ-ից ակնկալվող աջակցությունը:

Արցախից բռնի տեղահանված անձանց թոշակները վճարելու ի՞նչ կարգավորում կա․ նախարարը մանրամասներ ներկայացրեց

Նարեկ Մկրտչյանն ասաց, որ արցախցիների թոշակները վճարելու համար նախատեսվում են օրենսդրական փոփոխություններ, որպեսզի բյուրոկրատական պրոցեսի մեջ չներքաշեն մարդկանց։

ԿԸՀ-ն արտահերթ նիստում մանդատներ է տվել

Մանդատը փոխանցվել է «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լևոն Ռոբերտի Քոչարյանին։

«Փաշինյան Նիկոլ, վստահ եղիր՝ քո հետևից 5, 10 հոգով չենք գալու, այլ տասնյակ հազարավոր հայ մարդկանցով»․ Ժիրայր Սեֆիլյան

Վահե Գասպարյան․ «Նիկոլն Արցախի մարզի մեր հայրենակիցներին ստիպում է ոչ թե ստանալ ՀՀ անձնագրեր, որովհետև արդեն ունեն ՀՀ անձնագրեր, այլ նորից ստանալ այդ անձնագրերը, որտեղ Շուշի, Ստեփանակերտ, Հադրութ, Մարտունի գրանցումները կփոխարինվեն Երևան, Կոտայք, Արմավիր և այլ գրանցումներով։ Սա արվում է Ալիևի և Պուտինի պատվերով»։

«Փոխնախարարը հավաստիացրել է՝ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները կստանան իրենց թոշակները»․ Արմեն Պետրոսյան

Փոխնախարար Դավիթ Խաչատրյանը բողոքի ցույցի մասնակիցներին վստահեցրել է, որ արցախցիները առաջիկայում կստանան իրենց թոշակները, եւ անկախ նրանից, նրանք կընդունեն ՀՀ քաղաքացիություն, թե՝ ոչ, նրանք սոցիալական պաշտպանության միեւնույն դաշտում են

Երևանին ավելի քան 700 մլն դրամի վնաս է պատճառվել նախկին քաղաքապետի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ե. Զ.-ն, 2003 թվականի հուլիսի 1-ից մինչև 2009 թվականի մարտի 4-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները` առանց համապատասխան իրավական հիմքերի որոշում է կայացրել «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ին կադաստրային արժեքից բազմակի անգամ ցածր գնով օտարել «Երիտասարդական պալատ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող,

Կգործարկվի կենսաթոշակի հաշվարկման նոր բանաձեւը, ծերերին աշխատաշուկայում ակտիվ կպահեն

Նախարարն ասաց, որ աշխատաշուկայի օրինական դաշտից դուրս մնացած ինքնազբաղվածներն ու գյուղատնտեսությամբ զբաղվողները կամավորության սկզբունքով կկարողանան հայտարարագրել իրենց եկամուտները՝ դուրս գալով ստվերից։

Մանրամասներ «Կովերի պարտեզ»-ի գործով

Երուսաղեմի Հայոց պատրիարքն իսրայելական «XANA CAPITAL» ընկերությանն ուղարկել է հայկական թաղամասի մոտ 25%-ի 99 տարով վարձակալության պայմանագիրը չեղարկելու նամակ: Այս մասին եղել է հրապարակային հայտարարություն: Սակայն նամակից կարճ ժամանակ անց իրավիճակը տեղում լարվել է, հատկապես` վերաբնակիչների, բանակի զինված ծառայողների ժամանումից և ծառայողական շներ բերելուց հետո: Ստեղծված իրավիճակից ելնելով` Հայ համայնքի ներկայացուցիչները, Հայոց Պատրիարքը և հոգևորականները

Fastex-ը նվիրեց շարժունակության վերականգնման Metagait սարքավորում Գյումրու վերականգնողական կենտրոնին

Fastex Գյումրու վերականգնողական կենտրոնին նվիրաբերեց «Մետա Գեյթ» աշխարհում առաջին հեռավար ռեաբիլիտացիայի սարքը՝ համալրված վիրտուալ իրականությամբ: «Մետա Գեյթ» սարքն ամբողջությամբ մոդելավորվել և արտադրվել է Հայաստանում Քայլտեք ընկերության կողմից: Սարքը ստեղծվել է զինհաշմանդամություն ունեցող մեր մարտիկների և մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների համար: Fastex-ն առաջարկում է  լավագույն տեխնոլոգիական լուծումները՝ ստեղծելով մրցունակ հարթակ բիզնեսի և կրիպտո համայնքի համար,

էշ, մի սատկի, գարուն կգա. պատգամավորի հանգուցյալ պապի խոսքը՝ ID քարտերի ոդիսականի շուրջ. կառավարությունը էլի ժամկետ է փոխում

Արմեն Ղազարյանն արդարացավ, թե ՆԳՆ-ն նոր է, մասշտաբային բարեփոխումների փաթեթ են մշակել եւ այլն: Գեղամ Մանուկյան արձագանքեց իր հանգուցյալ պապի նախընտրած ասացվածքով՝ էշ, մի սատկի, գարուն կգա. «Եթե որեւէ մեկը իր գործառույթը չգիտի, էլ ինչի՞ համար են պետական ինստիտուտները»: Արմեն Ղազարյանն ի պատասխան անցավ հայտնի մեթոդին՝ նախկիններին:

«Օրենքի կոպտագույն խախտումներով վարկաբեկում են ԱԺԲ-ին՝ առանց հիմքեր ունենալու»․ Գարեգին Չուգասզյանը՝ ԱԱԾ-ի տարածած տեսանյութի մասին

ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանի համոզմամբ՝ ՀՀ իշխանությունները շատ վտանգավոր խաղ են խաղում՝ նպատակ ունենալով պահպանել սեփական աթոռը, բայց վնասում են պետությանը։

Երևանի շուրջ 40 փողոցներում որոշակի ժամերի կարգելվի առավելագույնը 2.5 տոննա բեռնվածության զանգված ունեցող բեռնատարների երթևեկությունը

🔷 Երևանի կենտրոնի բեռնաթափմանն ուղղված համալիր ծրագրի շրջանակում առաջիկայում Խանջյանից մինչև Սարյան և Գրիգոր Լուսավորչից մինչև Կորյուն հատվածներում, որը ներառում է շուրջ 40 փողոց և պողոտա, կարգելվի երթևեկությունը առավելագույնը 2.5 տոննա բեռնվածության զանգված ունեցող բեռնատարների համար: 🔹 սահմանափակումները կգործեն առավոտյան 07:00-ից մինչև 21:00-ն: 🔷 Տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակում շուտով շահագործման կհանձնվի ավտոբուսի համար առանձնացված հերթական

Մանրամասներ՝ ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների և նպաստների վերաբերյալ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Մանրամասներ՝  ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների և նպաստների վերաբերյալ 📌 Հոկտեմբերի 26–ին կայացած նիստում Կառավարությունն ընդունել է ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու մասին որոշում: Ըստ այդմ՝ օրենքի ուժով նրանք ունեն կենսաթոշակի և նպաստի իրավունք, եթե բավարարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Այսինքն, անկախ ԼՂ-ում կենսաթոշակ կամ նպաստ ստացած լինելու հանգամանքից,

Վազգեն Մանուկյան․ «Տարբեր մարդկանց անուններ են հնչել, այդ թվում և Արման Թաթոյանի անունը, բայց նրա հետ դա չի քննարկվել, և այդպիսի որոշում չի ընդունվել»

Վազգեն Մանուկյանի մեկնաբանությունը –Պարոն Մանուկյան, օրերս պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ Ազգային կոմիտեի կողմից ներկայացվել է ժամանակավոր կառավարության կազմ՝ Արման Թաթոյանի գլխավորությամբ, և եղել է պայման, որ կաթողիկոսներն ու նախկին նախագահները հրապարակային աջակցություն հայտնեն այդ գաղափարին, սակայն Լևոն Տեր–Պետրոսյանից բացասական արձագանք են ստացել, և գաղափարը չի իրագործվել։ Արման Թաթոյանն ու Լևոն Տեր–Պետրոսյանի գրասենյակից հերքեցին այդ հայտարարությունը։

9 ոսկե և 2 արծաթե մեդալ՝ Հռոմից

🇦🇲 Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականը 11 մեդալ է նվաճել հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը աշխարհի առաջնությունում: 🏆Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցել է 12 հոգանոց պատվիրակությամբ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

«Սա ուղերձ է, որ կարելի է չծառայել եւ գումարով ազատվել». Արթուր Սաքունցը՝ ՔՊ-ական պատգամավորի հեղինակած նախագծի մասին

Պետք է ձգտել ոչ թե նման կարգավորումներով հայրենադարձություն իրականացնել, այլ վստահությունը մեծացնել զինված ուժերի եւ պետության հանդեպ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում` Նոյեմբերի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 3-5 մ/վրկ արագությամբ, նոյեմբերի 7-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 8-ին կնվազի 4-6 աստիճանով։ Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

«ԼՂ-ից բռնի տեղահանված 100-ից ավելի պացիենտ դեռեւս գտնվում են բժշկական կենտրոններում»․ Անահիտ Ավանեսյան

Ըստ նախարարի՝ արտերկրում բուժում է ստանում արցախցի 19 պացիենտ։

Արցախյան պատերազմների մասին ստեղծագործությունները կհրապարակվեն. ամփոփվեց «ԿԱՄՔ Վ. Սարգսյան գրական մրցույթը»

Ամփոփվեցին «ԿԱՄՔ Վ. Սարգսյան գրական մրցույթի» արդյունքները։ Արցախյան պատերազմներին նվիրված Վազգեն Սարգսյանի անվան գրական մրցույթն ուղղված է արժևորելու, լսելի և տեսանելի դարձնելու բազում անհատական պատմություններ ու մի ամբողջ ազգի ճակատագրի բեկումնային պահերն ու ցույց տալու այդ նույն անհատների ու ազգի անսասան կամքը` քայլելու առաջ, շարունակելու ապրել և արարել` հիշելով անցյալը, դրա դասերն ու իրական հերոսներին:

«Նիկոլ Փաշինյանն ուզում է գնալ դեպի Արեւմուտք, միեւնույն ժամանակ Ռուսաստանի հետ չգնալ առճակատման։ Սա գործնականում անհնար է»

Ըստ Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների հիմնադրամի (Վրաստան) Եվրոպական ուսումնասիրությունների ղեկավար Կախա Գոգոլաշվիլիի՝ Հայաստանը երբ կարողանա հենվել Արեւմուտքի աջակցության վրա, նա իր հարաբերությունները կխզի Ռուսաստանի հետ, որովհետեւ այդ հարաբերություններն այս պահի դրությամբ ոչ մի օգուտ չեն տալիս երկրին։ «Հայաստանի արտաքին քաղաքական դաշտում այսօր մի իրավիճակ է հաստատվել, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուզում է գնալ դեպի

ՈՄԱ -ի «Գմբեթ 2»-ի դրամահավաքի հարցը հասավ ԱԺ. Գեղամ Մանուկյանն ահազանգում է՝ լայվերով հեռադիտակ, փող են հավաքում, ՊՆ-ն տեղյակ չէ

2023-ի օգոստոսին ԶՈՒ ինժեներական վարչություն է դիմել քաղաքացի Տիգրան Շահինյանը՝ մաշված անվադողերի միջոցով կրակակետ պատրաստելու առաջարկով: Կրակակետը փորձարկվել է պայթեցման միջոցով, որի արդյունքում շարքից դուրս է եկել եւ դրա՝ զորքերում ներդրման առաջարկը մերժվել է: Այն մասին, որ նշված կառույցը կոչվում է «Գմբեթ 2», ԶՈՒ ինժեներական վարչությունը տեղեկացել է ավելի ուշ՝ 2023-ի սեպտեմբերին՝ Շահինյանից:

Ինչպես են հանձնել Արցախը. Շիրազ Խաչատրյան

Հատորներ կգրվեն հայրենիքը թշնամուն նվիրելու հաջորդական քայլերի մասին։

Ինչպե՞ս է ԱԽ քարտուղարը ճամփորդական անձնագրով ՀՀ-ում պաշտոն ստանձնել

1990-95 թթ գործած Գերագույն խորհրդում Արցախից ընտրված 10 պատգամավոր կար, եթե նրանք եղել են Ադրբեջանի քաղաքացի կամ չունեին ՀՀ քաղաքացիություն, ո՞ր իրավական եղանակով են իրենց լիիրավ ձայնով՝ քվեով 5 տարի շարունակ մասնակցում ՀՀ –ում օրենսդրական դաշտի կայացմանը. Ալեքսանդր Քանանյան

Փառատոնի շրջանակներում՝ Խաչատրյանի «ստվերում մնացած» գործերը

Ժամանակին, երբ խաչատրյանական երաժշտության շուրջ զրուցում էինք ճանաչված երաժշտագետ, պրոֆեսոր Արմեն Բուդաղյանի հետ, նա համակարծիք լինելով դիտարկմանը, թե կենդանության օրոք հանճարեղ Արամ Խաչատրյանի մեծակտավ գործերը՝ ավելի հաճախ կատարվելով, կարծես ստվերել են նրա կամերային երաժշտությունը, ասել էր. «Այո, եղավ այնպես, որ Խաչատրյանը՝ ով սիրով աշխատում էր տարբեր ժանրերում, մասնավորապես՝ բալետի, սիմֆոնիայի, գործիքային կոնցերտի, կարծես երկրորդ պլան

«Պետպատվերով բուժծառայությունների գները բավական արդարացի են»․ Անահիտ Ավանեսյան

Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ նաեւ հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ որոշ բժշկական հաստատություններում աշխատավարձերն ուշացնում են։

«Պատժվում ենք մեր երկարամյա զինծառայության համար»․ արցախցի սպաները բողոքի ցույց են անում

Արցախից բռնի տեղահանված զինվորական թոշակառուները երկու ամիս է՝ չեն ստացել իրենց զինվորական թոշակը, ՀՀ կառավարությունից պահանջում են վճարել, քանի որ նրանք պատվով ծառայել են, ուզում են պատվով էլ թոշակ ստանան

Լրահոս
Դռնեդուռ

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031