Օրվա լրահոսը
Արամ Հարությունյանը փախուստի մեջ է, առաց նրա որոշել են դատ անել: Նրա գույքը դատավճռի դեպքում կվերադարձվի պետությանը
«Այդ անձի ամբողջ գույքի վրա մեղադրանքի ողջ ծավալով դրված է արգելանք: Խոսքը, եթե չեմ սխալվում, մոտ 14 մլն դոլար կաշառքի մասին էր, այնտեղ փողերի լվացում էլ կար, գոնե այդ գույքը մեղադրական դատավճռի դեպքում կվերադարձվի պետությանը»:
«Կանաչ» մտածողությունը՝ կենսակերպ
Վիվա-ՄՏՍ-ն ու «Իմ Անտառ Հայաստան» կազմակերպությունը շարունակում են բնապահպանական գործընկերությունը Անտառստեղծման միջոցով անապատացման դեմ պայքարը օրակարգային է մնում Վիվա-ՄՏՍ-ի և «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական կազմակերպության համար: Կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելու լավագույն միջոցը «կանաչ» մտածողության շուրջ համախմբվելն է: Գործընկեր կազմակերպության աշխատակիցները թիմային ոգին բարձրացնելու արդյունավետ ճանապարհ են գտել. շփվել բնության մեջ՝ բնության համար: Անտառապատման աշնանային ու
«Նախ` ես տուն չեմ առել, Արսենյանները Մալիշկայի հետ ի՞նչ կապ ունեն, դատավճիռ ունե՞ք». Սասուն Խաչատրյան
Նա վստահեցրեց, թե քրեական գործում Արսենյանների հետ կապված նման տվյալ չի եղել. «Ես նման տվյալ չունեմ»:
Անկարան հայտարարել է Իսրայելի և Պաղեստինի միջեւ հակամարտության կարգավորման հարցում երաշխավոր դառնալու պատրաստակամության մասին
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է դառնալ երաշխավոր Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության կարգավորման հարցում։ Թուրքիայի արտգործնախարարը նման հայտարարությամբ հանդես է եկել իրանցի գործընկերոջ՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։ «Մենք պատրաստ ենք հանդես գալ որպես կարգավորման երաշխավոր․․․ Տարածաշրջանի բոլոր խաղացողներին և դերակատարներին կոչ ենք անում աջակցել կայուն խաղաղության ապահովման
Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը չեղարկել է «Կովերի պարտեզ»-ի հետ կապված աղմկահարույց գործարքը
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանի ֆեյսբուքյան գրառումը «Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւնը այսու կը տեղեկացնէ, որ նամակ ղրկած է Xana Gardens Ltd-ին, տեղեկացնելով, որ չեղեալ կը նկատէ Երուսաղէմի Հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերու պարտէզ» կալուածի վերաբերեալ 2021 թուականի Յուլիս 8-ին ստորագրուած համաձայնագիրը»։
«Գրեթե ամեն շաբաթ ունենում ենք կոռուպցիոն բացահայտումներ՝ բավականին բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ»․ Սասուն Խաչատրյան
«Կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի աճը պետք է դիտարկել որպես դրական երեւույթ, դա փաստում է բացահայտման աճի մասին», – ասաց Սասուն Խաչատրյանը։
«Սուրեն Պապիկյանի տունը` ի՞նչ, բա ինչո՞ւ կարաք դուք ձեռք բերեք, նա՝ չէ». Սասուն Խաչատրյան
Լրագրողները փոխանցեցին այլ տվյալներ, օրինակ, որ ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանը բնակարան է գնել, բայց պետությունից գումար է ստանում, որ վարձով է ապրում, սա արդյոք կոռուպցիա չէ՞: Նա պատասխանեց. «Դիմեք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, կարծում եմ, ձեր դիմումի հիման վրա կուսումնասիրվի, եթե ինչ-որ անհամապատասխանություններ կան, կուղարկեն դատախազություն, գործ կհարուցվի»:
Կիբեր հարձակման են ենթարկվել պաշտոնյաներ, լրագրողներ, իրավապաշտպաններ, ՀՀ-ում գործող միջազգային կառույցներ եւ դեսպանատների աշխատողներ. Սամվել Մարտիրոսյան
Վարակել են ընտանիքի անդամների, անգամ` երեխաների ու զոքանչների հեռախոսները
«Դատախազության եւ Քննչական կոմիտեի աշխատավարձերը բարձրացրեցիք, մեր մոտից 6 քննիչ մի ամսվա մեջ գնաց դատախազություն»․ Սասուն Խաչատրյանը դժգոհեց
Վլադիմիր Վարդանյանն արձագանքեց Սասուն Խաչատրյանի այն հայտարարությանը, որ Հակակոռուպցիոն կոմիտեի հաստիքների մոտ 50 տոկոսը թափուր են։
Գերեզմանատան վարիչի կողմից անփութություն ցուցաբերելու արդյունքում քաղաքացու դիակն անարգանքի ենթարկելու վարույթի նախաքննությունն ավարտվել է
Բանվորը նախապես իրեն ցույց տրված գերեզմանի կոնկրետ հատվածում գերեզմանափոսը փորելու ժամանակ նկատել է, որ նշված վայրում հուղարկավորված է այլ դագաղ՝ 2016թ. հուղարկավորված քաղաքացու դիով։
Արգիշտի Քյարամյանը՝ Սամվել Բաբայանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրգործի մասին
Հարցին՝ հաղորդագրության մեջ 16 անձի ապօրինի գերեվարման մասին է խոսք գնում, որից 9-ն է հաստատել Ադրբեջանը, Քյարամյանը պատասխանեց.«Պետք է քննություն անենք, կան նաեւ ոչ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք գերեվարված են, եւ այդ անձանց գերությունը հաստատված է: Մենք ինտենսիվ զբաղված ենք ե՛ւ պաշտոնյաների, ե՛ւ մնացած մարդկանց գերեվարման հարցով»:
«Մեր պարեկներն այս պահին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճ չեն տեսնում»․ ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար
Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը փաստեց՝ մեծ ուշադրություն կա առաքելության նկատմամբ։
«Մարտի 1-ը բացահայտել ենք… Հազարավոր պարկուճները փոխելու, քրեական գործի նյութերը, ցուցմունքները փոխելու մասին տեղյա՞կ եք». Սասուն Խաչատրյան
Դիտարկմանը՝ մարդուն պահեցիք կալանքի տակ, հետո արդարացվեց, զարգացած երկրներում նման ձախողման համար հրաժարական կտային, Սասուն Խաչատրյանն արձագանքեց. «Մենք շատ բարեխիղճ ենք աշխատել: Որ գործի նյութերին ծանոթանաք, կզգաք ինչքան բարեխիղճ ենք աշխատել: Մի հատ վերցրեք նայեք մեղադրական եզրակացությունը, էլի»:
Ավինյանը վարչական շրջանների ղեկավարներ է նշանակել
Տիգրան Տեր-Մարգարյանը նշանակվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար
«Ով՝ ով, ես հաստատ կաշկանդված չեմ… Ասում եմ՝ տեղյակ չեմ ՔՊ-ականի լեզու կտրելու գործի մասին, ասում եք՝ բռնելո՞ւ եք». Արգիշտի Քյարամյան
Քյարամյանը պատասխանեց. «Եթե ՀՀ-ում երբեւէ եղել է ընտրովի արդարադատություն, դա վաղուց պատմություն է: Եթե կոնկրետ դեպքեր են հետաքրքրում, ես վարույթին չեմ տիրապետում քրգործերի»:
ՄԻՊ-ն ազատությունից զրկված անձանց իրավունքների խախտումների համակարգային խնդիրներ է արձանագրել
Բարձրացված խնդիրների հրատապ լուծումը հատկապես կարևոր է, քանի որ վերաբերում է այնպիսի վայրերի, որտեղ անձինք զրկված են ազատությունից և ապավինում են վարչակազմերի խնամքին ու պաշտպանությանը, ինչը պահանջում է առանձնահատուկ գործիքակազմեր և մասնագիտական մոտեցումներ:
«Իմ նման երդվյալ ՔՊ-ականը ինչպե՞ս կարող է սեփական թիմի ներսում ինչ-որ թեւեր ձեւավորել, անազնիվ քաղաքական խարդավանքների մեջ մտնել». Ռոմանոս Պետրոսյան
«Կոտայքի մարզի ցանկացած ՔՊ-ականի հայտնի են իմ հարաբերությունները մասնավորապես Արզնի համայնքում 5 տարի ղեկավարած ՔՊ-ական համայնքապետի հետ, այդ մասով հստակ կարող եմ ասել, որ դեռեւս 2018-ին, երբ ես Կոտայքի մարզպետ էի, Ալեքսեյ Միրզոեւը իմ առաջարկով է անդամակցել ՔՊ-ին ու ինքս եմ ներգրավել այդ գյուղապետին մեր կուսակցության շարքերը, ապա նաեւ որպես մարզպետ ներկայացրել ՔՊ վարչությանը թեկնածու դառնալու ասորական համարվող գյուղում: Առնվազն անհեթեթ է նման լուր տարածելը»:
Ինձ աշխատանքից հեռացրել են իշխանական թեւի համակիր լինելու համար. Ջրային կոմիտեի ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու
Ջրային կոմիտեից միանգամից մի քանի աշխատակից է աշխատանքից ազատվել
Անսալով քաղաքացիների հորդորներին՝ մետրոյի կայարանի միջսյունային հատվածների դեղին գույնը կփոխարինվի մոխրագույնով
Հարգելի՛ ուղևորներ, անդրադառնալով Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի միջսյունային հատվածները դեղին գույնով ներկելու հետևանքով առաջացած դժգոհություններին և անսալով քաղաքացիների հորդորներին՝ տեղեկացնում ենք, որ այսօրվանից կմեկնարկի նշված կայարանի միջսյունային հատվածների դեղին գույնի փոխարինումը բաց մոխրագույնով։ Երևանի մետրոպոլիտենի տնօրինությունը միշտ ականջալուր է ուղևորների կողմից բարձրացված հարցերին և խնդիրներին՝ փորձելով արդարացնել բոլորի սպասումները։ Երևանի մետրոպոլիտեն
Մհեր Գրիգորյանը դեսպանին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքները՝ շնորհակալություն հայտնելով Ճապոնիային ՀՀ-ին աջակցելու համար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորիի հետ, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հանդիպման սկզբում փոխվարչապետն ընդգծել է հայ-ճապոնական բարեկամական հարաբերությունների զարգացման կարևորությունը, շնորհակալություն հայտնել դեսպանին կատարված աշխատանքի համար՝ մաղթելով նորանոր հաջողություններ իր հետագա գործունեության մեջ: Փոխվարչապետը Ճապոնիայի դեսպանին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված 100.000-ից ավելի փախստականների կարճաժամկետ
«Ֆինանսավորումը քիչ է, բայց ձեր հաշվետվության մեջ չի երեւում, որ արվելու է կարեւոր գործ»․ Վլադիմիր Վարդանյանն ու Հայկուհի Հարությունանը վիճեցին
«Այլ մարմին լիներ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չլիներ, մենք չէինք քննարկի այս հայտը»,- ասաց Վարդանյանը։
Պետքարտուղար Բլինքենը հիշատակել է Հայաստանը ԱՄՆ Սենատի լսումների ընթացքում
«Ամերիկայի ձայն». Հոկտեմբերի 31-ին ԱՄՆ Սենատի հատկացումների հարցերով հանձնաժողովի լսումներին, որոնք նվիրված էին ազգային անվտանգության ոլորտին հավելյալ 106 միլիարդ դոլար տրամադրելու Բայդենի վարչակազմի խնդրանքին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հիշատակեց Հայաստանը օգնություն ստացող երկրների շարքում: Իր խոսքում, մասնավորապես, պետքարտուղարն ասել է. «Այս հատկացումը թույլ կտա մեզ հասցեագրել մարդասիրական ծանր կարիքները, որոնք ի հայտ են եկել ավտոկրատների
4-ամյա աղջնակի վիրահատությունն Իսպանիայում կազմակերպելու համար գումար է անհրաժեշտ
Հանրային դրամահավաքի արդյունքում հարկավոր է հավաքել 25.900.000 դրամ:
Կառավարության դիմաց զանգվածային անկարգություններին մասնակցած անձը «Մարիխուանա» է ձեռք բերել և իրացրել
2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում՝ Կառավարական տուն 1 հասցեի դիմաց կազմակերպված զանգվածային անկարգությունների մասնակից Մ.Ա.-ն քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում, ձեռք է բերել և իրացնելու նպատակով իր մոտ պահել 3,78 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Դատախազը 2023 սեպտեմբերի 20-ին Մ.Ա.-ի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով
Բաքվում տեղի է ունեցել Վագիֆ Խաչատրյանի շինծու գործով հերթական դատավարությունը
Բաքվի ռազմական դատարանում տեղի է ունեցել Վագիֆ Խաչատրյանի շինծու գործով հերթական դատավարությունը։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, նիստն ընթացել է դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։ Գործով իբր թե «տուժող» ճանաչված անձանցից ոմանք ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել ներկա գտնվել դատական նիստին, որը հետաձգվել է մինչև նոյեմբերի 6-ին։ Հիշեցնենք, որ դատական նախորդ նիստը տեղի էր ունեցել հոկտեմբերի 25-ին,
«Ես ձեզ հանցագործության մասին հաղորդում տվող չեմ, ես ձեզ չեմ վստահում». Նարեկ Սամսոնյան
Մհեր Սահակյանին ինքնապաշտպանության աջակցության գործով Նարեկ Սամսոնյանի դեմ հարուցվածով գործով նիստերը շարունակվում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում` Նոյեմբերի 1-3-ին, 4-ի ցերեկը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 4-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։ Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 1-2-ին, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Երևան քաղաքի նոյեմբերի 2-ի
Դավիթ Իշխանյանը Բաքվից 2 անգամ կապ է հաստատել հարազատներին հետ
«Ասաց, որ նորմալ է ամեն ինչ, ուրիշ ոչ մի բան»
Գրիգոր Մինասյան. «Ես տեսնում եմ մի իրականություն եւ մի երկիր 2018-ից հետո, որտեղ մարդիկ ազատ քաղաքական հայտարարություններ են անում»
Այսօր լրագրողները արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին հարցրեցին՝ հետաքրքրվե՞լ եք Տաթեւիկ Վիրաբյանի առողջական վիճակով, ի՞նչ վիճակում է կալանավորը, երկու անչափահաս երեխայի մայր է, ուզում եք Հաց բերողի, Արմեն Գրիգորյանի օ՞րն ընկնի: Նախարարը պատասխանեց. «Իհարկե, հետաքրքրվել եմ: Տիկին Վիրաբյանը ուշագնացություն է ունեցել, շատ արագ ճնշումը չափել են, ճնշումն ընկել էր, համապատասխան դեղամիջոցը տրամադրվել է, այժմ նորմալ վիճակում է գտնվում»:
«Եթե մարդը շատ արժեքավոր տեղեկատվության է տիրապետում, իրեն վարակում են մի քանի անգամ». Արթուր Պապյան
Բռնապետական ռեժիմները Պեգասուսն օգտագործում են քաղհասարակության եւ ընդդիմադիրների դեմ


















































