Օրվա լրահոսը

Նայեք ձեր թողած հետագծին եւ հետո համարձակություն եւ բարոյականություն ունեցեք գնահատելու սփյուռքն ու դաշնակցությանը

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանի ՖԲ գրառումը. Ինձ միշտ զարմացրել է չիմացած բաներից ինքնավստահ և էժան խոսող մարդկանց համարձակությունը, նույնքան և ավելի՝ չիմացած բաները դիտավորությամբ և նենգամտաբար սևացնելը՝ այն էլ ԱԺ ամբիոնից։ Սա սովորական քպ-ական ձեռագիր է և ուրիշ անուն ունի, բայց գերադասում եմ կոռեկտությունը․․․ Օրերս, քպ-ն ներկայացնող պատգամավորուհիներից մեկը ԱԺ ամբիոնից՝

ՀՀ Կառավարության ծրագրի 2025 թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը կներկայացվի Ազգային ժողով

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթում հավանություն է տվել «2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցին: Ըստ հիմնավորման՝ զեկույցը մշակվել է բոլոր շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ: Այն ներառում է Կառավարության ծրագրի կատարման վերաբերյալ արդյունքային և թվային ցուցանիշներ: Ինչպես նշել է Մհեր Գրիգորյանը, «Սահմանադրության 156-րդ հոդվածի

«Վեոլիա ջուրը» չի խաբում, ամառային ծանրաբեռնված ամիսներին մենք ունենալու ենք ջրանջատումներ․ ջրային կոմիտեի նախագահ

Լրագրողների տարբեր հարցերին ի պատասխան՝ նա երկու շաբաթ ժամանակ խնդրեց՝ ոլորտի արդիականացման համար կառավարության քայլերը ներկայացնելու

Իտալական La Stampa-ի հոդվածը՝ Հայաստանի մասին

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի կողմից իտալացի լրագրողների համար կազմակերպված ճանաչողական այցի արդյունքում իտալական հայտնի La Stampa պարբերականում հրապարակվել է հոդված՝ Հայաստանի մասին։ «Հայաստան՝ փոքր երկիր, լի կիրճերի, անտառների, վանքերի և հրաշալի սեղանների աննկարագրելի տեսարաններով» խորագրով հոդվածն ընդգծում է Հայաստանի բազմազանությունը։ Քաղաքային կյանքից մինչև անտառներ ու կիրճեր, որոնք զբոսաշրջիկները կարող են վայելել ընդհամենը մի քանի

«Տաքսու վարորդների հետ հանդիպել ենք, անլուծելի հարց չկա, շատ բաներ արդեն փոխված են եղել մինչեւ մեր հանդիպումը»․ Արսեն Թորոսյան

«Իմ համար տարօրինակն այստեղ որոշ ակտիվիստների կամ քաղաքական գործիչ ներկայացող ակտիվիստների միջամտությունն է այս գործընթացին, որ նախ սուտ տեղեկություններ տարածելով՝ փորձում են ինչ-որ քաղաքական դիվիդենտներ քաղել»։

Գեւորգ Դանիելյան. «Մնում է մենք հեռատես լինենք և գոնե նվազագույն չափով ընկալենք հակաեկեղեցական արշավի ակունքները և վեկտորները….»

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանի ՖԲ գրառումը. «Ղարաբաղի, Զանգեզուրի և «Արևմտյան Ադրբեջանի» հողերի վերադարձը բացառիկ կարևորություն ունի, և մենք՝ կրոնական գործիչներս, նույնպես պատասխանատվություն ունենք այս հարցում: …. Արևմտյան Ադրբեջանի համայնքի ստեղծումը 2022 թվականին ոչ միայն նախագահ Իլհամ Ալիևի հեռատես պետական քաղաքականության վառ դրսևորումն էր, այլև ամենաարդյունավետ պատասխանը հայկական եկեղեցու և սփյուռքի շարունակական ռևանշիստական կոչերին

«Չփորձեք ինձ այլեւս նման հարցեր տալ, ոչ, ես ինձ մեղավոր չեմ զգում»․ Սրբուհի Գալյանը՝ դատապարտյալի մահվան ու 60-ամյա կնոջ կալանավորման մասին

«Եթե այդ խոսքը պարունակում է ատելության հատկանիշներ, վիրավորական արտահայտություններ, որոնք հատում են քրեորեն հետապնդելի արարք համարվելու շեմը, այո, իրավաչափ է քրեական հետապնդման ցանկացած գործողություն»։

Առաջիկա օրերին՝ բուք եւ տեղումներ. եղանակի կանխատեսում

Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված փետրվարի 26-ի ուշ երեկոյան, 27-28-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 26-ի երեկոյան լեռնային և նախալեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան, հովտային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 27-28-ին ողջ հանրապետությունում տեղումները կլինեն ձյան տեսքով, առանձին հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով: Փետրվարի

«Մինչ այս էլ կենսաթոշակները եւ նպաստները բարձրացրել ենք այլ եղանակով»․ Արսեն Թորոսյանը՝ այն մասին, թե ինչո՞ւ են նախընտրական շրջանում թոշակ բարձրացնում

«Գրեթե բոլոր կենսաթոշակները՝ խոսքը 667 հազար մարդու է վերաբերում, բարձրանալու են 10 000 դրանով։ Շատ քիչ դեպքերում այդ բարձրացումը կարող է լինել 7-8 հազար դրամ»,- ասաց նախարարը։

2% հետվճարի «հաջողության» պատմություն․ նախարարը 475 հազար դրամ ծախսի դիմաց 9500 դրամ հետվճար է ստացել. fip

Փետրվարի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հունվար ամսվա ընթացքում ԱՐՔԱ քարտով իրականացված գնումների արդյունքում ստացած 2% հետվճարի մասին գրառում՝ կից ներկայացնելով 9512 դրամ հետվերադարձի լուսապատկերը։ Նախարարը գրել է․ «Սա այն 2% հետվերադարձի գումարն է, որը ստացել եմ հունվար ամսին Հայաստանում Arca քարտով գնումներ անելու արդյունքում»։ Նա նաև քաղաքացիներին կոչ

«Կապսի ջրամբարի կառուցման տապալումը դիվերսիա է երկրի նկատմամբ»․ ջրային կոմիտեի նախագահը համամիտ է Արթուր Խաչատրյանի կոշտ գնահատականի հետ

«Մենք պիտի ձգտենք ունենալ մի երկիր, որ դուք ինքնաթիռով թռչեք, վերեւից նայեք եւ չմշակված ոչ մի կտոր չտեսնեք․ կառավարության ղեկավարն այդ հարցը դրել է»

Գրաքննության նոր գործիքակա՞զմ, թե ներքաղաքական կյանքին միջամտելու արգելք. օրենքի նախագիծ՝ ԱԺ ընտրություններից առաջ. «Հետք»

2026-ի հունիսի 7-ին նշանակված Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ՝ իշխանությունն ուժեղացնում է տեղեկատվական անվտանգության սահմանները։ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված մեդիային վերաբերող օրենսդրական փոփոխություններն իշխանությունները ներկայացնում են որպես օտարերկրյա տեղեկատվական ներգործությունից պաշտպանության մեխանիզմի ներդնում։ Ընդդիմությունն այլ վտանգներ է տեսնում՝ գրաքննություն է իրականացվելու։ 2025թ. փետրվարի 13-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և

«Եթե մեր ֆրակցիայում քննարկում չի եղել այդ հարցով, ո՞նց կարող ենք կողմ կամ դեմ լինել». Ինչո՞ւ Արցախի խորհրդարանը չի դիմել Թրամփի «Խաղաղության խորհրդին»

Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանն օրերս տեղեկացրել էր, որ նամակ էր պատրաստել եւ ուղարկել Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանին, որպեսզի Արցախի ԱԺ անունից դիմեին Թրամփի «Խաղաղության խորհրդին»՝ խնդրելով խորհրդի՝ փետրվարի 19-ի նիստի օրակարգում ներառել նաեւ Արցախի հիմնախնդրի հարցը։ Ըստ Արամայիս Աղաբեկյանի՝ «Միասնական հայրենիք» եւ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքը դրական է արձագանքել։ «Այնուհետեւ Աշոտ Դանիելյանն ինձ պատասխանեց,

Բորիս Նավասարդյանը հայերեն և անգլերեն ներկայացրեց ՔՊ-ականների վիրավորական արտահայտությունները՝ ուղղված ԶԼՄ-ներին

Ըստ Բորիս Նավասարդյանի՝ այն լրատվամիջոցները, որոնք ձգտում են հավատարիմ մնալ իրենց առաքելությանը, ընդդիմության և իշխանության ներկայացուցիչների կողմից թիրախավորվում են։

Հովհաննես Թամամյանին կալանավորելու միջնորդությունը մերժվել է. pastinfo

2008թ․ մարտի 1-ի իրադարձություններից 18 տարի անց՝ ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու հանձնարարություն տալու մեղադրանքով ձերբակալված Հովհաննես Թամամյանը չի կալանավորվել։ Դատարանը մերժել է Թամամյանին կալանավորելու միջնորդությունը։ ՀՀ քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ Թամամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

«Ես որեւէ մեկին մեղադրանք չեմ առաջադրել, իմ ոչ մի տեղեկություն սուտ չի եղել»․ Արսեն Թորոսյանը՝ Դավիթ Սանասարյանի գործի մասին

«ՊՎԾ աշխատակիցների գործերը ոչ արդարացման հիմքով կարճվել են, այսինքն՝ ըստ էության իրենց մեղավորությունն ապացուցված է»,- ասաց Թորոսյանը։

«Խոջալուն» կազմակերպել է Ադրբեջանի ժողճակատը. Այազ Մութալիբով

Փետրվարի 26-ը օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի կողմից հորինված, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հիշատակի օրն է: 1992թ. փետրվարի 26-27-ին Արցախի ինքնապաշտպանական ուժերն ազատագրել են Արցախի Իվանյան (Խոջալու) ավանը: Նախքան ավանի ազատագրման ռազմական գործողությունը սկսելը հայկական ինքնապաշտպանական ուժերը դեպի Ակնա անվտանգ հեռանալու համար միջանցք էին բացել ընդամենը մի քանի տարի առաջ Միջին Ասիայից վտարված և Խորհրդային

Բաքվի դատարանի կայացրած դատավճիռն անհիմն է

Ավելի քան 1 տարի տեւած դատավարությունից հետո փետրվարի 17-ին Բաքվի զինվորական դատարանը հրապարակել է նաեւ Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ քրեական գործով դատավճիռը: Նա դատապարտվել է 20 տարի ժամկետով ազատազրկման (մեղադրողը պահանջել է ցմահ բանտարկություն): Դատարանը նրան մեղավոր է ճանաչել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 15 հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարելու համար: Մինչ այդ, փետրվարի 10-ին

«20 տարի առաջ ես հայտնաբերեցի ձեր օպերային թատրոնն ու սիրահարվեցի». մաեստրո Ֆակունդո Ագուդին

Մինչ առաջին այցս, իհարկե, լսել էի հայկական յուրահատուկ ձայների մասին, գիտեի, որ աշխարհի օպերային թատրոններում կան հայազգի երգիչներ: Այն դրական էներգիան, որ գալիս է ձեր երաժիշտներից՝ նվագախմբից ու մեներգիչներից, այն ոգևորությունը, որ կա ձեր օպերային թատրոնում, արդեն հաջողության գրավական է:

Մինչեւ 1 միլիոն դրամ միանվագ ստացվող գումարները չեն հայտարարագրվի․ կառավարության նոր որոշումը

Կառավարությունը սահմանեց հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող եկամուտների տեսակներ եւ շեմեր։

«Քնած» ակադեմիան․ կոռուպցիա, հովանավորչություն ու գիտության անկում Ադրբեջանում. «Գեղարդ» հիմնադրամ

Կոռուպցիոն խայտառակությունից դեռևս ուշքի չեկած՝ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիան հայտնվել է նոր սկանդալի կենտրոնում։ Ակադեմիայի նախագահությունում նիստի մասնակիցները՝ հիմնականում պատկառելի տարիքի «ակադեմիկոսներ», հայտնվել են բավականին անհարմար իրավիճակում. տեսախցիկը նիստի անդամների մեծ մասին ֆիքսել է ուղղակի քնած. ըստ երևույթին՝ միջոցառումը «մահացու ձանձրալի» է եղել։ Քնել էին կուշտ ու խաղաղ։ Չէ՞ որ կոռուպցիոն սխեմաներն արդեն ձևավորված են,

Փաստաբան Ղասաբողլյանը միջնորդում է հանձնարարել հարկադիր կատարողների նկատմամբ հարուցել կարգապահական վարույթներ

Բարձրացվել է հարց, որ Երեւ անի հարկադիր կատարողներին հանձնարարվի երեխայի հանձնումը ծնողին, կամ Երեւանից հարկադիր ծառայությունից ներկա գտնվեն «ՀՀ արդարադատության նախարարին, Գլխավոր հարկադիր կատարողին Էլեկտրոնային հարթակով բողոք ենք ներկայացրել, հայտնել, որ Գեղարքունիքի մարզի հարկադիր կատարողները բացարձակ չեն տիրապետում իրենց պարտականություններին, իրենց անգործությամբ, գործելակերպով հեղինակակազրկում են արդարադատության իականացմանը։ Չունենք վերջնական որոշում, եթե իրենք էլ չեն աջակցելու,

Մինչեւ 1 միլիոն դրամ անձնական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի. Բաբկեն Թունյան

ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ՖԲ գրառումը. ՀՀ կառավարությունը իր այսօրվա նիստում հաստատել է հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհարկվող) եկամուտների տեսակները և շեմերը: Սահմանվել է, որ հայտարարագրման ենթակա չեն՝ 1️⃣ ստացվող վարկերի գումարները՝ առանց գումարային սահմանափակման, 2️⃣ ընտանիքի անդամ չհամարվող անձանցից փոխանցած միանվագ մինչև 1 միլիոն դրամ գումարները, 3️⃣ ՀՀ ազգային հավաքականի կազմում

«Մարտահրավերները նոր չեն, այս ծրագրով ԵԽ աջակցությունը կենտրոնանում է ԶԼՄ-ի կարողությունների զարգացման վրա՝ ընտրությունների պատասխանատու լուսաբանման համար»․ Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար

«Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» ծրագրի նպատակն է նաև զարգացնել տեսալսողական մեդիայի ազգային կարգավորող մարմնի և հանրային հեռարձակողի ինստիտուցիոնալ կարողությունները, աջակցել ՀՀ իշխանություններին ապատեղեկատվության դեմ պայքարի և մեդիագրագիտության խթանման գործում։

Նշվել է Բաքվում պահվող հայ անձանց խնդրի հասցեագրման, ինչպես նաև անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման և բռնի անհետացումների դեպքերի բացահայտման անհրաժեշտությունը

Փետրվարի 25-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության փոխնախագահ Ժիլ Կարբոնիեի հետ: Հետհակամարտային վերականգնման և հաշտեցման ապահովման համատեքստում զրուցակիցներն ընդգծել են բոլոր հումանիտար հարցերի լուծման կարևորությունը: Այս համատեքստում նշվել է Բաքվում պահվող հայ անձանց խնդրի հասցեագրման, ինչպես նաև անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման և բռնի անհետացումների դեպքերի

«Թոշակները բարձրացնելու քայլը կիսատ նախընտրական ժեստ է՝ ընտրակաշառքի տրամաբանությամբ․ պայքարը շարունակելու ենք»․ «ՀայաՔվե»

«Տատի-պապիկներին տալիս են 10 000 հազար դրամ՝ չուզենալով, իրենց մսից կտրելով, միաժամանակ այս շենքում նստածները ստանում են միլիոնավոր դրամների աշխատավարձեր ու պարգեւավճարներ․ միայն դեկտեմբեր ամսին իրենցից յուրաքանչյուրը միջինում 7 մլն դրամ է ստացել»։

«Գիտուժի» ներկայացուցիչները ներկայացրել են «Գիտության շաբաթ» միջոցառման արդյունքները, ինչպես նաև քննարկվել են 2026 թվականի համագործակցության հնարավոր ուղղությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: «Գիտուժի» ներկայացուցիչները ներկայացրել են «Գիտության շաբաթ» միջոցառման արդյունքները, ինչպես նաև քննարկվել են 2026 թվականի համագործակցության հնարավոր ուղղությունները: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ գիտական միջոցառումների ընդլայնումն ու հանրահռչակումը ռազմավարական

Խաղաղություն՝ ագրեսիայի արդյունքների իրավական ամրագրմա՞մբ

Սկիզբը՝ այստեղ: Ինչպես է «խաղաղություն» բառը կորցնում է իր բովանդակային ծանրությունը Խաղաղություն, երբ հայերը դեռ պահվո՞ւմ են Բաքվում… Վաշինգտոնյան եւ միջազգային հարթակներում խաղաղության մասին բարձրագոչ հայտարարությունները ընթացան Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության բանտարկության, շինծու «դատավարությունների» ու դատավճիռների ֆոնին։ France 24-ին տված հարցազրույցում Իլհամ Ալիեւը, ըստ էության, բացառեց նրանց հնարավոր ազատ արձակումը՝ նույնիսկ որպես քաղաքական ժեստի դրսեւորում։

Քննարկվել են միգրացիոն հոսքերի արդյունավետ կառավարման թվային լուծումները․ Արմեն Ղազարյանն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության պատվիրակությանը 

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը փետրվարի 24-ին ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Արթուր Էրկենին և կազմակերպության Հայաստանյան գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են միգրացիոն հոսքերի կառավարման ռազմավարական մոտեցումները, ինչպես նաև մարդկանց շարժունակության կարգավորման և վերահսկելիության, անվտանգ միգրացիայի ապահովմանն ուղղված գործնական լուծումները։ Քննարկվել են նաև ժողովրդագրական զարգացումներն

Մարդիկ դեմ են դուրս գալու դպրոցների փակման աղետին, ես իմը պնդելու եմ, նրանց հետ միասին եմ լինելու. Դավիթ Մաթեւոսյան

Որքան էլ փոքր լինի Ահնիձորի Հրանտ Մաթեւոսյանի անվան դպրոցը, որքան էլ քիչ երեխա լինի գյուղում, արդյոք հաշվի՞ ենք առել առհասարակ, թե ինչ վնաս ենք հասցնում համայնքին, գյուղին եւ ինչ օգուտ ենք տալիս, երբ ճոռոմ բաներ ենք ասում, որ իբր բասկետբոլի դաշտերով, դահլիճներով, լողավազաններով դպրոցներ ենք կառուցում եւ այլն… Տարրական խնդիր կա՝ դպրոցը գյուղի սիրտն է, գյուղի միակ մշակութային օջախը եւ միակ ռեալ ու կայուն զբաղվածություն ապահովող կենտրոնը:

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728