Օրվա լրահոսը

Նույնիսկ եթե ԵԱՏՄ-ի շրջանակում բոլոր խնդիրները վերանան, դիվերսիֆիկացիան  պետք է դառնա մեր ռազմավարությունը՝ անկախ ամեն ինչից. Փաշինյան

«Բայց այս պահի դրությամբ պետք է ուրախությամբ արձանագրենք, որ, իհարկե, խնդիրը եղել է և կա, բայց, մյուս կողմից տեսնում ենք, որ այդ խնդիրը պետության և մասնավոր ջանքերի շնորհիվ կառավարվում է»

Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին գործարքն արդեն տեղի է ունեցել․ Նիկոլ Փաշինյան

Պատասխանելով հարցին՝ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ հայ գերիների վերադարձի հարցը քննարկե՞լ են, Նիկոլ Փաշինյանը հստակ պատասխան չտվեց։ Կրկնեց, որ այդ հարցը մշտապես իրենք ուղեծրում է եւ նախընտրելի է, որ բարձրաձայն հայտարարություններ քննարկումների մասին չլինեն՝ մինչեւ արդյունքը։

«Կանանց առաջնորդությունը՝ հանուն խաղաղության մշակույթի խթանման» ֆորումին անդրադարձ կատարվեց ՄԱԿ-ում ինքնության հիմքով խտրականության և բռնության կանխարգելմանն ուղղված ՀՀ ջանքերին

ՀՀ պատվիրակությունը ներակայացրեց ՄԱԿ Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի իրականացման՝ Հայաստանի գործողությունների երրորդ ազգային ծրագիրը, որի նպատակն է խթանել կանանց մասնակցությունն ու առաջնորդությունը հակամարտությունների կանխարգելման և խաղաղաշինության գործընթացներում՝ միաժամանակ ամրապնդելով տուժած կանանց և խոցելի խմբերի պաշտպանությունը։

Պուտինը սրեց Գյումրիի ռուսական ռազմաբազայի խնդիրը՝ բարձրացնելով խաղադրույքները. Սուրեն Սուրենյանցը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին՝ Սուրեն Սուրենյանցը նշեց, որ Պուտին-Փաշինյան հանդիպման ընթացքում էական խնդիրներ չեն լուծվել. «Այս հանդիպման միակ ձեռքբերումը կամ դրական արդյունքը նոր հանդիպման պայմանավորվածությունն էր։ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում առկա ճգնաժամի որևէ առանցքային խնդիր այդ հանդիպման ընթացքում չի լուծվել։ Համենայն դեպս, պաշտոնական հաղորդագրությունից և հանդիպման հրապարակված հատվածից դա չի երևում։ Չեն լուծվել ո՛չ արտահանման, ո՛չ էլ երկաթուղու հետ կապված, ոչ էլ մյուս խնդիրները։

Հայաստանը վեց ամիս ժամանա՞կ ունի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշումը քննարկելու

ՀՀ-ն ՌԴ-ի հետ քննարկում է մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցմանը մասնակցության հարցը

Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնյաներ

Նրանք մեղադրվում են քաղաքաշինական նորմերի խախտմամբ կառուցված շինությունների համար դրական եզրակացություն տալու գործընթացն անխոչընդոտ կազմակերպելու դիմաց կաշառք ստանալու համար

«Սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը»․ Նիկոլ Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին

Նիկոլ Փաշինյանի կարծիքով, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ն վատ փոխարինող չէ Պալմա դե Մալյորկային

Սեյսմիկ անվտանգության բարելավման նոր՝ 3-րդ ծրագրով նախատեսվում է ևս 50 դպրոցի կառուցում. Ժաննա Անդրեասյան

Անդրեասյանը նշել է՝ այժմ մարտահրավերային են նաև նորակառույց ուսումնական հաստատությունների պատշաճ պահպանման, սպասարկման և համապատասխան չափանիշների սահմանման հարցերը: Նրա խոսքով՝ գործող չափանիշները չեն համապատասխանում նոր շենքերի պահանջներին և ունեն վերանայման կարիք:

«Նաև անձնական մակարդակում են շատ լարված Փաշինյան-Պուտին հարաբերությունները. ճնշումները կլինեն շարունակելի»

Քաղաքագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ այն, որ Արևմուտքը աչք է փակում, դա փաստ է. «Իսկ ինչո՞ւ պետք է արևմտյան կառույցները պաշտպանեն քաղաքական գործիչների, որոնք Ռուսաստանի շահն են պաշտպանում և Ռուսաստանի ազդեցության գործակալներ են։ Քաղաքականությունն իրավունք չէ, և օտար  պետություններն էլ միջազգային իրավական կազմակերպություններ չեն, որ իրենց համար կապ չունենա, թե ում դեմ են այդ քայլերը, հալածանքները

«Ես Տիգրանաշենի մասին ոչինչ չեմ ասել, ես ասել եմ Քյարքիի մասին»․ Նիկոլ Փաշինյան

«Նաև արտաքին աշխարհում պարզ կլինի, որ այս հարցի շուրջ նյարդ չկա, այս հարցը կլուծվի հնարավոր ամենալավ տարբերակով»

Թմրամիջոցը կուլ տալու եղանակով ՀՀ տեղափոխելու վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 5 անձի մասով

Առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ օտարազգի 3 քաղաքացիներ, խմբի կազմում, շահադիտական դրդումներով, 2026 թվականի ապրիլի 30-ին մաքսանենգությամբ՝ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 367,52 գրամ «Հերոին» տեսակի թմրամիջոցով լցված բազմաթիվ պոլիէթիլենային փաթեթներ կուլ տալու և որովայնում պահելու միջոցով թաքցնելով, իրացման նպատակով, ապօրինի տեղափոխել են ՀՀ պետական սահմանով։

«Ես սրտի օլիգարխ չունեմ»․ Նարեկ Նալբանդյանը նյարդայնացնում է Նիկոլ Փաշինյանին

«Ես զգուշացնում եմ բոլոր գործարարներին, ով կփորձի աչքով տալով, չգիտեմ ինչ անելով, լռությամբ, ստեղծել տպավորություն, թե մեր ընտանիքի հետ կապ ունի, դաժան, ահավոր դաժան արձագանք է լինելու»

Այս խորհրդարանը փակուղային է. Սուրենյանցը՝ ՔՊ-ի 6 մանդատ «գողանալու» հնարավորության մասին

Սուրեն Սուրենյանցը փաստում է. «Իսկ քաղաքական մշակույթի առումով այս խորհրդարանը նախորդ խորհրդարանից շատ չի տարբերվում: Քաղաքական դիսկուրսի մակարդակը շատ ցածր է: Այդ առումով նույնիսկ կարող է նախորդ խորհրդարանին գերազանցել»:

Կառավարության որոշմամբ Հանրային խորհրդի անդամներ են նշանակվել

Կառավարության սեպտեմբերի 3-ի նիստի օրակարգում որպես չզեկուցվող հարց ընդգրկված էր նաև Հանրային խորհրդի անդամներ նշանակելու մասին հարցը։ Կառավարության որոշմամբ Հանրային խորհրդի անդամներ են նշանակվել՝ 1) Ալեքսան Հարությունի Տեր-Մինասյան 2) Աղասի Զավենի Թադևոսյան 3) Արայիկ Էդիկի Խզմալյան 4) Արմեն Աբգարի Մուրադյան 5) Արմինե Գեղամի Մարգարյան 6) Արսեն Ալեքսանդրի Բոբոխյան 7) Գայանե Ասքանազի Աբրահամյան 8) Հակոբ Շահենի

Երկիրը՝ մարդկության բնօրրանը, աչքի լույսի պես պահպանելը կարևոր է…

Մարդկությունը չունի այլ տուն. Երկրային իրականություն և տիեզերական պատրանքներ Երկրային քաղաքակրթության ապագայի և ընդհանրապես մարդկության գոյատևման հարցը միշտ էլ հրատապ է ու մասնավորապես  գիտության  տարբեր ոլորտների ներկայացուցիչներ իրենց կարծիքն են հայտնում խնդրո առարկայի վերաբերյալ։ Այդ թեմայով քննարկումներ հատուկ գլոբալ հարթակներում  նաև ՄԱԿ-ն է կազմակերպում։ Օրինակ, եթե նախկինում կլիմայի փոփոխությունը դիտվում էր որպես զուտ բնապահպանական խնդիր,

ՀԱԷԿ-ի հարցը մեզ համար աշխարհաքաղաքական ընտրություն չի․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանը չի պատրաստվում ՌԴ քաղաքացիների համար վիզայի ռեժիմ սահմանել

Ռուբինյանը և Եգիպտոսի դեսպանը կարևորել են միջպետական, միջխորհրդարանական համագործակցության խորացումը

Հանդիպման ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, ինչպես նաև վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանի և Եգիպտոսի միջև հաստատված գերազանց հարաբերությունները։

«Էնպես էլ չի, որ մենք համարում ենք, որ 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի տարածքում կենսական անհրաժեշտություն է»․ Նիկոլ Փաշինյան

«Եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանի Հանրապետությունից, մենք չենք առարկի, բայց եթե ցանկություն արտահայտեն մնալու, մենք պատրաստ ենք նաև դա քննարկել, բայց մենք երբեք էս ընթացքում էդ հարցը չենք բարձրացել»,-հավելեց նա։

Պապոյանը նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներ Տիգրան Գասպարյանին, Լևոն Մովսիսյանին և Արամ Խաչատրյանին

Քննարկվել են 2026 թվականի երկրորդ կիսամյակում իրականացվող և նախատեսվող աշխատանքների ընթացքն ու առաջիկա անելիքները։

ՀՀ իշխանության ու Հայ Առաքելական եկեղեցու միջև ձեվավորված կոնֆրոնտացիայի պատճառները և նրանց միջև առկա սահմանադրական նորմերի հակասությունները

ՀՀ ոչ մի սահմանադրության մեջ  արձանագրված չէ, որ մենք՝ Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) հետնորդներ ենք և աշխարհում պետական մակարդակով առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը։ ՀԱԵ-ն հայ ժողովրդի պատմության և հայկական պետա­կանության (մերթընդմերթ ունեցած ու չունեցած) ընթացքում, ազգապահպան, կարևորա­գույն գոյաբանական խնդիրներ է իրականացրել, ուրախության ու դժբախտու­թյան էպիզոդներում  եղել է ոչ թե հայ ժողովրդի կողքին, այլ  ժողովրդի հավաքա­կան

«Ինչո՞ւ պիտի բռնարարը մնա, զոհը՝ գնա»․ կառավարությունում գովեցին Աննա Հակոբյանին եւ իր նախաձեռնությունը

Արփինե Սարգսյանն ասաց՝ բացառվում է հաշտեցման գործընթացը, սահմանափակվում են կրկնակի հարցաքննությունները, արգելվում է տնային կալանքը, եթե տուժողն ու մեղադրյալը համատեղ են բնակվում։ Հանվում է անարդյունավետ համարվող «նախազգուշացում» ինստիտուտը։ Տուժողին տնից հանելու փոխարեն առաջնահերթ տնից հեռացվում է բռնարարը: Ոստիկանների համար պարտադիր սահմանվում են կրծքի տեսախցիկներ:

«Եվրոպայի հետ կլինեք՝ իհարկե, մաքսատուրքեր կլինեն։ Ուրիշ ինչպե՞ս». Ալեքսեյ Օվերչուկ

«Հասկանալի է՝ մենք կդադարենք ճանաչել ձեր սերտիֆիկացումը: Խնդրեմ, սա երկար ճանապարհ է, սկսե՛ք։ Մենք չենք խոչընդոտում, պարզապես՝ ոչ մեր հաշվին»

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Օդի ջերմաստիճանն սեպտեմբերի 3-5-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 1-3 աստիճանով։

«Արարողակա՞րգ», թե՞ սեփական ինքնության կամավոր ուրացում հենց բանակցային սեղանի շուրջ

Մեզ փորձում են համոզել, թե հանդիպումների սեղաններին պետական դրոշների բացակայությունը սոսկ «արարողակարգային տեխնիկական հարց է»։ Սո՛ւտ է։ Դիվանագիտության մեջ պատահականություններ չեն լինում, առավել ևս՝ սիմվոլների հարցում։ Իբրև թե խաղաղության, սահմանազատման ու սահմանագծման գնացող պետությունները, որոնք հայտարարում են խաղաղ համակեցության պատրաստակամության և բոլոր ճանապարհների ու կոմունիկացիաների բացման մասին, 2020 թ. 44-օրյա պատերազմից ի վեր՝ երրորդ երկրի

Հայաստանի հանքարդյունաբերական հումքը կարող է հնարավորություն ստեղծել Թուրքիայի արդյունաբերության համար․ Թաքվա

Երևանում մեկնարկած հայ-թուրքական գործարար համաժողովի բացման ընթացքում ելույթ է ունեցել Վանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Նեջդեթ Թաքվան։

«Նախորդ տարվա համեմատ հավաքագրվել է 258 միլիարդ դրամով ավելի հարկային եկամուտ»․ Էդուարդ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանը գոհ էր, ընդգծեց, որ առաջանցիկ տեմպերով ապահովվում է պետական բյուջեի եկամտային հատվածը: Նույնիսկ շնորհակալություն հայտնեց Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող, ՀԴՄ թողարկող և պահանջող քաղաքացիներին։

Էլեկտրոնային սարքում կամ կրիչում արդեն իսկ պահված հաղորդագրությունների բովանդակությունը հանդիսանում է պահված թվային տվյալ 2024 թ. հոկտեմբերի 24-ին ընդունվեց «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքը: Օրենքի 236 հոդվածով («Թվային խուզարկությունը») սահմանվեց. «1. Թվային խուզարկությունը էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների որոնումն է: Վարույթի համար նշանակություն ունեցող տվյալները վերցվում են

Մասնագիտական ճշգրտությունից դեպի հոգու անչափելի տարածքներ. Գարո Ուրֆալյան

Ճակատագիրը մեր ժողովրդին սփռել է աշխարհով մեկ, բայց որտեղ էլ ապրել ու հաստատվել է հայը, իր աշխատասիրությամբ ու նպատակասլացությամբ կարողացել է հաջողության հասնել և արժանանալ հարգանքի ու ճանաչման։ Մեր այդպիսի հայրենակիցներից է Լոս Անջելեսում ապրող ու ստեղծագործող Գարո Ուրֆալյանը՝ նկարիչ և միաժամանակ իր մասնագիտության մեջ ճանաչում վայելող բժիշկ-ատամնաբույժ։ Լիբանանում ծնված Գարոն նկարել սկսել է դեռ

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930