Օրվա լրահոսը
Որպես վարչապետ ստորագրեց փաստաթուղթ, որն անելու որեւէ լիազորություն չունի՝ թե՛ Սահմանադրությամբ, թե՛ ՀՀ օրենքներով. Գոհար Մելոյան
Նիկոլ Փաշինյանը՝ չարաշահելով ՀՀ վարչապետի պաշտոնը, բացահայտ միջամտում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին:
Ժողովրդավարական բաստիոնում արդեն վարչապետի կեցավայրից են եկեղեցու բարենորոգման ծրագիր հռչակում. Էդուարդ Շարմազանով
Հայաստանի 240 քառ կմ ազատագրել է ադրբեջանական օկուպացիայից, հայ ռազմագերիներին վերադարձրել է Հայաստան, արցախահայերի Արցախ վերադարձի հարցը բարով խերով լուծել է, հիմա էլ զբաղված է եկեղեցու «բարենորոգումով»։
Սույնով գրավոր, պաշտոնապես հաստատվեց, որ եկեղեցու դեմ գրոհը քաղաքական գործընթաց է, և որ պետությունը ուղիղ է միջամտում եկեղեցու գործերին. Երվանդ Վարոսյան
Գուցե փառասիրությունը թույլ չի տվել հիշել, որ այս արշավում ներկայանում էր իբրև եկեղեցու շարքային հետևորդ, գուցե տեքստը կազմող աշխատողն է վախեցել պաշտոնը չնշել…
Մոնրոյի դոկտրինի հիշատակումը եւ Թրամփի հավելումը նրա՝ պատմության մեջ մնալու փառասիրական ձգտման արդյունք է․ Արի Անդրանիկյան
«Մանավանդ Թրամփի դեպքում շատ օրինաչափ է, որ առանց Կոնգրեսի հավանության պետք է դա լիներ։ Հետո, հավանություն ստանալիս գուցե խնդիրներ ունենային, անսպասելիության տարրը գուցե էլ չլիներ։ Որքան էլ ամիսներ շարունակ խոսվում էր, որ Միացյալ Նահանգները նման գործողության է պատրաստվում, բայց ամեն դեպքում անսպասելի էր», – ասում է նա։
Տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Ինչպես է արտահայտվում ճգնաժամը
Այժմ, իմ համոզմամբ, Հայաստանի համար ծանր ժամանակաշրջան է՝ նաեւ այն պատճառով, որ հասարակությունը հոգեւոր, մտավոր եւ բարոյական ճգնաժամ է ապրում: Ես այդպես եմ կարծում, բայց շատերն ինձ հետ համաձայն չեն եւ գտնում են, որ որեւէ ճգնաժամ չկա, եւ հիմա Հայաստանի ամենապայծառ ժամանակաշրջանն է: Փորձեմ բացատրել, թե ինչ եմ ես հասկանում՝ «ճգնաժամ» ասելով: Մի օրինակ բերեմ,
Փաշինյանը պաշտոնապես մեկնարկում է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու պառակտման գործընթացը. Արթուր Վանեցյան
Բազմաթիվ անհաջող փորձերից հետո հասկացել է, որ իր ուժերից վեր է «կայծակնային» արագությամբ հեռացնել Վեհափառին և կազմաքանդել հայկական հոգևոր-ազգային ամենահին կառուցակարգերից մեկը, ուստի դիմում է հայտնի հին մեթոդին՝ անհասկանալի և ոչ լեգիտիմ հանձնաժողովներով և համակարգող խորհուրդներով կոծկել իր հերթական տապալումը։
Սուրբ Ծննդյան նվիրական օրը Փաշինյանը որոշում է ոտնահարել մեր ավանդույթը և հակադրվել Եկեղեցուն. Նարեկ Կարապետյան
Ամենահեգնականը այն է, որ նա անում է դա Սամվել Կարապետյանի Հայաստանին նվիրած տնից, ուր չգիտեմ ինչ խղճով շարունակում է ապրել:
«Հայտարարում ենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման մեկնարկի մասին». Նիկոլ Փաշինյանը` Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների հետ
Մենք՝ ներքոստորագրյալներս ձեւավորում ենք Համակարգող խորհուրդ, որին վերապահում ենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման կազմակերպչական գործառույթներ: Սույն կազմը կարող է ընդլայնվել Համակարգող խորհրդի միաձայնությամբ:
Կովկասյան ազնվացեղ եղջերուները զբոսնում Լոռու մարզի բնակավայրերից մեկում․ խնդրում ենք չմոտենալ, չփորձել կերակրել և չվնասել կենդանիներին
Եղջերուների տեղաշարժը հսկվում է ռադիովզկապով։
Փաշինյանը, պոպուլիզմից սկսելով, դառնում է ավտոկրատ․ Ռոբերտ Ամստերդամ
Նիկոլ Փաշինյանի վարչակազմը կործանում է Հայաստանի ժողովրդավարությունը
Տոն պիտի ստեղծես ինքդ քեզ համար․ Ռուբեն Վարդանյան
Ռուբեն Վարդանյանի ամանորյա շնորհավորանքը Բաքվի բանտից
Սրանով ԱՄՆ-ն ստեղծեց վտանգավոր հետևանքներով հղի «թարմ» նախադեպ աշխարհի պետությունների համար․ Ստեփան Հասան- Ջալալյան
2026թ. հունվարի 3-ին ԱՄՆ-ն, ներխուժելով Վենեսուելայի ինքնիշխան տարածք և առևանգելով հիշյալ պետության ղեկավարին ու նրա կնոջը, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ և Հելսինկյան եզրափակիչ ակտում, ինչպես նաև 1970թ. հոկտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն պետությունների միջև բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող միջազգային իրավունքի սկզբունքների մասին» հռչակագրում ամրագրված միջազգային իրավունքի առնվազն
Զատիկը «մեծ» կամ «փոքր» չի լինում. Հայր Զաքարիա
Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի ֆեյսբուքյան գրառումը Եկեք վերջապես սրբագրենք սխալները․․․ Հունվարի 6-ին Հայոց Եկեղեցին նշում է Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնը: Շատերն անգիտությամբ երբեմն այն անվանում են «Փոքր Զատիկ»: Զատիկը «մեծ» կամ «փոքր» չի լինում: Այն Քրիստոսի Հարության տոնն է, որն այս տարի նշելու ենք ապրիլի 5-ին: Ս․ Ծննդյան տոնը բոլորի համար է՝ թե՛ ննջեցյալ
Շաբաթ օրվա առաքելությունը «նման էր այն գործողություններին, որոնք վերջին 40 տարիների ընթացքում իրականացրել է գրեթե յուրաքանչյուր նախագահ»․ Ռուբիոն մեկնաբանել է Վենեսուելայում ԱՄՆ ռազմական գործողության նպատակը
ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն կիրակի NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ շաբաթ օրը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությանը հանգեցրած ԱՄՆ ռազմական գործողության հիմնական նպատակը ԱՄՆ մուտք գործող թմրանյութերի շրջանառությունը դադարեցնելն էր, և որ Վենեսուելայում ընտրությունների անցկացումն այս փուլում «վաղաժամ» կլինի։ «Մենք կարևորում ենք ընտրությունները, կարևորում ենք ժողովրդավարությունը, կարևորում ենք այդ ամենը, սակայն թիվ մեկ
Լեւոն ԺԴ. Պէտք է, որ սիրելի Վենեզուելլայի ժողովրդի բարեկեցութիւնը գերակշռէ միւս բոլոր նկատառումներուն վրայ` երաշխաւորելով Երկրի ինքնիշխանութիւնը. Vatican News
Կիրակի` 4 Յունուար 2026-ին արտասանած Կիրակնօրեայ Մարեմեան աղօթքէն ետքը, Լեւոն ԺԴ. Սրբազան Պապը խօսքը ուղղելով Սուրբ Պետրոս հրապարակին վրայ աղօթքին մասնակցող հաւատացեալներուն եւ հեռուստակայաններու ու այլ լրատուամիջոցներու միջոցաւ աղօթքին հետեւողներուն ուզեց անգամ մը եւս իր մօտիկութիւնը արտայայտել բոլոր անոնց` որոնք սուգի ու ցաւի մէջ անցեալ օրերուն Զուիցերիոյ մէջ պատահած ողբերգութեան պատճառաւ։ «Աղօթքս կ՜ապահովեցնեմ զոհուած երիտասարդներուն,
ԱՄՆ պատվիրակության հետ հանդիպմանը Ալիևը բարձրացրել է Ադրբեջանին ուղղակի ամերիկյան օգնության տրամադրումը արգելող 907-րդ լրացման հարցը
«Ազատություն» – Ադրբեջանի նախագահը ԱՄՆ սենատորների և կոնգրեսականների հետ հանդիպմանն ընդգծել է, որ Ադրբեջանին ուղղակի ամերիկյան օգնության տրամադրումը արգելող 907-րդ լրացման պահպանումը չի համապատասխանում երկու երկրների միջև հարաբերությունների ներկայիս զարգացման մակարդակին: Իլհամ Ալիևը խոսել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների մասին՝ շեշտելով Բաքու–Երևան պայմանավորվածությունների պատմական նշանակությունը և նշել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը տարածաշրջանային խաղաղության ամրապնդման
Կենցաղային տվիչները չեն չափում շրջակա միջավայրի ֆոնային օդի որակը․ Լևոն Ազիզյան
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը Մթնոլորտային օդի որակի «թվերի» թակարդը Վերջին շրջանում լայն տարածում է ստացել օդի որակի կենցաղային տվիչների (sensor) գնումը տարբեր կայքերից և դրանց տեղադրումը ամենաանսպասելի վայրերում․ տնային գազի կաթսաների ծխատարների մոտ, ավտոկայանատեղիներում, պատշգամբներում, որտեղ պարբերաբար ծխում են, խոհանոցների կամ բուխարիների հարևանությամբ։ Արդյունքում ստացվում են չափազանց բարձր և
Թեև վիրահատությունից հետո Սրբազանը լավ է, սակայն դեռ որոշ ժամանակ կպահանջի, որպեսզի նա կազդուրվի. Տիգրան Աբրահամյանը՝ Միքայել Սրբազանի մասին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիվանդանոցում այցելեցի Շիրակի Թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին: Թեև վիրահատությունից հետո Սրբազանը լավ է, սակայն դեռ որոշ ժամանակ կպահանջի, որպեսզի նա կազդուրվի և վերադառնա շարք: Ամոթի զգացումը վաղուց կորցրած ու երկրի շահերը սակարգման հանած իշխանությունն այս օրերին էլ շարունակում է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ
Համատեղ նամակով դիմեք Եվրոպական քաղաքական համայնքի ղեկավարությանը. Վարդան Օսկանյանի առաջարկն ընդդիմությանը
Առաջարկ ընդդիմությանը
Ստիպված ենք արձանագրել, որ միջազգային իրավունքն ուժեղների համար չի գործում. Արմեն Բաղդասարյան
Միշտ է եղել այդպես, ուղղակի հիմա ավելի բացահայտ են գործում
Իրանում ցույցերի մեկ շաբաթվա ընթացքում առնվազն 16 մարդ է սպանվել. իրավապաշտպաններ
Իրանում ցույցերի մեկ շաբաթվա ընթացքում առնվազն 16 մարդ է սպանվել, կիրակի օրը հայտնել են իրավապաշտպան կազմակերպությունները: Չի նշվում, թե զոհերը ցուցարարներից են, թե իրավապահներից: Reuters-ը հաղորդում է, որ կտրուկ գնաճի դեմ բողոքի ցույցերը տարածվել են ամբողջ երկրում՝ կատաղի բախումներ առաջացնելով ցուցարարների և անվտանգության ուժերի միջև: Շաբաթվա ընթացքում ինչպես պետական լրատվամիջոցները, այնպես էլ իրավապաշտպան կազմակերպությունները հաղորդել
Արամայիս, դուք չեք կարող մտնել եկեղեցու խորան. Արա Զոհրաբյանը՝ կարգալույծ հռչակված նախկին հոգեւորականին
Արամայիս Թախմազյանը հեռացավ՝ ասելով, որ չի ցանկանում եկեղեցում վիճել
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Հունվարի 2-ի ժամը 08։00-ից մինչև հունվարի 4-ը ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ ՓԾ ստորաբաժանումները օպերատիվ արձագանքելով իրավիճակին Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով արգելափակումից դուրս են բերել 145 տրանսպորտային միջոց և
Հայտնվում ենք ջունգլիներում, որտեղ ուժեղն անում է՝ ինչ ուզում է, ինչը վատ նորություն է փոքր եւ ոչ ուժեղ պետությունների համար. Բենիամին Պողոսյան
Ի՞նչ տեղի կունենա, եթե որեւէ ժամանակ անց մեր հարեւան որեւէ պետություն որոշի, որ ինքն էլ կարող է գալ եւ Երեւանից առեւանգել երկրի ղեկավարին կամ հարված հասցնել երկրին, ինչը փաստորեն դառնում է ընդունելի նորմ:
Արվեստագետը տարիք չունի
14-րդ դարից ի վեր ճապոնական մշակույթում կա եզակի ու բացառիկ մի հասկացություն՝ իկիգայ, որ բառացի թարգմանվում է՝ «այն, հանուն որի իմաստ ունի ապրել», առավել կարճ՝ ապրելու իմաստ: Իկիգայը կյանքում նպատակ ունենալն է, որը ենթադրում է արժանի և արժանավայել գոյություն: Իկիգայը մոտիվացիա է, բարեկեցության վիճակ, երկարակեցության աղբյուր և ասոցացվում է կատարելության զգացողության հետ: Օկինավայի մշակույթում այն
«Դիմադրելով ոչնչացմանը». «National Catholic Register»-ն անդրադարձել է հայ գերիների վերաբերյալ Հռոմի պապին ուղղված նամակին
Անկախ նրանից, թե նման կոչը կհնչի հրապարակայնորեն, թե կհետապնդվի լուռ դիվանագիտության միջոցով, ինչպես հաճախ լինում է Հռոմի պապ Լեոյի դեպքում, կոալիցիան կարծում է, որ նրա ձայնը դեռ կարող է շարժել իրավիճակը՝ թեկուզ միայն միջազգային հանրությանը հիշեցնելով, որ սա փակված հարց չէ»
Զելենսկին ցանկանում է, որ երկրում ֆրանսիական և բրիտանական զորքեր տեղակայվեն
«Ազատություն». Ուկրաինան ցանկանում է, որ որպես անվտանգության երաշխիք երկրում ֆրանսիական և բրիտանական զորքեր տեղակայվեն, և դրանց ներկայությունն ամրագրվի Ռուսաստանի հետ խաղաղության հնարավոր համաձայնագրում, հայտարարել է Ուկրաինայի նախագահը։ «Ներկայությունը կարևոր գործոններից մեկն է. նույնիսկ «Կամավորների կոալիցիա»-ի գոյությունը կախված է նրանից, թե արդյոք նրանք պատրաստ են ուժեղացնել իրենց ներկայությունը»,- ինչպես հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն, արևմտյան երկրների ազգային
Եթե ՔՊ-ն ընտրվի օտար մայրաքաղաքները կորոշեն, թե ով է ՀՀ վարչապետը, ով է կաթողիկոսը, ով է Հայաստանի քաղաքացին անգամ. Րաֆֆի Հովհաննիսյան
ՀՀ-ն գոյություն չի ունենա, եթե ՔՊ-ն ընտրվի Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը Mediahub.am-ի հետ զրույցում մերժել է այս տարվա ընտրություններում ՔՊ-ի ընտրվելու տեսլականը՝ ասելով, որ այդ դեպքում Հայաստանը կգնա դեպի ոչ մի տեղ՝ դեպի մի անարժեք, անինքնություն, անհեռանկար տարածք. «Այդ տարածքի անունը կարող է էլի Երևան լինել, կամ Հայաստան…, բայց թե՛աշխարհագրականորեն, թե՛,
Նորավան-Լծեն-Տաթև, Թթուջուր-Նավուր ճանապարհներն ու Վարդենյաց լեռնանցքը փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է


















































