Օրվա լրահոսը

ԹՐԻՓՓ-ը մնում է առաջնահերթություն, ԱՄՆ-ից բարձրագույն մակարդակով հավաստիացումներ ունեմ․ Նիկոլ Փաշինյան

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ԹՐԻՓՓ-ի հետ կապված գործընթացները ոչ միայն չեն դանդաղել, այլև արագացել են

Վրաստանի անդամակցության բանակցությունները կասեցնելու ԵՄ 2024-ի որոշումը ճնշման քաղաքականություն է. Բոճորիշվիլի

Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանը նպատակ ունի մինչև 2028-ը դառնալ ԵՄ անդամ

Իշխանությունները կորցրել են իրենց լեգիտիմությունը. Ֆարմանյան

Այդ լեգիտիմությունն ավարտվում է այնտեղ, որտեղ ակնհայտ է դառնում, որ դրժել են իրենց բոլոր խոստումները. Ֆարմանյան

Ունենք լրջագույն պրոբլեմներ, և դրանց լուծումը մեր օրակարգի առաջնահերթությունների մեջ է. Փաշինյան

«Հասկանում ենք, որ այսօր հեռու ենք այդ կետից, բայց  գիտենք, որ ունենք անհրաժեշտ քաղաքական կամք, ռազմավարություն, տեսլական, թե ինչպես շարժվել այդ ուղղությամբ և ինչպես հասնել այդ կետին»

«Կիրակի օրվա համար դեպի Լառնակա 2 եվրոյով տոմս կա, մեր բարձրացրած թոշակով թոշակառուն կարա 5 հատ տուդա-աբրատնի տոմս առնի»

«Հարկերի դեմոնիզացիան դրա համար է գնում, որովհետեւ նրանք ուզում են մեր ժողովրդին հասցնեն էն վիճակի, որ տուկի թել ու բրինձ բաժանելով՝ տասնյակ հազարավոր ձայներ ստանան»։

Սպառնալիքներին զուգահեռ Ադրբեջանը շարունակում է պատմական հենքից զուրկ իր զավթողական ծրագիրը. Տաթևիկ Հայրապետյան

«Այ, սա են արդեն չորս տարի ակտիվ քարոզում Ադրբեջանում՝ պետական մակարդակով, իսկ սրան ՀՀ իշխանության ղեկին նստած Ալիևի կամակատարները հակադարձել չեն ուզում»

Մհեր Գրիգորյան. Այս ծրագրերը միտված են խթանելու տարածաշրջանային կայուն զարգացումը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ երկկողմ հանդիպմանը և հանդես է եկել ելույթով՝ կարևորելով այս հարթակը, որը հնարավորություն է ընձեռնում համադրելու պետական քաղաքականությունը և քաղաքացիական հասարակության փորձագիտական ներուժը: «Վարչապետ Փաշինյանի և ձեր բոլորի մասնակցությունն այսօրվա միջոցառմանը վկայում է մեր համագործակցության խորության և այն ընդհանուր հանձնառության մասին, որով առաջնորդվում ենք՝ կառուցելու առավել կայուն

Թուրքիայի դպրոցում այսօր հրաձգության հետևանքով 4 մարդ է զոհվել, 20-ը՝ վիրավորվել

Սա տեղի է ունեցել ընդամենը մեկ օր անց այն դեպքից, երբ մեկ այլ դպրոցական Շանլիուրֆա նահանգի դպրոցում վիրավորել էր 16 մարդու և հետո ինքնասպան եղել։

Մթնոլորտային օդի որակը հանրապետությունում

🚗💨Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 7-13-ը (2026թ․) ✅ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ ապրիլի 7-9-ը և 12-13-ը, ◾️ Նոր Նորքում՝ ապրիլի 8-ին, ◾️ Շենգավիթում` ապրիլի 10-ին, ◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել։ ✅ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Նոր Նորքում՝ ապրիլի 7-ին, ապրիլի 9-13-ը, ◾️ Կենտրոնում՝ ապրիլի 9-ին և

«Ես ասում եմ՝ էդ շանսը կա՝ «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստան»-ը եւ ԲՀԿ-ն պարզապես չեն հաղթահարում անցողիկ շեմը»․ Փաշինյան

«Սա շատ լավ առաջարկ է Հայաստանի ժողովրդին՝ էդ բոլորին նստեցնել Նոյան Տապանը եւ բաց թողնել բաց նավարկության դեպի համաշխարհային պատմության օվկիանոս»։

Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում. «Գեղարդ»

Թուրքական կողմը, օրինակ, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, թեկուզև Բաքվի ճնշմամբ, պայմանավորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացով. Ադրբեջանի սերտ գործընկեր և քրդական պետության ստեղծման ջատագով Իսրայելի և նրա հակառակորդ Թուրքիայի միջև խնդիրները չեն խոչընդոտում նրանց տնտեսական համագործակցությանը, իսկ Հյուսիսային Կիպրոսի հարցում Բաքուն առերևույթ չի բացառում անկախության ճանաչումը:

Մեզ համար էական նշանակություն ունի նույնիսկ մեկ ժամը, որ խափանման միջոցը փոխվի. Վարդեւանյան

 Որովհետեւ այդ մեկ ժամը կարող է ծառայել քաղաքական գործընթացներին պատշաճ մասնակցության համար. փաստաբան

Քննչական կոմիտեն քննում է Սուրբ Աննա եկեղեցում Դավիթ Մինասյանին հարվածելու դրվագը

Գործը հարուցված է խուլիգանության և պաշտոնյայի գործունեությունը խոչընդոտելու հոդվածներով: Երեկ կալանքից ազատ արձակված Դավիթ Մինասյանը հենց այդ հոդվածներով է մեղադրվում, եղբայրը՝ Միքայելը, օժանդակելու, իսկ հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը՝ այս ամենը կազմակերպելու համար:

Ինչո՞ւ է Իրանի կողմից Հորմուզի նեղուցի խելացի կառավարումը օրինական և պաշտպանական քայլ

Վերջերս որոշ անորոշություններ են առաջացել Իրանի կողմից Հորմուզի նեղուցի խելացի կառավարման և տարբեր երկրների, հատկապես թշնամական պետությունների առևտրային նավերից տուրք գանձելու վերաբերյալ։ Ոմանք անտեղյակորեն այս քայլը անվանում են «ծովային շանտաժ» կամ միջազգային իրավունքի խախտում։ Սակայն իրականությունն այլ է։ Եկեք իրավական և տրամաբանական հիմնավորումներով դիտարկենք այս հարցը։ Հորմուզի նեղուցը Իրանի տարածքային ջրերի մի մասն է Հորմուզի

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել հանցավորության կանխարգելման մեխանիզմներին

Միջոցառմանը մասնակցել են շուրջ 25 զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ֆրանսիայում հանդիպումների ընթացքում անդրադարձ կատարվեց Արցախի հայ բնակչության բռնի տեղահանման և այդ ոճրագործության հետևանքներին

Շարունակվում են Արցախի պատվիրակության հանդիպումները Ֆրանսիայում 2026 թվականի ապրիլի 14-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը և նրան ուղեկցող պատվիրակությունը հյուրընկալվեցին Ֆրանսիայի Ազգային ժողովում, ուր մասնակցեցին Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի Նախագահ, ԱԺ պարգամավոր Էմանուել Մանդոնի նախաձեռնությամբ կազմակերպված «Մենք ենք ,մեր սարերը» գրաֆիկական վեպի և համանուն ցուցահանդեսի բացման արարողությանը։ Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ, Սենատի անդամներ,

«Եթե շարունակեցին ձերբակալությունները, կարող է մինչև ընտրություններ չհասնեն․ ժողովրդի համբերության բաժակը լցվի, դուրս գան, ցույց տան իրենց տեղը»․ Իշխան Սաղաթելյան

Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ «Նիկոլի լարած թակարդը», որ փորձում են շատերը մտնել դրա մեջ և չհամագործակցելու մասին հայտարարություններ անել, դա վնասում է այս օրակարգի շուրջ լիարժեք և ամբողջական համագործակցությանը։

Հայաստանն ու Ադրբեջանը կարող են զգալ Իրանի դեմ ամերիկյան շրջափակման հետևանքները. CNN

News.am. Իրանական նավահանգիստների ամերիկյան շրջափակումը հարվածելու է ոչ միայն Թեհրանի խոշորագույն առևտրային գործընկերներին՝ Չինաստանին, Թուրքիային, Հնդկաստանին ու Պակիստանին, այլև Ադրբեջանին ու Հայաստանին։ Վերջիններս 2024 թվականին ներառված են եղել իրանական ապրանքների խոշոր ներկրողների ցանկում։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Observatory of Economic Complexity-ի տվյալներին։

Հովհաննես Իշխանյանը պնդում է՝ հարցեր հնչեցնելու հնարավորություն չի եղել, ՀԼԱ նախագահն այլ կարծիքի է

Քննարկումն ուշ է սկսվել խցանումների պատճառով, բանախոսներն այլ հանդիպումներ ունեին

«Արգելված ֆիլմը» արդեն հասանելի է Հանրայինի յութուբյան էջում

Դատարանը վերջերս որոշում հրապարակեց, որով արձանագրվեց, որ հեղինակը խախտել է Հանրային հեռուստաընկերության հեղինակային իրավունքները։ Ավելի վաղ հեղինակը խախտել էր նաև ֆիլմի հանձնման ժամկետները։

«Bel Suono-ն ապացուցում է, որ նույնիսկ հիմա հնարավոր է ստեղծել թարմ բան՝ հիմնված համաշխարհային երաժշտական մշակույթի դարավոր ավանդույթների վրա»

Հայ երաժշտասերին ծանոթ, աշխարհում միակ Bel Suono (իտալերենից՝ գեղեցիկ ձայն)  ռուսական դաշնամուրային տրիոն, որը հանդես է գալիս դասական քրոսովերի պրոգրեսիվ ժանրում, ընթացիկ տարեսկզբից նշում է իր հիմնադրման 15-ամյակը` հոբելյանական մեծ շրջագայությամբ: Հերթական կանգառը Երևանն էր: «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած համերգի ընթացքում դաշնամուրային տրիոյի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչեցին տրիոյի դաշնակահարների ստեղծած օրիգինալ երաժշտությունից,

Սամվել Վարդանյանի գործն այն անհերքելի փաստարկն է, որը միշտ կարելի է «հրամցնել» նիկոլական ռեժիմի ժողովրդավարության մասին բարբառող ցանկացած ճարտասանի. Ռուբեն Մելիքյան

Երկու տարի առաջ այս օրը՝ 2024թ. ապրիլի 15-ին, տեղի ունեցավ մի սահմռկեցուցիչ հանցանք։ Ընդդիմադիր հայացքներ ունեցող, որևէ քաղաքական ուժի ներկայացուցիչ չհանդիսացող մի երիտասարդ տղա՝ Սամվել Վարդանյանը, լինելով ձերբակալված, լինելով ոստիկանության ԼԻԱԿԱՏԱՐ վերահսկողության ներքո, ենթարկվեց դաժան հաշվեհարդարի ու զազրելի խոշտանգման։ «Անհայտ» դիմակավորների կողմից։

Վախենում են՝ հանկարծ Սամվել Կարապետյանը կշփվի ժողովրդի հետ, ու ժողովուրդը կհավատա նրան. Նարեկ Կարապետյան

Դատախազը միջնորդել է եւս երեք ամսով երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը

ԱՄՀ ներկայացուցիչների հետ հանդիպումները հնարավորություն են տվել ամրապնդել համագործակցությունը՝ ուղղված ՀՀ-ում մակրոտնտեսական և ֆինանսական կայունության ապահովմանը

ԱՄՀ ներկայացուցիչներ Յարա Գիլքրիստի և Անտոնիո Մանզաներայի հետ քննարկվել են ֆինանսական հատվածի զարգացումները, կարգավորող շրջանակները և ֆինանսական նորարարությունների հետ կապված արդի մարտահրավերները։

«Եթե գնային քաղաքականությունը լավը լինի, միայն մեր ընտանիքը չէ, ցանկացած տնտեսվարող կուզենա»․ Սուքիասյանը՝ Ադրբեջանի տարածքով արտահանման մասին

Այն, որ ՀՀ-ն ցանկանում է ռուսական կողմից վերցնել երկաթուղու կոնսեսիոն կառավարումը՝ ըստ Խաչատուր Սուքիասյանի՝ ձեռնտու է նաև ռուսների համար․ «Գիտեմ՝ այսօր բավականին ֆինանսական ու տարբեր խնդիրներ կան»։

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

Գործը դատարան է ստացվել ապրիլի 14-ին, մակագրվել է դատավոր Մերի Մոսինյանին։

«Այսօր Կիրանցի դպրոցի աշակերտները Ադրբեջանից 50 մետր հեռավորության վրա դասի են գնում, 30 մետր հեռավորության վրա՝ ֆուտբոլ խաղում»

«1988 թվականից սկսած՝ չենք հասկացել, թե ինչ ենք անում եւ արել ենք ամեն ինչ ինքներս մեր դեմ»,- նշեց Փաշինյանը։

Նախահեղափոխական Հայաստանում իշխանությունն էր ընտրակաշառք բաժանում ու ընտրություններ կեղծում, հիմա՝ ընդդիմությունը. Բաբկեն Թունյան

Նախկինում ընդդիմությունը պայքարում էր, որ ընտրությունները չկեղծվեն, հիմա իշխանությունն է ամենաշահագրգիռ կողմը, որ ընտրությունները լինեն արդար և թափանցիկ, իսկ ընդդիմությունը պայքարում է, որ կարողանան կեղծել:

Անահիտ Մանասյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ հաստատված սերտ, կայուն և արդյունավետ համագործակցությունը

Անդրադարձ է կատարվել նաև ատելության խոսքի և անհանդուրժողականության դեմ պայքարի կարևորությանը` հատկապես խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։

ՀՅԴ-ն առաջարկում է ընդդիմության միասնական հանրահավաք անցկացնել

Դա նոր առաջարկ չէ, ամիսներ առաջ էլ ենք այն հնչեցրել. Իշխան Սաղաթելյան

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930