Օրվա լրահոսը
Փաշինյան-Միշել հանդիպումը մեկնարկել է
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Բրյուսելում ընթանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։
«Մտավախություն ունեմ, որ այս ձևաչափը կարող է փորձել ստվերել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձևաչափը». Արա Այվազյանը՝ 3+2 ձևաչափի մասին
ԱԳ նախկին նախարարն ասաց՝ հուսով է, որ մեր դիվանագետները լավ հաշվարկել են այն սպառնալիքները, որոնք կարող են առաջանալ այս ձևաչափի հետագա աշխատանքի հետ կապված:
«Հայաստան տեղափոխվելն իմ լավագույն որոշումն էր». ամերիկահայ Մելանյա Մելիքյան
ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՎԱՆ (դեկտեմբեր 14, 2021) – Մելանյա Մելիքյանը ծնվել է Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում` իրանահայերի ընտանիքում: 2009 թվականին մասնակցել է «Դեպի Հայք» ծրագրին, սակայն հայրենադարձության միտքը երբեք առաջնահերթություն չէր համարում: 11 տարի ապրելով և աշխատելով Նյու Յորքում՝ փորձում էր մասնագիտական և անձնական որոշում կայացնել` ուր գնալ հաջորդիվ: Մի որոշում, որը նրան հետապնդում էր արդեն տարիներ:
Ի՞նչ հարաբերությունների մեջ է «Բալասանյան դաշինք»-ի քաղաքապետը ՔՊ-ական փոխքաղաքապետերի հետ
Aravot.am-ը Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանից հետաքրքրվեց, թե ստացվո՞ւմ է ՔՊ-ական փոխքաղաքապետերի հետ աշխատանքը․ բարդություննե՞ր, տարաձայնություններ չկա՞ն։ Հիշեցնենք, որ «Բալասանյան դաշինք»-ի՝ ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելը բուռն քննադատության էր արժանացել գյումրեցիներից շատերի, հատկապես դաշինքի ընտրազանգվածի կողմից։ Այս երկու քաղաքական ուժերի համագործակցության արդյունքում փոխքաղաքապետեր էին նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, մեկը՝ Դավիթ Առուշանյանն է՝ զբոսաշրջային ոլորտի մասնագետ, մյուսը՝ Պաշտպանության
Ալեն Սիմոնյանը հուշամեդալներով է պարգեւատրել Հանրային հեռուստաընկերության աշխատակիցների
Դեկտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության աշխատակիցներին` գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի գլխավորությամբ: 2021 թվականը Հանրային հեռուստաընկերության համար հոբելյանական է. Առաջին ալիքը նշում է հիմնադրման 65-ամյակը: Խորհրդարանի ղեկավարը, շնորհավորելով հեռուստաընկերության հիմնադրման 65-ամյակի առթիվ, շնորհակալություն է հայտնել աշխատակիցներին՝ բարձրորակ հեռուստատեսային բովանդակություն ապահովելու եւ պրոֆեսիոնալ աշխատանքի համար: ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է,
Կարինե Նալչաջյան. «Իշխանության իրականացրած ձերբակալությունները պատիվ են բերում, այդ մարդկանց ազնիվ լինելը, հայրենիքին նվիրված լինելը ավելի շեշտվում է»
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության անդամ, հոգեբան Կարինե Նալչաջյանը «Հայելի» ակումբում վերլուծելով այսօր Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, վերջին շրջանում տեղի ունեցած ձերբակալություններն ու կալանավորումները՝ ասաց. «Այն, ինչ տեղի է ունենում այսօր, սպասելի է: Երբ համադրում, վերլուծում ես փաստերը, կերպարները, մանավանդ ՏԻՄ ընտրություններից հետո, նույնիսկ շատ պարզ հայացք ունեցող մարդկանց հասկանալի է դառնում, որ շատ բան մարդկանց
5 մեդալ՝ Մեգապոլիսների 6-րդ միջազգային առարկայական օլիմպիադայում
Հայ աշակերտները մասնակցել են Մոսկվայի քաղաքապետարանի կազմակերպած Մեգապոլիսների 6-րդ միջազգային օլիմպիադային և անհատական մրցույթում նվաճել են 3 արծաթե, 2 բրոնզե մեդալ՝ թիմային հաշվարկում արժանանալով 2-րդ կարգի մրցանակի, իսկ բլից-տուրում՝ խրախուսական գավաթի: Օլիմպիադան անցկացվում է «Մաթեմատիկա», «Ինֆորմատիկա», «Ֆիզիկա» և «Քիմիա» առարկաներից. յուրաքանչյուր առարկայից մասնակցել են Երևանի ուսհաստատությունները ներկայացնող 2-ական աշակերտ: Մեգապոլիսների 6-րդ միջազգային առարկայական օլիմպիադան անցկացվել
Տեսչական մարմինը Արարատի մարզում առանց ամենամյա տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացության շահագործվող հեղուկ գազի լիցքավորման կետ է հայտնաբերել
«Ծաղիկ Մուրադյան Երվանդի» Ա/Ձ-ն ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ տուգանք 1 000 000 դրամ
Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանում նախատեսվում է կազմակերպել «Աստծո շունչը. Հայաստանն ու Աստվածաշունչը» խորագրով ցուցահանդես
Դումանյանն ընդգծել է, որ Հայաստանի համար կարևոր է մեր երկրի ու ժողովրդի պատմությունը ներկայացնել առաջադեմ աշխարհին` նշելով, որ առաջարկվող ցուցադրությունն այդ առումով արդյունավետ միջոց է
Կարեն Անդրեասյանը Վենետիկում մասնակցում է ԵԽ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդաժողովին
Բարեփոխումներն ենթադրում են ազատազրկման ավանդական գաղափարախոսությունից անցում դեպի վերասոցիալականացման և վերականգնողական արդարադատության գաղափարախոսությանը, որի էությունը ազատազրկմանն այլընտրանքային միջոցներով պատժի նպատակներին հասնելն է, այդ թվում նաև` պրոբացիայի ծառայությունների գործունեության արդյունքում:
«Իրական խաղաղության կարելի է հասնել միայն երիտասարդության ներգրավմամբ»
Վաշինգտոն – Երիտասարդներ Հայաստանից և Արցախից նկարագրեցին իրենց կյանքն այսօր հատուկ վեբինար քննարկման ժամանակ, որը կազմակերպվել էր Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) կողմից ս.թ. դեկտեմբերի 10-ին, և որի մոդերատորն էր Հայաստանում Համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը։ Պանելային քննարկման նպատակն էր լսելի դարձնել հայ երիտասարդների ձայնը և հնարավորություն ընձեռել կիսվել իրենց մտքերով այսօրվա իրականության մասին, որին նրանք
Հետմահու շնորհված պետական պարգևները Արագածոտնում հանձնել են պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին
Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանի, Արագածոտնի մարզի զինվորական կոմիսար Անուշավան Ասատրյանի, համայնքների ղեկավարների ուղեկցությամբ, Արցախյան պատերազմում անմահացած զինծառայողների ընտանիքներին է հանձնել հետմահու շնորհված պետական պարգևները: «Ինձ համար պատիվ է մեր հերոսների օջախներում լինելը: Այսօր այցելել եմ, որպեսզի իմ խոնարհումն ու պատրաստակամությունը ասեմ, որ ծառայելու եմ այս սրբավայր օջախներում: Ձեզ նման հերոսածին ընտանիքները
Հակառակորդի առաջխաղացման մասին զինծառայողը զեկուցել է, կրակելու հրաման չի ստացել. պնդում է կալանավորված գերու փաստաբանը. «Ազատություն»
Քննչական կոմիտեն մինչդեռ հայտարարում է, որ զինծառայողները, ունենալով զենք կիրառելու իրավասություն, մարտական դիրքի վրա հարձակված ադրբեջանցի զինծառայողներին վնասազերծելու, զինաթափելու փոխարեն փորձել են բանակցություններ վարել դիրքի պահպանության տարածք ներխուժած հակառակորդի հետ։
Արդյոք համակարգը պատրաստ է անկանխիկ գործարքների ավելացմանը․մեկնաբանում է ԿԲ նախագահը
Մարտին Գալստյանն ասում է՝ ԿԲ-ն ամեն օր մտածում է՝ ինչ անել, որ անկանխիկ գործարքների ծավալի ավելացման դեպքում համակարգն անխափան աշխատի:
Մեծամորի հնավայրից հայտնաբերվել և թանգարանի հատուկ զետեղարանում է ցուցադրվում Հայաստանի տարածքից հայտնի ամենահին ոսկե զարդը
Մեծամորի հնավայրում, ավելի քան հիսուն տարի ընթացող պեղումների ընթացքում բացվել են պարսպապատ միջնաբերդ` պալատական և տնտեսական շինություններով, եզակի սրբարաններ` զոհարաններով, երկնային մարմինների դիտումների համար նախատեսված հարթակ-«աստղադիտարան», մետաղի մշակութային ամբողջական ցիկլ ներկայացնող հալոց-ձուլարանների «արտադրամաս», վաղ բրոնզեդարյան` հում աղյուսով կառուցված, կլոր հատակագծով կացարաններ, ուշ բրոնզեդարյան-երկաթեդարյան քաղաքային թաղամաս և հսկայական դամբարանադաշտ: Թանգարանի հավաքածուն կազմում է շուրջ 28․ 000
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 7.75 տոկոս
2021թ. դեկտեմբերի 14-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 7.75%: 2021թ. նոյեմբերին արձանագրվել է 1.7% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.3% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է՝ ամսվա վերջին կազմելով 9.6%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս՝ նախորդ ամիսների կայուն վարքագծից հետո նոյեմբերին ավելացել է՝ կազմելով 8.4%։ ՀՀ հիմնական գործընկեր
Մարզաձևի զարգացմանն ուղղված պետական աջակցության մեծ ծրագրեր են նախատեսվում. Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախի ֆուտբոլային լիգայի անդամ ակումբների ներկայացուցիչներին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է Արցախի ֆուտբոլային լիգայի անդամ ակումբների ներկայացուցիչներին: Քննարկվել են ակումբների ֆինանսական խնդիրներին և հանրապետության շրջանների ֆուտբոլային մարզադաշտերի սպասարկմանը վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը հավաստիացրել է, որ բարձրացված բոլոր խնդիրներին կտրվեն պատշաճ լուծումներ, իսկ գալիք տարվա ընթացքում մարզաձևի զարգացմանն ուղղված պետական աջակցության մեծ ծրագրեր են նախատեսվում: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Եթե դեմ քվեարկեն պաշտոնանկությանը՝ նշանակում է, որ ստորագրում են Ալեն Սիմոնյանի ասածների տակ. Ագնեսա Խամոյան
Նրա խոսքով՝ Ալեն Սիմոնյանն արել է հայտարարություններ, որոնք հավակնում էին դառնալ ՌԴ-ի հետ դիվանագիտական սկանդալի առարկա։ «Առհասարակ, Ալեն Սիմոնյանի պահվածքը համապատասխան չէ ԱԺ նախագահի պաշտոնին։ Նա անհարկի միջամտություններ է անում ընդդիմադիր պատգամավորների ելույթներին։ Տպավորություն է, որ նա վերեւում նստած է որպես ՔՊ-ի ԱԺ նախագահ։ Նա չի հասկանում այդ պաշտոնի լրջությունը եւ չի հասկանում, որ ինքը հավասարակշռություն պետք է պահի։ Նա պահելու փորձեր արել է, բայց երեւի համապատասխան մարդուց հաղորդագրություն ստացավ եւ փոխեց վարքագիծը»,-նշեց պատգամավորը։
Բագրատ Սրբազան Գալստյանը, Գրիգորի Խաչատուրովը և Հրանտ Թոխատյանը պատրաստ են անձնական երաշխավոր հանդիսանալ Աշոտ Մինասյանի խափանման միջոցը փոխելու դեպքում
Ս.թ. 2021թ. Դեկտեմբերի 13-ին՝ Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, Եպիսկոպոս Բագրատ Սրբազան Գալստյանը, ՀՀ ԶՈՒ պահեստազորի գեներալ-մայոր, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Գրիգորի Խաչատուրովը, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, պատրաստակամություն են հայտնել Աշոտ Մինասյանի խափանման միջոցը անձնական երաշխավորությամբ փոխելու դեպքում հանդիսանալ անձնական երաշխավոր: Աշոտ Մինասյանի պաշտպանության խորհուրդ
Բժիշկը կալանավորվել է. Արցախի դատախազության բացահայտումը
Եթե դուք նույնպես տուժել եք Կ. Տերտերյանի գործողությունների հետևանքով, կարող եք դիմել ԱՀ քննչական կոմիտե կամ դատախազություն:
Տարին կավարտվի 8.4% գնաճով
ԿԲ նախագահի վստահեցմամբ՝ ներկայիս 9.6% գնաճի համեմատ տարին կավարտվի 8.4% գնաճով
Կարճված գործի հետ կապված իրար շնորհավորելու փոխարեն, պետք է իրար ցավակցենք, որ ունենք ժամանակային, մարդկային և հեղինակային ռեսուրսի արժեք չիմացող իշխանություն. Հովհաննես Ղազարյան
Ցավոք, արված թե՛ լավի, թե՛ վատի հետևանքները տարիների հետո են զգացվում, իսկ ժամանակը հիմա մեր դեմ է աշխատում
«Ազատազրկված անձինք ուրախանում են, ասում՝ ինչ լավ է զրուցեցինք, թեթևացանք». Նարե Հովհաննիսյան
Նաև այս խնդրի հաղթահարման համար իրականացվում է «Մարդիկ ճաղերից այն կողմ. ամրապնդելով ազատազրկված անձանց և հասարակության միջև կապը» ծրագիրը, որի շրջանակներում ստեղծվել է www.prisoninitiatives.am մեդիա հարթակը, որտեղ ներկայացվում են ազատազրկված անձանց խնդիրները հանրայնացնող տեսաֆիլմեր, ֆոտոպատմություններ և հոդվածներ:
Ակտում կեղծ տեղեկություններ են ընդգրկվել ապօրինի հատված ծառերի քանակի վերաբերյալ. պաշտոնատար անձի կողմից չարաշահումներ կատարելու գործն ուղարկվել է դատարան
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
«Ոչ միայն վատ բան չկա, այլեւ ամեն ինչ շատ լավ է»․ տեղակալը՝ Արթուր Դավթյանի՝ դհոլ նվագելու մասին
Յուրաքանչյուրը կարող է մասնակցել որեւէ միջոցառման եւ մասնակցել այնպես, ինչպես ուզում է
Մարտին Գալստյան․ «Արտաքին հատվածից Հայաստանի տնտեսության վրա ակնկալվում է զգալի գնաճային ազդեցություն»
ԿԲ կանխատեսումներով՝ գնաճի որոշակի արագացում է սպասվում
Կորոնավիրուսային հիվանդությամբ հոսպիտալացվածների 95,3 %-ը պատվաստված չէ. ԱՆ
7 266 դրական թեստավորվածների 94,6%-ը պատվաստված ՉԷ, * 1595 հոսպիտալացվածների 95,3%-ը պատվաստված ՉԷ, * 182 ինտենսիվ թերապիայի կարիք ունեցողների 94%-ը պատվաստված ՉԷ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
Որեւէ մեկը կա, որ մտածում է՝ Թուրքիան ու Ադրբեջանն ուզում են Հայաստանի տնտեսությունը զարգանա՞
«Եթե տնտեսական ինտեգրումը տնտեսական փոխշահավետության սկզբունքով է, միանշանակ դրական է: Բայց այստեղ ի՞նչ փոխշահավետության մասին է խոսքը: Որեւէ մեկը կա, որ մտածում է՝ Թուրքիան ու Ադրբեջանն ուզում են Հայաստանի տնտեսությունը զարգանա՞, Հայաստանը բարգավաճի, ունենա տնտեսական աճ, հզորանա՞ եւ իր խնդիրները, այդ թվում եւ պատմական, դնի՞: Սա տնտեսական ներխուժման դասական ձեւ է»,-այսօր «Հայելի» ակումբում կազմակերպված ասուլիսում
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել Երևանի քաղաքապետարանի և մի շարք տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել Երևանի քաղաքապետարանի և մի շարք տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ: Հանձնաժողովը պարզել է, որ Երևան քաղաքի ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով 2017- 2021 թթ. կազմակերպված գնման ընթացակարգերի շրջանակում Երևանի քաղաքապետարանի և մի շարք տնտեսավարող սուբյեկտների դրսևորած վարքագիծը կարող է պարունակել հակամրցակցային համաձայնության, տնտեսական գործունեության համակարգման, ինչպես նաև պետական մարմինների և
«Ենթադրում եմ՝ նման հիմքեր եղել են, եթե հայտարարել է»․ դատախազի տեղակալը՝ Արայիկ Հարությունյանի եւ «Այբ»-ի մասին
Թե ինչ հիմքեր են եղել եւ արդյոք դրանք պե՞տք է պարտադիր հիմք դառնային՝ գործ հարուցելու համար, ապա ուսումնասիրություն կատարողը չի կարող դա իմանալ


















































