Լրահոս
Օրվա լրահոսը

Հետմահու շնորհված պետական պարգևները Արագածոտնում հանձնել են պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին

Դեկտեմբեր 14,2021 17:42

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանի, Արագածոտնի մարզի զինվորական կոմիսար Անուշավան Ասատրյանի, համայնքների ղեկավարների ուղեկցությամբ, Արցախյան պատերազմում անմահացած զինծառայողների ընտանիքներին է հանձնել հետմահու շնորհված պետական պարգևները:

«Ինձ համար պատիվ է մեր հերոսների օջախներում լինելը: Այսօր այցելել եմ, որպեսզի իմ խոնարհումն ու պատրաստակամությունը ասեմ, որ ծառայելու եմ այս սրբավայր օջախներում: Ձեզ նման հերոսածին ընտանիքները պետք է ուղեցույց դառնան ապրողներիս համար: Խոնարհվում եմ մեր եղբայրների, հերոսների հիշատակի առաջ»,- ասել է մարզպետը զոհված զինծառայողների ընտանիքների հետ հանդիպմանը, ապա վերջիններիս է հանձնել հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու շնորհված «Մարտական ծառայություն» մեդալները:

Հավերժ փառք ու խոնարհում:

Արագածոտնի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031