Օրվա լրահոսը
Միքայել Համբարձումյանը ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Միքայել Վազգենի Համբարձումյանը ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր և առաջիկայում նախատեսում է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի գործունեության շրջանակներում զբաղվել պահեստազորում գտնվող ԱԱԾ սպաներին բացարձակապես անվճար քրեաիրավական ուղղությամբ փաստաբանական ծառայությունների մատուցմամբ, որի հետ կապված մեր աշխատակիցները կարող են դիմել ՀԿ-ի գրասենյակ (ընդունելության օրերի և ժամերի մասին լրացուցիչ
ռեԱրմենիա հարթակում մեկնարկեց «Հակոբավանքի վերածնունդը» նախագիծը
2021 թվականի դեկտեմբերի 6-ին «ռեԱրմենիա» համագործակցության և դրամահավաքի հարթակում մեկնարկել է «Հակոբավանքի վերածնունդը» նախագիծը: reArmenia.com հարթակի պաշտոնական կայքում արդեն հասանելի է «Հակոբավանքի վերածնունդը» նախագծին նվիրաբերություն կատարելու հնարավորությունը։ Պաշտոնական մեկնարկի միջոցառման խոսնակներն էին Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ով միջոցառմանն էր միացել առցանց տարբերակով, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ու Հայկական
Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում. անասնագոմի տարածքում հայտնաբերվել է մասամբ հոշոտված կնոջ դի. shamshyan.com
Այսօր` դեկտեմբերի 6-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի «Թափեր» կոչվող վայրում՝ անասնագոմի տարածքում, դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ֆիլիպ Ստեփանյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները Ակունք
«Լրագրողները պատմում էին, թե իրենց ինչ կտտանքների էին ենթարկում, որ նրանցից խլեն իրենց ունեցած տեղեկությունները». Մանե Գրիգորյան
«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը ցավով նշեց՝ մեր մեդիադաշտը տարօրինակ կերպով մեծանում է, բայց դրանից ԶԼՄ-ների որակը ոչ թե բարձրանում է, այլ անկում է ապրում:
ՏԻՄ ընտրությունների հաջողությունները միասնաբար դիմադրելու արդյունք են. ՀՅԴ
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը
Լռել՝ մինչև նոր պատերա՞զմ
Սոչիի հանդիպումից անցավ 10 օր։ Ի՞նչ է կատարվել Սոչիում, ի՞նչ են համաձայնեցրել, ի՞նչ են բանակցում փոխվարչապետները, ու՞ր է գնում պրոցեսը։ Այս հարցերը մի շաբաթ է՝ մարդիկ իրար են տալիս, բոլորը՝ բոլորին։ Պատասխաններ չկան։ Տեղյակ է Նիկոլը, տեղյակ է Մհեր Գրիգորյանը։ Մամուլից իմանում ենք, որ հարցի շուրջ ՔՊ փակ նիստ է եղել։ Մե՞զ ինչ։ Այդ ընթացքում
ՀՔԱՎ իրավաբանները գերեվարված զինծառայողների գործերով դիմել են Եվրոպական դատարան
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբաններ Արայիկ Զալյանը և Անի Չատինյանը 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված 3 զինծառայողի գործերով դեռևս այս տարվա սկզբին հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումներ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ ՄԻԵԴ-ը հրատապ միջոցներ չի կիրառել, բայց Դատարանի պահանջով հիմնական գանգատներ են ներկայացվել։ Բացի 44-օրյա պատերազմի հետևանքով գերեվարված անձանց գործերով ներկայացված գանգատներից՝ գանգատ է ներկայացվել
Ռուսաստանում 2 քաղաքացիների մոտ հաստատվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը
Ռուսաստանում 2 քաղաքացիների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամ՝ «օմիկրոն»: Այս մասին հայտնել են «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունից: Ընդհանուր առմամբ հետազոտվել են Հարավաֆրիկյան Հանրապետությունից ժամանած 10 քաղաքացի, որոնց մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս: Գերատեսչությունից նշել են, որ ձեռնարկում են անհրաժեշտ քայլեր բնակչությանը նոր շտամից պաշտպանելու համար: Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Հայ-ֆինլանդական քննարկումներ՝ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերի շուրջ
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև Դեկտեմբերի 6-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, իսկ ֆիննական կողմից՝ Ֆինլանդիայի ԱԳՆ Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Մարիա Լիիվալան: Կողմերը քննարկեցին
Կրեմլում հակավաքսերի թեզերը համեմատել են Հիտլերի ռազմավարության հետ
Պատվաստումներից հրաժարվելու քարոզչությունը հիշեցնում է Ադոլֆ Հիտլերի՝ ԽՍՀՄ բնակչությունը վերացնելու ծրագրերը: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահի աշխատակազմի հանրային նախագծերի կառավարման ղեկավար Սերգեյ Նովիկովը: «Այժմ՝ կորոնավիրուսի համավարակի ժամանակ, բոլորը սկսում են խոսել պատվաստումների մասին, առաջ է գալիս հակավաքսերի շարժում, մինչդեռ Հիտլերն իր հրամանատարներին օկուպացված տարածքներում սևով սպիտակի վրա գրել էր. ռուսների համար՝ ոչ մի պատվաստանյութ
Ապարանի ոստիկանապետը՝ ընտրատեղամասում
Երեկ երեկոյան ահազանգ ստացվեց, որ ոստիկանության՝ Ապարանի բաժնի պետ Աշոտ Հայրապետյանը գտնվում է Ապարան խոշորացված համայնքի Լուսագյուղ բնակավայրի 17/59 տեղամասում: Ահազանգի հետքերով տեղամաս մեր այցելության պահին ոստիկանապետն իսկապես այնտեղ էր: Հիշեցնենք, երեկ Ապարան խոշորացված համայնքում նույնպես ավագանու ընտրություններ էին: Տեղամասի հանձնաժողովի նախագահ Ոսկան Քոչարյանն Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ ընտրողներից մեկը, երբ քվեարկություն կատարելուց հետո
Հայաստանի ուժեղագույն ծանրորդները Տաշքենդում կմասնակցեն աշխարհի առաջնությանը
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները մեկնել են Ուզբեկստան, որտեղ դեկտեմբերի 7-ին մեկնարկելու է մարզաձեւի աշխարհի առաջնությունը: Տաշքենդի մրցահարթակում Հայաստանը կներկայացնեն 10 ծանրորդներ (1 կին, 9 տղամարդ): Նրանք են. 81 կգ՝ Տաթեւ Հակոբյան, 81 կգ՝ Ռաֆիկ Հարությունյան, 89 կգ՝ Անդրանիկ Կարապետյան, 96 կգ՝ Հակոբ Մկրտչյան եւ Դավիթ Հովհաննիսյան, 102 կգ՝ Սամվել Գասպարյան եւ Արսեն
«ՔՊ-ն սրանով հաստատեց, որ արդեն կան բանավոր զիջումներ»․ Արմեն Ռուստամյան
Իրենք խուսափում են հրապարակայնացնել այն գործընթացը, որն այսօր տեղի է ունենում ժողովրդի թիկունքում
Դեկտեմբերի 6-ի դրությամբ Հայաստանում պատվաստվել է 1 մլն 352 հազար քաղաքացի
Դեկտեմբերի 6-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կատարվել է 1 352 805 պատվաստում, որից` առաջին դեղաչափ` 835 816: երկրորդ դեղաչափ` 516 989: ՀՀ Առողջապահության նախարարություն
«Ընդհանրական կետերի շուրջ է կառուցվելու ապաշրջափակման փոխհամաձայնեցված, վերջնական տարբերակը»․ ՔՊ-ական պատգամավոր
Ամեն կողմը փորձում է առավել շահեկան դուրս գալ քննարկումների արդյունքում
Վեթինգի գործընթացը սկսելու համար առաջարկություններ հնչեցին կենտրոնանալ դատաիրավական ողջ համակարգի վրա՝ քննչական, դատախազական, փաստաբանական և այլն. կայացավ Վեթինգի փորձագիտական խմբի առաջին աշխատաժողովը
Դեկտեմբերի 3-ին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում կայացավ Վեթինգի փորձագիտական խմբի առաջին աշխատաժողովը, որին մասնակցում էին հայտնի իրավաբաններ, փաստաբաններ, քաղաքացիական, քրեական իրավունքի ոլորտների մասնագետներ։ Հանդիպման սկզբում ներկայացվեցին փորձագիտական կազմը, նրանց գործունեության ոլորտները, ապա անցում կատարվեց բուն քննարկմանը։ Վեթինգի գործընթացը սկսելու համար առաջարկություններ հնչեցին կենտրոնանալ դատաիրավական ողջ համակարգի վրա՝ քննչական, դատախազական, փաստաբանական և այլն։ Աշխատանքն
Սենատոր Բոբ Դոլը թողնում է հարուստ ժառանգություն՝ ոչ միայն որպես պետական ծառայող, այլև որպես քաջ և պատվավոր մարդ. Ամերիկայի հայկական համագումար
Համագումարը սգում է քաղաքական հսկա ու մարդու իրավունքների չեմպիոն սենատոր Բոբ Դոլի մահը Սենատոր Բոբ Դոլը՝ Հանրապետական կուսակցության ազդեցիկ առաջնորդ, ով երեք տասնամյակ ներկայացնում էր Կանզաս նահանգը Ներկայացուցիչների պալատում և Սենատում, ինչպես նաև մարդու իրավունքների չեմպիոն, ով ճանապարհ հարթեց ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար, կյանքից հեռացավ կիրակի օրը, ս.թ. դեկտեմբերի 5-ին, հաղորդեց Ամերիկայի հայկական
Մի հարց է մնացել՝ դուք ինքնասիրություն ունե՞ք
Դեկտեմբերի 17-ին ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը ռեկտոր է ընտրելու։ Հաշվի առնելով իշխող ուժի բութ համառությունը՝ երևի աստվածաբան Հովհաննես Հովհաննիսյանին։ Իշխանության բոլոր ճյուղերին դիմել եմ, քար լռությունից մինչև հիմար պատասխան տեսել։ Սկսած նրանից, որ «Համալսարանը դա մտածելակերպ է, կյանքի ոճ», վերջացրած նրանով, որ տարրական սուտ խոսելը ամոթ է՝ գրել եմ։ Որ Մխիթար Հայրապետյանը, որը խոսում է «ֆիզիկայի
Կառավարության կողմից վարվող քաղաքականությունը, մինչ այժմ արձանագրած էական ձախողումները հիմք չեն տալիս ենթադրելու, որ կառավարությունը կկարողանա ապահովել իր խոստացած տնտեսական աճը. «Հայաստան» դաշինք
Վերլուծություն 2022թ.ՀՀ պետական բյուջեի նախագծի վերաբերյալ 2022թ․ համար ՀՀ կառավարությունը կանխատեսել է 7%, իսկ «բարենպաստ արտաքին միջավայրի դեպքում»՝ 9% տնտեսական աճ։ Կանխատեսվող տնտեսական աճը, ի թիվս այլ միջոցառումների, կառավարությունը նախատեսում է իրականացնել տնտեսական ներուժի բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացման միջոցով, մասնավորապես․ պետական ներդրումներ ենթակառուցվածքներում և մարդկային կապիտալի զարգացմանը միտված ոլորտներում, գործարար միջավայրի բարելավում, տեխնոլոգիական առաջընթացի ապահովում,
ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ռոբերտ Դոուլի մահվան կապակցությամբ
1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո Ռոբերտ Դոուլն այցելեց Հայաստան և անուրանալի դեր խաղաց մեր երկրին ԱՄՆ-ի ցուցաբերած մարդասիրական օգնության կազմակերպման գործում: Անգնահատելի են նաև Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված նրա ջանքերը:
Նոյեմբերյանում «Ապրելու երկիր» կուսակցությունը կոալիցիա կկազմի
Աղաբաբյանը դրական գնահատեց ընտրությունների արդյունքները և նշեց, որ իրենք միանշանակ պատրաստվում են կոալիցիա կազմել, որը, վստահորեն, չի լինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ:
Դեկտեմբերի 1-ից պարտադիր կլինի 7 օրը մեկ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ ներկայացնելը
Երբ կլրանա աշխատողի կողմից արդեն իսկ աշխատավայր ներկայացրած 14-օրյա գործողության ուժ ունեցող ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատի ժամկետը:
«Հանդիպման չկայացման պատճառը հայկական կողմը չի․ Ադրբեջանի պնդումը չեմ մեկնաբանում»․ Էդուարդ Աղաջանյան
Արցախյան հակամարտության միակ լուծումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ համանախագահության ձեւաչափի ներքո
1 քրեական գործ և 11 նախապատրաստվող նյութեր՝ Արագածոտնի, Արմավիրի, Տավուշի և Վայոց Ձորերի մարզերի համայնքային ընտրություններում առերևույթ ընտրական հանցագործության դեպքերով
2021թ. դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել նաև ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ և Թալին խոշորացված համայնքներում, Արմավիրի մարզի Արաքս, Արմավիր, Բաղրամյան, Խոյ, Մեծամոր, Փարաքար խոշորացված համայնքներում, Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքում, ինչպես նաև Վայոց Ձորի Մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ խոշորացված համայնքներում: Նշված համայնքներում կայացած ընտրությունների առնչությամբ ընդհանուր ստացվել է առերևույթ ընտրական կամ
Իշխանությունները չեն համագործակցում ՀՅԴ Հայ դատի գրասենյակների հետ. Կիրո Մանոյան
«ՀՅԴ 1920-ին փոխանցեց իշխանությունը, բայց դա պատասխանատվությունից խուսափելու մասին չէր խոսում»
Դիարբեքիրի կաթոլիկ հայկական եկեղեցին վերանորոգումից հետո հանձնել են տեղի համալսարանի տնօրինությանը
Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը վերանորոգումից հետո օրհնել է եկեղեցին ու այնտեղ երկարատև ընդմիջումից հետո անցկացրել առաջին պատարագը:
Օմիկրոն շտամով վարակված մարդկանց մոտ հիվանդության ծանր դեպքեր չեն գրանցվել. Անահիտ Ավանեսյան
Ըստ առողջապահության նախարարի, կորոնավիրուսից պաշտպանվելու միակ միջոցը մնում են պատվաստումները:
Քարի վերամշակման գործողությունը կասեցվել է
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները դիտարկում են իրականացրել ավազի հանքարդյունահանմամբ և վերամշակմամբ զբաղվող «ԳՈԳ-ԱՐՍ» ՍՊԸ-ում: Դիտարկմամբ պարզվել է, որ Ընկերությունը քարի վերամշակումն իրականացնում է առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացության առկայության: Քարի վերամշակման գործողությունը կասեցվել է, առկա արտադրական սարքավորումները կապարակնքվել՝ մինչև կասեցման հիմքի վերացումը։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին
Հայաստանում շարունակվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն արձանագրվել
Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն։ Ակտիվությունն արձանագրվում է ինչպես ամբուլատոր պոլիկլինիկական, այնպես էլ հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության և շտապ օգնության կանչերում։ ‼️ Դետքային համաճարակաբանական հսկողության շրջանակներում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում շարունակվում են հայտնաբերվել գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակի վիրուսի հարուցիչներ։ Սուր շնչառական վարակներով չհիվանդանալու, ինչպես նաև հիվանդության բարդություններից խուսափելու նպատակով՝
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաղորդման հիմքով քրեական գործ է հարուցվել
Տեղեկություններ են ստացվել Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում բնակվող, Ռուսաստանի Դաշնության քաղաքացու նկատմամբ Արցախի Հանրապետության ոստիկանության ծառայողների կողմից բռնություն գործադրելու դեպքի վերաբերյալ:


















































