Լրահոս
Օրվա լրահոսը

Դիարբեքիրի կաթոլիկ հայկական եկեղեցին վերանորոգումից հետո հանձնել են տեղի համալսարանի տնօրինությանը

Դեկտեմբեր 06,2021 17:54

Ermenihaber. Դիարբեքիրի Սուրբ Հովսեփ հայկական կաթոլիկ եկեղեցին պետության կողմից վերանորոգվելուց հետո 10 տարով հանձնվել է Դիարբեքիրի «Դիջլե» համալսարանի տնօրինմանը:

Դիարբեքիրի Սուր կենտրոնական շրջանում տեղակայված եկեղեցին լրջորեն վնասվել էր 2015-ին այդտեղ թուրքական ուժայինների ու «Քրդստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության զինյալների միջև տեղի ունեցած բախումների ընթացքում:

Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչության կողմից վերանորոգված հայ կաթոլիկների համայնքին պատկանող եկեղեցին Դիջլեի համալսարանի կողմից 10 տարի կօգտագործվի կրթական և մշակութային նպատակներով: Դրանով հանդերձ պահպանվել է նաև հայ կաթոլիկ համայնքի՝ եկեղեցում պատարագներ անցկացնելու իրավունքը:

Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը վերանորոգումից հետո օրհնել է եկեղեցին ու այնտեղ երկարատև ընդմիջումից հետո անցկացրել առաջին պատարագը:

Զեքիյանը գոհունակություն է հայտնել, որ 100 տարի անց համայնքին պատարագ կազմակերպելու իրավունք է ընձեռվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031