Օրվա լրահոսը

Քննարկվել են Արցախի ՊՆ-ի, ոստիկանության, ԱԱԾ-ի և ԱԻՊԾ-ի ֆինանսավորման հարցերը

Դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստը՝ Սեյրան Հայրապետյանի և Արթուր Հարությունյանի նախագահությամբ: Օրակարգում «ԱՀ 2022թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսված ԱՀ պաշտպանության նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության ֆինանսավորման հարցերն էին:

«Մշակույթը հասարակության վերնաշենքն է, նրա ապրելու կերպը»

Հարցազրույց ռեժիսոր, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր Աննա Հեքեքյանի հետ -Տիկին Հեքեքյան, վերջին շրջանում ամենաշատն ինչի՞ մասին եք մտածում, ի՞նչը ձեզ հանգիստ չի տալիս։ – Վերջերս ոչ մի վայրկյան չեմ դադարում մեր զինվորների, նրանց մայրերի, ընտանիքների, մեր սահմանամերձ գյուղերի բնակչության մասին մտածելուց։ Չեմ կարողանում համակերպվել, որ մեր ազգը զոհի կարգավիճակում է։ Ինչքան այդ

Բելառուսական կողմը հետաքրքրված է՝ ամրապնդելու համագործակցությունը Հայաստանի հետ բարձր տեխնոլոգիաների ոլորտում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։ Նախարարը ողջունել է դեսպանին, ներկայացրել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ներուժը, այն ծրագրերն ու աշխատանքները, որոնք իրականացվում են ԲՏԱ նախարարության կողմից՝ տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն ձևավորելու և զարգացնելու ուղղությամբ։ Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել տեխնոլոգիաների ոլորտում

«Սպասվող ֆիլմում ես նույնպես իմ փոքրիկ անկյունն ունեմ»

Հարցազրույց երգահան Գայանե Թադեւոսյանի հետ Ամերիկաբնակ մնջախաղաց, կինոդերասան, ռեժիսոր, սցենարիստ Արթուր Դեր Թումասյանը ֆիլմ է նկարահանել, որը առաջին անգամ կցուցադրվի Ամերիկայում` 2022 թվականի փետրվարին։ Լինելու է երկու լեզվով՝ հայերեն, անգլերեն։ Ֆիլմի երաժշտության հեղինակը երգահան Գայանե Թադեւոսյանն է, ում հետ խոսել ենք ֆիլմի եւ իր գրած սաունդթրեքի վերաբերյալ։ – Ինչպե՞ս դիմեցին ձեզ, որ հենց դուք ֆիլմի

Երկրաշարժ Բավրա գյուղից հյուսիս-արևելք. ՀՀ տարածքում զգացվել է 2-3 բալ ուժգնությամբ

Դեկտեմբերի 4-ին, տեղական ժամանակով ժամը 11:26-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 07:26-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.23⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 18 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը

Ալավերդի-Այրում ավտոճանապարհին մեքենան շրջվել և հայտնվել է հարակից ձորակում․ վարորդը մահացել է

Դեկտեմբերի 3-ին, ժամը 22:49-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շնող-Քարկոփ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, Ալավերդի-Այրում ավտոճանապարհի մոտ 22-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Գ․, ծնված 1983 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի

«Պոեզիան դուռ է, որի մյուս կողմում ճշմարտությունն է»

Ասում է «Մարսյան հիրիկ» գրքի հեղինակ Մարտինա Գյուլնազարյանը «Ղիշա» հրատարակչությունն օրերս հրատարակել է Մարտինա Գյուլնազարյանի «Մարսյան հիրիկ» բանաստեղծությունների գիրքը: Հիրիկը վայրի ծաղիկ է, որը հեղինակի երեւակայության մեջ արդեն աճում է Մարս մոլորակում։ «Այն անձնավորում է ինձ, քանի որ իմ գոյությանը երբեմն ինքս էլ թերահավատորեն եմ վերաբերվում»,-մեզ գետ զրույցում ասել է Մարտինան: Նա բառերի միջոցով ստեղծում

Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը․ Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են դիտարկման ներքո պահել քաղաքացիական բնակիչներին, տները: Դիտավորությամբ զրկանքներ են պատճառում մարդկանց: Պետք է ճիշտ ախտորոշել խնդիր առաջացնող պատճառը, որպեսզի արդյունավետ պայքարենք խնդիրների դեմ: Ադրբեջանական զինված ծառայողները հանցավոր պահվածքով ամեն օր ոտնահարում են

Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Ստեփանավանի ոլորաններ կոչվող հատվածում, Վանաձոր-Դիլիջան և Տաթև-Կապան ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Արթիկ-Ալագյազ

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 54 նոր դեպք է գրանցվել

Դեկտեմբերի 3-ին կատարվել է 399 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 54 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 102 վարակակիր: Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 48-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով

Գործադրվել է ամեն ջանք՝ մեր առջև դրված խնդիրները լուծելու նպատակով․ Աշոտ Սմբատյանը՝ հայ-գերմանական հարաբերությունների մասին

Դեսպան Աշոտ Սմբատյանի հարցազրույցը «The Armenian Mirror-Spectator»-ին՝ պաշտոնավարման ավարտի կապակցությամբ Հարց. Գերմանիայի հետ Ձեր ունեցած 30-ամյա կապի ընթացքում՝ որպես գիտնական, ուսուցիչ և դիվանագետ, այստեղ և Երևանում Դուք ականատես եք եղել իրապես պատմական զարգացումների՝ Գերմանիայի վերամիավորմանը և ՀՀ անկախացմանը: Ո՞րն է Ձեզ համար՝ որպես դեսպանի, լավագույն ձեռքբերումը, ո՞ր իրադարձությունն է ամենամեծ ազդեցությունը թողել Ձեր կյանքում: Աշոտ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 419 նոր դեպք

COVID-19. Դեկտեմբերի 4-ի` ժամը 11:00-ի դրությամբ, 419 նոր դեպք 7438 թեստավորում  963 առողջացած  25 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 340396 դեպք, որոնցից 320439 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 10834 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7669 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1454 է: Ընդհանուր կատարվել է 2396894

Աշխարհի չեմպիոնը բացեց հաղթանակների հաշիվը

Դուբայում ընթացող շախմատի աշխարհի թագի համար գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի եւ ռուսաստանցի հավակնորդ Յան Նեպոմնյաշչիի միջեւ մրցամարտում հաշիվը բացվեց: Երկրորդ հանգստի օրվանից հետո գրոսմայստերները խաղատախտակի առջեւ նստեցին 6-րդ տուրում: Ծավալվեց տեւական ու ծանր պայքար, որը շարունակվեց մինչեւ 136-րդ քայլը, երբ հավակնորդը ճանաչեց իր պարտությունը՝ կանգնեցնելով ժամացույցը: Այս պարտիայում շախմատիստները խաղի տեւողության ռեկորդ գրանցեցին: Դեռ

Թեւան Պողոսյանն այլեւս նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդականը չէ․ «Հրապարակ»

Նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը մի քանի ամիս է՝ այլեւս նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդականը չէ։ Թեեւ նա Սարգսյանին խորհուրդներ էր տալիս հասարակական հիմունքներով` առանց վարձատրության։ Պողոսյանը մեզ ասաց, որ իր վերջին շփումը նախագահի հետ ապրիլին է եղել, երբ նա այցելել էր Սյունիք։ Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Կրթության փորձագետ. «Մեր բուհական համակարգը շատ դաժան է». «Փաստ»

ՀՀ կառավարությունն օրերս հաստատեց բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2022/2023 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը: Համաձայն ընդունված որոշման, դիմորդների գիտելիքների ստուգման գործընթացն իրականացնելիս, անկախ բուհի կարգավիճակից՝ պետական և ոչ պետական, բոլոր դիմորդների համար ապահովվել են ընդունելության միևնույն պայմանները՝ ընդունելության առնվազն 2 քննության հանձնում: Կան մասնագիտություններ, որոնց համար

Հայկական ժողովրդավարությունը ժողովրդավարություն է ձևով, բայց ոչ երբեք՝ բովանդակությամբ․ «168 ժամ»

Հայաստանի իշխանությունները ժողովրդավարությունը ներկայացնում են որպես գլխավոր ձեռքբերում, որպես ամենայնից վեր, ժողովրդավարությունը դիտարկվում է որպես բոլոր խնդիրների լուծման աղբյուր, թեև արցախյան 44-օրյա պատերազմն ապացուցեց այդ թեզի սխալականությունը։ Իրականում, սակայն, հայկական ժողովրդավարությունը ժողովրդավարություն է ձևով, բայց ոչ երբեք՝ բովանդակությամբ, քանի որ Հայաստանում չեն գործում դեմոկրատիայի հիմնարար ինստիտուտները՝ հակակշիռների ու փոխզսպումների համակարգը, և բոլոր որոշումները կայացվում են

«Մենք ականատես ենք լինում աղքատությունը խորացնելու և աղքատներին ավելի աղքատացնելու քաղաքականությանը». «Փաստ»

Օրերս հաստատվեց ջրի նոր սակագինը: 2022 թվականից, բացառությամբ անապահով խավի, մյուս սպառողները ջրի համար ավելի բարձր գին կվճարեն: Ջրից բացի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում չեն բացառում նաև էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը: «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանի խոսքով, թե՛ ջրի՝ արդեն հաստատված, թե՛ էլեկտրաէներգիայի՝ հնարավոր թանկացման ազդեցությունը բավականին բացասական է լինելու: «Սա այն ազդեցությունն է, որը բնակչությանը

Սոված հասարակության գլխավոր շահառուն Նիկոլ Փաշինյանն է․ «168 ժամ»

Կյանքի թանկացումն իրականում միայն առաջին հայացքից է սոցիալական խնդիր։ Այն ոչ միայն քաղաքական է իր դրդապատճառով, այն իմաստով, որ նաև տնտեսական քաղաքականության տապալման հետևանք է, այլ որովհետև ունի քաղաքական շահառուներ՝ ի դեմս իշխանության։ Սոցիալական ծանր պայմաններում ապրող հասարակությունը խիստ խոցելի է ու ենթակա է ցանկացած մանիպուլյացիայի։ Ահա այդպիսի հասարակությունն ապրում է առաջնային պահանջմունքների բավարարման կենսական

Հակոտնյա առաջարկների մեջտեղում է Հայաստանը՝ մուրճի ու սալի արանքում․ «Ազգ»

Եթե ենթադրությունների մեր շարանը կառուցենք՝ այդպիսի վերլուծությունների առողջ հատվածները համադրելով, ապա ղարաբաղյան երկրորդ պատերազմն արդյունք է տարածաշրջանային վերաձեւումների, եւ կամ միգուցե հենց պատերազմի արդյունքը հնարավորություն տվեց Ռուսաստանին՝ խաղաղապահ զորք մտցնել Արցախ ու Հայաստանի սահմաններ: Ռուսաստանն, այդպիսով, առայժմ վերահսկողության տակ է պահում տարածաշրջանը՝ Թուրքիայի հետ միասին, դիմակայելով հատկապես՝ Ռուսաստանին մեր տարածաշրջանից ամբողջովին դուրս մղելու արեւմտյան փորձերը:

Ինչպես է «նժդեհականը» դառնում «հակաթալանչի»

Նախորդ դարի ֆրանսիացի սոցիոլոգ Մորիս Դյուվերժեն առանձնացնում էր կուսակցությունների միջեւ պայքարի 3 տեսակ` կոնֆլիկտ առանց սկզբունքների, կոնֆլիկտ երկրորդական սկզբունքների շուրջ եւ կոնֆլիկտ հիմնարար սկզբունքների շուրջ: Որպես առաջինի օրինակ` նա բերում էր ԱՄՆ Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցությունները, որոնց միջեւ ոչ մի լուրջ հայեցակարգային տարբերություններ չկան: Երկրորդ օրինակն են Հյուսիսային Եվրոպայի եւ Սկանդինավյան երկրները, որտեղ կուսակցությունները վիճում

Տաթևիկ Հայրապետյան․ Ադրբեջանը փորձում է վերահսկողության տակ առնել Հյուսիս-Հարավ ճանապարհը․ «Ազգ»

Սոչիում տեղի ունեցած Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների հանդիպումից թե՛ առաջ, թե՛ հետո պաշտոնական Բաքուն պնդում է, թե «Զանգեզուրի միջանցքը» վաղ թե ուշ իրականություն է դառնալու: Թե՛ Փաշինյանը, թե՛ Ալիեւը եռակողմ հանդիպումն, ընդհանուր առմամբ, դրական են համարում: Հայկական կողմը դա բացատրում է դեմարկացիա ու դելիմիտիացիա սկսելու գործընթացի մեկնարկով, ադրբեջանականը՝ «Զանգեզուրի միջանցքին» հասնելու ճանապարհային քարտեզի ձեռքբերմամբ:

Բացառե՛լ հետընտրական դաշինքը ՔՊ-ի հետ. ավագանու՝ ՀՅԴ թեկնածուների և դաշինքների հայտարարությունը

Դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող՝ ՀՅ Դաշնակցության թեկնածուները և դաշինքները հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև։ Հայտարարություն 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող և սույն հայտարարությանը միացող քաղաքական կուսակցություններս և դաշինքներս հայտնում ենք, որ մեր համայնքների ավագանիների կազմում ընտրվելու դեպքում բացառում ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ավագանու հետ որևէ համագործակցություն: Միաժամանակ, պատրաստակամ

Վանաձորի ավագանու ընտրացուցակում ամենատարեց թեկնածուն 85 տարեկան է

Դեկտեմբերի 5-ին Վանաձոր խոշորացված համայնքի ընտրություններին մասնակցում է 10 քաղաքական ուժ: Aravot.am-ը շարունակում է ներկայացնել, թե ովքեր են ընդգրկված ընտրացուցակներում. «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորում է «Դիետ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Արտավազդ Ալավերդյանը: Ցուցակում երկրորդը Վանաձորի ՄՍԾՎՏԿ տնօրեն Արմեն Այվազյանն է: Կուսակցության ավագանու ցուցակը բաղկացած է 27 հոգուց: «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության 32 հոգուց բաղկացած ավագանու

ՀՀԿ ԳՄ հերթական նիստը կայացել է Սերժ Սարգսյանի նախագահությամբ

Այսօր ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են կուսակցության հերթական 18-րդ համագումարի նախապատրաստական աշխատանքները։ Ներկայացվել են կուսակցության կանոնադրության մեջ  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծը, ինչպես նաեւ այլ օրակարգային հարցեր։ ՀՀԿ Գործադիր մարմին

«Արդեն իսկ ճշտված տեղեկություններով ադրբեջանցիները սպանել են Արցախի խաղաղ բնակչին». Գեղամ Ստեփանյան

Այսօր Ճարտար քաղաքի 65-ամյա բնակիչ Սեյրան Սարգսյանը մոլորվել և հայտնվել էր Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ։ Քաղաքացին զբաղվում էր անասնապահությամբ: Արդեն իսկ ճշտված տեղեկություններով ադրբեջանցիները սպանել են Արցախի խաղաղ բնակչին: Սպանությունը Ադրբեջանի հանցավոր և ահաբեկչական գործողությունների, ինչպես նաև հայերի նկատմամբ լայնածավալ և համակարգային հետապնդման քաղաքականության դրսևորում է: Խաղաղ բնակավայրերի մոտակայքում Ադրբեջանի մարտական հենակետերն ուղիղ և

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների ներկայացուցիչները ծանոթացան Արցախի օկուպացված տարածքների բնակիչների համար կառուցվող բնակարանների շինարարական աշխատանքներին

Երևանում նոյեմբերի 29-ին մեկնարկած ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը դեկտեմբերի 2-3-ին իր աշխատանքները շարունակեց Ստեփանակերտում: Խորհրդաժողովի աշխատանքները մինչ այդ գումարվել էին նաև Գորիսում: Հայ դատի ավելի քան 20 հանձնախմբերից և գրասենյակներից, ինչպես նաեւ ՀՅԴ կուսակցական մարմիններից ժամանած մոտ 50 ներկայացուցիչները Ստեփանակերտում նախ այցելեցին Եղբայրական գերեզմանոց՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին:

Քարոզարշավի ընթացքում արտառոց դրսեւորումներ չեն գրանցվել. Տիգրան Մուկուչյան

Հիմնական խնդիրները, եղել են չսահմանված վայրերում պաստառներ փակցնելը

Ադրբեջանական զինված ուժերի հանցավոր, այդ թվում՝ ահաբեկչական արարքները և’ Հայաստանում, և’ Արցախում նույնաբնույթ են. ՀՀ ՄԻՊ

Այսօր Արցախում ադրբեջանական զինծառայողների կողմից հայ խաղաղ բնակչի նկատմամբ բռնության գործադրելը և սպանելն ապացույց է, որ ադրբեջանական զինված ծառայողներ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի քաղաքացիական բնակավայրերի մոտ չպետք է լինեն: Այս միջադեպը վերահաստատում է, որ ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը Հայաստանի և Արցախի քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ ու ճանապարհներին հայկական բնակավայրերի և խաղաղ բնակչության հարևանությամբ կյանքի իրավունքի խախտում

«Ռադիոկապը ձայնագրվել է, հրամանները բազմաթիվ մարդիկ են ստորագրել, կնքել, կարող են փորձաքննության ենթարկել»․ Օնիկ Գասպարյանը խորհրդականը՝ Բաբայանի հայտարարության մասին

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար,ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Սիվիլնեթ»-ի  տաղավարում հարցազրույցի ժամանակ ասել է․ «Պատերազմի ամբողջ ընթացքում բազմիցս լսել ենք՝ չէինք կարում հասկանայինք՝ մեր առաջին գիծը որտեղ է, օրական մի տեղ խաբում էին։ Ոչ մեկ չգիտեր։ Գլխավոր շտաբը, որը պետք է իմանար գիծը, հրաման տար, ոչ մի բան չկա՝ ոչ հրաման, ոչ գիծ: Հետագայում

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031