Օրվա լրահոսը

«250 հազարը չէր էլ կարող հերիքել տրանսպորտին». Նարեկ Գրիգորյանը՝ ՔՊ-ին 5 մլն նվիրելու ու պատգամավորին տրվող «ձեռքի ծախսի» մասին

Aravot.am-ի հետ զրույցում նա իր նվիրաբերություն այսպես պարզաբանեց. «Ոչ, ես բերել եմ 10 մարդ, ովքեր այդ գումարը վճարել են, նվիրաբերել են»: Ճշտեցինք՝ այսինքն, ձեր գրպանից չեք վճարել՝ նա պատասխանեց. «Իհարկե, ոչ: Քարոզարշավին այդպես է՝ վճարում են ու նշում են, թե ում համար ու ում անունից է»:

ՔՊ-ն որոշել է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հերթական նիստի ընթացքում, որոշում է կայացվել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։ ՀՀ Ազգային ժողով  

Ախթալայի և Շամլուղի բնակիչների կենսանմուշներում մկնդեղի ամենաբարձր մակարդակը հայտնաբերվել է Շամլուղից 13-ամյա տղայի մոտ

Հետազոտությունները հաստատել են Ախթալա և Ալավերդի համայնքներում ծանր մետաղների բարձր պարունակությունը   ՊՐԱՀԱ/ԵՐԵՎԱՆ- Մենք շարունակում ենք հրապարակել Չեխական «Առնիկա» քիմիական անվտանգության ՀԿ-ի՝ Հայաստանի «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի հետ համատեղ իրականացրած հետազոտությունների արդյունքները։ Հետազոտություններն իրականացվել են 2021 թվականին և վերաբերում են հանքարդյունաբերության՝ մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցությանը։

36-ամյա կինը ձերբակալվել է՝ տատի սպանության կասկածանքով (լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Չարենցավան քաղաքի 2-րդ թաղամասի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի և 89-ամյա կնոջ սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հավելենք, որ 2021թ. դեկտեմբերի 3-ին՝ ժամը 05:30-ին՝ դեպքի վերաբերյալ քաղաքացուց ստացված ահազանգից անմիջապես հետո, դեպքի վայր են մեկնել ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության

Լեւոն Զուրաբյան. «Քչերն են արժանացել այն բանի, որ ժողովուրդն իրենց ճանաչի անունով եւ կարիք չունենա ավելացնելու ազգանունը։ Այդ քչերից մեկը Վանոն էր եւ Վանոն է». (Ֆոտոշարք)

Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողության ժամանակ ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զոհրաբյանն ասաց. «Քչերն են արժանացել այն բանի, որ ժողովուրդն իրենց ճանաչի անունով եւ կարիք չունենա ավելացնելու ազգանունը։ Այդ քչերից մեկը Վանոն էր եւ Վանոն է։ 88֊ի առաջին հենց հանրահավաքներից սկսած ժողովուրդը սիրեց նրան, որովհետեւ իր մեջ տեսավ իրեն։ Վանոն իր մեջ պարունակում էր մեր ժողովրդի բնավորությունների, խառնվածքների

Արմեն Սարգսյանն ընդունել է Էդմոն Մարուքյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: Հանդիպմանն անդրադարձ է եղել երկրի առջև ծառացած ներքին խնդիրներին և արտաքին մարտահրավերներին, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղիներին: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը Հանրապետության նախագահին է ներկայացրել իր ղեկավարած քաղաքական ուժի դիրքորոշումներն ու մոտեցումները: Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ  

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությանը. (Ֆոտոշարք)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությանը: ՀՀ կառավարություն

Ցավալի է, որ հայ քաղաքական գործիչները համակարծիք են լինում մեդիամանիպուլյացիաների հետ. Ռուսաստանի ԱԳՆ-ն պատասխանել է Ալեն Սիմոնյանին

Դժվար է մեկնաբանել այն, ինչ գոյություն չունի: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի ԱԳՆ-ն ի պատասխան Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Ալես Սիմոնյանի՝ «Լավրովի պլանի» մասին հայտարարության: Ավելի վաղ ռուս լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ եթե իրենք ցանկանային ինչ-որ բան հանձնել, գոյություն ունեին բազմաթիվ տարբերակներ, այդ թվում «Լավրովի պլանը»: Գերատեսչությունից հիշեցրել են, որ կարգավորման

«Մովսես Գորգիսյանի տեղը թափուր մնաց, եւ ազգային մտածողությունը, ազգային պետությունը մասամբ սպանվեցին նաեւ նրա մահով». Ռուզաննա Գորգիսյան

Այսօր Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան 60-ամյակի առիթով Ծիծեռնակաբերդում նրա շիրիմի առջեւ հարգանքի տուրք մատուցելու արարողությանը ոչ կառավարությունից, ոչ նախագահականից, ոչ էլ ԱԺ-ից որեւէ ներկայացուցիչ չկար: Միայն ընտանիքի անդամներն էին, հարազատները, գաղափարակից ու մարտական ընկերները: Սակայն հանուն Հայաստանի եւ Արցախի ազատության կյանքը նվիրաբերած հերոսի այրին՝ Ռուզաննա Գորգիսյանը, դրանից չէր սրտնեղում: «Ես նման բաների վրա

Արցախի ԱԳՆ-ն կոչ է անում միջազգային հանրությանը համարժեք գնահատական տալ Ադրբեջանի սանձարձակ գործողություններին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Դեկտեմբերի 3-ին Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտարի բնակիչ 1956 թ.-ին ծնված Սեյրան Սմբատի Սարգսյանը, զբաղվելով անասնապահությամբ, մոլորվելու արդյունքում գերեվարվել է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից և սպանվել։ Նման ահաբեկչական, բարբարոսական արարքը Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյաց և ցեղասպան քաղաքականության դրսևորում  է և իրականացվել է Ադրբեջանի բարձրագույն իշխանության ցուցումների ներքո։ Դրա ապացույցներից

«Ռոստելեկոմ» մեկ ամսավճարի 30%-ը կուղղի ռոբոտաշինության ուսուցման ծրագրին՝ հիմնելով ռոբոտաշինության լաբորատորիաներ

«Ռոստելեկոմ» ընկերությունը դեկտեմբերի 3-ից հանդես է գալիս «Նվիրի՛ր երազանք» նոր հատուկ առաջարկով, որի շրջանակում ընկերության բաժանորդները հնարավորություն կունենան իրենց ներդրումը կատարել ՀՀ տեխնոլոգիական հզոր ապագայի համար՝ նվիրելով երազանք երեխաներին։ Ընկերությունն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում նախատեսում է հիմնել ռոբոտաշինության խմբակներ ՀՀ մի շարք բնակավայրերում: «Նվիրի՛ր երազանք» առաջարկին միացած յուրաքանչյուր նոր բաժանորդագրության (ֆիզիկական անձանց կողմից)

«Փաշինյանը ծախելու ու դավաճանելու է անգամ իր ամենահարազատ թիմակիցներին, երբ պետք լինի սեփական քաղաքական կաշին փրկել»․ Մամիջանյան

Նիկոլ Փաշինյանի համար միշտ գտնվելու են մարդիկ, որոնց ինքը նշանակելու է մեղավորներ, որոնց դավաճանելու է, դեմ է տալու

Արցախում 33%-ով կավելանան սոցիալական կենսաթոշակների չափերը. 2022 թ. սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը կկազմեն 28,6 մլրդ դրամ

Սպայական անձնակազմի և նրանց ընտանիքների անդամներին տրվող կենսաթոշակի միջին չափը կբարձրանա շուրջ 14 %-ով՝ 104 300 դրամի փոխարեն՝ կազմելով շուրջ 118,400 դրամ:

Ընտրական գործընթացների ներառականությունը՝ ժողովրդավարական ուղու հենասյուն. միջազգային համայնքը սատարում է ընտրական գործընթացների մատչելիության բարելավմանը

Այսօր պետական մարմինների, դիվանագիտական համայնքի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչները, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձինք հավաքվել էին Երևանում՝ մասնակցելու Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան և ընտրական գործընթացների մատչելիությանը նվիրված հատուկ միջոցառմանը։ Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ)՝ Հայաստանի ընտրական աջակցության ծրագրի (ՀԸԳԱ-3) օժանդակությամբ, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության

Արցախի ԱԺ-ում քննարկվել են պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված՝ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի ոլորտների ֆինանսավորման հարցերը

Դեկտեմբերի 3-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է «ԱՀ 2022թ․ պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը։ Նիստը վարել են Արամ Հարությունյանն ու Արթուր Հարությունյանը: Քննարկվել են «ԱՀ 2022թ․ պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծում նախատեսված գիտության, կրթության, մշակույթի և սպորտի ոլորտների

Արարատ Միրզոյանը և Ֆինլանդիայի ԱԳ նախարարը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցեր

Դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեեկա Հաավիստո Օլավիի հետ։ Արտաքին գործերի նախարարները քննարկել են հայ-ֆիննական երկկողմ օրակարգի ընդլայնման հեռանկարները՝ ընդգծելով բարձր մակարդակի փոխայցերի, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների ակտիվացման անհրաժեշտությունը։ Առևտրատնտեսական ոլորտում փոխգործակցության առավել խորացման համատեքստում կարևորվել է երկու երկրների գործարար կապերի խթանման

Թմրամիջոց՝ ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված կարկանդակների մեջ

Զննության արդյունքում փաթեթներից հայտնաբերվել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 1,46 գրամ քաշով սպիտակ, բյուրեղանման, և մարիխուանա թմրամիջոցին նմանվող, 1,86 գրամ քաշով սուր հոտով, դեղնականաչավուն զանգվածներ։

Պարույր Հովհաննիսյանը կոչ արեց Եվրոպական միությանն ավելի հասցեական լինել իրենց հորդորներում

Դեկտեմբերի 2–ին ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության 13-րդ տարեկան համաժողովի շրջանակներում առցանց ձևաչափով տեղի է ունեցել «ԵՄ դերը Հայաստանում․ հնարավորություններ արդյունավետ գործընկերության համար» («What Role for the EU in Armenia: opportunities for an effective partnership») խորագրով քննարկումը: Քննարկմանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը: Պարույր Հովհաննիսյանն անդրադարձավ Հայաստանի Հանրապետության և

Տեղեկանալով իր ընկերոջ հասցեին 27-ամյա երիտասարդի ինստագրամյան էջից կատարված վիրավորական գրառումների մասին, պատժելու նպատակով նրան առևանգել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են 27-ամյա երիտասարդին առևանգելու դեպքի հանգամանքները: Քրեական գործով կատարված բազմակողմանի քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի 36-ամյա բնակիչը, տեղեկանալով իր ընկերոջ հասցեին 27-ամյա երիտասարդի ինստագրամյան էջից կատարված վիրավորական գրառումների մասին, պատժելու նպատակով նրան

«Վստա՞հ եք, որ իմ անուն ազգանունով է այդ գումարը, ես ինքս որեւէ գումար չեմ փոխանցել». Լիլիթ Ստեփանյանը՝ ՔՊ-ին 5 մլն դրամ նվիրաբերելու մասին

Մենք ընկերների, ծանոթների ենք հրավիրել, մարդկանց, ովքեր համաձայն են իշխանության գծի հետ, կամ կառավարող ուժի հետ որեւէ հովանավորչական գործունեություն են ցանկացել իրականացնել: Ես նույնիսկ չեմ հարցրել, թե ով ինչքան է փոխանցել:

Մահացել է Հայոց ցեղասպանությունը միջազգայնորեն դատապարտելու ուղղությամբ շուրջ 4 տասնամյակ պայքար ծավալած թուրք մտավորական Ալի Էրթեմը

Խոր ցավով տեղեկացանք, որ երեկ՝ դեկտեմբերի 2-ին, Գերմանիայում վախճանվել է հայ ժողովրդի բարեկամ, Հայոց ցեղասպանությունը միջազգայնորեն դատապարտելու ուղղությամբ շուրջ չորս տասնամյակ պայքար ծավալած թուրք առաջադեմ մտավորական Ալի Էրթեմը: Էրթեմն ու իր ընկերները թուրք հանրային կարծիքը Հայոց ցեղասպանության մասին իրազեկելու և լուսաբանելու առաջամարտիկներից էին: Պարտադիր աքսորից հետո, Էրթեմն իր ընկերների հետ միասին, Գերմանիայում, հիմնադրեց «Ընդդեմ ցեղասպանության»

Ճանապարհ դեպի վերականգնում. բարեփոխումների և դիմակայանության հարցերը՝ ԱլԳ գագաթնաժողովին ընդառաջ անցկացվող Քաղաքացիական հասարակության ֆորումի համագումարի ուշադրության կենտրոնում

Անդրադարձան Արևելյան գործընկեր 6 երկրներում դիմակայունության ամրապնդման գործում քաղաքացիական հասարակության վճռորոշ դերին

Դիլիջանի մանկական գեղարվեստի դպրոցի սաները հաջողություններ են գրանցել Չեխիայում կայացած միջազգային մրցույթ-ցուցահանդեսին

Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին այցելել էր Դիլիջան՝ հանձնելու մրցույթին հաջողություններ գրանցած սաների մրցանակները:

«Ձեր՝ զրոյից պետություն կառուցելու ընթացքում ինչքա՞ն սպառազինության աջակցություն է ստացել մեր երկիրը»․ Մամիջանյան

Սպառազինության գնումների այն հատվածը, որն իսկապես կիրառելի էր մեր երկրի համար, դրանց վարկային պայմանավորվածությունները կայացվել էին ՀՀԿ-ի իշխանության օրոք:

Ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 875 մլն ՀՀ դրամն օրինականացնելու համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով գումարների յուրացման կազմակերպման և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացման/փողերի լվացում/ կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են ՀՀ ոստիկանության նախկին պաշտոնատար անձինք: Քրեական գործի նախաքննությամբ ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվել է, որ Վարդան Մինասյանը, 2015-2016թթ-ին զբաղեցնելով ՀՀ ոստիկանության պետական

Պարույր Հայրիկյան. «Մովսես Գորգիսյանը այսօր էլ hայրենիքին շատ պետք կլիներ»

Եռագույնի ծածանման գործում նա մեծագույն դերակատարում է ունեցել որպես կազմակերպիչ, որպես ռեժիսոր, որովհետեւ այդ օրը շատ հղի էր սադրանքներով: Չնայած նա կատարում էր կազմակերպության որոշումը, Մովսեսի անձի հետ է կապված 88-ի մայիսի 28-ին Անկախության տոնի վերականգնումը եւ Եռագույնի վերածածանումը: Դա ողջ Սովետական Միության տարածքում էր բացառիկ մի բան:

Ընդգծվել է պատերազմի ընթացքում վիրավորում ձեռք բերած զինծառայողների զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերի կարևորությունը. մեկնարկել է «Ներառական զարգացում» թեմայով աշխատաժողովը

Զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ներառման նպատակով՝ նախատեսվում է ստեղծել անկախ կյանքի կենտրոններ, որոնցում մասնագիտական կողմնորոշման և մի շարք այլ ծառայություններ

Կարելի՞ է արդյոք երկու դեղաչափ ստանալուց հետո կրկին պատվաստվել այլ պատվաստանյութով. մասնագետի մեկնաբանություն

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետ Բրիջիդա Սիմոնյանը վստահեցրեց՝ դա որևէ առողջական խնդիր առաջացնել չի կարող:

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարի հետ

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031