Օրվա լրահոսը
Բրիտանական կառավարությունը, որը լիովին տեղյակ էր Հայոց ցեղասպանության վայրագություններին, պետք է ոչ թե վերջին, այլ առաջին պետությունը լիներ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում. Հարութ Սասունյան
Բրիտանական կառավարությունը չի փոխել իր ժխտողական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում։ Իրականում, Մեծ Բրիտանիան ընդլայնել է իր հարաբերությունները Թուրքիայի հետ՝ անցյալ տարի 25 միլիարդ դոլարի առևտրային գործարք կնքելով Թուրքիայի հետ։
Ռուսներից ԱԺ ամբիոնից բողոքելն անիմաստ է
Նախ՝ Փաշինյանի կողմից կազմած ցուցակով խորհրդարան մտած պատգամավորներն այն քաղաքական քաշը, այն հեղինակությունը չունեն, որ նրանց դիմումները ռուսներին կամ միջազգային հանրությանը որեւէ ազդեցություն ունենան: Երկրորդ՝ Ռուսաստանի հետ պետք է աշխատել ապարատային, բյուրոկրատական եղանակով՝ դա այն երկիրը չէ, որի վրա կարող են ազդել PR ակցիաները: Եվ վերջապես, ռազմաճակատում ստեղծված իրավիճակն ամենեւին ռուսների մեղքը չէ. պատճառը անտերության մատնված պետությունն է:
Հայութիւնը՝ ի Հայաստան եւ ի Սփիւռս աշխարհի, պարտաւոր է համախմբուել, բոլորանուէր աջակցել հայոց բանակին եւ ամէնուրէք պաշտպանել Հայաստանի եւ հայութեան շահերը՝ ընդդէմ Ադրբեջանի. ՀՅԴ Բիւրոյի յայտարարութիւնը
Հայաստանի եւ հայութեան գլխին եկած վերջին պատուհասը՝ արդիւնքն է ՀՀ իշխանութեան տհաս, անհեռատես, պարտուողական եւ մեծամիտ մտայնութեան եւ քաղաքականութեան, որը ոչ միայն անընդունելի, այլ դատապարտելի է։
Ինչու են Հայաստանը և Վրաստանը դեմ «3+3» ձևաչափին. Ամիրան Խեվցուրիանի. «Անալիտիկոն»
Իրանական գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Լավրովը հայտարարել է, որ կփորձի համոզել Հայաստանին միանալ «3+3» ձևաչափին։ Եթե Լավրովը կամ որևէ այլ գործոն կհարկադրի Հայաստանին համաձայնել միանալու «3+3» ձևաչափին, ապա Վրաստանը շատ անհարմար դրության մեջ կհայտնվի
ԱՄՆ-ն պետք է անի ամեն ինչ՝ զսպելու Ադրբեջանի շարունակվող ագրեսիան. Կոնգրեսական Ադամ Շիֆի ուղերձը ԱՄՆ Պետդեպարտամենտին
«Կոչ եմ անում Պետդեպարտամենտին անհապաղ գործել՝ օգտագործելու բոլոր դիվանագիտական ուղիներն ու լծակները»
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կոչով դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին
«Ամերիկայի ձայն». ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը իր անունից կոչով դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին սահմանային վերջին լարվածության հետ կապված: Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև այսօր ինտենսիվ մարտերի մասին լուրերի կապակցությամբ։ Մենք երկու կողմերին կոչ ենք անում անհապաղ կոնկրետ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հետագա սրացումից խուսափելու համար։ Մենք նաև կոչ ենք
Արցախի դեմ 44-օրյա պատերազմի ավարտից մեկ տարի անց տարածաշրջանում, ըստ էության, սկսվել է դիվանագիտական նոր պատերազմ՝ «ձևաչափերի պատերազմը». «Անալիտիկոն»
Հայաստանը նույնպես, մեղմ ասած, առանց խանդավառության «հեռանում» է այդ գաղափարից, հայտարարելով, որ այդ ձևաչափով հնարավոր օրակարգը չպիտի ներառի այնպիսի հարցեր, որոնք առանց դրա էլ քննարկվում են կամ պիտի քննարկվեն այլ ձևաչափերում։
«Շատ վատ է, որ այս պահին ձեռքիս ոչ թե զենք է, այլ հենակ». 44-օրյա պատերազմի մասնակից
«Ես պատրաստ էի կռվել, ուղղակի մի խնդիր կար: Թիկունք չունեի: Այսինքն, թիկունքից զենք-զինամթերքի, սննդի մատակարարում ու ամենակարեւորը՝ կապ տեղեկատվությունը հրամանատարության հետ կտրված էր: Եթե չգիտես անելիքդ, հստակ չի մարտական խնդիրդ, դժվար է կռվել: Որքան էլ ուզենաս քեզ կոտորել, պետք է մարտական խնդիրդ հստակ լինի, իմանաս այդ պահի քո անելիքը, որպեսզի կարողանաս շարունակել կռիվը»,- ասում է սպան:
Ո՞վ է այս անփառունակ նահանջի պատասխանատուն: Նախ՝ մենք, եւ մենքը՝ այն իշխանութիւնն է որ նստած է ղեկին. «Եռագույն»
Հայաստանէն մաս առ մաս կը պոկուին հողեր եւ կ’ըլլան Էյվազլի ու Չայզամի, մենք ալ կը մոռնանք հայերէն անուանումները եւ կը կորսնցնենք տէր ըլլալու գիտակցութիւնը: Կ’ըլլանք անկամ եւ անզօր հանդիսատես:
Հովհաննես Իշխանյանին բերման են ենթարկել
«Այսօրվա ֆեյսբուքյան գրառումից հետո ոստիկանությունը ֆիքսել է տեղը, և առանց ծանուցագրի Հրապարակից առևանգեցին»
«Պետությունն ագրեսիայի ենթարկվելու պարագայում իր դարակում պիտի ունենա գործողությունների այդ ծրագիրը, փաթեթները, որ միանգամից աշխատեցնի, ոչ թե նստի, մտածի՝ ինչ անել». Տարոն Սիմոնյան
Ըստ Տարոն Սիմոնյանի՝ գուցե գիտելիքի պակաս է, որ դա չի արվում:
Երկրաշարժ` Տաշիր քաղաքից 10 կմ հյուսիս-արևելք
Նոյեմբերի 16-ին, տեղական ժամանակով ժամը 22:43-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18:43-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.20⁰ և արևելյան երկայնության 44.35⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Տաշիր քաղաքից 10 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը
«Այն, ինչ այսօր տեղի է ունենում, Զանգեզուրի միջանցքն ուժով ստանալու պրոցեսի մեկնարկն է». ԼՀԿ
«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Բազմիցս ասել եմ, որ Էրդողանն ու Ալիևն ամենականխատեսելի գործիչներն են։ Նրանք միշտ անում են այն, ինչ նախապես հայտարարել են։ Դեռևս նոյեմբերի 09-ի հայտարարության ստորագրումից հետո բազմաթիվ անգամներ նրանք հայտարարել են Հայաստանից միջանցք ստանալու իրենց մտադրության մասին` այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Այդ
Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական լարվածության կապակցությամբ
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության վերաբերյալ: «Խորապես մտահոգված եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացիկ միջադեպերի մասին հաղորդումներով: Եվրոպայի խորհրդի անունից կողմերին կոչ եմ անում անհապաղ դադարեցնել վերսկսված ռազմական գործողությունների էսկալացիան»,- ասել է Բուրիչը: Նա հիշեցրել է, որ կազմակերպությանը միանալիս թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը պարտավորություն են ստանձնել լուծել
«Կա Լավրով-2 պլան՝ Սյունիքը ռուսական վերահսկողության տակ դնել». Արա Պապյանը՝ Բևեռի շտապ հավաքի ժամանակ
Բևեռի անդամները կարծում են, որ ՀՀ-ն պետք է դիմի ՄԱԿ-ի ԱԽ:
Գորիս-Կապան ճանապարհը կառուցվել է 1964թ․ և ամբողջությամբ ՀՀ տարածքում է եղել․ Հենրիկ Քոչինյան. «Ա1+»
«1964թ․ Խորհրդային Հայաստանի մինիստրների սովետը՝ կառավարությունը, հոկտեմբերի 16-ին Գորիս-Կապան ճանապարհի կառուցման, շահագործման, պահպանման մասին որոշում է կայացրել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի առաջին՝ 1990-1998թթ․ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Հենրիկ Քոչինյանը։ Դա Գորիս-Կապան այն ճանապարհն է, որն այսօր մասամբ անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, և որի վրա Ադրբեջանն անցած շաբաթ անցակետեր է տեղադրել։ Իշխանությունների ներկայացմամբ
«Հայաստանի դաշնակիցներուն եւ բարեկամ նկատուող երկիրներուն լռութիւնը տարօրինակ է». Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին
Արցախեան 44-օրեայ պատերազմէն հազիւ տարի մը անցած, ահաւասիկ նոյն թշնամին, աշխարհին դիմաց, արհամարհելով մարդկային իրաւանց հիմնական սկզբունքները եւ ոտնակոխելով միջազգային օրէնքները, իր ոճրային արարքները Հայաստանի նկատմամբ կը շարունակէ։ Յստակ են թշնամիին հետապնդած նպատակները։ Հայաստանի դաշնակիցներուն եւ բարեկամ նկատուող երկիրներուն լռութիւնը տարօրինակ է։ Այս կացութեան դիմաց, մեր ժողովուրդը՝ Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի մէջ, պէտք է ցուցաբերէ
Վաղուց ժամանակն է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ. «Հանրապետություն» կուսակցության հայտարարությունը
«Հանրապետություն» կուսակցության հայտարարությունը Քննարկելով ստեղծված իրավիճակը՝ «Հանրապետություն» կուսակցությունը՝ նոյեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության տարածքի վրա Ադրբեջանի հարձակմանը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի արձագանքը՝ դիմել ՌԴ-ին՝ «Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով ՀՀ-ի և ՌԴ-ի միջև 1997-ի պայմանագրի շրջանակներում, Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով, և համաձայնագրի շրջանակներում փոխադարձ պարտականություններն իրագործելու տրամաբանության շրջանակներում», ՀՀ ԱԳՆ-ի կոչը ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ Մինսկի
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հորդորում է Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ դադարեցնել մարտերը. «Ամերիկայի ձայն»
Նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող ռազմական բախումների եւ կողմերի միջեւ միմյանց մեղադրելու շուրջ փաստի մասին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության կողմից հղված հարցին ի պատասխան, ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության խոսնակն ասել է. «Մենք այսօր ստանում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ակտիվ ռազմական գործողությունների մասին մտահոգիչ տեղեկություններ: Եվ հորդորում ենք Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ կերպով դադարեցնել
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը դիմում է ԵՄ-ին
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հայտարարությունը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանի ուղղությամբ։ Ադրբեջանի զինված ուժերը մայիսի 12-ից ներթափանցել են Հայաստանի ինքնիշխան տարածք։ Այս հարձակումն ամենալարվածն է եղել 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո։ Այս հարձակումները հստակ ցույց են տալիս, որ Ադրբեջանը հավատարիմ չէ տարածաշրջանում խաղաղությանն ու
Ադրբեջանը փորձում է թելադրել իր օրակարգը՝ պահանջելով, որ Հայաստանը ճանաչի իր տարածքային ամբողջականությունը
Հարգելի՛ բարեկամներ Ադրբեջանի հերթական սադրիչ գործողությունները պետք է գնահատել զինված հարձակում Հայաստանի Հանրապետության վրա: Տվյալ իրադրության պայմաններում անհրաժեշտ է գործի դնել ՀՀ ողջ իրավապայմանագրային հնարավորությունները և հասնել նրան, որ ինչպես ՀԱՊԿ-ն, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունը, կնքված պայմանագրերին համապատասխան, իրականացնեն ստանձնած պարտավորությունները: Բացի այդ, շատ կարևոր է, որ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի մասին իրազեկվեն ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն
Ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ-ի նկատմամբ ռազմական ագրեսիայի ակտ իրականացնելու և միջազգային հումանիտար իրավունքի աղաղակող խախտումների առթիվ քրեական գործ է հարուցվել
2021 թվականի նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի XXIX նստաշրջանի թիվ 3314 բանաձևի «ա», «բ» և «գ» կետերի, 1998թ․հունիսի 17-ին ընդունված Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի 8-bis հոդվածի պահանջները, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի
Արթուր Ալեքսանյանը Զինվորի տանը նվիրեց Ռոբերտ Աբաջյանի պատկերով շապիկը, որով ինքը Ռիոյում ներկայացել էր օլիմպիական ոսկե մեդալը ստանալու արարողությանը
Այսօր քառօրյա պատերազմի մասնակից Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է: Լրացավ Արցախի հերոսի 25-ամյակը: Այդ առիթով օլիմպիական խաղերի չեմպիոն, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը այցելեց Զինվորի տուն: Այնտեղ էին նաեւ Ռոբերտ Աբաջյանի ծնողներն ու հարազատները, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: Արթուր Ալեքսանյանը Զինվորի տանը նվիրեց Ռոբերտ Աբաջյանի պատկերով այն շապիկը, որով ինքը Ռիո-դե-Ժանեյրոյում ներկայացել էր օլիմպիական ոսկե մեդալը ստանալու
Փորձ է արվում ռազմական ճանապարհով լուծել Թուրքիան Ադրբեջանին և Ռուսաստանին կապող միջանցքի հարցը. «Ազատ Դեմոկրատներ»
Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված պետական սահմանի խախտմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող ռազմական գործությունները ոչ այլ ինչ են, քան ՀՀ տարածքային ամբողջականության խախտում և չհայտարարված պատերազմ Հայաստանին՝ Ադրբեջանի և վերջինիս աջակցող ուժերի կողմից: Պարզ է, որ տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական վերադասավորումների արդյունքում՝ ոտնահարելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և միջազգայնորեն ճանաչված սուվերեն տարածքն ու մեր պետության
Մոսկվան կապ է պահպանում Բաքվի ու Երևանի հետ. Ռուսաստանի ԱԳՆ
Ռուսաստանը մշտական կապ է պահպանում Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ սահմանին ստեղծված իրավիճակը խաղաղ հունի բերելու համար: Այս մասին լրագրողներին ասել են Ռուսաստանի ԱԳՆ-ից: «Մշտապես կապի մեջ ենք գտնվում կողմերի հետ՝ իրավիճակը շուտափույթ կերպով խաղաղ հունի վերադարձնելու համար»,- ասել են նախարարությունից: Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Ազգային ժողովի 2 պատգամավորի դատական նիստերը հետաձգվեցին
Ընդդիմադիր երկու պատգամավորներն էլ կալանավորված են
«Հայրենիք» կուսակցությունը սատարում է մեր Զինված ուժերին
Հաշվի առնելով թշնամու կողմից սանձազերծված հերթական ագրեսիան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ և ծավալվող ռազմական գործողությունները՝ «Հայրենիք» կուսակցությունը հրավիրել է խորհրդի արտահերթ նիստ: Նիստի արդյունքում որոշվել է առժամանակ դադարեցնել ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը և չեղարկել դրա հետ կապված այլ քաղաքական միջոցառումները: Արձանագրում ենք, որ գործող վարչախումբը`Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իր ապազգային և պարտվողական կառավարման հետևանքով Հայաստանի և
Հուլուսի Աքար. «Թուրքիան ինչպես միշտ՝ Ադրբեջանի կողքին է»
Զաքիր Հասանովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ
Վանաձորում ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերը դադարեցնում են քարոզարշավը
Ինչպես տեղեկացրել ենք դեկտեմբերի 5-ին տեղի կունենան Վանաձոր խոշորացված համայնքի ընտրությունները: Պայմանավորված երկրում ստեղծված իրավիճակով՝ քիչ առաջ «Մամիկոն Ասլանյան» դաշինք, «Ապրելու երկիր», «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն իրենց ֆեյսբուքյան էջերում դիմեցին Վանաձոր, Գուգարք, Դարպաս եւ Շահումյան համայնքների բնակիչներին: Նրանք տեղեկացրեցին, որ կապված սահմանում տիրող իրավիճակի հետ՝ դադարեցնում են նախընտրական քարոզարշավը: Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ
ԵԿՄ բոլոր վարչություններում հայտարարվել է համար մեկ պատրաստվածություն։
«Ելնելով մեր երկրի սահմաններում այս պահին տիրող իրավիճակից ՀՀ Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի հրամանով ժամը 13:00-ից Հանրապետության ԵԿՄ բոլոր մարզային եւ տարածքային բաժանմունքներում հայտարարվել է համար մեկ պատրաստվածություն»,- ասված է ԵԿՄ-ի հայտարարությունում։


















































