Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային ժողովի 2 պատգամավորի դատական նիստերը հետաձգվեցին

Նոյեմբեր 16,2021 22:35

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում՝ դատարանի նախագահ Նապոլեոն Օհանյանը հետաձգեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանի  դատական հերթական նիստը։ Գործով դատախազը նախապես դիմել էր դատարան՝ խնդրելով նոյեմբերի 16-ի նիստը նշանակել մեկ այլ հերթի։ Դատարանը հաջորդը նիստը նշանակվեց նոյեմբերի 26-ին։

Հիշեցնենք, Մխիթար Զաքարյանը եւ նրա երկու գործընկերները մեղադրվում են  օտարումն արգելված, Մեղրի համայնքի գլխավոր հատակագծում որպես արգելոց նշված հողատարածքը օտարելու մեջ, ինչի արդյունքում պետության եւ համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է անզգուշությամբ ծանր հետեւանքներ։ Դատարանում արդեն ցուցմունք են տվել բոլոր վկաները, իսկ ամբաստանյալները հրաժարվել են ցուցմունք տալ։

Նույն դատարանի Գորիսի նստավայրում՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ էլ հետաձգվեց «Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավորի, Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանի դատաքննությունը։ Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը դատավոր Գնել Գասպարյանի որոշմամբ փոխվել էր 20 մլն դրամի գրավով։ Սակայն երեկ՝ նոյեմբերի 15-ին, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ Արթուր Սարգսյանը նորից կալանավորվեց։

Նոյեմբերի 16-ի նիստը հետաձգվեց, քանի որ ոստիկանությունը տեղեկացրել էր դատարանին, որ տեխնիկական որոշ հարցերից ելնելով՝ հնարավոր չէ ամբաստանյալին «Վարդաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել  Սյունիքի ընդհանուր իրավասության դատարան։ Հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 3-ին։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930