Օրվա լրահոսը
«Հայրենիք» կուսակցությունը կմասնակցի դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին
Կայացել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի նիստը: Նիստին քննարկվել են «Հայրենիք» կուսակցության գործունեությանը և ներքաղաքական խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: Արդյունքում Կուսակցության խորհուրդը որոշել է մասնակցել 2021թ. դեկտեմբերի 5-ին մի շարք համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Մասնավորապես, Աշտարակ համայնքում Կուսակցության ավագանու ցուցակը գլխավորելու է Ազատ Զաքարյանը, Արտաշատում՝ Անդրանիկ Կիրակոսյանը, Սպիտակում՝ Կարեն Թեմուրյանը, Վայքում՝ Թարո Ավետյանը,
Ժիրայր Սեֆիլյան․ «Այսօրվա հանրահավաքից հետո նոյեմբերի 9-ին եթե հանդիպեն ալիեւներն ու փաշինյանները, ընդամենը մի նոր դեկլարացիա են ծնելու»
ԱԺԲ-ն այսօր Ազատության հրապարակում հանրահավաք էր կազմակերպել
«Արմավիր» ՔԿՀ-ում արձանագրվել են կորոնավիրուսով վարակվածության դեպքեր
Վարակվածներին տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց»
«Վարչապետի գավաթ» մրցաշարի անցկացման նպատակը հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացումն է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Էջմիածնում մասնակցել է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթի» 2-րդ մարզաձևի` սիրողական կրոսավազքի մրցաշարի մրցանակաբաշխության արարողությանը: Կրոսավազքն անցկացվել է Երևան-Էջմիածին ճանապարհին, որին մասնակցել են շուրջ 1500 քաղաքացիներ տարբեր տարիքային խմբերում` 15-17 տարեկան աղջիկներ և տղաներ, որոնք հաղթահարել են 3 կմ, 18-35 տարեկան կանայք և 18-40 տարեկան տղամարդիկ, որոնք վազել են 10 կմ, և 36
Համբարձում Հակոբյանը չկարողացավ դիմադրություն ցույց տալ ռուս բռնցքամարտիկին
Բելգրադում ընթացող բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնության մրցումային վեցերորդ օրը Հայաստանի ազգային հավաքականի անդամ 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը ցերեկային մրցահերթում չկարողացավ դիմադրություն ցույց տալ Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ներկայացնող Սավելի Սադոմային: Մեր մարզիկը երկու ռաունդներում մեկական անգամ նոկդաունի ենթարկվեց, որից հետո ռինգի մրցավարը կանգնեցրեց մենամարտը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ամեն լուսաբացին հույս էր ավելանում, քանի որ որոնողական աշխատանքներն էին սկսում. փրկված զինվորի մոր շնորհավորական խոսքը փրկարարին
Փրկված զինվորի մոր՝ Սոնա Ադամյանի շնորհավորական խոսքը փրկարարին: Հարգարժան փրկարար, կոչմանդ իրական կրող: Թույլ տուր խորին երախտագիտությամբ քեզ ասել՝ Շնորհակալ ենք: Երբ մի պահ տեղափոխվում ենք անցյալ տարվա նույն օրերը, թվում է՝ անվերջանալի տառապանքին ու ցավին վերջ չի լինելու: 2020 թվականի 44-օրյա պատերազմի բոթը թակեց նաև մեր դուռը: Ընդամենը 2 ամսվա ժամկետային զինծառայող մեր որդու՝
Երբ գերակա է շահը
14 տարի առաջ 2007-ին Թեղուտի ծրագրի իրագործման համար գործադիրը ՀՀ Լոռու մարզի Թեղուտ և Շնող գյուղերի բնակիչներին զրկեց գյուղատնտեսական նշանակության 81,483 հեկտար հողից՝ հայտարարելով այդ հողերի նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ: Բնակիչներին իրենց հողերի համար, որպես փոխհատուցում, առաջարկվել էր կադաստրային գնից ցածր գին` մեկ քմ հողակտորի համար 37-65 դրամ: Բնակիչների կարծիքով՝ Թեղուտի հանքի շահագործումը քրեական
«Այս ֆորմատի երեք ներկայացուցիչներ պիտի ներգրավված լինեն 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում»․ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին: Նիստին ներկա են գտնվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Ազատական» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Արզաքանցյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական
Արտակ Բեգլարյանի պատվին Լոս Անջելեսի ՀՀ հյուպատոսությունում պաշտոնական ընդունելություն է կազմակերպվել
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 27-ին մասնակցել է Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությունում իր պատվին կազմակերպված պաշտոնական ընդունելությանը, որին մասնակցում էին հայկական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, կազմակերպությունների ղեկավարներ և նահանգային ու քաղաքային ընտրված պաշտոնյաներ: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը և Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանչյանը, որպես
«Կարծում եմ Հայաստանն էլ պետք է երեխաներին քովիդի դեմ պատվաստումների ճանապարհով գնա». Լիլիթ Մարության
Քովիդ համավարակի իրավիճակը շարունակում է լարված մնալ, ամեն օր վարակից մեծ թվով մահացություն է գրանցվում, օր օրի նոր դեպքերի թիվն ավելանում է, այն հատել է 2000-ը։ Պատվաստումների գործընթացն էլ դանդաղ է առաջ գնում՝ մոտ 7% է։ «Ուիգմոր Քլինիք»- մանկաբույժ իմունիզացիայի ծառայության ղեկավար Լիլիթ Մարությանն «Առավոտ»-ի հետ զրույցում ասում է՝ վարակի նման տարածվածության պատճառը, բնականաբար, բնակչության՝
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի նախավերջին հանդիպումը բրիտանացի թավջութակահար Սթիվեն Իսերլիսի հետ էր
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի նախավերջին հանդիպումը մեր ժամանակների առաջատար երաժիշտներից մեկի` բրիտանացի թավջութակահար Սթիվեն Իսերլիսի հետ էր։ Երեւանյան այցի ընթացքում թավջութակահարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ եւ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կատարեց Ալեքսեյ Շորի «Երաժշտական ուխտագնացություն» թավջութակի կոնցերտը, ինչպես նաեւ Կամիլ Սեն-Սանսի Թավջութակի թիվ 1 կոնցերտը։ Իսերլիսի երաժշտությունը հնչել է բազում երկրներում, ամենահեղինակավոր դահլիճներում։ Նա
Ինչպես չկալանավորվեց Վանո Սիրադեղյանը
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի սկզբունքայնությունից մինչեւ Հրանտ Մաթեւոսյանի հանձնարարություն. 20 տարի անց Հոկտեմբերի 15-ին, 75 տարեկանում մահացավ Հայաստանի երրորդ Հանրապետության հիմնադիրներից, «Ղարաբաղ» կոմիտեի, Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության անդամ, իսկ 1990-92 եւ 1997-2000 հատվածներում՝ կուսակցության վարչության նախագահ Վանո Սիրադեղյանը: Հայաստանի անկախության առաջին տասնամյակում նա մի շարք առանցքային պաշտոններ է զբաղեցրել՝ Ներքին գործերի նախարար, Երեւանի քաղաքապետ,
Իրանը դարձյալ Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի (FATF-ի) սև ցուցակում է․ դրանից տուժում է նաև Հայաստանը
Փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ միջազգային պայքարի «Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խումբը՝ (ՖԱԹՖ – Financial action task force on money laundering կամ Groupe d’action financière – GAFI)-ը, 19-21 հոկտեմբերի 2021 թվականի իր նիստում Իրանին և Հյուսիսային Կորեային ներառել է իր սև ցուցակում, փակել է պատժի ժամանակավոր առկախման էջը։ Այս որոշումով դժվարանում
«Այս ընդդիմությունը ռեւանշիստներ են, վրեժի ծարավով լցված, որը ոչ թե ուզում է մեզ հեռացնի իշխանությունից, այլ Ռոբերտ Քոչարյանին բերի իշխանության»
Արթուր Հովհաննիսյանը՝ խոսքի ազատության սահմանափակման քննադատությունների մասին Ազգային ժողովում ասում եք, թե ձեր նախագծով ուզում եք պաշտպանել լրագրողներին, ինչո՞ւ է ձեզ թվում, որ լրագրողներն անպաշտպան են, լրագրողները ձեր պաշտպանության կարիքը բացարձակ չունեն: Երեկ «Առավոտի» հետ զրույցում այս դիտարկմանն ի պատասխան՝ ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ասաց. «Լրագրողները ո՞նց չունեն, իրենք էլ են հենց չնույնականացած աղբյուրների թիրախում:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 30-ի ցերեկն առանձին շրջաններում, 31-ին, նոյեմբերի 3-4-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` թաց ձյան տեսքով: Նոյեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 30-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 4-ի գիշերը սպասվում է անձրև։ Նոյեմբերի 1-3-ը սպասվում
Քաղաքապետը` «Բալասանյան դաշինքից», փոխքաղաքապետերը` ՔՊ-ից. Ստորագրվեց հուշագիր
Քիչ առաջ Գյումրու ՏԻՄ ընտրություններում ձայների քանակով առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության և «Քաղաքացիական պայմանագրի» միջև ստորագրվեց հուշագիր։ Համաձսյն փաստաթղթի, քաղաքապետ ընտրվում է «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության թեկնածու Վարդգես Սամսոնյանը, երկու փոխքաղաքապետերը կնշանակվեն ՔՊ-ից։ Հուշագրի համաձայն, կադրային քաղաքականությունը կորոշվի համատեղ։ Փոխքաղաքապետերի անունները չհրապարակեցին։ Հետաքրքիրն այն է, որ հուշագիրը չստորագրվեց առաջին դեմքերի
Գյումրիում էլեկտրագնացքը վրաերթի է ենթարկել երկաթգիծը չթույլատրված հատվածով հատող կնոջ
Հոկտեմբերի 30-ին Երևան-Գյումրի ուղղությամբ երթևեկող ԷՌ-2 էլեկտրագնացքը Գյումրի քաղաքի տարածքում վրաերթի է ենթարկել երկաթգիծը չթույլատրված հատվածով հատող կնոջ, որը տեղում մահացել է: Միջադեպը տեղի է ունեցել 11:51-ին: Կնոջ ինքնությունը դեռ անհայտ է: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հերթական անգամ հորդորում է քաղաքացիներին հատել երկաթուղային գծերը միայն այդ նպատակի համար հատկացված վայրերում, պահպանելով անվտանգության կանոնները և հետևելով ուղղորդող
Հուշաքարի բացում՝ թիվ 168 հիմնական դպրոցում
Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան թիվ 168 հիմնական դպրոցի բակում բացվեց 44-օրյա պատերազմում կրթօջախի զոհված շրջանավարտների հիշատակին նվիրված հուշաքար: Վրեժ Ավետիսյան, Սեյրան Պետրոսյան, Գրիգոր Գրիգորյան, Արայիկ Տիգրանյան, Հովհաննես Պողոսյան, Հարություն Շահնազարյան. նրանք դպրոցի տարբեր տարիների շրջանավարտներն են, մի քանիսը այն հազարավոր քաջերից, որ սեփական կյանքը նվիրաբերեցին հզոր ու պաշտպանված հայրենիք ունենալու հավատին։ Հայրենասիրություն խորհրդանշող
Մայր Աթոռը դիմում է ԱԺ-ին․ Ոչ աշխատանքային օրեր պահպանել նաև հունվարի 5-ը և հունվարի 7-ը
Հայաստանյան եպիսկոպոսաց և թեմակալ առաջնորդների ժողովը հանդես եկավ հայտարարությամբ Հոկտեմբերի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում գումարվեց հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով, որի ընթացքում քննարկվեցին հոգևոր-ազգային, եկեղեցական, հովվական և ներքին կազմակերպական մի շարք հարցեր: Առանձին քննարկման նյութ դարձան 44-օրյա պատերազմի հետևանքների հաղթահարման ուղղությամբ Հայ Եկեղեցու
Հասարակական կազմակերպության բողոքը դատարանում ՀՀ կառավարության դեմ է
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ Արաքս Մելքոնյանը դիմել էր վարչական դատարան, ապա վարչական վերաքննիչ դատարան՝ ընդդեմ ՀՀ կառավարության՝ 27.05.2021 թվականի «Որպես նվիրատվություն գույք ընդունելու, գույք ամրացնելու եւ անհատույց օգտագործման իրավունքով գույք հատկացնելու մասին» թիվ 876-Ա որոշման 2-րդ եւ 3-րդ կետերն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Նշյալ որոշման 2-րդ եւ 3-րդ կետերի համաձայն՝ ՀՀ կառավարությունը
Հայաստանում վերլուծության կենթարկվեն վայրի կենդանիների և մարդկանց միջև շրջանառվող հիվանդությունների ռիսկերը
ԵՊՀ–ի կողմից ներկայացված «Կենսաանվտանգության կարողությունների զարգացում Հայաստանում. կաթնասունները որպես հիվանդությունների վեկտորներ» թեման ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից հայտարարված մրցույթի արդյունքում երաշխավորվել է ֆինանսավորման: Ծրագրով նախատեսվում է վերլուծել վայրի կենդանիների և մարդկանց միջև շրջանառվող հիվանդությունների ռիսկերը, ինչպես նաև հարուցիչների և դրանց վեկտորների (կաթնասունների վայրի տեսակներ) առկայությունն ու տարածվածությունը: Գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման երաշխավորված ԲԵՀ 5 թեմաներից մեկը «Կենսանվտանգության
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 71 նոր դեպք է գրանցվել
Հոկտեմբերի 29-ին կատարվել է 210 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 71 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 177 վարակակիր: Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 66-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման
Էլեն Արմազան. «Ժամանակակից, մոդեռն, ջազ եւ պարային մյուս բոլոր ուղղությունները ե՛ւ նման են, ե՛ւ բացարձակ տարբեր»
Բալետային արվեստում ժամանակակից, մոդեռն ուղղություններով իրականացված ներկայացումները մեզ մոտ տասնամյակների պատմություն չունեն։ Հանդիսատեսին հայտնի են բալետմայստերներ Ռուդոլֆ Խառատյանի, Ռիմա Պիպոյանի, Ժակլին Սարխոշյանի, Արման Բալմանուկյանի, Արա Ասատրյանի՝ վերջին տարիներին արված բեմադրությունները նշյալ պարաոճերում։ Երեւանի պարարվեստի քոլեջում շուրջ երկու տարի է՝ բացվել է մոդեռն պարի դասարանը։ Մասնագիտական շրջանակներում էլ հաճախ քննարկման, նույնիսկ վեճի պատճառ է դառնում այդ
ԱՀ նախագահը բարձր է գնահատել ԱԻՊԾ գործունեությունն ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմի ժամանակաշրջանում
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 30-ին այցելել է ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայություն և մասնակցել համակարգի աշխատողի մասնագիտական օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը: Երկրի ղեկավարը նախ ծաղիկներ է խոնարհել Արցախյան պատերազմներում ԱԻՊԾ զոհված աշխատակիցների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանի պատվանդանին, ապա օրվա առթիվ պետական և դրամական պարգևներ հանձնել համակարգի մի խումբ ծառայողների։ Նախագահ Հարությունյանը
«Մոդեռնա» տեսակի պատվաստանյութի 620 հազար դեղաչափն արդեն Հայաստանում է
Նորվեգիայի կողմից «Թիմ Եվրոպա» (Team Europe) նախաձեռնության շրջանակում հասանելի «ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի» աջակցությամբ Հայաստանին նվիրաբերված «Մոդեռնա» տեսակի պատվաստանյութի 620 հազար դեղաչափն արդեն Հայաստանում է: Նվիրատվությունն առողջապահության նախարարությանն է հանձնել Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը և Հայաստանում Նորվեգիայի Թագավորության դեսպան Հելեն Սանդ Անդրեսենը «Զվարթնոց» օդանավակայանում։ «Շնորհակալ ենք Նորվեգիային և Եվրոպական միությանը COVID-19-ի դեմ պատվաստանյութի
«Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի» նախկին տնօրենը որդու օժանդակությամբ խոշոր չափերի գումար է հափշտակել
Օպերատիվ տեղեկությունների իրացման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ Ոստիկանության Գուգարքի բաժնում 2021թ. մայիսի 22-ին քրեական գործ է հարուցվել «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» ՊՓԲ ընկերությունում առերևույթ կատարված կոռուպցիոն չարաշահման դեպքի առթիվ: Պատշաճ դատախազական հսկողության ներքո ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում կատարված նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» ՊՓԲԸ նախկին տնօրեն
«Ո՞ր ազգի ազատությունն է այսքան ճոխ ասորտիմենտ ունեցել». Կամսար
Մեծանուն երգիծաբան Լեռ Կամսարի անտիպն «Առավոտին» է տրամադրել նրա թոռնուհին՝ Վանուհի Թովմասյանը Րաֆֆին մի վեպ է գրել, անունը՝ «Խենթը»: Այս «խենթը» Տաճկահայաստան է գնում եւ ինքզինքը նվիրում է տաճկահայության ազատության գործին։ Երկար աշխատելով, երբ չի կարողանում իրականում գլուխ բերել այդ բանը՝ պառկում եւ իր «երազում» է ազատագրում հայության այդ մասը։ Բայց եթե ես Րաֆֆու վիպական
Առայժմ լավագույնները Աննա Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանն են
Լատվիայի մայրաքաղաքում շարունակվող շախմատի Grand Swiss FIDE-ի երրորդ տուրում Աննա Սարգսյանը կանանց մրցաշարում պարտության է մատնել Վրաստանը ներկայացնող Մերի Արաբիձեին եւ 2,0 միավորով 50 մասնակիցների մեջ զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը: Եվրոպայի չեմպիոն Էլինա Դանիելյանը միավորը բաժանել է ռուսաստանցի Լեյա Գարիֆուլլինայի հետ եւ իր անվան դիմաց գրանցել է 1,5 միավոր: Տղամարդկանց պայքարում հաղթանակ տարել են Ռոբերտ
Այսօր Արցախի կարգավիճակի հարցը տարանջատվում է սահմանազատման գործընթացից, ինչն առաջընթացի միակ նախադրյալն է․ «Հայաստանի Հանրապետություն»
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 28-ին հայտնել է, որ երեք երկրների փոխվարչապետերի ձեւավորած եռակողմ աշխատանքային խումբը, որպես բանակցությունների մեկնարկի հիմք, քննարկում է քարտեզի ընտրության հարցը եւ, բնականաբար, դիտարկվում է նաեւ սահմանազատման հիմք ունեցող միակ քարտեզի՝ 1929 թ. գծվածի ընտրության տարբերակը: Նրա խոսքով՝ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման գործընթացին, բայց դրա
Կտավներ՝ ինչպես էքսպրոմտ գրված բանաստեղծություններ
Բացվեց Ռաֆայել Ջավախյանի անհատական ցուցահանդեսը Ռաֆայել Ջավախյանի անհատական ցուցահանդեսը մի անգամ եւս առիթ տվեց մտորելու հանկարծաստեղծ արարման շուրջ, քանի որ, ինչպես գեղանկարիչն է ընդգծում, իր բոլոր գործերը ստեղծել է առանց նախապատրաստության, շատ արագ՝ բացարձակապես վերանալով իրականությունից, ապրումի գերլարվածությամբ, ասես՝ ամեն անգամ հոգեպես պոկվելով իր իսկ մարմնեղեն էությունից։ Հայաստանի Նկարիչների միության ցուցասրահում ներկայացված գործերը հայրենի աշխարհից


















































