Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայրենիք» կուսակցությունը կմասնակցի դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին

Հոկտեմբեր 30,2021 20:23

Կայացել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի նիստը:

Նիստին քննարկվել են «Հայրենիք» կուսակցության գործունեությանը և ներքաղաքական խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր:

Արդյունքում Կուսակցության խորհուրդը որոշել է մասնակցել 2021թ. դեկտեմբերի 5-ին մի շարք համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:

Մասնավորապես, Աշտարակ համայնքում Կուսակցության ավագանու ցուցակը գլխավորելու է Ազատ Զաքարյանը, Արտաշատում՝ Անդրանիկ Կիրակոսյանը, Սպիտակում՝ Կարեն Թեմուրյանը, Վայքում՝ Թարո Ավետյանը, Վանաձորում՝ Վահե Դոխոյանը:

«Հայրենիք» կուսակցության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031