Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր Արցախի կարգավիճակի հարցը տարանջատվում է սահմանազատման գործընթացից, ինչն առաջընթացի միակ նախադրյալն է․ «Հայաստանի Հանրապետություն»

Հոկտեմբեր 30,2021 12:45

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 28-ին հայտնել է, որ երեք երկրների փոխվարչապետերի ձեւավորած եռակողմ աշխատանքային խումբը, որպես բանակցությունների մեկնարկի հիմք, քննարկում է քարտեզի ընտրության հարցը եւ, բնականաբար, դիտարկվում է նաեւ սահմանազատման հիմք ունեցող միակ քարտեզի՝ 1929 թ. գծվածի ընտրության տարբերակը: Նրա խոսքով՝ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման գործընթացին, բայց դրա համար կարեւոր մոտեցումներից են նաեւ երկու երկրների զորքերի հայելային հետքաշումը, համապատասխան տարածքներում սահմանապահ զորքերի տեղակայումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ՀՀ բյուջեի 2022 թ. նախագիծը ներկայացնելիս հայտնեց. «Անվտանգային նոր միջավայրում մեր երկրի սահմանների պահպանությունը շարունակում է մնալ կարեւորագույն առաջնահերթություն, եւ խնդիր ենք դրել ամեն տարվա հետ սահմանների պահպանության գործառույթն ավելի շատ իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով՝ հեռանկարում ունենալով մեր սահմանին միայն սահմանապահ զորքերի ծառայություն իրականացնելու տեսլականը: ՀՀ-ի տարածքից՝ մասնավորապես Սոթք-Խոզնավար հատվածից ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների դուրս բերման եւ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի, դեմարկացիայի գործընթացի մեկնարկը բարենպաստ պայմաններ կստեղծի այս խնդրի լուծման համար»:

ՀՀ վարչապետը, փաստորեն, գործընթացի մեկնարկի եւ սահմանին միայն սահմանապահ զորքեր տեղակայելու համար որպես պայման մատնանշեց Ադրբեջանի կողմից սահմանը չխախտելը եւ զորքերը հետ քաշելը: Նկատենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում սահմանը պետք է ուղղվի, որոշներում էլ՝ փոխզիջումներ արվեն:

Սահմանների դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հարցը ՀՀ-ՌԴ-Ադրբեջան եռակողմ աշխատանքին խումբը քննարկում է նաեւ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման համատեքստում: Պետությունների փոխվարչապետերի մակարդակով ձեւավորված աշխատանքային խումբն արդեն 8 հանդիպում է անցկացրել: Ըստ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի՝ բոլոր կողմերը բարձր են գնահատել աշխատանքային խմբի գործունեությունը, եւ արդեն եղել են բազմաթիվ մեկնաբանություններ, որոնք արվել են անմիջապես խմբի նիստերի արդյունքներով:

Սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի համատեքստում արդեն կա դրական տեղաշարժ, եւ այն պակաս էական չէ: Բանն այն է, որ, հասկանալով պահանջի փակուղային բնույթը, Ադրբեջանը հետ է կանգնել այն նախապայմաններից, թե սահմանազատումը պետք է պայմանավորվի փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչման համատեքստում: Այսօր Արցախի կարգավիճակի հարցը տարանջատվում է սահմանազատման գործընթացից, ինչն առաջընթացի միակ նախադրյալն է, հակառակ դեպքում Արցախի կարգավիճակի հետ միասին դիտարկելու փորձն անժամկետ կհետաձգեր այն:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031