Օրվա լրահոսը
Երկրից բացակայել են, բայց պատվաստվե՞լ
Տեղեկություններ կան, որ «Արմեդ» համակարգ են ներմուծվել կեղծ տվյալներ
Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերան երկարատև դադարից հետո վերականգնվել է և կներկայացվի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում
«Մեզ համար անչափ կարևոր է Վերդիի այս նշանավոր օպերան մեր խաղացանկում ունենալը: Սիրով հրավիրում ենք՝ ներկա գտնվելու այս կարևոր մշակութային իրադարձությանը»,- հանդիսատեսին ուղղված խոսքում նշել է Կարեն Դուրգարյանը:
«Պատերազմ գնալիս պայուսակումս էր այս գիրքը»․ Քերոբյանի հիմնավորումը, թե ինչու պետք է հունվարին աշխատել
Ես տեսել եմ ամեն օր, թե ինչպես ենք մենք անպատրաստ եղել այդ պատերազմին
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1517 նոր դեպք. 57 հոգի մահացել է
Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հետևանքով 6112 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1263 է:
ԱԺ-ում սահմանի վիճակի վերաբերյալ փակ քննարկում կլինի․ ԱԳ նախարարը չի մասնակցի
Խորհրդարան կգան ՀՀ ԶՈՒ ԳՇ առաջին տեղակալ Կամո Քոչունցը եւ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը
7 քրեական գործ 7 անձի, մասնավորապես Գորայք, Վաղատին, Նժդեհ, Շաքի, Արևիս, Սառնակունք և Բռնակոթ նախկին համայնքների ղեկավարների վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան
Քրեական գործերով նախաքննության ընթացքում մի շարք նախկին համայնքների (մասնավորապես, ներկայիս Տաթև խոշորացված համայնքի Հարժիս, Սիսիան խոշորացված համայնքի Դարբաս, Բնունիս, Լոր, Թանահատ բնակավայրերի) ղեկավարների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է հանցագործության դեպքի բացակայության կամ հանցագործության կատարման վաղեմության ժամկետն անցնելու, համաներում կիրառելու, կամ գործուն զղջալու հիմքերով: Իսկ Սիսիան խոշորացված համայնքի Աղիտու և Ախլաթյան բնակավայրերի (նախկին համայնքների) նախկին ղեկավարների դեպքում քրեական հետապնդում չի իրականացվել մահվան, Կապան համայնքի նախկին ղեկավարի դեպքում՝ հանցակազմի բացակայության հիմքերով:
Ռուբինյանի ելույթի ժամանակ ԱԺ դահլիճ մտած Արթուր Սարգսյանին «Հայաստան» դաշինքը ծափահարեց
«Հարգելի գործընկերներ, խնդում եմ լռել»,-հայտարարեց Ռուբեն Ռուբինյանը
Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ Սփյուռքից ակնկալիքները ոչ այնքան նյութական են, այլ մարդկային կապիտալի տեսքով
Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանչյանն իր ելույթում շեշտադրել է, որ իրենք ընդլայնելու են Արցախում իրականացվող ծրագրերը և հավաքագրված զգալի գումարն ուղղելու են հատկապես սոցիալական ու կրթական կարիքների բավարարմանը:
Ադրբեջանը, թեև հաղթել է պատերազմում, սակայն ակտիվորեն ձեռնամուխ է լինում նոր զինված ստորաբաժանումների ստեղծման ու զորամասերի բացման գործին. «Փաստ»
ՀՀ իշխանությունների խնդիրն էր հրադադարի հաստատումից անմիջապես հետո ձեռնամուխ լինել առաջին հերթին Հայաստանի զինված ուժերի վերականգնմանը։ Այնինչ, նրանք միայն խոսել են Հայաստանի ռազմական պոտենցիալի վերականգնման մասին, բայց ոչինչ չեն արել այս ուղղությամբ։
Առաջիկա գիշերվա ընթացքում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի նվազում ևս 3-5 աստիճանով
Օդի ջերմաստիճանն անցած գիշեր հանրապետության ամբողջ տարածքում նվազել է 4-7 աստիճանով։
Հայաստանի պետական պարտքը ավելացել է՝ հատելով 9 մլրդ դոլարի շեմը. «Ժողովուրդ»
Սեպտեմբերի 30-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 9 մլրդ 31 մլն դոլար կամ 4 տրիլիոն 369 մլրդ դրամ։ Այն, նախորդ ամսվա օգոստոսի համեմատ, աճել է 86 մլն դոլարով, իսկ 1 տարվա կտրվածքով՝ 1 մլրդ 184 մլն դոլարով։
«Ներքին դիմադրություն» չկա
Անցած շաբաթ «Ալիք մեդիա» լրատվամիջոցը տեղեկություն հրապարակեց, ըստ որի, այս տարվա նոյեմբերի 10-ին Մոսկվայում Փաշինյանը, Պուտինը եւ Ալիեւը երկու փաստաթուղթ են ստորագրելու: Վկայակոչելով «դիվանագիտական հավաստի աղբյուրները»՝ կայքը նշում է, որ առաջին փաստաթուղթը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատմանը եւ սահմանագծմանը, որով Երեւանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1920-ական թվականների
Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում, Սարավանի և Մեղրիի լեռնանցքներում ձյուն է տեղում
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Ակնհայտ է, որ բնակչությունը գնալով ավելի ու ավելի է աղքատանում. տնտեսագետ Կառլեն Խաչատրյան. «Փաստ»
Ակնհայտ է, որ թե՛ բնակչության, թե՛ բիզնեսի մոտ բացասական սպասումներ կան: Սա է այն հիմնական պատճառը, որ գնաճը որևէ կերպ չի մեղմվում, գնաճի տեմպերը չեն թուլանում»,- ասաց տնտեսագետը:
Մանե Գալոյանը Մոսկվայի Մեծ թատրոնում կայացած Operalia մրցույթում արժանացել է երկրորդ մրցանակի
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ԵՊԿ շրջանավարտ Մանե Գալոյանը (պրոֆեսոր Սուսաննա Մարտիրոսյանի դասարան) Մոսկվայի Մեծ թատրոնում կայացած Operalia մրցույթում արժանացել է երկրորդ մրցանակի։ Բացի դրանից նա ճանաչվել է«Լավագույն սարսուելա կատարող», ինչպես նաև արժանացել Rolex-ի մրցանակին՝ հանդիսատեսի համակրանքի համար։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
«Հինգ րոպե գոռացին, նկարվեցին ու ծիծաղելով գնացին». Վահագն Ալեքսանյանը՝ Կիպրոսում կազմակերպված ցույցի մասին
ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կիպրոս կատարած պաշտոնական այցի ընթացքում արդեն երկրորդ անգամ ինչ-որ 4-5 հոգի եկել հյուրանոցի մոտ ակցիա էին անում։ Էլ դավաճան, էլ ինչ ասես։ Ասում եմ՝ լավ հարց չկա, բայց պատերազմի ժամանակ Կիպրոսում գոնե տա՞ք էր։ Ու կամ գոնե էս ակցիաների համար նորմալ ժամավճար տալի՞ս են։ Էլի լռություն։
Հերթական գանձագողության և հուշարձանի վնասման դեպքը Արագածոտնի մարզում
ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայությունը հուշարձանների տարածքներում շրջայցեր իրականացնելու ժամանակ Ոսկեվազ համայնքի` 2.87.1. ԱՄՐՈՑԻ ՀԱՄԱԼԻՐ ԱԽԹԱՄԻՐ հուշարձանի տարածքում արձանագրել է գանձագողությունների հերթական դեպք` հայտնաբերվել են երեք տասնյակի հասնող դամբարանների հողաքանդումներ, սալաքարերի տեղաշարժումներ: Դեռևս գարնանը ՊՈԱԿ-ը գրություններով դիմել էր ոստիկանությանը և համայնքապետին` աջակցության նպատակով, տարածքը ուշադրության և հսկողության տակ պահելու համար, սակայն երևույթը շարունակվում է: Այժմ ՊՈԱԿ-ում
Երկրաշարժ Բավրա գյուղից 8 կմ արևելք
Հոկտեմբերի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:00-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17:00-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.12⁰ և արևելյան երկայնության 43.91⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 8 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը
Ինչպես է Ռուսաստանն օգտագործում Իրանի և Արևմուտքի միջև հարաբերութունների մասնակցությունը. Էլդար Մամեդով
Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեում սոցիալ դեմոկրատների քաղաքական խրհրդական Էլդար Մամեդովը ծավալուն հոդված է հրապարակել՝ վերլուծելով Հարավային Կովկասում խոշոր դերակատարների դիրքորոշումները: Հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև. Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության սրման ֆոնին Իրանի նոր արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ամսվա սկզբին այցելեց Մոսկվա՝ հանդիպելու իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Թեև ռուս-իրանական օրակարգն ավանդաբար լայնածավալ է
Քովիդով հիվանդի քույրը դիմել է ոստիկանություն, Գյումրու հիվանդանոցում նրա արարքից զարմացած են
Aravot.am-ի տեղեկություններով, հոկտեմբեր 18-ին Գյումրի բժշկական կենտրոնում քովիդի դեմ ստացիոնար բուժում ստացող հիվանդներից մեկի քույրը՝ Վայոց Ձորի մարզի բնակչուհի Մանիկ Առաքելյանն, ահազանգել է ոստիկանություն ՝ դժգոհելով, որ մեկուսարանի բաժանմունքի վարիչ Լիլիթ Սարգսյանն ասել է, թե քրոջը դուրս կվռնդի հիվանդանոցից։ Նա ոստիկաններին պարզաբանել է, որ իր քույրը՝ Աննա Առաքելյանը, հոկտեմբերի 16-ին երկկողմանի թոքաբորբով դիմել է Գյումրի
Իրավիճակը միջպետական և հանրապետական ավտոճանապարհներին
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 25-ին՝ ժամը 20։15-ի դրությամբ, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Ապարանի տարածաշրջաններում և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին թույլ ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ
Ալեն Սիմոնյանը և Կիպրոսի արտաքին գործերի նախարարը քննարկել են կիպրական կողմի ներդրումային հնարավորությունները
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 25-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսին: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով երկու երկրների արդյունավետ համագործակցությունը: Նա մեծապես կարեւորել է Կիպրոս-Հայաստան-Հունաստան խորհրդարանական համագործակցության ձեւաչափի շուտափույթ
Թուրք լրագրողը Էրդողանին հիշեցրել է Սորոսի հետ հանդիպումների մասին (լուսանկարներ). Ermenihaber.am
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հիշեցրել են «Բաց հասարակություն» կազմակերպության հիմնադիր, միլիարդատեր Ջորջ Սորոսի հետ ջերմ հարաբերությունների մասին: Այն բանից հետո, երբ Էրդողանը «սահմանադրական կարգը տապալելու» ու «լրտեսության» մեջ մեղադրվող և 4 տարի կալանքի տակ գտնվող հասարակական գործիչ, գործարար Օսման Քավալային անվանել էր «Սորոսի մնացուկ», «Թուրքիայում Սորոսի մասնաճյուղ», թուրք լրագրող Բարըշ Փեհլիվանը որոշել է Էրդողանին
Հակոբավանքի վերականգնումը պատվի հարց է (տեսանյութ եւ ֆոտոշարք)
Պատերազմից հետո Արցախի պատմամշակութային ժառանգությունից մի հսկայական զանգված՝ ավելի քան 1500 անուն հուշարձան, անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, այդ թվում՝ 122 եկեղեցի, 13 վանական համալիր, 52 ամրոց, 4 մատուռ, 536 խաչքար… Կորցրել ենք նաեւ կամուրջներ, գերեզմանատներ, բերդեր, ինչպես նաեւ 12 թանգարան: Մենք այլեւս մուտք չունենք Շուշիի սուրբ Ղազանչեցոց, Կանաչ ժամ, Հադրութում գտնվող Կատարոյի վանք, հիմա արդեն
Հաղթանակն առանց մենամարտի կշնորհվի Հայաստանի բռնցքամարտիկին
Բելգրադում մեկնարկում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի ազգային հավաքականը՝ գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ: Վիճակահանությամբ այսօր մեր տղաներից առաջինը պայքարի մեջ ներգրավվելու էր Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, որի մրցակիցը պետք է լիներ Պուերտո Ռիկոն ներկայացնող Յան Պիզարրո Ռիվերան: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի կայքը տեղեկացնում է, որ հաղթանակը առանց
Մեզնից յուրաքանչյուրը ու հատկապես մեր խոցելի հարազատները կարող են լինել հաջորդ մահվան կամ ծայրահեղ ծանր դեպքի զոհը. Արտակ Բեգլարյան
Սիրելի՛ հայրենակիցներ, Կորոնավիրուսի համավարակի վիճակն Արցախում գնալով վատանում է: Վերջին տասն օրվա ընթացքում օրական տասնյակ նոր դեպքեր են արձանագրվում: Այժմ տարբեր բուժհիմնարկներում բուժում են ստանում ավելի քան 140 հիվանդներ, որոնցից 76-ի վիճակը ծանր է, ներառյալ՝ 10 ծայրահեղ ծանր դեպք: Մեր բուժաշխատողները հսկայական աշխատանք են կատարում, սակայն մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածությունը մոտենում է առավելագույն մակարդակի: Վերջին օրերին
Հունաստանը պոլսահայ գրող Սևան Նիշանյանին ճանաչել է «անցանկալի անձ». Ermenihaber.am
Պոլսահայ գրող Սևան Նիշանյանը հայտնել է, որ Հունաստանն «անցանկալի անձ» է հայտարարել իրեն։ Նա տեղեկացրել է, որ զբոսաշրջային այցով եղել է Ալբանիայում, որտեղից փորձել է վերադառնալ Հունաստան, սակայն իրեն թույլ չեն տվել այդ երկիր մուտք գործել։ Նիշանյանի խոսքով՝ հույն պաշտոնյաները չեն բացահայտել իրենց որոշման պատճառը ՝ նշելով, որ դա պետական գաղտնիք է։ «Ենթադրում եմ, որ
Թբիլիսիում կայացել են Ա. Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումներ
Հոկտեմբերի 23-24-ին Թբիլիսում՝ «Հայարտուն» և «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական և մշակութային կենտրոններում անցկացվեցին համերգային հատուկ ծրագիր, ցուցահանդես և դասախոսությունների շարք՝ նվիրված մեծանուն հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին: «Ստեղծագործական երկրորդ կյանք. Թիֆլիս» խորագրի ներքո ներկայացվեցին ուղիղ 105 տարի առաջ կոմպոզիտորի և բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ճակատագրական հանդիպման մանրամասնությունները, ինչպես նաև վրաց մշակութային գործիչների հետ նրա
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Նիկոսիայի քաղաքապետին
Կիպրոս կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Նիկոսիայի քաղաքապետ Կոնստանտինոս Յորկաջիսին: Քաղաքապետը, ողջունելով հյուրերին, նշել է, որ հայ-կիպրական հարաբերություններն օրինակելի են բոլոր ասպարեզներում: ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին ընդունելության համար՝ նշելով, որ հայ-կիպրական բարեկամական հարաբերություններին նպաստող գործոններից է նաեւ Կիպրոսի հայ համայնքը: Կողմերը քննարկել են մայրաքաղաքային կյանքում հայ
Կարեն Անդրեասյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են Սահմանադրության, ոստիկանության, հակակոռուպցիոն և այլ բարեփոխումներին վերաբերող հարցերը
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Կարեն Անդրեասյանը ողջունել է դեսպանին Արդարադատության նախարարությունում, բարձր գնահատել երկու երկրների ռազմավարական և գործընկերային հարաբերություններն ու դեսպան Կոպիրկինին ներկայացրել Նախարարության բարեփոխումների լայն օրակարգը։ Այն վերաբերել է Սահմանադրության բարեփոխումներին, հակակոռուպցիոն քաղաքականությանը, ոստիկանության բարեփոխումներին և այլ ոլորտներին: Կարևորելով նաև հանրային ծառայությունների


















































