Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Հինգ րոպե գոռացին, նկարվեցին ու ծիծաղելով գնացին». Վահագն Ալեքսանյանը՝ Կիպրոսում կազմակերպված ցույցի մասին

Հոկտեմբեր 25,2021 23:23

ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կիպրոս կատարած պաշտոնական այցի ընթացքում արդեն երկրորդ անգամ ինչ-որ 4-5 հոգի եկել հյուրանոցի մոտ ակցիա էին անում։

Էլ դավաճան, էլ ինչ ասես։ Ասում եմ՝ լավ հարց չկա, բայց պատերազմի ժամանակ Կիպրոսում գոնե տա՞ք էր։ Ու կամ գոնե էս ակցիաների համար նորմալ ժամավճար տալի՞ս են։ Էլի լռություն։

Մի խոսքով էլի հինգ րոպե գոռացին, նկարվեցին ու ծիծաղելով գնացին։

Մի խոսքով, սիրելի պատվիրատուներ, սա հաշվի առեք, գուցե գնի հարցում որոշակի զեղչեր ստանաք անպիտան ծառայությունների համար»։

Նշենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Կիպրոս այցելության ժամանակ կիպրոսահայությունը բողոքի ցույց է արել, որի ժամանակ հնչել են «Նիկո՛լ, Ալե՛ն, դավաճան», «Դուք ընդունված չեք այստեղ» կոչեր։  Ցույցին միջամտել է ոստիկանությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031