Օրվա լրահոսը

Միջոցառման նպատակն էր վեր հանել ու ներկայացնել թոնիր-հազարաշեն ծիսական կապի ողջ համակարգը, տոնածիսական կերակուրները, ծանոթացնել հացի ծեսին, տվյալ ծեսերին վերաբերվող խոհանոցին

«Միհր Վոյաժը», «Կէան կրթամշակութային կենտրոնը» և «Հայ խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման» ՀԿ-ն ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի հետ համատեղ հոկտեմբերի 23-ին Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքում առաջին անգամ անցկացրեցին «ԹոնրաՏոն» փառատոնը։ Միջոցառման նպատակն էր վեր հանել ու ներկայացնել թոնիր-հազարաշեն ծիսական կապի ողջ համակարգը, տոնածիսական կերակուրները, ծանոթացնել հացի ծեսին, տվյալ ծեսերին վերաբերվող խոհանոցին, երգ ու պարերին, խաղերին: Փառատոնի

Գերեզմանատան վարիչը գերեզմանափոսը փորելու դիմաց հուղարկավորվող անձանց հարազատներից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 1.420.000 ՀՀ դրամ կաշառք. ԱԱԾ

Բացի այդ, նույն գերեզմանատան վարիչը՝ ի պաշտոնե լիազորված լինելով նույն գերեզմանատանն իրականացնել գերեզմանատեղերի բարեկարգման մի շարք վճարովի ծառայություններ, գերեզմանատեղերի բարեկարգման աշխատանքները կազմակերպել է մասնավոր հիմունքներով, որի դիմաց գերեզմանատանը հուղարկավորված անձանց հարազատներից ստացված ընդհանուր 780.000 ՀՀ դրամ գումարը չի մուտքագրել ՀՈԱԿ-ի հաշվին, շինարարական աշխատանքների վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր չեն կազմվել, որպիսի գործողություններով էական վնաս է պատճառել Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի իրավունքներին և օրինական շահերին:

«Գիտության ուղղությամբ հատկացվող գումարը նախորդ տարվանից բարձր է լինելու 83%-ով». Փաշինյանը՝ 2022-ի բյուջեի մասին

«Հեռու ենք այն մտքից, որ 2022-ի պետական բյուջեն կլուծի մեր առջեւ ծառացած բոլոր խնդիրները, բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ սոցիալական, կմնան չլուծված»:

Սյունիքի մարզում կունենանք ճանապարհային հաղորդակցության լիովին նոր համակարգ. Սուրեն Պապիկյան

Ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհը նախատեսվում է ամբողջությամբ շահագործման հանձնել մինչև նոյեմբերի վերջ։

«Հայաստանը տարածքներ նվաճելու մտադրություն չունի». Փաշինյանը ԱԺ-ում խոսեց Հայաստանի արձանագրած ռեկորդային թվերից ու 2022-ի պլաններից

Մենք հետեւողականորեն շարժվելու ենք ՀՀ-ում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհով, բայց դա անելու ենք սահուն, մտածված քայլերով՝ քայլ առ քայլ մեծացնելով զինվորական ծառայության գրավչությունը, բարելավելով սպայի եւ սպայական ծառայության կերպարը, զարգացնելով ու բարելավելով ՀՀ պաշտպանական դոկտրինը:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1184 նոր դեպք. 42 հոգի մահացել են

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1261 է:

ՀԳՄ վերոհիշյալ համագումարից 20 տարի անց «Մեղրիի միջանցքի» ծրագիրը կրկին կյանքի կոչելու հանգամանքը հասկանալի է դարձնում, թե ինչու «Հոկտեմբերի 27-ից» հետո պետք էր այդ մասին լռել

Իսկ Հայաստանի Գրողների միության 13-րդ համագումարում «Հայաստանի Հանրապետության և Արցախի տարածքային ամբողջականության ու անձեռնմխելիության մասին» միաձայն վավերացված որոշումը այդպես էլ չհաղորդվեց կամ չտպագրվեց ոչ հանրապետական որևէ լրատվական կայքում, և ոչ իսկ ՀԳՄ պաշտոնաթերթ «Գրական Թերթում»: Այն պարզապես անհետացավ օրվա իշխանության աղբամանում:

Քարկոծել են Երևան-Գյումրի-Երևան երթուղին սպասարկող էլեկտրագնացքը, ինչի հետևանքով կոտրվել է էլեկտրագնացքի կողային պատուհաններից մեկի ապակին

Դեպքը տեղի է ունեցել Նորագավիթ-Երևան հատվածում: Հարավկովկասյան երկաթուղու անվտանգության ծառայության աշխատակիցները, իրավապահ մարմինների հետ համատեղ, միջոցներ են ձեռնարկում հարձակվողին հայտնաբերելու ուղղությամբ:

«Մեր նախընտրական ծրագիրն արտացոլում է կառավարության ծրագիրը Կապանում»․ Սուրեն Պապիկյան

Փոխվարչապետի խոսքով, երեք տարիների ընթացքում կառավարությունը իր բոլոր հնարավորությունները իրականացրել է , որպեսզի հանրապետության բոլոր հատվածներում իրականացվեն ներդրումներ, ինչպես նաեւ հսկայական աշխատանք է կատարվել իշխանության կողմից։

Բաքվի ռազմավարի պուրակից հանվել են հայերի մուլյաժներն ու սաղավարտները, բայց ոչ բոլորը. JAMnews

Պուրակի աշխատակիցները դա բացատրել են մոմե մուլյաժների վերանորոգման անհրաժեշտությամբ։ Սաղավարտների վերաբերյալ ոչ մի բացատրություն չի եղել։

Դավիթ Շահնազարյան. Ընդդիմության պայքարը ոչ թե իշխանությանը հեռացնելու, այլ իշխանության գալու համար էր. Sputnik Արմենիա

Ռուսաստանի հետ մենք ռազմավարական դաշնակիցներ ենք։ Բայց ես շատ վաղուց այդ սահմանումը չեմ լսել ոչ Ռուսաստանի, ոչ Հայաստանի ղեկավարներից։ Վերջին անգամ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող սուբյեկտը Մոսկվայում Պուտինի հետ հանդիպման ժամանակ օգտագործեց «ռազմավարական հարաբերություններ» արտահայտությունը։ Դա բոլորովին այլ մակարդակ է։ Կա ռազմավարական դաշնակցություն, ռազմավարական գործընկերություն և ռազմավարական հարաբերություններ։ Ռազմավարական հարաբերություններ Ռուսաստանը նաև Ադրբեջանի հետ է կառուցել։

Հոկտեմբերի 17-ին համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև մանդատների բաշխումը

2021 թ․ հոկտեմբերի 17-ին համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև մանդատների բաշխումը Շիրակ-Գյումրի Հայաստանի Հանրապետական Կուսակցություն- 2 մանդատ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն- 11 մանդատ «Զարթոնք» Ազգային-Քրիստոնեական կուսակցություն- 4 մանդատ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն- 14 մանդատ «Ապրելու երկիր» կուսակցություն – 2 մանդատ Սյունիք-Գորիս «Առուշ Առուշանյան» դաշինք- 13 մանդատ Հայ Ազգային Կոնգրես կուսակցություն- 1 մանդատ «Քաղաքացիական

Նիկոլ Փաշինյանն այցելել է Վանո Սիրադեղյանի ընտանիքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի ընտանիքին, ցավակցություն հայտնել վերջինիս մահվան կապակցությամբ և իր զորակցությունը փոխանցել ընտանիքի անդամներին: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 9-ին նախատեսված հանրահավքը ուժի մեջ է․ հայրենիքն է կարեւոր, ոչ թե՝ կորսված հայրենիքում իշխանության հեռացումը․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը Սոցիալական ցանցերում ու տարբեր հարթակներում բուռն քննարկման առարկա է դարձել նոյեմբերի առաջին տասնօրյակում հանրահավաքի մասին իմ հայտարարությունը։ Ոմանք մեղադրում են մեզ՝ ասելով, որ նոյեմբերի 9-ին հանրահավաք կազմակերպելն անիմաստ է, քանի որ ամեն ինչ արդեն վերջացած կլինի։ Ոմանք էլ դիտավորյալ խեղաթյուրում են խոսքս՝ հետապնդելով այլ

Ռեկտորն իր ոչ իրավաչափ գործողություններով Գորիսի համալսարանի բյուջեին պատճառել է 20 միլիոնից ավելի էական վնաս․ բաց նամակ

Պարո՛ն վարչապետ, ՀՀ վարչապետի այն հայտարարությունը, որ յուրաքանչյուր պաշտոնյա պետք է իմանա մի բան, որ վարչապետի հանձնարարականը անհետաձգելի գործ է և առաջնային, ինչ խոսք սա անառարկելի փաստ է: Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ ՀՀ վարչապետի` 2019-04-25 հ.02/11/19380-2019 և 2019-05-10 հ.02/11.8/21964-2019 հանձնարարականների չկատարման փաստը: Ձեր հանձնարարականները ՀՀ ԿԳՄՍ նախկին նախարար Ա. Հարությունյանը 2019-06-17 հ. 01/10/10425-19 գրությամբ հայտնել

Հոգեբան Լիլիթ Խաչատրյանը՝ նևրոտիկ խանգարումների (նևրոզներ) զարգացման պատճառների և հաղթահարման ուղիների մասին

Վերջին շրջանում՝ հայտնի իրադարձություններով պայմանավորված, կարծես թե ավելի ու ավելի շատ մարդիկ են բախվում հոգեբանական ու ֆիզիկական այնպիսի խանգարումների, որոնք ընդունված է անվանել նևրոզներ։ Այդ թեմայի շուրջ Aravot.am-ի «Առողջ առավոտ» նախագծի շրջանակներում զրուցել ենք «Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի ղեկավար, հոգեբան Լիլիթ Խաչատրյանի հետ։ -Տիկին Խաչատրյան, հատկապես վերջին շրջանում՝ հայտնի իրադարձությունների համատեքստում, մարդկանց մոտ ավելի սուր

Մամիկոն Ասլանյանն ընտրություններին կմասնակցի «Ասլանյան» դաշինքով

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հանդես եկավ ուղերձով: Դիմելով Գուգարք, Շահումյան եւ Դարպաս համայնքների բնակիչներին` Ասլանյանը տեղեկացրեց, որ ինքը Վանաձոր խոշորացվող համայնքի ընտրություններին կմասնակցի «Ասլանյան» դաշինքով. «Նպատակ ունենալով ապահովել  հասարակության ավելի լայն համախմբում՝ դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին որոշել ենք մասնակցել «Ասլանյան» դաշինքով»: Հիշեցնենք, որ մինչ այս պահը տարբեր

Հեռու մնացէք կղզիէ մը, որ կրնար վաղուց յանձնուիլ, սակայն իր փոքր ուժերով կը շարունակէ դիմադրել. հայտարարություն Ալեն Սիմոնյանի՝ Կիպրոս այցելության առթիվ

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտեի հայտարարությունը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի Կիպրոս այցելության առթիվ «Անցեալին միշտ ազգային բարձր տրամադրութիւններով դիմաւորած ենք մեր կղզին այցելող հայրենի բոլոր ներկայացուցիչները: Սակայն այսօր չենք կրնար նոյն զգացումներով դիմաւորել Ալէն Սիմոնյանի գլխաւորած պատուիրակութիւնը: Պատուիրակութիւնը իշխանութեան մը, որ «դուխով» յաջողեցաւ ապակողմնորոշել Հայաստանի քաղաքացիները, որոնք իրենց արդար իրաւունքներու փնտրտուքին մէջ կը գտնուէին: Ահա այս ալեկոծ

Երկրաշարժ է զգացվել Շիրակի, Լոռու մարզերում

Հոկտեմբերի 24-ին, տեղական ժամանակով ժամը 21։04-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17։04-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.12⁰ և արևելյան երկայնության 43.92⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 9 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Երկրաշարժը

Արման Թաթոյանը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել փաստեր, որոնք հաստատում են ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոյին։ Արման Թաթոյանը շնորհավորել է դեսպանին կարևոր առաքելություն ստանձնելու կապակցությամբ: Պաշտպանը հատուկ շեշտել է նախկին դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ բարձր որակի համագործակցությունը և համոզմունք հայտնել, որ այն կշարունակվի։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերի ամիսներին պատերազմի ընթացքում Ֆրանսիայի

Հրապարակվել է Կապանի ՏԻՄ ընտրություններում «Շանթ դաշինքի» նախընտրական ցուցակը

Հայտնի է Կապանում նոյեմբերի 14-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Շանթ դաշինքի» նախընտրական ցուցակը։ Ինչպես տեղեկանում ենք ԿԸՀ-ից, ցուցակը գլխավորում է Գևորգ Փարսյանը։ Ցուցակում ընդգրկված են․ Փարսյան Գևորգ Ռազմիկի Արզումանյան Մեսրոպ Թորոսի Մեժլումյան Անուշ Ռազմիկի Թադևոսյան Գոռ Հովհաննեսի Հարությունյան Մարատ Հրանտիկի Մելիքսեթյան Անի Հայրապետի Ավետիսյան Մհեր Սամվելի Համբարձումյան Արթուր Ռաֆիկի Թադևոսյան Գայանե Լյովայի Հարությունյան Անուշավան Սերյոժայի Զաքարյան

Փոխվարչապետը Կապանում է

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը եւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Կապանում են։ Մարզպետարանում հանդիպումից հետո նրանք այցելեցին Կապանի ավագանու ընտրություններում առաջադրված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական շտաբ, հանդիպեցին ավագանու ցուցակը գլխավորող ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի ու այլ թեկնածուների, ինչպես նաեւ համակիրների հետ։ Արմեն ԴԱՎԹՅԱՆ

«Չե՛նք ուզում ձեզ տեսնել այստեղ»․ ինչպես են Կիպրոսում դիմավորում Ալեն Սիմոնյանի պատվիրակությանը․ «Երկիր»

«Երկիր»-Կիպրահայ Հակոբ Մանուկյանը սոցցանցի իր էջում հրապարակել է տեսանյութ այն մասին, թե ինչպես են Կիպրոսում դիմավորում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի պատվիրակությանը։ «Դավաճա՛ններ», «Հայասպա՛ններ», «Չե՛նք ուզում ձեզ տեսնել այստեղ» և այլ կոչեր են հնչել այն պահին, երբ Ալեն Սիմոնյանն իջել է մեքենայից։ Կիպրահայերը նաև Փաշինյանի ռեժիմը դատապարտող պաստառներ են պարզել։ Մանրամասները՝ տեսանյութում. https://www.youtube.com/watch?v=h71X12dlhho

Քննարկվել են Իտալիայի եւ Եվրոպական միության հետ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները

ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը  հանդիպումներ է ունեցել Իտալիայի Սենատի արտաքին հարաբերությունների եւ միգրացիայի հարցերով հանձնաժողովի նախագահ Վիտո Ռոզարիո Պետրոչելիի եւ Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Պիերո Ֆասինոյի եւ հանձնաժողովի անդամների հետ: Քննարկվել են Իտալիայի եւ Եվրոպական միության հետ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները, հանձնաժողովների համագործակցության մի շարք հնարավորություններ

Հրապարակվել է Իջևանի ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ-ի նախընտրական ցուցակը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Իջևանում նոյեմբերի 14-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության նախընտրական ցուցակը: Այն գլխավորում է Վահան Ղազումյանը, որը կուսակցության՝ Իջևանի համայնքապետի թեկնածուն է: Ստորև ներկայացնում ենք ցուցակի առաջին տասնյակը․ 1․Ղազումյան Վահան Սամվելի 2․ Եպիսկոպոսյան Ռաչիկ Սպարտակի 3․ Դովլաթբեկյան Արմինե Մարտիկի 4․ Մեսրոպյան Ստեփան Արամայիսի 5․ Թանանյան Վահագն Վաչագանի 6․ Քարտաշյան

«Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող ՖԻՄԱ-ի հանրահայտ խաղադաշտը կվերանորոգվի․ Ffa.am

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ՀՀ Կառավարության աջակցությամբ վերանորոգվելու և շահագործման է հանձնվելու Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող ՖԻՄԱ-ի հանրահայտ խաղադաշտը: Նախատեսվում է արհեստական խոտածածկով խաղադաշտի շինարարությունն ավարտել 2022 թ. ընթացքում: Բացի դրանից նույն տարածքում հիմնադրվելու է ֆուտբոլի դպրոց, որը կրելու է լեգենդար Խորեն Հովհաննիսյանի անունը: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Կապանի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորում է Դավիթ Դանիելյանը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Կապանում նոյեմբերի 14-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը: 61 հոգուց բաղկացած ցուցակը գլխավորում է Դավիթ Դանիելյանը, որը Կապանի համայնքապետի թեկնածուն է: Ցուցակում ընդգրկված են․ Դավիթ Դանիելյան Նարեկ Դավթյան Նարինե Գրիգորյան Հայկ Հարությունյան Էդիկ Հովսեփյան Ժաննա Վարդանյան Իվան Կոստանդյան Ասատուր Ասատրյան Հերմինե Մարտիրոսյան Տիգրան Աթայան Էրիկ Կոստանդյան Արմինե

Տեղում հաղթեց կառավարող ուժը, Գորիսում՝ ընդդիմությունը

Սյունիքի համայնքներում բաշխվեցին մանդատները

ԱԺ նախագահի հանդիպումները ԵԽԽՎ խորհրդարանների նախագահների համաժողովում (տեսանյութ)

ԱԺ նախագահի հանդիպումները ԵԽԽՎ խորհրդարանների նախագահների համաժողովում:  

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031