Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր նախընտրական ծրագիրն արտացոլում է կառավարության ծրագիրը Կապանում»․ Սուրեն Պապիկյան

Հոկտեմբեր 25,2021 10:31

Կիրակի՝ հոկտեմբերի 24-ին, ուշ երեկոյան Հայաստանի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ու վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Կապանի կենտրոնական գրասենյակում հանդիպում ունեցան նոյեմբերի 14-ին Կապանի ավագանու ընտրություններում առաջադրված թեկնածուների եւ համակիրների հետ։

Ըստ փոխվարչապետի՝ «Քաղաքացիական պայմանագիրը» խորհրդարանական ընտրություններից հետո տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար բարեփոխումներ իրականացրեց։ «Քաղաքացիների համար ավելի լավ կյանք ու ապագա ունենալուն նպաստելու համար մենք մասնակցում ենք այս ընտրություններին»,-ասաց Սուրեն Պապիկյանը։

Փոխվարչապետի խոսքով, երեք տարիների ընթացքում կառավարությունը իր բոլոր հնարավորությունները իրականացրել է , որպեսզի հանրապետության բոլոր հատվածներում իրականացվեն ներդրումներ, ինչպես նաեւ հսկայական աշխատանք է կատարվել իշխանության կողմից։ «Կառավարության ծրագրերի մասին խոսք չկա անգամ լայն հասարակության մեջ ։ Սա նրանից է, որ մենք արել ենք մեր պարտավորությունները, արել ենք շատ, խոսել՝ քիչ։ Ուզում ենք այդ մենը անել մեր տեղական թիմի միջոցով, ճիշտ խողովակով, ինստիտուցիոնալ եղանակով եւ մեր նախընտրական ծրագիրը Կապան քաղաքում, ըստ էության, արտացոլում է կառավարության ծրագիրը տեղում»,-նշեց Սուրեն Պապիկյանը։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նույնպես ափսոսանք հայտնեց, որ կառավարության կատարած աշխատանքները չեն երեւում։ «Մի ժամանակ Սուրիկ Խաչատրյանը (Սյունիքի նախկին մարզպետԱ. Դ.) ասում էր, որ որեւէ մեկը ՔՊ–ից չպետք է ընտրվի ավագանու անդամ, մենք ավագանի ունեցանք՝ մեր ազնիվ պայքարի արդյունքում։ Ընդամենը մի քանի ամիս առաջ, երբ հայտնի դեմքերից մեկը ասում է, որ այստեղ պիտի «Հայաստան» դաշինքը հաղթի, բայց ՔՊ–ն հաղթում է Կապանում։ Սա նաեւ միջավայրից է գալիս, ու հենց դրա համար էլ Կապանը յուրօրինակ քաղաք է»,–ասաց Արայիկ Հարությունյանը։

Ներկայացնելով կառավարող ուժի ցուցակը գլխավորող Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանին՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ասաց, որ բանիմաց ու գործից չխուսափող թեկնածու է։

Դավիթ Դանիելյանն էլ նշեց, որ կուսակցության ցուցակով առաջադրված բոլոր թեկնածուներից յուրաքանչյուրը մի ոլորտի պատասխանատու է, գիտեն կոնկրետ ինչ աշխատանքներ պիտի անեն։ «Համայնքը միանձնյա չի ղեկավարվելու, այլ՝ բոլորի հետ, համայնքի յուրաքանչյուր բնակիչ պիտի վստահ լինի, որ կառավարման իր բաժինն է ունենալու»,-ասաց Դավիթ Դանիելյանը։

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագրից» բացի, Կապանի ավագանու ընտրություններում առաջադրվել է «Շանթ դաշինքը»։ Վերջինիս ցուցակը գլխավորում է անկուսակցական, Կապանի գործող համայնքապետ Գեւորգ Փարսյանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031