Օրվա լրահոսը
Ռուսաստանը տանուլ է տվել պատվաստման վերաբերյալ տեղեկատվական քարոզչությունում. բժիշկ Վլադիմիր Կրուգլի
Ըստ վաստակավոր բժշկի, եթե մարդիկ տեղեկատվություն ստանան իրենց վստահելի աղբյուրից, որ 95 տոկոսը մահանում են չպատվաստվածները, դա շատ մեծ ազդեցություն կունենա:
Նորվեգիան «Moderna» պատվաստանյութի զգալի խմբաքանակ կտրամադրի Հայաստանին
Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին Հոկտեմբերի 18-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Հելեն Սանդ Անդրեդենին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորեց Հելեն Սանդ Անդրեդենին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի
Վարդևան Հակոբյանի հաջողությունը հստակ ցուցանում է, որ ի շահ երկրի, պահեստազորի սպաները պարտավոր են հանդես գալ քաղաքացիականության ակտիվ դիրքերից
Կիրակի կայացած ՏԻՄ ընտրություններում ձայների ավելի քան տասը տոկոս մասնաբաժնով Գյումրիում երրորդ արդյունքն է գրանցել «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության Շիրակի մարզի համակարգող, «Գրոմ սեքյուրիթի» պահնորդական ծառայության հիմնադիր Վարդևան Հակոբյանը: Մեր գործընկերն ընտրություններին մասնակցել է «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության մանդատով: Չտիրապետելով վարչական ռեսուրսի, նյութական խոշոր միջոցների, Վարդևան Հակոբյանն ապացուցեց, որ հաղթող թեկնածու է, քաղաքի
Պետական դավաճանության համար ձերբակալված արցախցուն քրեական հետապնդումից ազատել են. գործողությունները մոլորության հետևանք էին
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, սույն թվականի սեպտեմբերի 25-ին ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցվել էր քրեական գործ պետական դավաճանության ենթադրյալ դեպքի առթիվ, հանցանքի կատարման մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել էր ԱՀ քաղաքացի Մ.Ա.-ն: Քրեական գործի հարուցման փուլում և դրանից հետո ձեռք բերված տվյալների հիման վրա վերջինս կասկածվել էր Ադրբեջանի հատուկ ծառայություններին կամ
Արարատ Միրզոյան. «Ադրբեջանը մինչ օրս շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց»
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ԵԽ նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի պատվիրակության հետ Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի ղեկավար, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ դեսպան Մարթեն Էհնբերգին և նրա գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում Հայաստան են ժամանել նաև ԵԽ-ում Ֆրանսիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի,
Վանո Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան
Հայաստանի պետական գործիչ` Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմնադիրներից․ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՆԳ նախարար, Երևանի նախկին քաղաքապետ․ գրող, հրապարակախոս Վանո Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան։ Այս մասին «Հրապարակին» հայտնել է Վանո Սիրադեղյանի կինը՝ Ռուզան Տոնոյանը։
Գյումրու ՔՊ-ի շտաբում փոխքաղաքապետի պաշտոնի համար իրար ծեծելու մասին նյութը՝ դատախազության ուշադրության կենտրոնում
Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Թասիբով դաշինք»-ի քաղաքապետի թեկնածու Կարապետ Պողոսյանը երեկ լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել էր, թե իրենց խոսակցություններ են հասել այն մասին, որ ընտրությունների նախօրեին ՔՊ-ի շտաբում փոխքաղաքապետի պաշտոնի համար իրար են ծեծել, այնուհետ կռիվը շարունակվել է թիվ 25 դպրոցի մոտ։ «Aravot.am»-ի «ՔՊ-ի շտաբում փոխքաղաքապետի պաշտոնի համար իրար են ծեծել» հրապարակումը և տեսանյութը տեղադրել
«Ողջունելի է, որ բոլոր համայնքներում կար մրցակցություն, միևնույն ժամանակ՝ ընտրողների մասնակցությունը բավականին ցածր էր»
«Անկախ դիտորդի» հայտարարությունը 2021 թ․ հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ Ընտրական օրենսդրության բարեփոխումների շրջանակներում ՏԻՄ ընտրակարգին վերաբերող ծավալուն փոփոխություններ իրականցվեցին 2020 թ․ հունիսին և 2021 թ․ մայիսին։ Էական փոփոխության ենթարկվեց ՏԻՄ ընտրակարգը։ 4000 և ավելի ընտրող ունեցող համայնքներում այլևս կիրառվում է համամասնական ընտրակարգը։ Արտակարգ և ռազմական դրություններով պայմանավորված՝ տևական ընդմիջումից հետո 2021 թ․ հոկտեմբերի
Այն կորոնավիրուսի ցունամի է, որը ծածկել է Ռուսաստանի դաշնության շրջանները. Վլադիմիր Կրուգլին
Բժիշկը գտնում է, որ Ռուսաստանում բաց է թողնվել կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարելու ժամկետը:
Քվեարկության ամփոփման ընթացքը եղել է հանդարտ, էական խախտումներ չեն արձանագրվել. «Ականատես» դիտորդական առաքելության տեղեկանքը
2021 թ․ հոկտեմբերի 17-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դիտարկման արդյունքների վերաբերյալ Տեղեկանք 2021 թ. հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության 9 համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) հերթական ընտրություններ: Վեց համայնքում տեղի են ունեցել համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու, մեկում` մեծամասնական ընտրակարգով ավագանու անդամի, իսկ երկուսում՝ միաժամանակ՝ մեծամասնական ընտրակարգով համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված խաչքարի բացման և օծման արարողություն Նոր Խարբերդ գյուղում
Հոկտեմբերի 15-ին Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում տեղի է ունեցել 44-օրյա պատերազմում զոհված նորխարբերդցիների հիշատակին նվիրված խաչքարի բացման և օծման արարողություն։ Մեկ տարի առաջ հենց այդ օրն է զոհվել ժամկետային զինծառայող Գրիգոր Դավթյանը, ով Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Գյուղի մշակույթի տանը հուշ-ցերեկույթ էր կազմակերպվել, որին ներկա էին Գրիգորի հարազատներն
«Հաճելիորեն մրցակցային էին ընտրությունները». Վարդինե Գրիգորյան
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը ներկայացրեց երեկ կայացած ընտրությունների իր նախնական գնահատականը
Գործածենք օտար բառերի հայերեն համարժեքները. Լեզվի կոմիտեի հորդորակը
Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին (25-րդ թողարկում) Հայոց լեզվի պահպանման մասին մտահոգվել են մեր լեզվի զարգացման տարբեր շրջաններում, քանզի գիտակցել են, որ հայերենը մեր պետականությունը կերտող և ամրապնդող ամենակարևոր իրողությունն է, որով բնորոշվում է մեր ինքնությունը։ Մենք էլ պետք է գիտակցենք դա։ Ներկայացնում ենք օտար բառերի ևս մեկ ցանկ։ Գործածե՛նք դրանց
Մահակով խփել էր 30-ամյա տղամարդու գլխին, ապա դանակով՝ կրծքավանդակին. Դալար գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է
20-ամյա կասկածվողը, որը նույնպես Դալարի բնակիչ է, կարճ ժամանակում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին, ապա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց։
Երիտասարդ բռնցքամարտիկները մասնակցում են Եվրոպայի առաջնությանը
63 կգ քաշային Սոնա Հարությունյանը պարտության է մատնել Բոսնիա և Հերցոգովինան ներկայացող Թառա Բոստաջուկին, իսկ 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանին առանց մենամարտի հաղթանակ է շնորհվել մրցակցի ռինգ դուրս չգալու պատճառով։
Դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին հայցադիմումը
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ: Համաձայն վերջինիս՝ իրավասու մարմինը պահանջ է ներկայացրել դատարանին Սերոբ Ռազմիկի Հարությունյանից և Անուշ Արարատի Անտոնյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարանը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝250.000 ՀՀ
Վարչապետի մասին ֆեյսբուքում արտահայտված փաստաբանի նիստը չի կայացել
Մուշեղ Շուշանյանի պաշտպաններից մեկը քովիդով հիվանդ է, մյուսի մոտ նման կասկած կա
Տաթեւ Աբրահամյանը շարունակում է վերընթացը ԱՄՆ առաջնությունում
Սա շատ կարեւոր հաղթանակ էր, որովհետեւ առաջնության ավարտից մեկ տուր առաջ Աբրահամյանը 5,0 միավորով էլ ավելի ամրապնդվեց՝ մրցաշարային աղյուսակում բարձրանալով 5-րդ հորիզոնական:
ՀՀ նախագահն ընդունել է Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատարին
«Հայաստանը և Ուկրաինան մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության լայն հնարավորություններ ունեն, և իր այցի շրջանակում ստորագրված հուշագիրը դրա համար լավ հիմքեր է ստեղծում»
Պատերազմն Ադրբեջանի կողմից պարտավորությունների խախտում է և պետք է պատշաճ արձագանք ստանա Եվրոպայի խորհրդի կողմից. Վահե Գևորգյան
Արցախի բնակչության դեմ սանձազերծված պատերազմի հումանիտար հետևանքները շարունակում են մնալ ամենահրատապ խնդիրներից մեկը: Անձանց հիմնարար իրավունքները պահպանելու տեսանկյունից Եվրոպայում չպետք է լինեն «գորշ գոտիներ»:
Ֆաբիանո Կարուանան միջամտում է չեմպիոնության համար պայքարին
Այժմ, եզրափակիչ տուրից առաջ մրցաշարային աղյուսակը 6,0-ական միավորով գլխավորում են Ֆաբիոնո Կարուանան, Ուեսլի Սոն եւ Սամուել Սեւյանը:
Համաշխարհային պրեմիերա «Արմենիա» փառատոնի շրջանակում
Հոկտեմբերի 17-ին առաջին անգամ երևանյան բեմում հանդես եկավ դաշնակահարուհի Յոլ Ում Սանը։ Ելույթը կայացել էր «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ դաշնակահարուհին կատարեց Սերգեյ Պրոկոֆևի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը և Ալեքսեյ Շորի «Ճանապարհորդական նոթատետր» դաշնամուրային կոնցերտը։ Յոլ Ում Սանը մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է, ճանաչված
«Անձնական հարթությունում՝ բանտում նստած Առուշը հաղթել է զորքով շրջող Նիկոլին». ՏԻՄ ընտրությունների դասերը. «Այլընտրանքային նախագծեր»
Հանրային տրամադրությունները և հասարակական անորոշությունները առաջիկայում կարող են ստիպել կամ գնալ նոր խորհրդարանական ընտրությունների կամ սահմանադրական փոփոխություններով նախագահական կառավարման համակարգի
Մասիսում ջայլամաբուծարան է հիմնվել (տեսանյութ)
Մասիսի ջայլամաբուծական ֆերմայի հիմնադիր Արմենակ Ասատրյանը 4 տարի առաջ է տեղափոխվել Հայաստան: Ուսումնասիրել է միջազգային փորձն ու իրագործել ջայլամաբուծարան ստեղծելու գաղափարը։ Այժմ Մասիսի ջայլամաբուծական ֆերմայում 100 ջայլամ կա: Նրանց խնամքը սկսվում է ինկուբատորից. փոքրիկ ջայլամներին Արմենակն է օգնում աշխարհ գալ։ Այս թռչունները մեկ օրում մեծանում են 1 սանտիմետրով և հավաքում 200 գրամ քաշ։ Ջայլամաբուծարան ստեղծելու
Առողջապահության նախարարի խորհրդականին վիրավորել են ֆեյսբուքում
Հայկանուշ Կժդրյանը դիմել է ոստիկանություն
Դեղատներում դանակով ավազակություն կատարողը կինը ձերբակալվել է
Համատեղ աշխատանքի արդյունքում կարճ ժամանակում պարզվեց կասկածվող ինքնությունը. Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում բնակվող 36-ամյա կին էր։
Նախնական արդյունքներով` Դիլիջանում «Քաղաքացու որոշում»-ը ստացել է վավեր քվեաթերթիկների շուրջ 8%-ի չափով քվեներ՝ ստանալով խմբակցություն ձևավորելու իրավունք
Առաջիկայում պլանավորում ենք նոր հաջողություններ գրանցել նաև Հայաստանի այլ համայնքներում։
Աննա Մկրտչյան. «30 տարվա ընթացքում Ադրբեջանը երբեւէ կարողացե՞լ է հայկական կողմին հակադարձել Հայաստանի ղեկավարության բառերով: Երբեք»
Միջազգային ատյաններում, ուզում եք դա բանակցություն անվանեք, ուզում եք՝ իրավական գործընթաց, մենք միջազգային հանրության առաջ՝ ներկայացնում ենք մեր բազմահատոր ապացույցները եւ ի պատասխան ստանում ենք Նիկոլ Փաշինյանի խոսքերը: Մենք ի՞նչ ենք ասում: Ասում ենք, երբ այդ անձը կառավարության նիստում ադրբեջանական տեղանուններ է հնչեցնում, Ադրբեջանի համար հիմք է ստեղծում մեզ հակադարձելու:
Հայաստանում կան մի քանի ընկերություններ, որոնց ես տեսնում եմ, որ մոտակա մեկ կամ երկու տարվա ընթացքում կդառնան Unicorn՝ կարժենան 1 մլրդ դոլարից ավել. Ալեքսանդր Եսայան
«Հայաստանում կան մի քանի ընկերություններ, որոնց ես տեսնում եմ, որ մոտակա մեկ կամ երկու տարվա ընթացքում կդառնան Unicorn՝ կարժենան 1 մլրդ դոլարից ավել: Դա Հայաստանի համար նշանակում է, որ բնակչությանը ընկնող ընկերությունների քանակի համեմատ մենք կարող ենք մեր երկիրը դասել թոփ երկրների շարքում»: «30 Րոպե»-ի շրջանակներում կրթության և բիզնես-միջավայրի կարևոր հարցերը կքննարկենք «Team Telecom Armenia»
Պենտագոնի ղեկավարը մեկնաբանել է 3+3 ձևաչափը
«Ինչ վերաբերում է «3+3» ձևաչափին, ես կնշեի, որ Ռուսաստանը, որն օկուպացրել է Վրաստանի 20%-ը, նախքան նոր հարթակների մասին խոսելը պետք է հարգի 2008թ. կրակի դադարեցման համաձայնագրի պայմանները»,- ասել է այցով Վրաստանում գտնվող Օսթինը:


















































