Օրվա լրահոսը

Հայաստանի հավաքականը շարունակում է նահանջել

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ ի 2022 թ. առաջնության որակավորման փուլում Բուխարեստի «Ստյաուա» մարզադաշտում հյուրընկալվեց Ռումինիայի ընտրանուն: Առաջին խաղակեսում մեր թիմն անօգնական տեսք ուներ եւ հանգստի գնաց 0:1 հաշվով: Ընդմիջմանը գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը եռակի փոփոխություն կատարեց՝ ուժեղացնելով հարձակման գիծը: Դա կտրուկ փոխեց խաղի պատկերը ու երկրորդ խաղակեսում նախաձեռնությունն անցավ մեր հավաքականին: Սակայն հանդիպումը փրկելու

Հայտարարում էին, թե իբր ներդրողները հերթ են կանգնել, որ Հայաստանի տնտեսության մեջ կարողանան գումարներ ներարկել. «Փաստ»

Սակայն իշխանություններն ինչպե՞ս կարող էին լսել ոլորտի գիտակներին, երբ բանակի սպաներին ու գեներալներին թիրախավորելով՝ նրանցից միայն թալանչիների կերպար էին ստեղծել։ Իսկ բանակում «ելակով» զինվորներին կերակրելու ու դրա շուրջ քարոզչական փիառ կազմակերպելու համար մասնագիտական հմտություններ անհրաժեշտ չէին։

Արման Թաթոյանը՝ ադրբեջանական ապօրինի ներխուժման 3-րդ դեպքի մասին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը փաստագրել է ադրբեջանական ապօրինի ներխուժման 3-րդ դեպքը (հոկտեմբեր, 2020թ.)՝ ՀՀ քաղաքացիական բնակչության իրավունքների կոպիտ խախտումներով Կապանում Մեր շարունակվող փաստահավաք աշխատանքները վեր են հանել, որ դեռ պատերազմի ժամանակ՝ 2020թ. հոկտեմբերի վերջերին ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք Սյունիքի մարզի Կապան համայնքի Ծավ գյուղին հարող սահմանային հատվածում՝ իրական վտանգ ստեղծելով հատկապես

ԱՄՆ-ում գտնվող Սամվել Բալասանյանի անվան շուրջ պտտվող ասեկոսեներն իրական չեն․ Շիրակի դատախազի արձագանքը

Շիրակի դատախազ  Գուրգեն Գրիգորյանն, այսօր արձագանքելով լրագրողների այն հարցին, թե ճի՞շտ է, որ Սամվել Բալասանյանը լքել է Հայաստանը, քան որ նրա նկատմամբ քրեական գործ կա հարուցված, ասաց․ «Ներկայիս քաղաքապետի վերաբերյա՞լ, ի՞նչ քրեական գործ»։ Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ասեկոսեներ էին տարածվել․ «Ես ասեկոսները հո չեմ մեկնաբանի, ես մարզի դատախազն եմ»։ Նշենք, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը

Արագիլների հերթական խումբը բաց թողնվեց Արմավիրի մարզի Ջրարբի գյուղի դաշտերում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գերմանիայի բնության պահպանության միության հետ համագործակցության արդյունքում ժամանակ առ ժամանակ Երևանի կենդանաբանական այգի են բերվում աղտոտված արագիլներ, որոնք այգում բուժվում, խնամվում և տեղափոխվում են պահման ազատ տարածք, իսկ լիովին կազդուրվելուց հետո բաց թողնվում վայրի բնություն։ Ահա արագիլների հերթական խումբը բաց թողնվեց Արմավիրի մարզի Ջրարբի գյուղի դաշտերում։ Երևանի կենդանաբանական այգի

Արցախի իրավապահներն ունեն Մարտակերտում խաղաղ բնակչին սպանած անձի նույնականացման համար անհրաժեշտ ապացույցները

Ինչպես արդեն հայտարարվել էր ԱՀ ներքին գործերի նախարարության կողմից, 2021թ. հոկտեմբերի 9-ին Մարտակերտի քաղաքային համայնքի վարչական տարածքում տեղակայված վարելահողում գյուղատնտեսական աշխատանք կատարելիս` մոտակայքում տեղակայված ադրբեջանական դիրքից արձակված կրակոցից կրծքավանդակի հատվածում վիրավորվել ու տեղում մահացել է Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1966թ․ ծնված Արամ Ալեքսեյի Տեփնանցը։ Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ ԱՀ

Արենի համայնքում 44-օրյա պատերազմի հերոս Արա Զաքարյանի հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողություն է կայացել

Այսօր Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակցեց Արենի համայնքի Ելփին բնակավայրում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված, Ապրիլյան և Արցախյան 44-օրյա պատերազմների հերոս Արա Զաքարյանի հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությանը։ Արա Զաքարյանը, ինչպես և իր բոլոր զինակից ընկերները, կռվում էին քաջ գիտակցելով՝ ում հետ և ինչի համար, ուստի այս պատերազմում չկար  չգիտակցված մահ։ Շնորհիվ այն բանի, որ

Սերժ Սարգսյանն այցելել է Ծաղկաձորում ընթացող «Չեսմուդ»  բաց միջազգային մրցաշարին և  հետևել է մասնակիցների խաղերին

ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր այցելել է Ծաղկաձորում ընթացող «Չեսմուդ»  բաց միջազգային մրցաշարին և  հետևել է մասնակիցների խաղերին։

Կալանավորել է հոգեմետ դեղերով մորը մահվան հասցրած ու ինքնասպանության փորձ կատարած կինը

Քիչ առաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Շիրակի մարզի դատախազության միջնորդությունը՝ երկամյսա կալանքի վերցնելով Գյումրու Մուշ 2 թաղամասի բնակիչ՝ 56-ամյա Կ․Մ․-ին։ Այս մասին Aravot.am-ը տեղեկացավ Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանից։ Հիշեցնենք, որ այս կինը, բնակվելով իր 84-ամյա մոր հետ, վերջինիս ցավերը մեղմելու նպատակով որոշել է օգնել ՝ կյանքին վերջ դնելու ու խմեցրել է

Հայաստանում սեռով պայմանավորված աբորտները նվազել են

Վերջին տարիներին Հայաստանում գրանցվում է սեռով պայմանավորված աբորտների նվազման միտում: Ըստ ԱՀԿ-ի` աղջիկ/տղա նորածինների հարաբերակցությունը պետք է լինի 100/106: Հայաստանում 2008-ից 2012 թվականներին հարաբերակցությունը եղել է 100/115: 2019 և 2020 թվականներին նկատվել է դրական միտում սեռով պայմանավորված աբորտների նվազման առումով. հարաբերակցությունը կազմել է 100/110, իսկ 2021 թվականի առաջին վեց ամսվա ցուցանիշը 100/108 Է: Սեռով պայմանավորված`

Որոշ պաշտոնյաներ պատասխան կտան Գյումրու «Կոմսոմոլի այգին» «Դոմուս»-ի պահեստի վերածելու համար

Գյումրու կենտրոնական հատվածներից մեկում՝ երիտասարդական այգում (առավել հայտնի է «Կոմսոմոլի այգի» անվամբ) «Դոմուս»-ի պահեստի շինարարությունն արդեն մոտեցավ ավարտին։ Չնայած գյումրեցի մտավորականների բարձրացրած աղմուկին, որ պահեստը չի կարող կառուցվել կանաչ գոտում, քաղաքի կենտրոնական հատվածում, ավելին՝ ուսանողական միջավայրում, այն կառուցվեց, գյումրեցիների կարծիքն էլ անտեսվեց։ Շիրակի մարզի դատախազությունը Aravot.am-ի հրապարկման հետքերով քրեական գործ էր հարուցել ու պարզել էր,

Ռուս խաղաղապահներն ապահովել են մոտ 70 ուխտավորի այցելությունն Ամարաս վանական համալիր. ՌԴ ՊՆ

ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են ուխտավորների անվտանգ այցելությունը Լեռնային Ղարաբաղում սահմանազատման գծի մոտակայքում գտնվող Ամարաս վանական համալիր: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում: «Այսօր անձնակազմն ապահովել է ուխտավորների անվտանգ այցելությունն Ամարաս վանական համալիր, ուր մարդիկ այցելում են Լեռնային Ղարաբաղից և Հայաստանից: Համալիրի տարածքում խաղաղապահների ներկայությունն ապահովում է անվտանգությունն ու օգնում խուսափել ոչ

Քննարկվել են հայ-դանիական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Դանիայի ԱԳ նախարարությունների միջև   Հոկտեմբերի 11-ին Երևանում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, դանիականը՝ երկրի ԱԳՆ պետքարտուղարի տեղակալ, քաղաքական տնօրեն Քրիտինա Մարկուս Լասսենը։ Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-դանիական երկկողմ օրակարգի հարցերի լայն

Գրիգոր Նարեկացին՝ քրիստոնյա երկու համայնքների համերաշխության հավերժական խորհրդանիշ. Արմեն Սարգսյանն այցելել է Վատիկանի պարտեզներում վեր խոյացող Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ Վատիկանում այցելել է Սուրբ Պետրոսի Մայր տաճար, շրջել տաճարում, դիտել տաճարի արտաքին որմնախորշում տեղադրված Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանը: Նախագահ Սարգսյանը այցելել է նաև Վատիկանի թանգարաններ, դիտել Հռոմի պապերի արվեստի հավաքածուները, որոնք ընդգրկում են ամենահայտնի դասական քանդակներն ու Վերածննդի դարաշրջանի արվեստի գլուխգործոցները։ Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել և ծաղիկներ

Գյումրիում արձանագրվել է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեկ դեպք, կասկածյալը սակայն մահացել է

Այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանից  հետաքրքրվեցինք, թե՞  Շիրակի մարզում արձանագրվե՞լ են պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքեր, կան հյուրատներ, որոնք վերածել են պոռնկատան։ Նախկինում նման բազմաթիվ դեպքեր են արձանագրվել։ Շիրակի դատախազն ասաց․ «2021 թվականին ունեցել ենք պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու ընդամենը մեկ քրեական գործ, որը կարճվեց անձի մահվան հիմքով»։ Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Չավուշօղլուն ու Լավրովը քննարկել են Սոչիում կայացած Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգային հարցերը

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկել է «Չմիավորման շարժման» 60-ամյակի գագաթնաժողովը: Միջոցառմանը մասնակցելու նպատակով Բելգրադում է գտնվում Թուրքիայի արտաքին գործերին նախարար Մևլութ Չավուշօղլուն: Թուրքիայի արտգործնախարարը գագաթնաժողովի շրջանակներում մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր երկրները ներկայացնող իր գործընկերների հետ: Չավուշօղլուն Twitter-ում արած գրառման մեջ հայտնել է, որ Բելգրադում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Նա նշել է,

Հայաստանի Ժուռնալիստների միությունը խոտորեն դատապարտում է նաև ՍԴ-ի միջոցով վիճահարույց օրենքի ֆորմալ լեգիտիմացումը

2021թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց այս տարվա  մարտի 24-ին Ազգային ժողովի ընդունած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որով վիրավորանքի համար նախկինում նախատեսված փոխհատուցման առավելագույն շեմը 1 միլիոն դրամից կբարձրանա մինչև 3 միլիոն, իսկ զրպարտության համար՝ նախկին 2 միլիոնի փոխարեն՝ մինչև 6 միլիոն դրամ։ Կարևոր է նկատել, որ այս հույժ

«Իմ նպատակն այն չէ, որ գնդապետ Կարապետյանը դատվի»․ Իոաննիսյանը` Շուշիի Մշակույթի տանը ոստիկաններին՝ հրթիռակոծության տակ «գցելու» պատասխանատուի մասին

2020 թվականի հոկտեմբերի 4-ին Շուշիի Մշակույթի տանը ոստիկանության 500 ծառայողների հրթիռակոծության տակ ընկնելու դեպքի վերաբերյալ Դանիել Իոաննիսյանը դիմել է իրավապահ մարմիններին։ «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հոկտեմբերի 5-ին ֆեյսբուքում գրառում էր կատարել եւ որոշ հանգամանքներ, թե ինչպես եւ ինչու են ոստիկանները հրթիռակոծության զոհ դարձել։ Aravot.am-ի հետ զրուցում Իոաննիսյանն ասաց, որ հոկտեմբերի 6-ին հանցագործության

Թմրանյութերից ամենատարածվածը մարիխուանան է․ Շիրակում բենզին սրսկվողներ այլևս չկան

Այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանին հարց ուղղվեց թմրամիջոցների   ապօրինի շրջանառության մասին։ Դատախազը տեղեկացրեց, որ դեպքերը նվազել են։ «Հաշվի առնելով դրանց լատենտային բնույթը՝ դա չի արտացոլում իրական պատկերը։ Գիտեք, այսօր թելեգրամյան ալիքներով են թմրամիջոցներ ձեռք բերում, սոցցանցերի օգնությամբ, համենայնդեպս այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ տարվում են, բայց Շիրակի մարզում ունենք նվազում»,-ասաց դատախազը։

Անորակ աշխատանքների դիմաց անհիմն փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 149.160.000 դրամ, որից 16. 960.000 հազարը խարդախությամբ հափշտակվել է

Վայոց Ձորի մարզպետարանի պաշտոնյաները չեն կատարել իրենց ծառայողական պարտավորությունները եւ թույլ են տվել խոշոր չափի գույքի հափշտակություն: Ինչպես հայտնում են Aravot.am-ի աղբյուրները, հոկտեմբերի 1-ին, ոստիկանությունը Ազգային անվտանգության ծառայությունից գրություն է ստացել ԱԱԾ-ի վարույթում քննվող խարդախության գործի վերաբերյալ, որն առնչվում է շինարարության ոլորտին: Այսպես՝ 2015 թվականի հոկտեմբերի 12-ին ՀՀ Վայոց Ձորի մարզի մարզպետարանի «Նոր էներջի» եւ

Քանի՞ «օրենքով գող» ու «զոն նայող» է դատվում Շիրակի մարզում․ դատախազի պարզաբանումը

Օրերս ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, համաձայն որի քրեական ենթամշակույթի  հանցագործությունների փաստերով որպես մեղադրյալ է ներգրավվել 48 անձ, նրանցից 25-ի գործն ուղարկվել է դատարան։ Aravot.am-ն այսօր Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանին հարցրեց, թե Շիրակի մարզում  նման դեպք արձանագրվե՞լ է։ «Շիրակի մարզում այս պահին ունենք քննվող մեկ քրեական գործ, խոսքը վերաբերում է  Արթիկ քրեակատարողական հիմնարկում  քրեական

Ծովինարում բացվեց և օրհնվեց Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիր

Անուն առ անուն հիշատակվեցին Ծովինար գյուղի 18 հերոսները, ապա օրհնության կարգ կատարվեց

Հասարակությունում երեխայի բարեկեցությունը ուղիղ համեմատական է կնոջ սոցիալական դերին. Վորլդ Վիժն Հայաստան

Հարցված երեխաների 43%-ը ենթարկվում է բռնության և շահագործման՝ հատկապես մայրերի և ընկերների կողմից։

Հուշակոթող Մասիսում՝ ի հիշատակ պատերազմում զոհվածների

Արարատի մարզի Մասիս համայնքում այսօր բացվել է հուշարձան՝ ի հիշատակ Արցախյան վերջին պատերազմում համայնքից հերոսացած չորս հայորդիների՝ Գարիկ Դավթյանի, Հայկ Հակոբյանի, Գևորգ Անանյանի, Գագիկ Կարապետյանի: Հուշաքարի բացման արարողությանը ներկա է եղել Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, Արտաշատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Կառլեն Մկրտչյանը, մարզպետարանի և համայնքապետարանի աշխատակիցներ, զոհվածների հարազատներ և այլք: Քահանայի կողմից կատարվել է հուշաքարի օրհնության

Քննարկվել են պատմական Արտաշատի նոր բացված շերտի պահպանման և թանգարանացման հետագա քայլերն ու միջոցառումները

Ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացման հնարավոր՝ օրենքով սահմանված հետագա քայլերը

ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարները ներկայացրին իրենց տեսլականը հանցավորության դեմ պայքարում համագործակցության մակարդակի բարձրացման վերաբերյալ. նիստի օրակարգը բաղկացած էր 14 կետից

Քննարկվել են ավտոտրանսպորտային միջոցների առևանգումների հակազդման ոլորտի վերաբերյալ ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ նախարարությունների տվյալների բազաներում առկա տեղեկությունները ստանալու և տրամադրելու կարգը կանոնակարգող փաստաթղթի մշակման վերաբերյալ հարցեր

Դանիել Լոզակովիչ. «Արմենիա» փառատոնի շրջանակում արված է ամեն ինչ՝ լավագույնս ներկայանալու համար

Մաեստրո Մարչիանոն նշում է՝ Երևանում հանդիսատեսը ջերմ է, որից միշտ դրական ազդակներ ու էներգիա է ստանում։

Անհամաչափ խիստ մոտեցումների կիրառումն ավելի շատ վնաս կհասցնի խոսքի ազատությանը, քան կծառայի արատների դեմ պայքարին. հայտարարություն

Օրենքի ընդունումը հատկապես տագնապալի է ԶԼՄ-ներին վերաբերող իրավական կարգավորումների անհամաչափ կոշտացման համատեքստում

Որտե՞ղ է թաքնվում Վարդան Ղուկասյանի որդին ու ի՞նչ փուլում են հոր և որդու դեմ հարուցված քրեական գործերը․ մանրամասնում է Շիրակի դատախազը

Դատախազը նշեց, որ նա այս պահին թաքնվում է վարույթն իրականացնող մարմնից, միջոցներ են ձեռնարկվում նրա գտնվելու վայրը պարզելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ։ Լրագրողներից մեկի հարցին, թե որտե՞ղ է նա թաքնվում, Հայաստանի Հանրապետության սահմաններո՞ւմ է, դատախազն ասաց․ «Իմ տեղեկություններով, Հայաստանում է»։

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031