Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ում գտնվող Սամվել Բալասանյանի անվան շուրջ պտտվող ասեկոսեներն իրական չեն․ Շիրակի դատախազի արձագանքը

Հոկտեմբեր 11,2021 23:40 Share

Շիրակի դատախազ  Գուրգեն Գրիգորյանն, այսօր արձագանքելով լրագրողների այն հարցին, թե ճի՞շտ է, որ Սամվել Բալասանյանը լքել է Հայաստանը, քան որ նրա նկատմամբ քրեական գործ կա հարուցված, ասաց․ «Ներկայիս քաղաքապետի վերաբերյա՞լ, ի՞նչ քրեական գործ»։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ասեկոսեներ էին տարածվել․ «Ես ասեկոսները հո չեմ մեկնաբանի, ես մարզի դատախազն եմ»։

Նշենք, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը տևական ժամանակ է ՝ գտնվում է ԱՄՆ-ում, մյուս շաբաթ նա հրաժեշտ կտա Գյումրու  քաղաքապետի պաշտոնին։

Հոկտեմբերի 17-ին Գյումրիում ՏԻՄ  ընտրություններն են, Սամվել Բալասանյանը չի մասնակցում ընտրություններին, փոխարենը մասնակցում է նրա թիմը՝ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության անվան տակ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել